Միացեք մեզ

Մշակույթ

ՀՀ-ում կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը

178
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Հայաստանում կանցկացվի «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը` նվիրված Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին: Այն տեղի կունենա 2022 թվականի սեպտեմբերի 5-11-ը:

ԿԳՄՍՆ-ից հայտնում են, որ Փառատոնն առաջին անգամ անցկացվել է Թեներիֆեի աստղաֆիզիկայի համայնքում 2011 թվականին: Այն ունի տեխնոլոգիական ուղղվածություն և միավորում է գիտությունը, կրթությունը, արվեստն ու տեխնոլոգիաները:

Հայաստանում «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի ծրագրում նախատեսվում են համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, որոնք գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի կներկայացնեն հանրությանը: Միջոցառումներին կմասնակցեն տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր, թե՛ գիտության և արվեստի ներկայացուցիչների, թե՛ լայն հանրության ընդգրկմամբ: Փառատոնը լավ հնարավորություն է՝ բարձրացնելու Հայաստանի գրավչությունը հազարավոր զբոսաշրջիկների համար և ամրապնդելու Հայաստանի դիրքը գիտության ու արվեստի համաշխարհային քարտեզի վրա:

«STARMUS» փառատոնի տեսլականն է ստեղծել երիտասարդ սերնդի համար նոր ձևաչափեր և հնարավորություններ, ոգեշնչել նոր հմտություններ ձեռք բերելու ցանկությամբ, բարձրացնել գիտելիքի տարածման և ուսումնառության մակարդակը՝ դարձնելով այն հասանելի բոլորի համար: Փառատոնի կազմակերպումը կստեղծի նաև համագործակցության նոր հնարավորություններ արվեստի և գիտության բնագավառներում:

Փառատոնը կազմակերպվում է ՀՀ նախագահի բարձր հովանու ներքո՝ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության հետ համագործակցությամբ:

Հիշեցնենք, որ «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը, համաձայն 2020 թ.-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարության և «Starmus Universe 2007 S.L.» կազմակերպության միջև կնքված համաձայնագրի, նախատեսվում էր Հայաստանում անցկացնել դեռևս 2021 թ. սեպտեմբերին: Փառատոնի անցկացումը հետաձգվել է՝ պայմանավորված COVID-19 համավարակային իրավիճակով:

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հասարակություն

Թբիլիսիի Ազատության հրապարակում կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության մասին ցուցահանդես

258

By

Նոյեմբերի 13-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում «Րաֆֆի» ուսանողական միության կողմից կազմակերպվել էր նկարների ցուցահանդես՝ «1915-2021 թվականների Հայոց մշակութային ցեղասպանություն» խորագրով։

Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից՝ նշելով, որ ցուցահանդեսին ներկայացված էին Հայոց ցեղասպանության տարիներին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Նախիջևանում և Արցախում վանդալիզմի ենթարկված հայկական մշակութային կոթողների նկարներ։

Կարդալ ավելին

Մշակույթ

Թշնամին ավերել է Մադաթաշենի դպրոցը, մշակույթի տունը, հուշարձանը, վնասել Սբ․ Աստվածածին եկեղեցին

444

By

Թշնամին ավերել է Մադաթաշեն գյուղի դպրոցը, մշակույթի տունը, հուշարձանն ու վնասել Սբ․ Աստվածածին եկեղեցին ։Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

 
«Ըստ  2021 թվականի հոկտեմբերի 10-ի  արբանյակային լուսանկարների՝ թշնամին քանդել է Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը  և հասել դպրոցին կից եկեղեցու պատին, որը, փաստորեն վտանգի տակ է։  Դպրոցը 2015 թվականից վերանվանվել էր «Մադաթաշեն» դպրոց ՊՈԱԿ, որի շենքում  էին  տեղակայված նաև  գյուղի գյուղապետարանն ու մշակույթի տունը։
 
Եկեղեցու կողքին կար Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշարձան, որը թշնամին նույնպես ոչնչացրել է գյուղի օկուպացիայից անմիջապես հետո։ Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութում ակնհայտ երևում է, թե ինչպես է զինված ադրբեջանցի զինվորականը ջարդում, քանդում և ավերում արցախյան ազատամարտի հերոսների հուշարձանը, կոտրում նրանց նկարներն ու հրճվանքով լուսանկարվում ավերված մշակութային ժառանգության ֆոնին։  Հավելենք, որ մինչ ադրբեջանական օկուպացիան արված տեսանյութը փաստում է, որ կանգուն  էին դպրոցն ու նրան կից հուշարձանը։
 
