Միացեք մեզ

Հասարակություն

Հայրենիքի գաղափարը /Լ. Խուրշուդյան/

196
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Հայրենիքն այն է, որ չեն որոնում։

Հայրենիքն այն է, որ գտնված է ի սկզբանե, ի ծնե և միշտ

Ուրեմն նաև նա չի Էլ կորչում։

ՊԱՐՈՒՅՐ ՄԵՎԱԿ

Մարդկային ցեղը գոյապահպանվելու և բնականոն կյանքով ապ­րելու համար որպես նախապայան նախ և առաջ պետք է ունենա իր ազատ և անկախ Հայրենիքը։ Հայրենիքը ժողովրդի պատմական ապրելատարածքն է։ «Սակայն, ամեն մի ապրելատարածք դեռ Հայրենիք չէ։ Հողը հայրենիք է դառնում դարերի ընթացքում, երբ այն պատվում է ժողովրդի պատմամշակութային, ազգագրական, ճարտարապետական հուշարձաններով, նախնինե­րի գերեզմաններով, երբ այն սրբագործվում է թշնամիների դեմ մղած պատերազմներում տարած հաղթանակներով և լեգենդար հերոսների թափած արյունով, երբ ձևավորվում են ազգային բնավորության գծերը, ազգային նկարագիրը, ավանդույթները, բարքերը, տարազը, լեզվական առանձնահատկությունները և ազգային ինքնագիտակցությունը, երբ այդ հողը ժողովրդի պատմական հիշողության մեջ Է մտնում ֆոլկլորա­յին առասպելներով, Էպոսով, երգերով ու հեքիաթներով, հարազատանում հոգեպես, երբ ժողովուրդը դառնում է հոգևոր ամբողջություն, Երբ «հող» հասկացությունը վերածվում Է «տուն» հասկացության, իսկ «տուն» հասկացությունն Էլ «Երկիր» ու «Հայրենիք» հասկացություննե­րի և մտնում է ցեղի արյան ու գենի մեջ՝ որպես նրա գոյատևման հիմ­նական պայման»։         

Անտոնի Սմիթը գրում Է. «ժողովուրդը և հողը պատկանում են միմյանց, ամեն մի տարածք և հողակտոր դեռ հայրենիք չեն, Հայրենիքը «պատմական» հող է, «բնօրրան» է։ Տարածքն ու Հայրենիքը դարերի ընթացքում ունենում են ներգործուն փոխազդեցություն։ Հողը Հայրենիք է դառնում,  երբ այն վերածվում է պատմական հուշերի ու պատկերների շտեմարանի, ուր ապրում են տվյալ ժողովրդի իմաստունները, սրբերն ու հերոսները, լեռներն ու ձորերը սրբագործվում են։ «Այս ամենը Հայրե­նիքը դարձնում են միակը և անկրկնելին»։ Այնուհետև նա շարունակում է. «Ավելի շուտ հողին հաղորդակից լի­նելն է որոշում էթնիկ ինքնությունը, քան բնակությունը այնտեղ։ Դա մեր պատկանելությունն է։ Հաճախ դա սուրբ հող է, մեր նախնիների, մեր արքաների ու մեր իմաստունների, բանաստեղծների ու քարոզիչների հողը, որը դրանով իսկ դառնում է մերը։ Մենք պատկանում ենք նրան, ինչպես նա է  պատկանում մեզ։ Հայրենիքի սրբավայրերը ազգության անդամներին քաշում են դեպի իրենց, թեև նրանք ապրում են հեռվում և նրանց բաժանումը հայրենիքից եղել է երկարատև։ 

Այսպիսով, ազգությունը կարող է  գոյատևել, մինչևիսկ, երբ հարկա­դիր բաժանումը հայրենիքից կարող է լինել երկարատև։ Այդպես է, մեծ մասամբ, Սփյուռքի հրեական և հայկական համայնքների կարգաախ­ոսը»։  Հեղինակը թվարկում է նաև ազգության ինքնության Էթնիկ հիմքի վեց հիմնական տարրեր.

