Միացեք մեզ

Բլոգ

Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորը` իր հրաժարականի և հնարավոր առաջադրման մասին

70
Հետևե՛ք մեզ Telegram-ում

ՀՀ նախկին վարչապետ, Ռուս-հայկական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի գրառումը․ 

«Պարզաբանում հրաժարականի մասին. երեկվա հրապարակումից հետո նամակների տարափ է սկսվել ինձ հրաժարականից ետ պահելու խնդրանքով և պայքարելու հորդորով: Սիրելինե՛րս, շնորհակալ եմ այսպիսի վստահության, սիրո և հարգանքի համար. ես դեռ պիտի շատ աշխատեմ՝ նման վերաբերմունքն արդարացնելու համար: Որոշ պարզաբանում տամ Հայ-Ռուսական համալսարանի ռեկտորի ընտրության և նշանակման ընթացակարգի մասին, որպեսզի ամեն ինչ պարզ դառնա:

Համալսարանն ունի երկու համահավասար հիմնադիր, երկու պետություն, այն իր բնույթով Միջպետական հաստատություն է, որի գործունեությունը կանոնակարգող Միջպետական համաձայնագրում ժամանակին իմ պնդմամբ ամրագրվել է ռեկտորի՝ համալսարանի Ընդհանուր ժողովի կողմից (որը կառավարման բարձրագույն մարմինն է) ընտրության դրույթը: Սակայն հիմնադիրներն իրենց ընթացակարգերում ամրագրել են թեկնածուների նախօրոք համաձայնեցման պահանջը (ինչն արդար է. հիմնադիրներ են, իրավունք ունեն նաև համաձայնություն չտալու): Այնուհետև Ընդհանուր Ժողովի կողմից ընտրված թեկնածուն հաստատվում է ռեկտորի պաշտոնում հիմնադիրների համատեղ հրամանով՝ պաշտոնավարման հինգ տարի ժամկետով:

Մեր վերջին ընտրությունները տեղի են ունեցել 2018 թվականի ապրիլին, հաջորդ ընտրությունները 2023-ին են: Ռուսաստանյան հիմնադրի ներկայացուցիչը Գիտության և Բարձրագույն կրթության նախարարությունն է: Նախարար Ֆալկովը իր պաշտոնավարության ամբողջ ընթացքում (առավել, քան երկու տարի) զարմանալի անտարբերություն է ցուցաբերել համալսարանի նկատմամբ, բազմաթիվ անգամներ մերժել է իմ առաջարկները՝ հանդիպելու և համալսարանի խնդիրները քննարկելու: Իմ կողմից՝ նրա հանցավոր անգործության և հիմնադրի պարտականությունները չկատարելու կապակցությամբ ներկայումս հաղորդում է պատրաստվում ՌԴ դատախազություն (ահա թե ինչով նրանք պիտի զբաղվեն՝ Հայաստան ֆալսիֆիկացված թղթեր ուղարկելու փոխարեն): Բնական է, որ նման իրավիճակում ես չեմ պատրաստվում իմ թեկնածությունն առաջադրել ռեկտորի գալիք ընտրություններում: ԱՍՏՎԱԾ ԱՌԱՋ»:

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բլոգ

Նիկոլին պաշտպանող մտավորականներ, ձեր գլուխները խուզելու են ու քաղաքով ման տան․ Արմեն Գրիգորյան

30

By

Կարդալ ավելին

Բլոգ

Ահա, թե Քոչարյան Անդոյի շեֆը ինչ կարծիք է ունեցել Վազգենի բանակի մասին

32

By

Քոչարյան Անդոն ասում է, թե իրենք ուզում են Վազգենի թողած բանակը հետ բերեն: Ահա, թե Քոչարյան Անդոյի շեֆը ինչ կարծիք է ունեցել Վազգենի բանակի մասին: Նիկոլական մարդու Վազգենական լինելը ամենահակասական բանն է:

Բորիս Մուրազիի ֆեյսբուքյան էջից

Կարդալ ավելին

Բլոգ

Պատերազմ չի լինի, եթե… Լավրով

68

By

Ռուսաստանը պատերազմ չի ուզում, բայց նաև թույլ չի տա ոտնահարել իր անվտանգության շահերը: Այդ մասին ռուսական ռադիոկայաններին տված օնլայն հարցազրույցի ընթացքում ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

