Միացեք մեզ

Քաղաքականություն

Հայաստանի հարևանը Մոսկվա-Վաշինգտոն ճակատներում` գազա-նավթային լուրջ գործարքների մեջ է

452
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Երեկ սենսացիոն հայտարարություն տարածվեց Իրան-ԱՄՆ հարաբերությունների վերաբերյալ՝ Թեհրանը չի բացառում Վաշինգտոնի հետ ուղիղ բանակցությունները…https://www.facebook.com/v3.2/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df14e911c6037a4%26domain%3Dhayeli.am%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fhayeli.am%252Ff32408dce3d71%26relation%3Dparent.parent&container_width=780&href=https%3A%2F%2Fhayeli.am%2F%3Fp%3D663267%26l%3Dam&locale=ru_RU&sdk=joey

Թեհրանը կարող է ուղիղ բանակցություններ սկսել Վաշինգտոնի հետ, եթե անհրաժեշտ լինի «լավ համաձայնագրի» հասնել միջուկային գործարքի հարցով, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլահիանը. «Եթե բանակցային գործընթացում մենք հասնենք մի իրավիճակի, որ լավ համաձայնագրի հասնելու համար բարձր մակարդակում մեզ պետք է խոսել ամերիկացիների հետ, մենք դրանից չենք հրաժարվի»։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հինգ մշտական անդամներ Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանը և Չինաստանը, ինչպես նաև Գերմանիան Թեհրանի հետ փորձում են վերականգնել 2015-ին կնքված միջուկային գործարքը, որը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ միակողմանիորեն խզելուց հետո դադարել է լիարժեք գործել։ Վիեննայում շարունակվող բանակցությունների ութերորդ փուլը առ այժմ որևէ հաջողություն չի արձանագրել։

Թեհրանի կողմից, սա անշուշտ ուշագրավ հայտարարություն է, բայցև այն պետք է շարունակականություն ունենա…Իսկ վերջին ամիսներին ԱՄՆ-ն ակնհայտորեն կարծես առիթ է փնտրում, որպեսզի Իրանի հետ հնարավոր համաձայնություններն արգելափակի:

Ուշագրավ է Իրանի արտգործնախարարի հայտարարությունը հատկապես, որ վերջին օրերին ռուս-իրանական հարաբերություններում ուշագրավ զարգացումներ ծավալվեցին:
Օրերս Ռուսաստանի և Արևմուտքի միջև լարվածության ֆոնին` Վլադիմիր Պուտինի հրավերով Մոսկվա էր ժամանել Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին։ Կրեմլում ռուսաստանցի պաշտոնակցի հետ հանդիպմանը նախագահ Ռաիսին հիշեցրել է` Թեհրանը «40 տարի դիմադրել է Ամերիկային»` առաջարկելով այժմ էլ համատեղ դիմակայել Միացյալ Նահանգների գործողություններին։ «Ներկայիս շատ բացառիկ պայմաններում, երբ խոսքը Արևմուտքի, այդ թվում` Միացյալ Նահանգների միակողմանի գործողությունների դիմակայության մասին է, մենք կարող ենք մեր փոխգործակցության մեջ սիներգիա ստեղծել։ Մենք ավելի քան քառասուն տարի է` ամերիկացիներն ընդդիմանում ենք, և մենք պատժամիջոցների կամ սպառնալիքների պատճառով երբեք չեն դադարի աշխատել երկրի զարգացման և առաջընթացի ուղղությամբ», — նախագահի պաշտոնում Մոսկվա կատարած իր առաջին այցի ընթացքում ասել է Էբրահիմ Ռաիսին, միևնույն ժամանակ խոստովանել՝ այժմ, իհարկե, գործադրում են բոլոր ջանքերը, որ արևմտյան պատժամիջոցները չեղարկվեն։