1. Ընդհանուր հատուկ անուն։

2. Ընդհանուր նախնի ունենալու մասի առասպելի առկայություն։

3. Միասնական պատմական հիշողություններ։

4. Միասնական մշակույթի կամ մեկ ավելի զատորոշիչ տարրի առ­կայություն։

5. Ընդհանուր, միասնական հայրենիքի զգացողություն։

6. Բնակչության որոշակի խմբերի համար համերաշխության զգացո­ղություն»։

Ապրելատարածքը ազգային դիմագիծ է ստանում, հայրենիք Է դառ­նում ազգային մշակույթով։         Հայրենիքի գաղափարը, ոպես կանոն, սկսում է ձևավորվել այն ժամանակահատվածից, երբ քոչվոր ցեղաը անցնում են նստակյաց կյանքի և հարազատանում այն ապրելատարածքին, որը հետագայում աստիճանաբար նրանց գիտակցության մեջ ձևավորվում Է որպես Հայ­րենիք։Հայրենիք կոչվող ապրելատարածքը պետք Է լինի ազատ և անկախ։ Անկախ Հայրենիքը այն հզոր գործոնն է, որն ապահովում Է ժողովրդի զոյապահպանման ու զարգացման հնարավորությունը։         

Առանց հայրենիքի ազգ չկա։ ժողովուրդների գոյապահպանման հիմական պայմանը անկախ Հայրենիքի առկայությունն Է։ Այդ է պատ­ճառը, որ բոլոր ժողովուրդներն էլ ազատագրական պայքարի դժվարին ճանապարհ են անցնում, մեծամեծ զոհեր են տալիս ազատ ու անկախ Հայրենիք ունենալու համար։ Ահա թե ինչու բոլոր ժողովուրդների ազ­գային գաղափարախոսությունների հիմքում ազգի գաղափարի հետ ըն­կած է նաև ամբողջական Հայրենիքի գաղափարը։ Հայրենիքի գաղափարը կյանքի կոչվելուց հետո, մտնելով ցեղի գե­նի մեջ, ժողովրդի պատմական ճակատագրում դառնում է հզոր գործոն։Հայրենիքի գաղափարը մտնում Է ժողովրդի ինքնապահպանման բնազդի մեխանիզմի մեջ և որպես այդպիսին այլընտրանք չունի։ժողովուրդը ղեկավարվում Է «Հայրենիքի հրամայականով»։ Հայրե­նիքը ժողովրդի համար դառնում է սրբություն։         

Հայրենիքը ամբողջական պատմական հասկացություն է։ Եթե պատ­մության բերումով ժողովուրդների հայրենիքները կիսվում են մասերի՝ երկու Գերմանիա, երկու Կորեա, երկու Վիետնամ, երկու Հայաստան և այլն, ապա այդ բոլորովին չի նշանակում, թե նշված ժողովուրդների մեկ ամբողջական հայրենիքը վերածվում է երկուսի։Արևելյան Հայաստանը հայոց հայրենիքի մի փոքր մասն է, տարածքային առումով՝ շուրջ մեկ տասներորդ մասը։ Արևելյան Հայաստանը հռչակելով հայոց միակ հայրենիք,   մենք դրանով փոխակերպում ենք հայ՚ոց հայրենիքի գաղափարը, հրաժարվում ենք պահանջատիրություից և փորձում սփյուռքահայությանը ապացուցել, որ հայությունն ունի մեկ Հայրենիք՝ Արևելյան Հայաստանը։ Այդ մոտեցումը մշակվել է Խորհրդային իշխանության տարիներին և ելել է այն հիմնադրույթից, որ |հայկական հարցը լուծված է, հայերը հողային պահանջներ, կորցրած հայրենիք չունեն։ Նման մոտեցումը հակապատմական է և հակազգային։ ժողովրդի պատմական ապրելատարածքի յուրաքանչյուր անկյուն չի կարող հայրենիք անվանվել, նա մասն է Հայրենիք ընդհանուր պատ­մական հասկացության։ Հայրենիքի պահպանման հիմնական գործոնը հայրենասիրությունն  է, որի գաղափարը դարերի ընթացքում հարստանում և սերնդից սերունդ է փոխանցվում պատմական հիշողության միջոցով։ ժողովրդի բոլոր սերունդների հայրենասիրության դրսևորումների լավագույն անդույթները պատմագիտությունն ամփոփում Է Հայրենիքի գաղափա­րի մեջ։ Շատ հաճախ, գրում Է ռուսա գիտնական Պ.Կովալևսկին, նացիոնա­լիզմը շփոթում են պատրիոտիզմի՝ հայրենասիրության հետ, սակայն նրանց միջև գոյություն ունի լուրջ տարբերություն. «Նացիոնալիզմը դա ժողովրդի նկատմամբ անսահման սերն Է և անձնազոհության պատրաստակամությունը, իսկ պատրիոտիզմը նույնպիսի սեր և անձնազոհության պատրաստակամություն է հայրենիքի նկատմամբ։ Նա­ցիոնալիզմը ավելի շուտ հոգեմարդաբանական հասկացություն Էէ, իսկ հայրենասիրությունը՝ պատմաաշխարհագրական»:.         