Մադաթաշեն գյուղի պատմությունը սկսվում  է 17-րդ դարի կեսերից, իսկ անունը ստացել է ռուսական բանակի գեներալ Վալերիան Մադաթովի անունից, ում անասնագոմերը հենց այս տարածքում էին գտնվում։ Գյուղական համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության հարավային հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 50 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 24 կմ հեռավորութան վրա։ Գյուղի  Սբ. Աստվածածին եկեղեցի  կառուցվել է 1904 թվականին։ Եկեղեցու պատը վնասված էր, տանիքը՝ նույնպես։
 
Մադաթաշենի դպրոցը, մշակույթի տունն ու եկեղեցին ադրբեջանական նոր ճանապարհաշինության ուղղության մեջ չեն մտնում և չի բացառվում, որ մշակութային արժեքների ավերման հետևանքով ստացված շինաքարերը ճանապարհների հենապատերի համար են օգտագործվում»։
 
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org-ի  արձագանքը՝ սկզբնաղբյուր կայքում։ 

https://lurer.com/?p=439975&l=am

Կարդալ ավելին

Մշակույթ

Ամարասի վանական համալիրի վրայից իջեցվել է Արցախի դրոշը

442

By

Կարդալ ավելին

Մշակույթ

Վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Ողջաբերդում․ֆոտո

366

By

Վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Ողջաբերդում՝ Չարենցի Կամար հուշարձանի վրա անհայտ անձանց կողմից արվել են գրություններ։

Հարգելի հայրենակիցներ նմանատիպ գործողությունները խստիվ արգելվում են,պատմական ժառանգության պահպանումը բոլորիս պարտքն է։

Կարդալ ավելին

Մշակույթ

Դուբայում կհնչի Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը»

636

By

Դուբայում անցկացվող InClassica դասական երաժշտության 10-րդ միջազգային փառատոնի շրջանակում Դուբայի Օպերայում սեպտեմբերի 5-ին կհնչի նաեւ Արամ Խաչատրյանի «Ջութակի կոնցերտը»: Այն կկատարեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և աշխարհահռչակ հայ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը:

«Սա մեծ երևույթ է մեր նվագախմբի համար պանդեմիայից հետո այսպիսի մեծ ծրագրով հանդես գալու համար։

Հունիսին նվագախումբը հասցրել էր հանդես գալ Դուբայում և ուրախ ենք, որ արդեն Դուբայի օպերայում ներկայցնել նվագախմբի համար այս կարևոր ծրագիրը։

Մեր տեղկություններով Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտն առաջին անգամ է հնչելու Դուբայի օպերայում և ԱՄԷ-ում։

Նվագախումբը սպասված հյուր է այստեղ և ուրախ եմ, որ համերգներն անցնում են լեցուն դահլիճներում, թեև կան սահմանափակումներ»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը:

Սա InClassica փառատոնին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի առաջին մասնակցությունը չէ: 2018 թ. նվագախումբը մասնակցել է Մալթայի միջազգային երաժշտական փառատոնին և դաշնակահարների մրցույթին։ Այս տարի նույնպես «Classic Piano» երիտասարդ դաշնակահարների միջազգային երկրորդ մրցույթի 3-րդ և 4-րդ փուլերի մասնակիցները հանդես են գալիս Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ։

«Կարելի է ասել, որ սա երկրորդ համագործակցությունն է, երբ հանդես ենք գալիս մրցույթում որպես պաշտոնական նվագախումբ, իսկ եվրոպական հիմնադրամը նվագախմբի կարևոր գործընկերներից  ու աջակիցներից է»,- նշեց Բալբաբյանը:

«Այստեղ կարևորում եմ համագործակցությունը ամենատարբեր կատորողական դպրոցին պատկանող դաշնակահարների հետ: Ուրախ ենք, որ նվագախմբի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորը հանդիսանում է նաև Ինկլասիկայի ռեզիդենտ կոմպոզիտոր։