Երկու երկրների դեմ Արևմուտքի սահմանած տնտեսական ցավոտ պատժամիջոցներից, Միացյալ Նահանգների հետ առճակատումից բացի, Մոսկվային և Թեհրանին միավորում են ամուր քաղաքական, տնտեսական և ռազմական կապերը։ Իրանն ու Ռուսաստանը նաև նախագահ Բաշար Ասադի հիմնական դաշնակիցներն են Սիրիայում ավելի քան մեկ տասնամյակ շարունակվող պատերազմում։ Մոսկվան Թեհրանի միջուկային գործարքի մասնակիցներից է: Աշխարհի գերտերությունները շարունակում են առայժմ անպտուղ բանակցությունները՝ 2015 թվականին տապալված գործարքը վերականգնելու ուղղությամբ։ Իրանի նախագահը Ռուսաստանը բարեկամական պետություն է անվանել, համոզմունք հայտնել, որ երկկողմ հարաբերությունները այսուհետ կլինեն ռազմավարական, այլ ոչ թե կարճաժամկետ, և որ այդ կապերը կլինեն տոկուն և բազմակողմանի։

Իսկ ՌԴ նախագահն իր համառոտ խոսքում ընդգծել է երկու երկրների միջև առևտրի զարգացման հաջող ընթացքը, ընդհուպ համաճարակի պայմաններում։ Պուտինի հիշատակած հաջողությունը, սակայն, իրականում շատ ավելի համեստ է։ Իրանա-ռուսական առևտրաշրջանառությունը անցած տարի կազմել է շուրջ երեք միլիարդ դոլար, մինչդեռ օրինակ` Թուրքիայի դեպքում այդ ցուցանիշը քսան միլիարդ դոլարի է հասել։ Ու թեև Ռաիսին և Պուտինը խոստանում են լրացնել բացերը, խորացնել կապերը, կողմերի միջև Մոսկվայում հրապարակայնորեն որևէ գործարք չկնքվեց, ներառյալ սպառազինության հարցով։

Կրեմլը բազմիցս է պատրաստակամություն հայտնել Իրանին վաճառել ժամանակակից սպառազինություն։ Մինչդեռ, Ռուսաստանի նախագահի աշխատակազմն օրերս անպատասխան թողեց լրագրողների հարցը՝ Իրանի կողմից ռուսաստանյան սպառազինության հնարավոր գնման վերաբերյալ։ «Ռազմա-տեխնիկական համագործակցության հարցերը մենք երբեք չենք մեկնաբանում», -Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովի պատասխանն են մեջբերում ռուսաստանյան լրատվամիջոցները։
Փոխարենը կողմերը հայտարարեցին առաջիկայում Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի ռազմանավերի մասնակցությամբ ռազմածովային զորավարժությունների մասին, որը կմեկնարկի վաղը Խաղաղ օվկիանոսում։

Ռաիսիի՝ Մոսկվա կատարած պաշտոնական այցի և կանխատեսվող զարգացումների վերլուծության համատեքստում «Իսնա» լրատվականը հատուկ ուշադրության է արժանացնում այն հանգամանքը, որ օտարերկրյա բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում Ռուսաստանի նախագահն առաջինն է շնորհավորել Էբրահիմ Ռաիսիին նախագահ ընտրվելու կապակցությամբ։ Մեջբերելով արտաքին քաղաքականության ոլորտի որոշ փորձագետների՝ լրատվականը նշում է, որ Արևելքի հետ հարաբերությունների ընդլայնումը ամրապնդում է Իրանի դիրքերը արևմտյան ճնշման դեմ։

