Միացեք մեզ

Հասարակություն

Հայտնի է երեկ զորամասում զինծառայողին սպանելու պատճառը

584
Հետևե՛ք մեզ Telegram-ում

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ զորամասերից մեկում տեղի ունեցած դեպքից: Մասնավորապես, մինչ կրակոցը զորամասի ներսում զինվորների մեջ թեժ խոսակցություն ու օրեր շարունակ ծեծ է եղել:

Իսկ այդ ծեծի պատճառը փողն է: Մեզ հասած տեղեկություների համաձայն՝ ժամկետային զինծառայողներից կոնկրետ ամեն ամիս գումար են ուզել, իսկ թե ինչի համար բանակի եւս մեկ անգամ հարվածի տակ չդնելու համար առայժմ դեպքի ցավալի մանրամասները չենք հրապարակում, թեև ArmLur.am-ը տիրապետում է դեպքի բոլոր մանրամասներին:

Նշենք, որ ըստ նախնական վարկածի՝ կրակողը եղել է դիրքի ավագի օգնականը, ով մտել է 50 հոգանոց զորքի մեջ ու անկանոն կրակել, որի արդյունքում մեկ զինվոր մահացել է, երկուսը վիրավորվել են:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 19:30-ի սահմաններում, ՀՀ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, նախնական տվյալներով` համածառայակցի կողմից արձակված կրակոցներից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Սենիկ Աշոտի Արզումանյանը (ծնվ. 2002թ.):

Լրահոս

«Մնում ա մենակ սիրուն մեռնելը». զոհված զինծառայողի նամակը՝ եղբորը

128

By

Հունվարի 11-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհված զինծառայողներից Վահան Վաչագանի Բաբայանը (2003 թ.) Կոտայքի մարզից էր՝ Հրազդան քաղաքից:

19-ամյա ժամկետային զինծառայող Վահանը Հայաստանի օլիմպիական թաեքվոնդոյի մեծահասակների գործող չեմպիոնն էր։ Վահանը նաև Եվրոպայի առաջնության մասնակից էր, եղել է երիտասարդների առաջնության չեմպիոն։

Վահանը բանակ էր զորակոչվել 2021 թվականի ամռանը։
ՀՀ Պատերազմի և ԶՈւ Վետերանների Կոմիտեի «Մենք հաղթանակի ժառանգներն ենք» Երիտասարդական խորհրդի նախագահ Արմեն Այվազյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է Վահանի՝ եղբորն ուղարկած նամակը և գրել. «ՎԱՀԱՆ ՎԱՉԱԳԱՆԻ ԲԱԲԱՅԱՆ
Այսպիսի տղա է անմահացել …
Կարդացե՛ք ու սովորեք…
Ուսուցիչներ ու դասախոսներ,
Վաղը մտե՛ք դասարաններ, լսարաններ ու աշակերտների, ուսանողների համար ընթերցեք այս 18-ամյա պատանու խոսքերը, որոնք գրել է ավագ եղբորը` Վոլոդյային` անմահանալուց առաջ…
«Ստեղի լավը մենակ էնա, որ հելնում ես պոստեր, գիտես՝ տունդ ես պահում…
Մենակ մենք ենք` դուխներս տեղը, ամեն ինչի պատրաստ, վաբշե էլ հող չենք տալու…ՀԱՅՐԵՆԻՔ ՀԼԸ ՊԻՏԻ ՊԱՀԵՄ…
Հողը կյանքի գնով են պահում… Դե հլը նայի, ուր են հասել, մի քանի պոստ էլ տանք, կհասնեն մեր տներին…
ՄՆՈՒՄ Ա ՄԵՆԱԿ ՍԻՐՈՒՆ ՄԵՌՆԵԼԸ…»:
ՀԱՅՐԵՆԱՏԻՐՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՌԻԿ ՕՐԻՆԱԿ…
Դե արի ու դիմացի, ազգիս լավագույն սերուցքը, մեր երկիրը պահողն ու շենացնողը»:

Կարդալ ավելին

Հասարակություն

«Կյանքիս գնով հողս կպահեմ». զոհված 19-ամյա Վահան Բաբայանը թաեքվոնդոյի գործող չեմպիոնն էր

