Միացեք մեզ

Քաղաքականություն

Հայաստանը՝ էլեկտորալ ծուղակում. Արմեն Գեւորգյան

334
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Նոր գումարման Ազգային Ժողովի աշխատանքների երկրորդ օրը  հակասական տպավորություններ է ձևավորել։ Այս մասին իր հոդվածում գրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ուզում եմ կիսվել որոշ դիտարկումներով։

Առաջին. Մեծամասնության պատգամավորներն իրե´նք իսկ նվազեցնում են խորհրդարանի դերն ու նշանակությունը։ Գլոբալ առումով՝ նրանք փորձում են ԱԺ-ը ներկայացնել որպես միայն օրենքներ ընդունող մարմին, իսկ իրենց՝ խիստ սահմանափակ իրավասություններով անձինք։ Իրականում բացակայում է այն գիտակցումն ու ըմբռնումը, որ Ազգային ժողովը պետական իշխանության միակ մարմինն է, որն ունի ժողովրդի անմիջական մանդատ։ Իշխանության մյուս բոլոր մարմինները խորհրդարանին ածանցյալ են։ Դա տեղի է ունենում այն պատճառով, որ խորհրդարանական մեծամասնության մանդատների հիմնական աղբյուրը գտնվում է գործադիր իշխանությունում։ Վերջին երեք տարիներին տեղի է ունեցել պետական-քաղաքական սուր դեֆորմացիա՝ Ազգային Ժողովը աստիճանաբար վերածվել է կառավարության կցորդի։ Նախկինում նույնպես եղել է այս խնդիրը, բայց նման սրությամբ՝ երբեք։ Այստեղ մեծ նշանակություն ունի ԱԺ-ի չթաքցվող պատրաստակամությունը՝ դառնալ և լինել կցորդ։ Թվում է, թե սա արվում է կառավարությանն ավելի ազատություն ապահովելու համար, սակայն միջազգային փորձը վկայում է, որ լինում է լրիվ հակառակը՝ կառավարության գործունեության արդյունավետությունը կտրուկ ընկնում է։ Իսկ այսօրվա Հայաստանի պայմաններում և երբևէ արդյունավետությամբ աչքի չընկած կառավարիչների օրոք, սա կարող է երկրում վիճակը է´լ ավելի բարդացնել։ Անհրաժեշտ է շտկել այս իրավիճակը։

Երկրորդ․ Օգոստոսի 3-ի բանավեճը և ելույթների ոճը հիշեցրին 2017թ-ի հետընտրական իրավիճակը։ 2016թ. իրադարձություններից հետո (ապրիլյան պատերազմ և ոստիկանական գնդի գրավում) ապրիլյան խորհրդարանական ընտրությունների արդյունքները գործող իշխանություններին ներշնչեցին հույս, թե երկրում իշխանության հարցը լուծված է, և մոտ ապագայում կարելի է չմտածել դրա նոր և ողջամիտ ձևաչափերի մասին: Սակայն դրան շատ արագ հետևեցին 2018 թվականի իրադարձությունները։ Հիմա նույնպես լսում ես մեծամասնության պատգամավորներին, և տպավորություն է, որ նրանք այդպես էլ չեն գիտակցել 2020 թվականի իրադարձությունների ողջ ողբերգականությունը, նրանցից շատերը չեն հասկանում, որ իրենց օգտին տրված ձայներից շատերը ձայներ են ընդդեմ, բայց ոչ՝ հօգուտ: Այդ քվեների մեջ դրական կամ ռացիոնալ ոչինչ չկար: Մեծամասնությանը թվում է, թե իրենց ներել են նախապատերազմյան ձախողումները, հազարավորների մահը, հազարավորների հաշմանդամությունը, տասնյակ հազարավորների տնազրկումը, մեր բոլորի հայրենազրկումը։ Մեծամասնությունն ուզում է արդեն ապրել մի իրավիճամում, երբ կարելի է խոսել «անցած փուլի» մասին։ Բայց սա այնպիսի ծավալի պատմական ողբերգություն էր, որը երբեք չի թողնի, որ իշխանություններն ապրեն խաղաղության և համերաշխության մեջ, առաջին հերթին՝ իրենք իրենց հետ։ Հնարավոր չէ երկրի և ժողովրդի կյանքն արհեստականորեն բաժանել փուլերի։ Դա երբեք ու երբեք չի լինում կարգադրություններով, քաղխորհրդի նիստերով, ղեկավարների ցանկությամբ։ Դա բնական պրոցես է, որը ենթադրում է բաց և ցավոտ ներհասարակական խոսակցություն, բոլորին՝ հետևություններ անելու կամք և պատրաստակամություն, մոտեցումները վերանայելու հասունություն։ Սա վերաբերում է բոլորին, բայց շատ ավելի շատ՝ նրանց, որոնց ձեռքում կառավարման լծակներն են։  Իշխանությունը ներկայացնող որոշ պատգամավորների ելույթներն այդքան վտանգավոր չէին լինի, եթե չձևավորվեր ճնշող տպավորություն, որ դա քաղաքական որոշում էր։ Վտանգը հենց սրա մեջ է։