Կանխատեսելով հանդիպման գլխավոր օրակարգը՝ հոդվածագիրը մատնանշում է. «Իրանի մշտական անդամակցության քննարկումը Եվրասիական տնտեսական միությանը… Նկատի ունենալով ԵՏՄ անդամ երկրների ռեսուրսների և շուկայական բազմազանությունը՝ Իրանի մշտական անդամակցությունը ԵՏՄ-ին զգալի հնարավորություն կընձեռի Իրանի տնտեսությանը, և հնարավոր է, որ այս ճանապարհով մասամբ փոխհատուցվեն Իրանի դեմ կիրառված պատժամիջոցների հետևանքները»։ Իրանի նախագահի պաշտոնական կայքէջի համաձայն` Ռուսաստանն ու Իրանը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին ուղղված հաջող համագործակցությունը կարող են օգտագործել նաև Աֆղանստանում և Կովկասում։ Իրանական պաշտոնական աղբյուրը չի մանրամասնում` Կովկասում ահաբեկչական սպառնալիքը հատկապես որ երկրից է գալիս, պաշտոնական Թեհրանը հերթական անգամ կրկնում է հայտնի թեզը՝ «Կովկասի սահմանները, պետական ինքնիշխանությունը և տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը փոփոխության ենթակա չեն»։

Իրանի նախագահը ռուսաստանյան պաշտոնական այցի երկրորդ օրն ավարտեց Ռուսաստանի պետդումայում, որտեղ ելույթ ունենալու բացառիկ հնարավորություն էր ստացել։ Իրանցի բարձրաստիճան կրոնական և քաղաքական գործիչը ռուսաստանյան օրենսդիր մարմնի բարձր ամբիոնից նախ Ալլահին փառաբանեց, ասաց՝ մահմեդական աշխարհը հարգում է Հիսուս Քրիստոսին և նրա մորը՝ Մարիամին։ «Աբրահամյան կրոններում առաջնայինը հոգևորի փնտրտուքն է», — դիմելով ռուսաստանցի պատգամավորներին` ասաց Ռաիսին։

Ելույթի արդեն քաղաքական հատվածում նա անդրադարձավ համաշխարհային սպառնալիքներին։ Իսկ դրանք միայն «ամերիկյան շայթանները չեն», այլ նաև հոգևորի բացակայությունն է՝ ընտանիքի ճգնաժամը, թմրանյութերը։ Էբրահիմ Ռաիսին չխնայեց նաև այդ լսարանի համար ամենապահանջված գնահատականները. աջակցություն հայտնեց Ռուսաստանին Արևմուտքի դեմ առճակատման հարցում, թիրախավորեց Հյուսիսատլանտյան ռազմական դաշինքը, որը Մոսկվային մերժել է մի շարք սկզբունքային պահանջներում։ «Հյուսիսատլանտյան դաշինքն անօրինական կերպով ներթափանցում է անկախ պետությունների տարածքներ, նման պահվածքը խաբեություն է և կհանգեցնի ՆԱՏՕ-ի մոտալուտ փլուզմանը»,- Մոսկվայում ասաց Իրանի նախագահը։ Նկատենք, որ սա Էբրահիմ Ռաիսիի ոչ միայն առաջին այցն էր Ռուսաստան անցած օգոստոսին Իրանի նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր, այլ նաև արտասահմանյան հազվադեպ այցերից մեկը։

Ռուս-իրանական բանակցություններից հետո արդեն հայտնի դարձավ, որ Թեհրանը Մոսկվային առաջարկել է հեղուկ գազի մատակարարումներ իրականացնել Ռուսաստանից դեպի Իրանի հարավ՝ Ադրբեջանի տարածքով, ապա այն արտահանել աշխարհի ցանկացած կետ։ Այս մասին նախօրեին հայտարարել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջին։ Նոյեմբերից նույն երթուղով թուրքմենական կապույտ վառելիքն է Ադրբեջան ներկրվում։

