Միացեք մեզ

Քաղաքականություն

Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել. քաղաքապետարանի խոսնակ

358
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը չի պատրաստվում հրաժարական ներկայացնել, «Ազատության» հետ զրույցում ասաց քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը։

«Երևանի քաղաքապետը իր թիմի հետ միասին ակտիվորեն շարունակում աշխատանքը, շարունակում է իրացնել էն մանդատը, որը տվել են երևանցիների 2018 թվականի սեպտեմբերին։ Եվ մանդատը երևանցիները տվել են հինգ տարի ժամկետով», — ասաց Կարապետյանը։

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արայիկ Հարությունյանը երեկ հայտարարել էր, որ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը ընտրություններին «ակներև չի աջակցել «Քաղաքացիական պայմանագրին» և այս պարագայում անհրաժեշտ է լուծում, որից «քաղաքը չի տուժի»»։

Հարությունյանը «Ազատության» եթերում նաև ասաց, թե այն քվեն, որով Մարությանը դարձել էր Երևանի քաղաքապետ, մեծամասամբ այն ուժինն է, որը արդեն երկրորդ անգամ ձևավորելու է Կառավարություն. — «Էս պահին քաղաքապետի հետ կապված որևէ քննարկում մեզանում չկա։ Սա հստակ կարող եմ ասել։ Մենք պետք է հասկանանք, թե այս իրավիճակում ինչպես ենք անում, որ և քաղաքական ուժի ներսում տվյալ հարցի հետ կապված ունենանք որոշումներ, բայց դրանից նաև չտուժի քաղաքը և քաղաքային իշխանությունը»:

«Անկեղծ ասած, ինձ դուր չեկավ Արայիկ Հարությունյանի ասածը, որովհետև դա ներկուսակցական հարց չէ, և պարտավոր են պարզապես հարգել երևանցու քվեն։ Եթե որոշման գնան Հայկ Մարությանին հեռացնելու, դա շատ որոշում է լինելու։ Եվ ինքս դա համարելու եմ երևանցիների կարծիքի արհամարհանք», — «Ազատության» հետ զրույցում այսօր ասաց մայրաքաղաքի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը։

Աբգարյանը, ով 2020-ի նոյեմբերին դուրս է եկել ավագանու իշխող «Իմ քայլը» խմբակցությունից, ընդգծեց, որ այս հարցում կուսակցության շահը չպետք է վեր դասվի. — «Քաղաքապետին ընտրել են երևանցիները։ Եկեք չմոռանանք ՏԻՄ անկախության մասին։ Մեր ցուցակը գլխավոր է Հայկ Մարությանը, ոչ թե Նիկոլ Փաշինյանը, և երևանցին իր ձայնը տվել է Հայկ Մարությանին և իր ծրագրին, որը նա իրականացնում է։ Եվ կարծում եմ, երևանցիների հանդեպ կլինի անարդար, եթե կուսակցությունը գնա հենց կուսակցական որոշման։ «Քաղաքացիական պայմանագրում» չգիտես ինչու մտածում են, որ մարդու նվիրվածությունը դա՝ Նիկոլ Փաշինյանի նկարը դնել պատին և ասել անվերապահ աջակցությունս… Բայց չեն մտածում, որ մարդը, որն իր աշխատանքով օգուտ է բերում քաղաքական ուժին և իրացնում է իսկապես հեղափոխության օրակարգը, այդ մարդն է հենց իրականում նվիրված»։

Երևանի ավագանու ընդդիմադիր «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանի խոսքով, նախ իշխող ուժը պետք է ազնիվ լինի և հայտարարի՝ գո՞հ են արդյոք քաղաքապետի գործունեությունից, թե ոչ, այդ դեպքում միայն իրենց համար իշխող ուժի մոտիվացիան հասկանալի կլինի. — «Եթե դրա տակ միայն այն պատճառն է, որ Մարությանը չի աջակցել իրենց, դրա համար եկեք հանենք, ինքը արատավոր երևույթ է։ Բայց ես կարծում եմ, որ Մարությանին այդ պաշտոնից ազատելու համար կան նաև այլ հիմքեր, և եթե կխոսեն այդ հիմքերի մասին, լավ, եթե չեն խոսի՝ կնշանակի, որ մոտիվացիան միայն քաղաքական է, ինչը ողջունելի չէ։ Բայց կրկնում եմ ՝ Մարությանը չունի սեփական քվե, որովհետև 2018-ին դա քվե էր հանուն հեղափոխության»։

Քաղաքապետը ընտրվում է 5 տարի ժամկետով, Մարությանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2023-ին։

Երևան քաղաքի ղեկավարի հարցը ցանկացած պարագայում պետք է որոշի ավագանին, այսինքն՝ քաղաքապետը ավագանու կազմից է ընտրվում, շեշտում է Հայաստանի համայնքների միության նախագահ Էմին Երիցյանը՝ հավելելո. — «Չի կարող որևէ մեկը կողքից, դրսից փոփոխություններ իրականացնել, եթե դա ավագանին չի որոշել»։

2018-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Հայկ Մարությանը նախքան ընտրությունները հայտարարել էր. — «Ընդհանրապես ընտրություններն ինձ չեն հետաքրքրում։ Ես իմ գործով եմ զբաղված` գլուխս կախ»։