Երրորդ. նկատվում է հետևյալ միտումը. իշխանության ներկայացուցիչները փակվում են իրենց մեջ, սահմանազատում են իրենց արտաքին աշխարհից՝ ստեղծելով կենսագործունեության «անվտանգ միջավայր»։ Սա չափազանց խաբուսիկ է և սովորաբար բերում է լուրջ անոմալիաների։

Կառուցողականության և երկխոսության վերաբերյալ իշխանության կոչերը չափազանց արհեստական են, և  դա հնարավոր չէ թաքցնել։  Դա արվում է մի տեսակ մեծահոգության երանգով։ Բայց հենց իրենք, նման կոչերի հեղինակները, շատ լավ հասկանում են, որ անկեղծ չեն, և դա արվում է հանրային շղարշի հանմար։

Նրանց ամեն նման կոչի տակ նկատվում է ցանկությունը՝ շեշտելու, թե ով է «տան տերը», ով է «իրավիճակի տերը», և ում ձեռքին է «պողպատյա» մանդատը։ Բայց իրականությունն այն է, որ ընտրությունների արդյունքում իշխանությունը ստացել է ընտրողների թվի ընդամենը 26.5 տոկոսի քվեն։

Իհարկե, կարմիր գծեր չի կարելի անցնել։ Բայց ո՞վ է որոշում, թե որտեղ են դրանք։ Երբ ԱԺ առաջին իսկ նիտում երկու պատգամավոր անազատության մեջ են, դա արդեն կարմիր գիծ է։ Եվ քանի դեռ դա այդպես է, ԱԺ-ն չի կարող լինել կառուցողական։

Չորրորդ.

Այս օրերին լսվել են բազմաթիվ գնահատականներ և խորհուրդներ, թե ինչպես պետք է իրեն պահի ընդդիմությունը։ Սա ես համարում եմ նորմալ և օգտակար։ Մյուս կողմից՝ ակնհայտ է, որ նոր ընդդիմությանն անհրաժեշտ է որոշակի ժամանակ՝ աշխատանքի լավագույն ձևաչափերը գտնելու համար։

Կա նոր իրականություն. ԱԺ-ում հայտնվել են նոր քաղաքական միավորներ, նոր մարդիկ։ Հետևաբար՝ լինելու է նոր գործելաոճ, նոր մոտեցումներ, նոր քայլեր։ Բայց մեկ օրում գտնել օպտիմալը՝ հնարավոր չէ։

Հինգերորդ.

Վերջապես մենք պետք է անենք հետևություններ և դասեր քաղենք մեր պետության վերջին 3-4 տարվա պատմությունից։ Քաղաքական գործիչները չեն տիրապետում և չեն կարողանում համարժեք գնահատել հանրային տրամադրություննեը։ Չկան օբյեկտիվ հնարավորություններ՝ բացահայտելու ու հասկանալու հասարակության լատենտ պրոցեսները և առաջարկելու համարժեք օրակարգ։ Սա չափազանց վտանգավոր իրողություն է, վտանգավոր` թե´ ընդդիմության, թե´ իշխանության համար, և վերջնահաշվարկում՝ ողջ պետության համար։

Իշխող ուժի ղեկավարն ունի մի հետաքրքիր հատկություն. նա շատ լավ է ընկալում իր ընտրազանգվածի սպասումները և ակնկալիքները, կարողանում է մոբիլիզացնել իր էլեկտորատը։ Եվ խնդիրն այն չէ, որ էլեկտորատը ժամանակի ընթացքում, իհարկե, նվազում է։ Խնդիրն այն է, որ այդ էլեկտորատից դուրս գտնվող լայն հանրության լատենտ տրամադրությունները և ներսում ընթացքող պրոցեսները էապես տարբերվում են նրա «սեփական էլեկտորալ» տրամադրություններից։ Սա մի ծուղակ է, որում հայտնվելու է իշխանությունը, և որը կարող է բերել կոպիտ սխալների՝ պետության անվտանգության և տնտեսական քաղաքականության օրակարգում։