Նացիոնալիզմը ազգասիրությունն է, պատրիոտիզմը՝ հայրենասի­րությունը։ Այդ հասկացություններն այնքան են սերտաճած, որ պատմաքաղաքական գրականության մեջ շատ հաճախ նույնացվում են։        «Անկյունաքարային ներքին հիմքերից մեկը, որի վրա հենվում է պե­տության ուժը, ամրությունը և կենսունակությունը, հզոր հենարաննե­րից մեկը, որը պահպանում Է նրա ամբողջականությունը և բարեկեցու­թյունը այդ ժողովրդի սերն է իր հայրենիքի նկատմամբ, ժողովրդական հայրենասիրությունը»,– գրում Է Պ.Կովալևսկին։Ժամանակակից ռուս գիտնականները ևս Հայրենիքի և հայրենասի­րության մասին ունեն նույն մոտեցումները։ Նրանք գրում են. «Հայրենա­սիրական գիտակցությունը այդ սեփական պատմական կեցության ինք­նագիտակցությունն է, պատմության մեջ սեփական ժողովրդի տեղի իմաստավորումն ու զարգացումը։ Պատրիոտիզմը Հայրենիքի նկատ­մամբ ունեցած արժեքների համակարգն է։ Հայրենիքը, ինչպես հարա­զատ մորը, ընտրել չի կարելի»3։        Նույն գիտնականները, քննարկելով ազգային զգացումների հիմնախնդիրը, գրում են. «Ազգային զգացումների ամենաուժեղ արտահայ­տությունը հայրենասիրությունն Է, սեփական ազգային պետության և սեփական ժողովրդի մեծարման ձգտումը, նրանց պաշտպանությունը հնարավոր բոլոր ուժերով և բոլոր միջոցներով»։ Հարազատ հողը, հայրենական մշակույթը, մայրենի լեզուն, սեփական պատմությունը- ահա այն բոլորը, որոնք սնում են իսկական հայրե­նասիրությունը, եզրակացնում են ռուս գիտնականները։ Հայրենիքը և հայրենասիրությունը ժողովրդի գոյապահպանման պայմանն են   Ահա թե ինչու հայրենասիրության քարոզչությունը, ժողովրդին հայ­րենասիրության ոգով դաստիարակելը հանդիսանում են ազգային գաղափարախոսության հիմնախնդիրներից մեկը։         Առանց հայրենասիրության Հայրենիք գոյություն ունենալ չի կարող, հայրենիք պահել հնարավոր չէ։ Հայրենիքը ժողովրդի բոլոր սերունդնե­րի դարավոր, հերոսական պայքարի արդյունքն է։ Առանց անձնազոհու­թյան, առանց արյունի ոչ մի ժողովուրդ Հայրենիք չի կարող ունենալ։ Հայրենիքի համար զոհվելը հերոսություն է։ Հերոսների արյունով ներ­ծծված մայրենի հողը քաջերի նոր սերունդներ է կյանքի կոչում։ ժողո­վուրդը աճում է, Հայրենիքը՝ ոչ։ Ահա թե ինչու Հայրենիքի գաղափարի քարոզչությունը մշտապես պետք է գտնվի ամեն մի ժողովրդի պետականության, ազգային, հասարակական– քաղաքական