Հունիսի 22-ի ավագանու նիստի ընթացքում Մարությանը շնորհավորեց քաղաքացիներին «ազատ, թափանցիկ և անցնցում ընտրություններ անցկացնելու կապակցությամբ»։

Նրա և իշխող թիմի լարված հարաբերությունների մասին մամուլը գրում է ամիսներ շարունակ։ Սակայն ինքը՝ քաղաքապետը երբեք անձամբ չի մեկնաբանել այդ լուրերը։ Փոխարենը այսօր Ֆեյսբուքում գրել էր աշնանը Երևան կհասնի ավտոբուսների նոր խմբաքանակ։ Վերջին օրերին էլ քաղաքապետարանը լրահոսում հայտնվեց ապօրինի կառույցների դեմ սկսած պայքարով։

azatutyun.am

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Քաղաքականություն

Իրանը և Ռուսաստանը կունենան գերազանց մակարդակի համագործակցություն.Իրանի ԱԳ նախարար

88

By

ԻԻՀ ԱԳ նախարարը Թվիթերում գրել է. «Իրան-Ռուսաստան հարաբերությունների նոր փուլում սպասվում է գերազանց համագործակցություն»:

ParsToday-ի հաղորդմամբ՝  Ամիր Աբդոլլահյանն ով Իրանի նախագահին ուղեկցում էր Մոսկվա կատարած այցի ընթացքում, հինգշաբթի օրը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպումից հետո արված թվիթերյան գրառման մեջ Աբդոլլահյանը նշել է. «Կարևոր քննարկում ունեցանք պարոն Լավրովի հետ՝ երկու երկրների համագործակցության, Իրանում նոր ատոմակայանների կառուցումն արագացնելու, երկու երկրների նախագահների վերջին պայմանավորվածությունների լույսի ներքո համագործակցության համակողմանի զարգացման և հյուպատոսական հարցերին ուշարդություն դարձնելու շուրջ»:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Դոնբասում հայտնել են Ուկրաինայի ուժայինների կողմից զինադադարի խախտման մասին

126

By

Ուկրաինայի ուժայինները Դոնբասում մեկ անգամ խախտել են զինադադարի ռեժիմը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին լրագրողներին հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության  (ԴԺՀ) ներկայացուցիչը Հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Մի իշխանությունը, որը աղետի գոտում անգամ փայտից զուգարան չի սարքել, քննադատում է Քոչարյանին

50

By

Մի իշխանությունը, որը աղետի գոտում անգամ փայտից զուգարան չի սարքել չորս տարվա մեջ, մի հատ մաքսատուն են սարքել, որտեղ գործի են ընդունել իրենց մերձավորներին, սկսում են խոսել լայնածավալ շինարարության մասին, ասում են դա գոյություն չունի։ Այս մասին 5-րդ ալիքի հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։

«Ինձ, օրինակ, հետաքրքիր է այն մարդու ռեակցիան, երբ Ռոբերտ Քոչարյանի օրոք ստացել է բնակարան աղետի գոտում և լսում է դա հեռուստացույցով։ Շուրջ 20 հազար ընտանիք աղետի գոտում ունեցել է բնակարանային պայմանների բարելավում, դա եղել է նոր կառուցված շենքեր, վերակառուցված շենքեր, նոր կառուցված անհատական տներ, մի մասը կատարվել է Լինսի հիմնադրամի միջոցներով՝ մոտ 4000-5000 ընտանիք, մոտ  6000-6500 ընտանիքների բնակարանների գնման վկայագրերի ծրագիր կար, որի մի մասը կտարավել դոնորներով, մի մասը պետական բյուջեի միջոցներով, մնացած մասը մոտ 8000-9000 արվել է մեր բյուջեով, մենք պարտք չենք խնդրել, մենք զարգացել են, ունեցել ենք աճող տնետսություն, կատարել ենք այդ աշխատանքները, ուզում եք քննադատեք, հասեք այդ ցուցանիշին, հետո քննադատեք։ Ցուցանիշից կմ-ներով հեռու եք ու քննադատում եք, ազնիվ չեք գոնե»,-ասաց Միկոյանը։

Երկրորդ նախագահի գրասենյակի համակարգողի խոսքով, Սպիտակ քաղաքում չկա որևէ բազմաբանկարան շենք, ներառյալ՝ դպրոց, մանկապարտեզ, որին Ռոբետ Քոչարյանի ձեռքը չի կպել։

«Սպիտակում վերջերս նորից շինարարական աշխատանքներ էին, ուրիշ հատվածում՝ գերեզմաններում։ Այն տղաները, որոնք հաճախել էին մանկապարտեզ, դպրոց, որ իրենք ապրել էին Քոչարյանի օրոք ստացած տներում․․․ կառուցվող Սպիտակում մեծացած երիտասարդների համար այս իշխանությունը, այո կառուցեց, բայց գերզման․․․»։

Կարդալ ավելին

Տեսանյութեր

Տեսանյութ․ «Սերգո ջան լավ չես ապրելու, քանի Արցախը կա»․ պատերազմ հայության դեմ

50

By

Կարդալ ավելին

Լրահոս

Տեսանյութ․ Պատերազմի մասնակցին քաղաքական պատճառով հեռացնում են ԵՊՀ-ից

46

By

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