Միացեք մեզ

Տնտեսություն

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ եւ փոխարժեքներ

230
Հետևե՛ք մեզ Telegram-ում

ՀՀ կենտրոնական բանկից Արմենպրեսին տեղեկացնում են, որ հուլիսի 12-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.

ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.11 դրամով և կազմել 495.88 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.02 դրամով և կազմել 587.72 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.03 դրամով և կազմել 6.64 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքն աճել է 3.28 դրամով և կազմել 687.24 դրամ:

Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 20.71 դրամով և կազմել 28792.9 դրամ: Արծաթի գինը նվազել է 1.42 դրամով և կազմել 414.68 դրամ: Պլատինի գինն աճել է 290.76 դրամով և կազմել 17377.77 դրամ:

Տեսանյութեր

Առաջարկվում է Երևանում կառուցել երկնաքերերից կազմված գործարար կենտրոն-համալիր. Նիկոլ Փաշինյան

498

By

Կարդալ ավելին

Տնտեսություն

Հայաստանը նոր ատոմակայան ունենալու մտադրություն ունի․ Գնել Սանոսյան

244

By

Նոյեմբերի 16-ին լրագրողների՝ Հայկական ատոմակայան շրջայցի ժամանակ նախարարը հայտարարեց, որ Հայաստանի էներգետիկ համակարգում ատոմային էներգետիկայի դերը շատ մեծ է․ «Մենք շարունակելու ենք մեծ տեղ տալ դրա զարգացմանը։ Մեր միտքը հետևյալն է՝ Հայաստանում ոչ մի օր չպետք է դադարեցվի ատոմային էներգիայի արտադրությունը»։ 

Լրագրողների շրջայցը կազմակերպվել էր ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի արդիականացման ու շահագործման ժամկետը մինչև 2026-ը երկարաձգելու առիթով: Կայանի արդիականացումը սկսվել է 2015-ին։ Այդ ժամանակահատվածում իրականացվել են կայանի անվտանգության բարձրացման, սարքավորումների ստուգման ու փոխարինման աշխատանքներ, ինչի արդյունքում էներգաբլոկի հզորությունը աճել է 15 տոկոսով՝ միջուկային վառելիքի նույն ծախսով։ Նախատեսվում է ատոմակայանի աշխատելու ժամկետը երկարացնել մինչև 2036-ը։ 

«Բոլոր նախապայմանները կան դրա համար, այսինքն՝ բոլոր աշխատանքներն արված են այս փուլում, և իհարկե հաջորդ տարիներին նույնպես նախանշված որոշակի աշխատանքներ կան, որոնք ընստ գրաֆիկի կիրականացնենք»,- նշեց Գնել Սանոսյանը։

Սանոսյանի խոսքով՝ մտադիր են այնպես անել, որ գործող կայանի շահագործման ժամկետների ավարտին լինի նոր էներգաբլոկ և այն անմիջապես միացնել ցանցին։ Նա կարծում է՝ նոր էներգաբլոկի կառուցման աշխատանքները կսկսվեն 2026-2027-ին։

Նոր էներգաբլոկի հզորությունը դեռ հայտնի չէ, սակայն նախարարի խոսքով՝ այն առնվազն կունենա այն հզորությունը, որն ունի գործող կայանը՝ մոտ 400-450 մվտ։ Գնել Սանոսյանը նշեց նաև, որ նոր էներգաբլոկի կառուցման ծրագրում գլխավոր գործընկերը «Ռոսատոմ»-ն է։

«Մենք «Ռոսատոմ»-ի գործընկներների հետ շարունակում ենք մտածել, քննարկել, նույնիսկ առաջիկայում որոշակի փաստաթղթեր նախապատրաստել հետագա համագործակցության և նոր էներգաբլոկի կառուցման շուրջ»,- ասաց նախարարը։

Կարդալ ավելին

Տնտեսություն

Հայաստանում ներդրողները խնդիրներ են ունենում կամ կառավարության, կամ բյուրոկրատական շրջանակների հետ. Զարեհ Սինանյան

622

By

2018 թվականին հայտարարվեց, որ «թավշյա» հեղափոխությունից հետո սփյուռքից հսկայական ներդրումներ կգան Հայաստան, եւ որ երկիրը լուրջ տնտեսական աճ կարձանագրի: Այնուամենայնիվ, այս ամենն այդպես էլ տեղի չունեցավ: Այս մասին սեպտեմբերի 23-ին Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական ​ հանձնաժողովի կազմակերպած քննարկումների ժամանակ հայտարարել է ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արեգնազ Մանուկյանը՝ դիմելով Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին:  

Նա, մասնավորապես, հարցրել է, թե ուր են կորել խոստացված ներդրումները եւ աննախադեպ տնտեսական աճը:

Ի պատասխան՝ Սինանյանը հայտարարել է, որ ավելի ճիշտ կլինի այս հարցը ուղղել էկոնոմիկայի նախարարությանը, քանի որ ինքը վիճակագրական տվյալների չի տիրապետում, ուստի չի կարող լիարժեք պատասխանել հարցին:

«Ես կարող եմ միայն ընդհանուր կերպով անդրադառնալ այս թեմային եւ մատնանշել ներդրումային ոլորտում առկա խնդիրները: Հայաստանում ներդրումների հետ կապված խնդիրները հիմնականում կայանում են նրանում, որ երբ մարդիկ ինչ-որ տեղ ներդրումներ կատարելու ցանկություն են հայտնում, նրանց մոտ անմիջապես դժվարություններ են առաջանում կառավարության կամ տարբեր տեսակի բյուրոկրատական ​​շրջանակների հետ», — պարզաբանել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը:

https://news.am/arm/news/664232.html

Կարդալ ավելին

Տնտեսություն

Այս տարի խաղող կմթերի 50 մեծ ու փոքր գործարան, 115-ի փոխարեն՝ 130 դրամով․ Պապիկյան

454

By

Կարդալ ավելին

Տնտեսություն

Հայաստանը դիտարկում է այլ երկրներից գազ ներմուծելու հնարավորությունը․ փոխվարչապետ

546

By

Մենք դիտարկում ենք այլ երկրներից գազ ներմուծելու հնարավորությունը: Այս մասին սեպտեմբերի 17-ին լրագրողներին հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Սակայն այս հարցը, նրա խոսքով, կապված է ենթակառուցվածքային լուծումների հետ: «Այս մոտեցումը կիրառվում է: Խոսքն Իրանի հետ գործարքի մասին է»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ Հայաստանը Ռուսաստանից գազը է գնում 1000 խմ-ի դիմաց 165 դոլարով: Բացի այդ, «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» ծրագիրը գործում է Հայաստանի եւ Իրանի միջեւ:  

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