մտքի; ազգային կազմակերպությունների ու­շադրության և հոգատարության կենտրոնում։Այդ չափազանց կարևոր խնդիրը գործնականում իրագործելու համար յուրաքանչյուր ժողովուրդ պետք է ունենա իր իսկական ազգային դպրոցը, ազգային կրթական համակարգը։ «Հայրենիքի գոյատևման միակ միջոցը,– գրում է ժյուլ Միշլեն,– այդ բոլորին այնպիսի ներդաշնակ կրթություն տալն է, որը երեխաների սրտում ստեղծում է Հայրենիքի կերպարը։ Փրկության ուրիշ ուղի չկա»։ Այս անվիճելի մտքից հետո նա ավելացնում է. «ի վերջո, Հայրենիքի մասինավելի ակնառու, ամբողջական և կուռ պատկերացում երեխաները պետք է ստանան դպրոցում, իսկական ազգային դպրոցում»։ Հեղինակը նկատի ունի հանրակրթական դպրո­ցը։Հայրենիքը առաջին հերթին դավանանք է, երկրորդ հերթին՝ լեգենդ։ Հայրենիքը Աստծո նախակերպարն է. «Թող մարդը մանկուց սովորի հանձին հայրենիքի տեսնել Աստծո կերպարը», «Հայրենիքը պատահա­կան հրաշք չէ, այլ անանց հրաշք, բնության ու պատմության հրաշք»,-գրում է ժյուլ Միշլեն։ Անգլիական դպրոցներն այցելած նախարար Գիզոյին անգլիացի մանկավարժը ասել է. «Ես ձգտում եմ երեխաների հոգին լիցքավորել երկաթով»։ Հայրենիքի գաղափարի հետ միասին Անգլիայի ազգային դպրոցում երեխային տալիս էին Հայրենիքը պաշտպանելու հաստատակամություն,. որը համարվում էր մանկավարժների հիմնական խնդիրներից մեկը։ Այսպես են ստեղծվել ուժեղ պետությունները և ու­ժեղ ժողովուրդները, նրանք ունեցել են ազգային կրթական համակարգ, որը կոփել է ուժեղ ազգային հոգի, ուժեղ ազգային բնավորություն։ Միշլեն Հայրենիքի գոյատևման ու զարգացման համար անհրա­ժեշտ է համարում «ոաումնասիրել նրա անցյալը, թափանցել նրա ազ­գային ոգու մեջ»։ Հեղինակի այս թեզը հիմնադրույթային է։ Յուրաքան­չյուր ժողովուրդ, եթե ցանկանում է գոյատևել և առաջ գնալ, առաջին հերթին պետք է հենվի իր անցյալի պատմության վրա, գործի նրանից բխած և արդի պատմության թելադրանքից ելնող ծրագրերով։ Այսօրվա և ապագայի ազգային խնդիրների արմատները շատ դեպքերում գտնվում են անցյալի բազմածալք պատմության ակունքներում։ Նրանք, ովքեր փորձում են ժխտել անցյալի պատմությունը կամ էլ խեղաթյուրել, դատապարտված են անհաջողության։ Այդ առումով չափազանց հետաքրքիր է ճապոնացիների կրթական համակարգը, որի հիմքում ընկած են ազգային գաղափարախոսությու­նից բխող հետևյալ երեք ստրատեգիական սկզբունքները.