156

By

 Հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությունում երեկ՝ հունվարի 12-ին զոհված ժամկետային զինծառայող 19-ամյա Վահան Բաբայանը Հայաստանի օլիմպիական թաեքվոնդոյի մեծահասակների գործող չեմպիոնն էր։ Վահանը նաև Եվրոպայի առաջնության մասնակից էր, եղել է երիտասարդների առաջնության չեմպիոն։ Վահանը բանակ էր զորակոչվել 2021 թվականի ամռանը։ Այս մասին գրում է News.am-ը:

«Շատ էր սպասում ծառայությանը։ Ասում էր՝ կյանքիս գնով հողս կպահեմ։ Վահանը խիզախ էր, ժպտերես, նպատակասլաց, սիրում էր ամեն ինչ կազմակերպել։ Իր հետ եղած տղաներն ասում են, որ եղբայրս ԱԹՍ հարվածից է մահացել է»,- նշեց Վահանի եղբայր Վոլոդյա Բաբայանը։ 

Վահանը Կոտայքի մարզի Հրազդան քաղաքից էր։ Սովորում էր Հրազդանի պետական քոլեջի ծրագրավորման բաժնի չորրորդ կուրսում։ Ընտանիքի հետ մի քանի օր առաջ էր շփվել նամակագրության միջոցով։ Վահանն ուներ իրենից մեծ մեկ քույր և եղբայր։ 

Հիշեցնենք, որ նախօրեին՝ ժամը 15։15-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էին բացել Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ զինծառայող ստացել է միջին ծանրության հրազենային վիրավորում։ Ժամը 17։30-ի սահմաններում ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները վերսկսել էին կրակը հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, օգտագործելով նաև հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։ Հայկական կողմը դիմել է համարժեք գործողությունների։ 

Նախօրեին Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ ադրբեջանական ստորաբաժանումների իրականացրած սադրանքի հետևանքով զոհվել են ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներ, շարքային Արթուր Արտյոմի Մխիթարյանը (ծնվ. 2002թ.) և կրտսեր սերժանտ Ռուդիկ Ռաֆիկի Ղարիբյանը (ծնվ. 2002թ.)։  Հայկական կողմն ունի նաեւ երկու վիրավոր, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։ 

Նախարարությունն այսօր՝ հունվարի 12-ին հայտնեց, որ կեսգիշերին հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ զինծառայող` շարքային Վահան Վաչագանի Բաբայանի (ծնվ. 2003թ.) մարմինը` մահացու հրազենային վիրավորումով: 

Վիրավոր երկու զինծառայողների վիճակը կայուն է, նրանց կյանքին վտանգ չի սպառնում: 

Կարդալ ավելին

Հասարակություն

Մանրամասներ՝ «Տույի», «Տյուշի» և ևս 2 անձի սպանության գործով

232

By

«Քանաքեռցի Տույի»՝ Արթուր Ղազարյանի և «Տյուշի»՝ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի և ևս երկու անձի աղմկահարույց սպանությունների գործով հինգ անձ մեղադրվում է սպանություն կատարելու մեջ, երկուսը՝ սպանության հանցակցության մեջ, սակայն կալանավորվել են նրանցից միայն երկուսը։ Ավելին, նախաքննական մարմին խուսափում է ասել՝ բացահայտվել է արդյոք նախկին պատգամավորի սպանությունը, պարզվել է, թե ինչ հրազենից է սպանվել։ Քննչական կոմիտեն նախաքննական գաղտնիք է դա համարում։ Այս մասին գրում է Փաստինֆո-ն։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ 2021թ նոյեմբերի 11-ին՝ ժամը 02.30-ի սահմաններում զինված ընդհարում է տեղի ունեցել ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արտուշ Սիմոնյանի տանը, որի հետեւանքով 4 անձ սպանվել է, նրանց թվում՝ տանտերը, քրեական հեղինակություն համարվող Քանաքեռցի Տույը։ Ոստիկանությունը հայտնել է, որ դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 45 պարկուճ և գնդակ, 4 ատրճանակ, 2 ինքնաձիգ՝ փամփուշտներով։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի և 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով երկու և ավելի անձանց սպանության և ապօրինի կերպով զենք պահելու համար։