Իրանցի նախարարը գործարքի մանրամասները չի բացահայտել, չի մանրամասնել նաև, թե որ երկրին է Իրանը պատրաստվում մատակարարել ռուսաստանյան հեղուկ գազը։ Գործող ամերիկյան պատժամիջոցների պատճառով Իրանի արտահանման, ներմուծման հնարավորություններն էապես սահմանափակված են։ Անցած տարեվերջին, սակայն, Reuters-ը հայտնել է, որ ոչ պաշտոնական տվյալների համաձայն՝ օգոստոս-հոկտեմբեր ժամանակահատվածում իրանական նավթի ներմուծման ծավալը Չինաստան գերազանցել է 500 հազար բարելը` հասնելով ընդհանուր ներմուծման մոտ 6 տոկոսին։ Միաժամանակ, Reuters-ի աղբյուրների համաձայն, իրանական նավթը Չինաստանին մատակարարվել է Արաբական Միացյալ Էմիրություններից, Օմանից և Մալայզիայից նավթի անվան տակ՝ ԱՄՆ պատժամիջոցները շրջանցելու նպատակով։
Իրանի նավթի նախարարն, իր հերթին, հայտնել է ռուսաստանյան մի շարք ընկերությունների հետ «շատ լավ պայմանավորվածությունների» ձեռքբերման մասին՝ գազի և նավթի հանքավայրերի զարգացման, նավթավերամշակման գործարանների կառուցման և էներգետիկ ոլորտում համատեղ այլ ծրագրերի շուրջ:

Մետաքսյա Շալունց

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Քաղաքականություն

Չավուշօղլուի ազդակը Փաշինյանին

116

By

Ուրուգվայում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն թուրքական «գորշ գայլերի» նշանն էր ցույց տվել հայերին՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջի։

Ուրուգվայի ԱԳՆ–ը Թուրքիայի դեսպան Հուսեյն Մուֆթուօղլուին այդ ամենից հետո կանչել է արտաքին գերատեսչություն՝ բացատրոթյուն տալու։

Հիշեցնենք, որ դեռևս 1965թ.–ի ապրիլի 20–ին Ուրուգվայի սենատի գլխավոր վեհաժողովը և ներկայացուցիչների պալատն ընդունել է «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին» օրենքը։

Չավուշօղլուի կողմից «գորշ գայլերի» մատերի կոմբինացիան ցույց տալը շատ խորհրդանշական ստացվեց ապրիլի 24–ին։ Դա ցույց է տալիս, որ Թուրքիան ոչ միայն ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այլ պատրաստվում է նոր ցեղասպանության։ Եվ սա հայաստանյան իշխանությունների քիրվայական ու խաղաղասիրական մեսիջների ներքո։

Թուրքիայի մոտ ոչինչ չի փոխվել։ Պարզապես Նիկոլ Փաշինյանն է փորձում հայ ժողովրդին համոզել, որ Թուրքիան, իբր, փոխվել է ու ՀՀ–ի հետ փորձում է հարաբերություն կարգավորել, իբր, առանց նախապայմանների։

Փաշինյանն ասում է, թե, իբր, Թուրքիայից դրական ազդակներ է ստանում, բայց Չավուշօղլուն լրիվ այլ ազդակ է փոխանցում Փաշինյանին։ Այլ հարց է, որ Նիկոլն, իր աթոռային շահերից ելնելով, խաբում է հայ ժողովրդին ու փափուկ բարձ դնում, թե բա Թուրքիայից դրական ազդակներ ենք ստանում։

Իրականությունն այն է, որ Նիկոլն ամբողջությամբ բավարարում է թուրք–ադրբեջանական նախապայմանները, խաղաղություն է մուրում և վախի մթնոլորտ ձևավորելով՝ ձգտում կյանքի կոչել այն, ինչ պայմանավորվել է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։

Հայ ժողովուրդն իր հերթին պետք է ազդակներ ուղարկի Թուրքիային։ Նիկոլին հեռացնելը շատ լավ ազդակ կլինի։ Անկարայում անմիջապես կհասկանան, որ հայ ժողովուրդը մուրացկան չէ և երկրորդ ցեղասպանություն թույլ չի տալու։