«Եթե դա կախված է Ռուսաստանի Դաշնությունից, ապա պատերազմ չի լինի: Զելենսկին և նրա ռեժիմը հիմնականում օգտագործվում են ամերիկացիների կողմից լարվածությունը սրելու և Եվրոպայում իրենց կազակներին ներգրավելու համար, որոնք ամեն կերպ «խաղում են» իրենց հետ ռուսաֆոբ ձեռնարկումներում։ Եվ Վաշինգտոնի գլխավոր նպատակն այս դեպքում ընդհանրապես Ուկրաինայի ճակատագիրը չէ։ Նրանց համար կարևոր է, որ լարվածությունը սրվի Ռուսաստանի Դաշնության շուրջ, փակեն այս թեման և հետո զբաղվեն Չինաստանի հետ», – հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարը:

Կարդալ ավելին

Բլոգ

Երբ հրաժարական կտա Լուկաշենկոն

26

By

Բելառուսում նախագահական ընտրությունները կարող են չեղարկվել միայն պատերազմի դեպքում։ Մնացած դեպքերում դրանք կանցկացվեն օրենքով սահմանված ժամկետում։ Այս մասին ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

«Եթե նրանք (արեւմտյան երկրները) մեզ պատերազմ պարտադրեն, ի՞նչ ընտրությունների մասին է խոսքը։ Ո՞ւր պետք է գնամ։ Ես ավտոմատ կվերցնեմ եւ անհրաժեշտության դեպքում առջեւից կգնամ»,- ասել է Լուկաշենկոն։

Կարդալ ավելին

Բլոգ

Շատ վատ է, բանակի օրը պետք է տոնվեր, հրապարակում էլ պետք է «սալյուտ » խփվեր բանակի առթիվ.Մովսես Հակոբյան

24

By

Այսօր՝ հունվարի 28 -ին, Հայոց բանակի կազմավորման 30-րդ տարեդարձն է, որը պետական մակարդակով չկարեւորվեց, զինվորական միջոցառումներ չիրականացվեցին. Պարզվեց թե վարչապետը, թե պաշտպանության նախարարը, թե ԳՇ պետն ու բարձրաստիճան բազմաթիվ այլ զինվորականներ վարակվել են կորոնավիրուսով։

Օրվա առթիվ «Փաստինֆո»-ն զրուցել է ԶՈւ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանի հետ:

Պարո՛ն Հակոբյան, մեր բանակն այսօր նշում է կազմավորման 30-րդ տարին: Ի՞նչ կասեք այս առիթով.

-Շնորհավորում եմ բանակում ծառայող զինծառայողներին, պահեստազորներին, մեր զոհված ընկերներին, իրենց ընտանիքներին՝ բանակի օրվա կապակցությամբ:

-Պատերազմից հետո ի՞նչ իրավիճակ է բանակում, ինչպե՞ս եք գնահատում այսօր մեր բանակի մարտունակությունը.

-Տեղեկություն չունեմ, չեմ տիրապետում, ես զորացրված եմ, դրա գնահատականը կարող է տալ երկրի ղեկավարությունը:

Բանակը վերազինելու ուղղությամբ քայլեր տեսնո՞ւմ եք այսօր, բավարար համարո՞ւմ եք դրանք.

-Եվ՛ դրական երևույթներ եմ նկատում, և՛ բացասական, չեմ տիրապետում իրավիճակին,եզրակացություն չեմ կարող անել:

Հայոց բանակի օրը նախորդ տարիներին մշտապես նշվել է մեծ տոնակատարություններով, սակայն այսօր բանակի օրը նշվեց առանց որևէ միջոցառման, միայն բարձրաստիճան պաշտոնյաները, պատգամավորները, նախարարները այցելեցին Եռաբլուր, սրան ինչպե՞ս եք վերաբերվում.

-Շատ վատ է, բանակի օրը պետք է տոնվեր, հրապարակում էլ պետք է «սալյուտ » խփվեր բանակի առթիվ, անցած տարի էլ պետք է տոնվեր:

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