Տեղի է ունեցել ընտրազանգվածների տարանջատում՝ սոցիալական ապահովության հենքի վրա։ Կա տարանջատում՝ կրթական ցենզի հատկանիշով։ Սրանք փոքր Հայաստանի համար վտանգավոր միտումներ են, բայց՝ անխուսափելի, քանի դեռ երկրի ղեկավարը պարբերաբար իրեն դրսևորում է ընդդիմադիր գործչի կարգավիճակում։

Երկրում առկա է զգալի էլեկտորալ պոտենցիալ՝ 700-800 հազար, որն արդեն երկրորդ անգամ չի մասնակցում ընտրություններին։ Սա շատ մեծ թիվ է և շատ կարևոր գործոն՝ առաջիկա քաղաքական պրոցեսների և պետության հեռանկարի համար։

Ովքե՞ր են նրանք, ինչո՞ւ չեն գնում ընտրությունների։ Սա այլընտրանքի բացակայությա՞ն հետևանքն է, թե՞ անտարբերության։  Ո՞վ և ի՞նչ կարող է առաջարկել այս մարդկանց, որպեսզի նրանք ցուցաբերեն քաղաքական գիտակցություն և անեն իրենց ընտրությունը։

Ամփոփում

Նոր ԱԺ-ի նիստերը, կադրերը, որը տեսնում է մեր հասարակությունը հեռուստացույցով, իրականում մեր մեջ և մեր շուրջ կատարվող պատմական պրոցեսների մի չնչին տոկոսն են և իրականում չեն արտացոլում պրոցեսների խորությունը։

Իսկ արդյո՞ք քաղաքական ուժերը և առաջին հերթին՝ իշխանությունը պատկերացնում են այդ խորությունը։ Սա մի կասկած է, որ ցանկացած գիտակից մարդու հանգիստ չի թողնում։ Պատմական սխալների և պատմական անդառնալիության ռիսկերը ծանր ամպի նման մեր պետության վրա են։ Իսկ արդյո՞ք այս միջավայրը և այս մթնոլորտը մեզ թույլ են տալիս գտնել ճիշտ լուծումներ։

Քաղաքականություն

«5165»-ը պայքարը չի շարունակի «Ազատագրական շարժման» հետ. առանձին են գործելու, հանդիպելու են տարբեր ուժերի հետ

276

By

Մեկշաբաթյա մեր ընդվզումն ու բողոքի ակցիան մեզ՝ «5165» շարժման, համար ավարտվեց այսօրվա ուխտագնացությամբ՝ դեպի Էջմիածին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը՝ տեղեկացնելով, որ իրենց գործունեությունն առանձին են այսուհետ ծավալելու:

«Մեկշաբաթյա մեր ընդվզումն ու բողոքի ակցիան մեզ՝ «5165» շարժման, համար ավարտվեց այսօրվա ուխտագնացությամբ՝ դեպի Էջմիածին (ցավոք, հիվանդության պատճառով ես անձամբ մասնակցել չկարողացա): Վաղվանից «Ազատագրական շարժումը» կշարունակի պայքարի իր ճանապարհը, որում նրան հաջողություն ենք մաղթում, իսկ «5165» շարժումը կմտնի պայքարի նոր փուլ՝ համազգային համախմբման գործընթացով բաց հանդիպումներ կազմակերպելով քաղաքական և հասարակական բոլոր ուժերի հետ, մեծ հույսով, որ պիտի կարողանա համախմբել այն ուժերին, որոնք հանուն Հայի և Հայաստանի պատրաստ կլինեն մի կողմ թողնել իրենց խմբային կամ անհատական ամբիցիաները և ձևավորել առաջնորդական այն ուժը, որը հստակ ծրագրով Հայաստանը կհանի այս խորը փոսից:

Ի՞նչ է պետք- հստակ նպատակ, այդ նպատակին հասնելու ծրագիր և կամք, բոլորն էլ ունենք, և եթե անգամ չհաջողվի համախմբել շատ ուժերի, ապա մենակ դուրս կգանք պայքարի, դրա կամքն էլ ունենք:

Մի ցավալի բան միայն անպայման պիտի նշեմ- այս ճանապարհին ում կողքը կանգնեցինք, ասացին՝ գործ չունեք, իրենք ուրիշ տեղից են ուղղորդվում, ում հետ բարևեցինք, ասացին՝ զգույշ, եկել են ձեզ փչացնելու…համոզված եմ նույնը բոլորին են ասում, և այսպես պիտի վախեցած ապրե՞նք, միթե մեր Երկրում չկա ազատ կամքի տեր ժողովուրդ, պարզապես մարդիկ, որոնց համար ամենաթանկը Հայրենիքն է, համոզված եմ՝ կա:

Իսկ ուղղորդվող ուժերից մենք չենք վախենում, քանզի հնարավոր չէ ուղղորդել այն ուժը, որին արդեն ուղղորդում են Հայրենիքի ցավը, մեր Երկինք բարձրացած որդիներն ու Աստված:

Հենց այս երեք հոգևոր ուժերն էլ կօգնեն մեզ մասնատված ամբոխից նորից դառնալ ժողովուրդ ու բռունցքված ազգ»,- գրել է Տոնոյանը:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահն ու Ադրբեջանի նախագահը համատեղ հայտարարություն են ընդունել

360

By

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն: Դրանում, մասնավորապես, նշված է.

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ․Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ. Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ․Պուտինը, 2021թ. նոյեմբերի 26-ին հանդիպեցինք Սոչի քաղաքում և քննարկեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը:

Վերահաստատեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման։ Պայմանավորվեցինք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծմանը։

Նշեցինք Ռուսական խաղաղապահ առաքելության կարևոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։

Պայմանավորվեցինք ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։

Բարձր գնահատեցինք 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն ստեղծված՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար կոնկրետ ծրագրերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։

Ռուսաստանի Դաշնությունն այսուհետ ևս կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն` Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման նպատակով»:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Ավարտվել է Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը

302

By

Ավարտվել են Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցությունները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի։

Հանդիպումը տևել է մոտ 3 ժամ։«Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը մամուլի համար հայտարարություն են արել, այն շուտով հասանելի կլինի լրագրողների համար»,- հայտնել Է Պեսկովը։

Եռակողմ հանդիպումից հետո տեղի է ունենում Պուտին-Փաշինյան առանձնազրույցը։

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Ղարաբաղում ապագա խաղաղ կյանքի համար պայմաններ են ստեղծվում. Վլադիմիր Պուտին

254

By

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամեծ ձեռքբերումներից մեկն է համարում այն, որ տարածաշրջանում լայնածավալ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում:

«Այս ընթացքում, իսկապես, քիչ բան չի արվել: Ցավոք, դեռևս ոչ բոլոր հարցերն են լուծված: Գիտեմ նաև սահմանին տեղի ունեցած միջադեպերի մասին, ողբերգական միջադեպերի, երբ երկու կողմից մարդիկ են զոհվում, վիրավորում են ստանում: Այդ ամենը մեր կողմից հատուկ ուշադրության պետք է արժանանա: Ըստ էության, հենց դրա համար էլ մենք այսօր հավաքվել ենք, որպեսզի խուսափենք նմանատիպ միջադեպերից ապագայում: Բայց ընդհանուր առմամբ, այդուհանդերձ, մեկ տարվա ընթացքում քիչ բան չի արվել: Առաջին հերթին՝ լայնածավալ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում, ինչն ինքնին արդեն լավ է: Այս ընթացքում մեր աջակցությամբ համատեղ աշխատանք է իրականացվել փախստականներին վերադարձնելու նպատակով, 53 հազար փախստական արդեն վերադարձել են իրենց մշտական բնակության վայրերը: Ստեղծված է լավ մշտադիտարկող խումբ, աշխատում է խաղաղապահ զորամիավորումը և որքան ես եմ հասկանում, երկու կողմերի գնահատմամբ, արժանապատվորեն է աշխատում՝ ապահովելով մարդկանց համար կյանքի անվտանգ պայմանները: Աշխատում է նաև ռուս-թուրքական դիտարկման կենտրոնը: Բայց ամենակարևորը այն է, որ պայմաններ են ստեղծվում ապագա խաղաղ կյանքի համար: Ահա, թե ինչն է կարևոր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծել է Պուտինը:

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործում է եռակողմ աշխատանքային խումբ, որը զբաղվում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահն անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի

446

By

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 26-ին ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Արդեն երեկոյան՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ երկխոսության ավարտից հետո, ՌԴ նախագահ Պուտինը անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցություն անցկացնելու մտադրություն ունի»,- ասել է Պեսկովը:

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