1. Կրթության համակարգի օգտագործումը՝ հարոատ պետություն ևուժեղ բանակ ստեղծելու համար։

 2. Ազգայնական աշխարհայացքի ձևավորում, որը նախատեսում, է յուրաքանչյուր անհատի պատասխանատվությունը պետության ճակատագրի համար։

3. Ազգի միասնության ապահովում, որպես կարևորագույն գործոնպետության վերընթացի գործում դեպի վեհություն։     

 Ճապոնիայում մեծ ուշադրություն է դարձվում  մանկավարժական կադրերի պատրաստման գործին, ելակետ ընդունելով այն դրույթը, որ . ա. «ճապոնական ազգի ձևավորումը կախված է դասատուի անձնա­կան գծերից», բ. «մանկավարժական դպրոցներն վճռորոշ են ոչ միայն կրթական հա­մակարգի ծաղկման կամ անկման գործում, այլև հանդիսանում են պետության ուժի և հարստության հիմքը»։         Ճապոնական դպրոցում ժամաքանակի առյուծի բաժինը տրվում է դպրոցականների «կամքի ձևավորմանը», որը այդ երկրում համարվում է «մարդու առանցքային որակ»։ «Կամքի ձևավորումը» ապահովում է դպրոցականի «ինքնուրույնությունը»՝ իր առջև նպատակ դնելու, որո­շում ընդունելու և այն իրականացնելու գործում4։Ելնելով ազգային գաղափարախոսությունից, ճապոնիայում կրթա­կան համակարգը համարվում է Ազգային անվտանգության կոնցեպ­ցիայի առանցքային հիմնադրույթ։ժողովրդի պատմական ճակատագրում անցյալի պատմության նշա­նակության մասին անվիճելի գնահատական է տվել Հովհաննես Թումանյանը.«Անցյալի պատմությունը մի լուսավոր լապտեր է, որ ամեն մի ժողո­վուրդ ձեռքին պետք է ունենա իր ճամփեն անմոլոր գնալու համար»։        Քննարկվող խնդիրը անհրաժեշտ ենք համարում ամփոփել Թոմսյա . Կառլեյլի հետևյալ տեսակետով..«Ապագայի կանխագուշակումը, ներկայի ղեկավարումը այդքան անհնարին չէր լինի, եթե անցյալին չվերաբերվեինք այդքան սրբապըծորեն-հիմար, եթե նրան այդպես չմերժեինք և, որ ավելի վատ է, չխե­ղաթյուրեինք»։       

Այդպիսին է Հայրենիքի՝ բնության ու պատմության այդ հրաշքի գո­յատևման միակ ուղին։ Հայրենիքի գաղափարը ժողովրդի գիտակցության մեջ է մտնում, միս ու արյուն է դառնում կրթական համակարգի մի­ջոցով, ամբողջ երկրռւմ ազգային, հայրենասիրական մթնոլորտ ստեղծելու միջոցով։ Այդ պատճառով էլ կրթական համակարգը պետք է սրբու­թյամբ պահպանել և հեռու պահել ապազգային ուժերից։        Այդ բոլորից մենք հանգում ենք պատմության փորձով հաստատված այն եզրակացությանը, որ ամեն մի ժողովրդի հաղթության, պարտու­թյան և ընդհանրապես գոյատևման հարցը որոշվում Է ոչ այնքան ռազ­մի դաշտում, որքան ազգային դպրոցում, ազգային կրթական համա­կարգում։Հայրենիքի հարցում զիջումներ չեն լինում։ Հայրենիքի կորուտը վաղեմություն չունի։ Հայրենիքին համահավասար փոխարժեքներ գո­յություն չունեն։ Հայրենիքը պատկանում է ամբողջ ժողովրդին՝ անցած դարերի բոլոր մեռածներից մինչև ապագայում ծնվելիք բոլոր սերունդ­ները։ Այդ պատճոռով էլ ժողովրդի ոչ մի սերունդ, ոչ մի գործիչ իրա­վունք չունի թեկուզ մի թիզ հող նվիրաբերելու, հանձնելու, զիջելու այլ ժողովուրդների կամ էլ հրաժարվելու կորցրած հայրենիքի տարածքներիցԱզգային գաղափարախոսությունը նման քայլը որակում է որպես ազգային դավաճանություն։                                                  

-Հայրենիքը սուրբ է ու հավերժական։Ահա թե ինչու Հայրենիքի գաղափարը ազգային գաղափարախոսության հիմնադրույթներից է։ Լ. Խուրշուդյան, Հայոց ազգային գաղափարախոսությունը, Ե.1999թ. /որոշ  կրճատումներով/

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հասարակություն

Հայաստան է վերադարձել 10 հայ գերի. հայտնի են նրանց անունները

208

By

Այսօր՝ դեկտեմբերի 4-ին, ռուսական կողմի միջնորդությամբ Հայաստան է վերադարձել 10 հայ գերի, որոնք գերեվարվել էին Ադրբեջանի կողմից նոյեմբերի 16-ին։

«Հայկական ժամանակ»-ին հայտնի են դարձել Հայաստան վերադարձած գերիների անունները.