Նշենք, որ մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերի միջեւ առկա տարաձայնությունների քննարկման ժամանակ առաջինը կրակել է քրեական հեղինակությունը՝ Քանաքեռցի Տույը, որն այս ընտրություններում, ըստ շրջանառվող տեղեկությունների, հանդես է եկել որպես Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ՝ աշխատելով ՔՊ-ի օգտին։ Իսկ կրակոցներն արձակվել են Արայիկ Հարությունյանի կողմից պարգեւատրված զենքով, ինչին հաջորդել են արդեն Տյուշի կողմի կրակոցները։

Քրեական գործի վերաբերյալ պաշտոնական պարզաբանում ստանալու համար «Փաստինֆո»-ն գրավոր հարցում է ուղարկել ՔԿ՝ պարզելու, թե քանի անձի է մեղադրանք առաջադրվել, ինչ խափանման միջոց է կիրառվել վերջիններիս նկատմամբ, պարզվել է արդյոք, թե ում կողմից արձակված կրակոցի հետևանքով է սպանվել Արտուշ Ավագյանը, քանի զենք է կիրառվել դեպքի վայրում, հայտնաբերված զենքերից քանիսն են պահվել ապօրինի հիմքով, ում է պատկանել օրինական հիմքով պահվող զենքը, արդյո՞ք համապատասխանում է տեղեկությունը, որ այն եղել է պարգևատրված զենք՝ Արայիկ Հարությունյանի կողմից։ Հետաքրքրվել էինք նաև, թե նախաքննական մարմնի կողմից քանի՞ վարկած է առաջ քաշվել՝ դեպքի պատճառների վերաբերյալ, քննությամբ պարզվել է արդյո՞ք զինված միջադեպի շարժառիթը։

Այսպես, գրավոր հարցմանն ի պատասխան ՔԿ-ից տեղեկացրել են, որ 2021թ նոյեմբերի 11-ին՝ ժամը 02.30-ի սահմաններում, Երևան քաղաքի Քանաքեռ 16-րդ փողոցի 16Ա հասցեում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված քրեական գործով ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում կատարվում է նախաքննություն։

«Քննության ներկա փուլում որպես մեղադրյալ է ներգրավված 7 անձ, որից 5-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 38-235-րդ հոդվածի 2-րդ մասով, 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով»,- հայտնել են ՔԿ-ից։

Մեղադրյալներից 5-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը, որոնցից 2-ը գտնվում է փաստացի կալանքի տակ, 2-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում, 1-ը՝ կալանավորման իրավաչափության դեմ բերված վերաքննիրչ բողոքի քննարկման արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ազատ է արձակվել, իսկ մյուս 2 մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չհեռանալու մասին։

«Դեպքի վայրում հայտնաբերված զենքերի պատրաստման եղանակը, տեսակը, դրանք կիրառած անձանց ինքնությունը և քրեական գործով էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել է դատաձգաբանական, դատաապրանքագիտական, դատամատնադրոշմային, դատահետքաբանական և դատաքիմիական համալիր փորձաքննություն, որի եզրակացությունը դեռևս չի ստացվել»,- հայտնել են ՔԿ-ից։

Կարդալ ավելին

Հասարակություն

Երեւանը չի կարող մերժել Մոսկվային, բայց հայերը, որ խելք ունենային, Ղարաբաղի տղաներ կուղարկեյին Ղազախստան. վերլուծաբան

232

By

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Պարզ ա, որ Երեւանը չի կարող մերժել Մոսկվային, բայց հայերը որ խելք ունենային, մի վաշտ Ղարաբաղի տղաներ որպես խաղաղապահ կուղարկեյին Ղազախստան, ու հետո ողջ օրը յութուբը ու սոցիալական ցանցերը կլցնեյին տարատեսակ տեսահոլովակներով, թե ոնց են Ղարաբաղի հայերը տարածքով ամենամեծ թյուրքական պետությունում կարգուկանոն հաստատում։

Առավել եւս որ 100 տարի առաջ Կենտրոնական Ասիայում նման ավանդույթներ արդեն եղել են, երբ բոլշեւիկ հայերը այնտեղ կարգուկանոն էին հաստատում…»

Կարդալ ավելին

Լրահոս

Ռnւսաստանից աɲտաքսnւմ են անօրինական աշխատանքային միգրանտներին

286

By

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