Ուրախ ենք այս համագործակցության համար, ուրախ ենք, որ այստեղ ենք և կարող ենք ներկայացնել հայ կատարողական արվեստը: Այս փառատոնն իսկապես աննախադեպ երևույթ է ամբողջ աշխարհում  տեղի ունեցող զարգացումների ֆոնին և իսկապես սա մեծ հնարավորություն է աշխարհահռչակ արտիստների, ինչպես նաև մեր նվագախմբի համար մաս կազմելու այս մեծ երաժշտական իրադարձությանը և յուրաքանչյուր օր ունկնդիրը հնարավորություն ունի վայելել աշխարհի լավագույն մենակատարներին՝ ներկայացնելով ռուս և եվրոպացի կոմպոզիտորներին հայտնի ստեղծագործությունները։ Մեր նվագախմբի համար շատ կարևոր է հանդես գալ հենց հայ կոմպաոզիտորների հանրահռչակմամբ»,- ասաց Բալբաբյանը՝ նշելով, որ նվագախումբն առաջին անգամ չէ համերգներով հանդես գալիս ԱՄԷ-ում:

Սիմֆոնիկ նվագախումբը պանդեմիայից հետո արդեն պլանավորում է նոր համերգաշրջան: Կանցկացվի տարեկան 45 համերգ Հայաստանում, 15` արտերկրում, որոնք արդեն պլանավորման փուլում են։

«Ցավոք պանդեմիայի պատճառով կան հյուրախաղեր, որոնք հետաձգվել են: Հույս ունեմ, որ մոտ ապագայում Լոնդոնում, Օմանում, Մալթայում, Ավստրիայում տեղի կունենան։ Նվագախումբը այսօր էլ Հայաստանում  շարունակում է համերգները և կարող ենք ասել, որ ունենք այնքան համերգներ, որքան պանդեմիայից առաջ»,- ասաց նա:

Սարգիս Բալբաբյանի խոսքով՝ փառատոնին մասնակցող աշխարհի լավագույն արտիսների զգալի մասն արդեն եղել են Հայաստանում և ելույթ են ունեցել մեր Սիմֆոնիկ նվագախմբի հետ:

«Այստեղ հանդես եկող արտիսներից ոմանց հետ ունենք պայմանավորվածություն, որ 2021-22 թթ. համերգաշրջանում համագործակցելու են նվագախմբի հետ։ Մասնավորապես, հանդես են գալու Մաքսիմ Վենգերովը, Ռոմանովսկին և այլն, որոնք հանդիսանում են աշխարհի լավագույն երաժիշտներ»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ օգոստոսի 28-ին Դուբայում մեկնարկել է InClassica դասական երաժշտության 10-րդ միջազգային փառատոնը: Մինչեւ սեպտեմբերի 26-ը փառատոնի շրջանակներում Դուբայում տեղի կունենա 30 համերգ, որոնց ընթացքում ելույթ կունենան 37 առաջատար երաժիշտներ, 7 հայտնի նվագախմբեր եւ 12 անվանի դիրիժորներ։ Փառատոնային համերգները կանցկացվեն Dubai Opera-ում եւ Մերձավոր Արեւելքում ամենամեծ բազմաֆունկցիոնալ համալիրում՝ Coca-Cola Arena-ում։

Չորս շաբաթների ընթացքում բեմ կբարձրանա յոթ սիմֆոնիկ նվագախումբ՝ Երուսաղեմի սիմֆոնիկ նվագախումբը, Ռուսաստանի ազգային նվագախումբը, Մալթայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Սլովակիայի ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Կալինինգրադի սիմֆոնիկ նվագախումբը, Գերմանիայի Ռեյնլանդ-Պֆալցի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը։

Փառատոնի շրջանակներում ներգրավված են նաեւ մեծանուն դիրիժորներ՝ Դմիտրի Յաբլոնսկին, Ալեքսանդր Սլադկովսկին, Մայքլ Ֆրանսիսը, Սերգեյ Սմբատյանը, Մարիուս Ստրավինսկին եւ այլք։ Փառատոնի ծրագրում ընդգրկված են մեծ թվով ստեղծագործություններ՝ սկսած բարոկկո երաժշտությունից մինչեւ ժամանակակից հեղինակների գործեր, այդ թվում փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտոր Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները։

InClassica փառատոնի կազմակերպիչն է Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը։ Այն անցկացվում է SAMIT Event Group-ի հետ համատեղ։

https://news.am/arm/news/661154.html

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