Հակոբյան Գեւորգ Արայիկի, Ավետիսյան Էրիկ Հունանի, Սարգսյան Հարութ Արամայիսի, Առաքելյան Արայիկ Արշալույսի, Մանասյան Արտյոմ Սուրենի, Հակոբյան Տիգրան Արմենի, Նալբանդյան Ռոբերտ Մամիկոնի, Երիմյան Նարեկ Վոլոդյայի, Թևոսյան Արման Արթուրի, Ամիրխանյան Սերժիկ Սամսոնի:

Կարդալ ավելին

Իրավունք

Առանց կատալիզատորի՝ տեխզննումը չի վավերացվի․ Շրջակա միջավայրի նախարարությունը նոր փոփոխություն է առաջարկում.”hetq”

208

By

Եթե տեխզննության ժամանակ հայտնաբերվի, որ ավտոտրանսպորտային միջոցը չունի կատալիզային չեզոքարար, ապա տրանսպորտային միջոցի համար տեխզննում անցնելու կտրոնը չի տրամադրվի, և կհամարվի տեխզննում չանցած մեքենա։

Շրջակա միջավայրի նախարարությունը օրենսդրական փաթեթի փոփոխություններ է առաջարկում, որով փորձում է նվազեցնել օդի աղտոտվածությունը, որն առաջանում է ավտոմեքենաների կատալիզատորների (կատալիզային չեզոքարարների) հեռացման պատճառով։

Շրջակա միջավայրի նախարարության Ռազմավարական քաղաքականության վարչության պետ Լուսինե Ավետիսյանը «Հետքի» հետ զրույցում պարզաբանեց, որ տեխզննում իրականացնող մարմինը տուգանելու իրավասություն չի ունենա, սակայն ընդհանուր համակարգում արձանագրվում է, և համապատասխան տեսչական մարմինը կարող է տուգանել տրանսպորտային միջոցի սեփականատիրոջը։

«Եթե տեխզննման կտրոն չեն տալիս, ոստիկանական համակարգում գրանցվում է այդ փաստը, և կարող են կանգնեցնել մեքենան և տուգանել»,- նշում է Լուսինե Ավետիսյանը։ Այսինքն՝ տուգանքը կիրառվելու է ոչ թե կատալիզային չեզոքարար չունենալու, այլ տեխզննում չանցած լինելու համար՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի համաձայն։

«Մենք այդ կատալիզատոր ունենալու պահանջն ամրագրում ենք տեխզննման մեջ»,- ասում է Լուսինե Ավետիսյանը։Հիշեցնենք, որ տեխնիկական զննություն չանցած կամ տեխնիկական զննությամբ ի հայտ եկած` ՀՀ կառավարության սահմանած` տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքություններից կամ պայմաններից որևէ մեկի առկայությամբ տրանսպորտային միջոց վարելը առաջացնում է տուգանքի նշանակում սեփականատիրոջ կամ տիրապետողի նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:

Ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերն ու օգտագործողները ապամոնտաժում և վաճառում են կատալիզային չեզոքարարները, որովհետև դրանց դիմաց բարձր գին են ստանում թանկարժեք մետաղների պարունակության համար։ Կատալիզային չեզոքարարների արտադրության համար կիրառում են ոսկի, պլատին, պալադիում և ռոդիում:

Առանց չեզոքացման այդ համակարգի կամ անսարք չեզոքացման համակարգով շահագործման դեպքում վտանգավոր նյութերն (ածխաջրածիններ, ազոտի օքսիդներ, ածխածնի օքսիդ) անարգել արտանետվում են մթնոլորտային օդ։ՇՄՆ ներկայացրած նախագծում նշվում է, որ դա չափազանց վտանգավոր է, առավել ևս, եթե այն ստանում է զանգվածային բնույթ, ինչը ներկայում նկատվում է Հայաստանի Հանրապետությունում։