Նիկոլին հեռացնելը լավ ազդակ կլինի նաև միջազգային հանրությանը, որ ՀՀ–ն փակում է պարտության էջն ու սկսում մեջքն ուղղելու գործընթացը, և որ չի հանդուրժելու Արցախի ադրբեջանականացում։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Նիկոլենց «Ապագա կա ապագա» կարգախոսի հիմքում ընկած է Թուրքիայի հետ սիլի–բիլին ու դրանից սպասվող օգուտը։ Չավուշօղլուն իր վարքագծով ցույց տվեց, թե Թուրքիան ինչպիսի ապագա է պլանավորում Հայաստանի համար Նիկոլ Փաշինյանի ձեռքերով։

7or.am

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Ոստիկանապետը վարչապետին զեկուցել է. Եթե 5 հազարը չգերազանցի` կճնշենք

158

By

Հրապարակը գրում է. Երեկ մենք տեղեկացրել էինք, որ ոստիկանությունում արտակարգ վիճակ է հայտարարվել՝ բոլոր ուժերը, իսկ դրանք երկրով մեկ քիչ չեն, բերվել են կազմ-պատրաստ վիճակի, որպեսզի կարողանան ճնշել համաժողովրդական պայքարի փորձերը։ 


Ոստիկանության ղեկավար կազմը՝ վարչապետի հանձնարարությամբ խորհրդակցություն է հրավիրել, որպեսզի հստակեցնի իր անելիքները եւ վարչապետին զեկուցի, թե ինչ է սպասվում եւ ինչ է անհրաժեշտ պայքարի օջախները խեղդելու համար։

Մեր աղբյուրը հայտնեց, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է իրավիճակը։ Նախ, ներկայացրել է ընդդիմության ծրագիրը՝ որտեղ, ինչ են նախատեսում անել, որ երթուղիներով են քայլելու, ովքեր են մասնակցելու այդ ակցիաներին։ 

Եւ ամենակարեւորը՝ ասել է, որ մեկ օջախում մինչեւ 4-5 հազար մարդու հավաքվելը խնդիր չէ՝ իրենք հանգիստ կցրեն եւ իրավիճակը դուրս չի գա ոստիկանության վերահսկողությունից։ Վտանգը կարող է ծագել այն պահից, երբ հավաքվածների թիվը գերազանցի 5 հազար մարդը։ Այդ դեպքում ամբոխին չեն կարողանա զսպել եւ դժվար կլինի կառավարել նրանց գործողությունները։ Բայց վարչապետը վստահ է եղել, որ մեկ վայրում 5 հազար մարդ ընդդիմությանը հավաքել չի հաջողվի։ Նա իր թիմին հրահանգել է հնարավորինս փչացնել եւ վարկաբեկել այս պայքարը եւ այն ներկայացնել որպես երկիրը պատերազմի տանելուն, խաղաղությունը մերժելուն ուղղված քայլեր, որոնք վտանգում են Հայաստանն ու Արցախը։

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Ալիևի մեսիջը հայերին՝ կամ Արցախը պիտի ճանաչեք Ադրբեջանի կազմում կամ կգրավեմ ողջ Հայաստանը

104

By

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այս խոսքերը Շուշիից իր սիմվոլիկան ուներ: Նա դրանով մեսիջ էր ուղարկում հայերին, թե մոռացեք Շուշիի մասին, հակառակ դեպքում Ադրբեջանը կգրավի ողջ Հայաստնաը: Պետք է նշել, որ Ալիևը առաջին անգամ չի սպառնում հայ ժողովուրդին: Մինջ 2018 թվականը նա նույնպես սպառնում էր, որ «գրավելու է Երևանը», սակայն նախկինում նրա խոսքերին լուրջ չեինք վերաբերվում, քանի դեռ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունն էր այլ: Բացի այդ Հայաստանը չուներ Փաշինյանի նման արկածախնդիր ղեկավար: Այսօր իրավիճակը բոլորովին այլ է: Ալիևի հետ միասին, հայ ժողովուրդին սպառնում է նաև… Նիկոլ Փաշինյանը: Իհարկե նրա ձևակերպումները փոքր ինչ այլ են, սակայն բովանդակությունն է նույնը: Ալիևը հայտարարում է, «…եթե հայերը չհամակերպվեն Արցախի կորուստի հետ, ապա կկորցնեն ողջ Հայաստանը…»: Փաշինյանը հայտարարում է, որ եթե «..չհամաձայնվենք իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, ապա կարող ենք ստանալ նոր պատերազմ…»:

Այսինքն, թե Ալիևը, և թե Փաշինյանը նույն բովանդակության մեսիջն են փոխանցում հայ ժողովուրդին: Տարբերությունը կայանում է նրանում, որ Փաշինյանի թիմը խոստանում է Հայաստանի ժողովրդին Արցախի կորստի դիմաց «կայուն խաղաղ դարաշրջան», իսկ Ալիևի թիմը ոգևորված նշում է, որ «Ղարաբաղի մարսելուց հետո, հերթը լինելու է Արևմտյան Զանգեզուրինը, հետո Սևանինը, հետո Երևանինը»:

Ով կարող էր կռահել, որ 2018-ին հայ ժողովուրդը իշխանության է բերելու ադրբեջանցիների «տրոյական ձիուն», ով «քաղցր» ձևակերպումներով բթացնելու էր, առանց այդ էլ պրիմիտիվ պատկերացումներ ունեցող ժողովուրդին և որի գործնեության վերջնաարդյունքը լինելու է այն, որ Ալիևը և Փաշինյանը հանդես են գալու միաբովանդակ առաջարկով այդ նույն Հայաստանի ժողովուրդի առջև:

Սակայն բնության մեջ, ըստ Հեգելի, ոչինչ անբնական չի լինում: Պրիմիտիվ և թերզարգացած ժողովուրդները պիտի վճարեն իրենց անգիտակից ընտրության համար: Հակառակ դեպքում բնության օրենքները արդար ձևով չեին գործի: Մի՞թե պարզ չէ, որ խելոքը պիտի բոնուս ստանա այս կյանքից, իսկ անխելքը պատժվի, որպեսզի բնության օրենքները արդար գործեն: Եվ դա վերաբերվում է ոչ միայն մինջմարդկային հարաբերություններին, այլև ազգերի միջև ընթացող հարաբերություններին և կապերին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Տեսանյութ. Փաշինյանը 2,6 միլիարդ կստանա, եթե ռուսական ռազմաբազան հանի Հայաստանից․ գլխավոր նպատակը հայտնի է

128

By

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Տեսանյութ. Ցեղասպանության թանգարանից կարևոր փաստաթղթեր են կորել․ այդ քրեկան գործով անցել են Արարատ Միրզոյանը

94

By

Կարդալ ավելին

Facebook

Հասարակություն1 ամիս առաջ

Տեսանյութ․ Երկու տղամարդ խոսում են 12-ամյա երեխայի բռնաբարելու մասին

Քաղաքականություն1 ամիս առաջ

Տեսանյութ. Փաշինյանը 2,6 միլիարդ կստանա, եթե ռուսական ռազմաբազան հանի Հայաստանից․ գլխավոր նպատակը հայտնի է

Քաղաքականություն1 ամիս առաջ

Տեսանյութ. Ցեղասպանության թանգարանից կարևոր փաստաթղթեր են կորել․ այդ քրեկան գործով անցել են Արարատ Միրզոյանը

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Փաշինյանն ու իր տասնյակ թիմակիցներ եղել են ԱԱԾ գործակալներ․ Համբարձումյանն ու Վանեցյանը պետք է խոսեն

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Լավրովը Միրզոյանին ասեց, որ իրենց հետաքրքիր չէ, թե Բրյուսելում ինչ են պայմանավորվել․ Մոսկվան կոշտ է արձագանքում

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Էդմոն Մարուքյանը համարու՞մ է, որ ինքը «թուրքից չի տարբերվում»

Բլոգ2 ամիս առաջ

Ո՞ր պետություններն են անհետանալու քարտեզի վրայից 2022թ․

Ամենադիտվածներ