Փոփոխությունների փաթեթի հիմնավորումներում նշվում է, որ կարգավորումը վերաբերում է 2020թ․-ից հետո ներմուծված տրանսպորտային միջոցներին։ Չնայած կան Կառավարության որոշումներ, ինչպես նաև ԵՏՄ պայմանագրի հավելվածում և ՄՄ հանձնաժողովի որոշմամբ հաստատված կարգավորումներ, սակայն դրանք ամբողջությամբ չեն կանոնակարգում այս դաշտը։ Հետևաբար, նոր փոփոխություններ են առաջարկվել։ Օրինակ՝ այս տարվա սեպտեմբերի 24-ին Կառավարության որոշմամբ հաստատվել էր ավտոտրանսպորտային միջոցների տեխնիկական զննման կարգը, որտեղ «Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկի կետը պետք է լրացնել նոր ենթակետով՝ «անսարք է կամ բացակայում է կառուցվածքով նախատեսված՝ բանած գազերի չեզոքացման համակարգը»։

ՇՄՆ-ն ենթադրել է, որ Կառավարության որոշման նախագծի ընդունման արդյունքում կկատարելագործվի տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության գործընթացը, առավելագույն չափով կնվազեն ավտոտրանսպորտային միջոցների՝ սարքին վիճակում գտնվող չեզոքացման համակարգի ապամոնտաժման, առանց չեզոքացման համակարգի և դրա անսարք վիճակում ավտոտրանսպորտային միջոցի շահագործման դեպքերը, էականորեն կնվազեն մթնոլորտային օդ վնասակար նյութերի արտանետումների ծավալները, ինչպես նաև դրանց վնասակար ազդեցությունը շրջակա միջավայրի և մարդու կյանքի ու առողջության վրա։

Նախագծերի ընդունմամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջանա, և պետական բյուջեի եկամտային և ծախսային մասերում էական փոփոխություններ չեն կանխատեսվում։

Նախագծերի ընդունումն ուղղակիորեն բխում է Կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ին ընդունած «Փարիզյան համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության 2021-2030 թվականների Ազգային մակարդակով սահմանված գործողությունները հաստատելու մասին» որոշմամբ ամրագրված՝ մինչև 2030 թվականը ջերմոցային գազերի արտանետումները 1990 թվականն արտանետումների մակարդակի համեմատ 40 տոկոսով նվազեցնելու մասին ՀՀ պարտավորության իրականացման ապահովման անհրաժեշտությունից, հաշվի առնելով, որ շարժական աղբյուրներից մթնոլորտային օդի աղտոտումը ունի կարևոր դեր արտանետվող ջերմոցային գազերի հանրագումարում։

ՇՄ նախարար Ռոմանոս Պետրոսյանն այսօր ևս անդրադարձել է այս փաթեթին՝ նշելով, որ նոր փոփոխություններով խիստ վերահսկողական մեխանիզմներ կսահմանվեն ավտոմեքենաների չեզոքացման համակարգերի ապամոնտաժման նկատմամբ։

Այս փոփոխություններով, սակայն, կատալիզատային համակարգեր գնողներ կամ վաճառք իրականացնողներին ոչինչ չի սպառնում։ Լուսինե Ավետիսյանն ասում է, որ դրանց վաճառքը չեն կարող արգելել, քանի որ կան մարդիկ, որոնք կուզենան ձեռք բերել կամ փոխել իրենց հին կատալիզային չեզոքացուցիչը, պետք է ինչ-որ մի տեղից ձեռք բերել։

Այստեղ էլ Էկոնոմիկայի նախարարությունն է որոշակի մեխանիզմներ մշակել․ մտադիր է արգելել դրանց՝ որպես թափոն արտահանելը։

2021թ․ օգոստոսին Էկոնոմիկայի նախարարությունը Կառավարության որոշման նոր փոփոխություն է ներկայացրել, որով առաջարկել է ժամանակավոր՝ 6 ամիս արգելք կիրառել ՀՀ տարածքից ավտոմեքենաների խլացուցիչների օգտագործված կատալիզատորների կերամիկական թափոնների արտահանումը։ Նախագիծը շուտով Կառավարություն կներկայացվի։

Լուսինե Ավետիսյանն ասում է, որ սա ժամանակավոր է, և հնարավորություն կտա գնահատելու շարժը։

Կարդալ ավելին

Հասարակություն

Հունվարի 1-ից գիտության ոլորտում տեղի կունենան աշխատավարձերի հետեւյալ բարձրացումները

154

By

ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Արդեն 2022 թվականի հունվարի 1-ից գիտության ոլորտում տեղի կունենան աշխատավարձերի հետեւյալ բարձրացումները.

Լաբորանտ՝ 67 հազարից՝ 102 հազար դրամ, աճը՝ 52 տոկոս:

Ավագ լաբորանտ՝ 76 հազարից՝ 110 հազար դրամ, աճը՝ 44 տոկոս:

Կրտսեր գիտաշխատող՝ 85 հազար 800-ից 120 հազար դրամ, աճը՝ 40 տոկոս:

Ավագ գիտաշխատող՝ 99 հազարից 200 հազար դրամ, աճը՝ 102 տոկոս:

Առաջատար գիտաշխատող՝ 114 հազար 300-ից 250 հազար դրամ, աճը՝ 118 տոկոս:

Գլխավոր գիտաշխատող՝ 138 հազար 100-ից 367 հազար 100 դրամ, աճը՝ 165 տոկոս:

Գիտական խմբի ղեկավար՝ 129 հազար 100-ից 230 հազար դրամ, աճը՝ 78 տոկոս:

Գիտական ստորաբաժանման ղեկավար՝ 141 հազար 400-ից 350 հազար դրամ, աճը՝ 147 տոկոս:

Կարդալ ավելին

Հասարակություն

Ադրբեջանի զինվորականները բռնություն են գործադրել ու սպանել Արցախի Հանրապետության քաղաքացուն

238

By


Այսօր ժամը 13։00-ի սահմաններում Ադրբեջանի զինվորականները մուտք են գործել ԱՀ Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի և բռնություն գործադրել նույն քաղաքի բնակիչ, ԱՀ քաղաքացի, անասնապահությամբ զբաղվող, 1956թ. ծնված Սեյրան Սարգսյանի նկատմամբ, որից հետո նրան տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ Ս. Սարգսյանին դիտավորությամբ ապօրինաբար կյանքից զրկել են։

Արցախյան կողմում տեղադրված տեսախցիկներն արձանագրել են դեպքի հանգամանքներն ու արբեջանցիների հանցավոր գործողությունները։

ԱՀ իրավապահ մարմինների կողմից դեպքի կապակցությամբ ձեռնարկվում են քրեադատավարական միջոցառումներ։

[ԱՀ ազգային անվտանգության ծառայություն]

Կարդալ ավելին

Լրահոս

Արցախի բնակիչը մոլորվել և հայտնվել է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում

182

By

Արցախի Ճարտար քաղաքի բնակիչը մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի, հաղորդում է Արցախի ազգային անվտանգության ծառայությունը։

ԱԱԾ-ն տեղեկացնում է, որ միջոցներ են ձեռնարկվում մոլորվելու արդյունքում Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ հայտնված արցախցուն վերադարձնելու ուղղությամբ։

«Այսօր՝ ժամը 13։00-ի սահմաններում ԱՀ ազգային անվտանգության ծառայությանը հաղորդվել էր Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի 1956թ. ծնված բնակիչ Ս.Ս.-ի անհայտ կորչելու մասին: Ահազանգի հիման վրա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ԱՀ հիշյալ քաղաքացին մոլորվելու հետևանքով հայտնվել է Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող տարածքում և վերջիններիս կողմից վերցվել արգելանքի: Դեպքի մասին անմիջապես հաղորդվել է ռուս խաղաղապահներին: Այս պահին բանակցություններ են ընթանում Ս.Ս.-ին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