Միացեք մեզ

Քաղաքականություն

Կոպիտ սխալ է Նիկոլին «ժեխբասի» կամ «մարգինալբասի» համարելը. Նա արդեն չունի կայուն սոցիալական հենարան. Վահե Հովհաննիսյան

288
Հետևե՛ք մեզ Telegram-ում

«Այլընտրանքային նախագծեր խմբի» փորձագետ Վահե Հովհաննիսյանը շարունակում է «Ո՞ր չվերթով կգա հաջորդ իշխանությունը» խորագրով հոդվածների շարքը:

Հերթական հոդվածը ներկայացնում ենք ստորեւ.

«Իշխանության ներքին չվերթ՝ «ինչորԲասին» և այլոք

Հաջորդ իշխանության հնարավոր երեք տարբերակներից (մոսկովյան, արևմտյան, թուրքական), ոչ մեկն էլ չի բխում Հայաստանի խորքային շահերից։

Հայաստանի հետպատերազմյան վերականգնում հնարավոր է միայն այն դեպքում, եթե վերելքի ռեսուրսը, այն է` հաջորդ իշխանության կորիզը, ձևավորվի Հայաստանում։ Միայն այդ դեպքում է հնարավոր Ռուսաստանի հետ ունենալ խորքային ստրատեգիական հարաբերություններ, Արևմուտքի հետ` կոնցեպտուալ նոր, առողջ աշխատանքային հարաբերություններ, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի հետ գտնել արժանապատիվ հարևանության մոդելը։ Առանց այս ամենի՝ Հայաստանի հեռանկարը մշուշոտ է։

Ինչո՞ւ առայժմ չի ստացվում Հայաստանում նոր, սոլիդ իշխանության  ձևավորումը։ Թվում է, թե բոլոր նախապայմանները կան։

Այսօր Հայաստանի գրագետ խավերի 95 տոկոսը (առանց չափազանցության) համակարծիք է, որ այս իշխանությունը պետք է փոխվի։ Դա չի նշանակում, թե այդ 95 տոկոսը այս կամ այն ուժի կամ գործչի կողմն է, բայց շատ հստակ է մերժում գործող իշխանությանը։

Որոշ հարցումներով՝ Նիկոլն ունի 25  տոկոս, այլ տարբերակներով՝ 20 ու նույնիսկ 17։ Բայց նույնիսկ սա չէ էականը։

Ղազախստանում իրադարձություններից 1-2 օր  առաջ Նազարբաևին անվանում էին Յելբասի՝ ժողովրդի հայր, ուներ նորմալ վարկանիշ։ Սպասել, որ Նիկոլի վարկանիշը է´լ ավելի իջնի, սխալ մոտեցում է։ Կարող է իջնել, կարող է չիջնել. այս պահին հանրային  հեղինակության առումով Նիկոլը ինչ-որ փոքր խմբի «չգիտեմ ինչ բասի» է. կոպիտ սխալ է նրան «ժեխբասի» կամ նույնիսկ «մարգինալբասի» համարելը։ Նա արդեն չունի կայուն սոցիալական հենարան։ Նիկոլն ունի և միշտ ունենալու է հասարակության մի փոքր մասի աջակցությունը։Նրա ուժը դա չէ։ Նրա ուժն իրավապահներն են, զգալի զանգվածների կոնֆորմիզմը և հակառակ պրոցեսի թուլությունը։ Այս առումով նա ուղղակիորեն ուժայինների «Բասին» է, իսկ անուղղակիորեն՝ կոնֆորմիստների։

Գոնե նրանք, ովքեր եղել են պետական կառավարման համակարգի բարձունքներում, սա լավ պետք է հասկանան։ Եվ սա վարկանիշի հետ որևէ կապ չունի։

Ինչպե՞ս սկսել հայաստանակենտրոն նոր իշխանության ձևավորման պրոցեսը։ Ինչպե՞ս սկսել հանրային լայն պրոցեսը, ինչպե՞ս մարդկանց հնարավորություն տալ՝ մասնակիցը դառնալու մեծ փոփոխությունների, և ինչպե՞ս կոնֆորմիստներին ցույց տալ այլընտրանք։

Մի կողմից՝ անիմաստ է սպասել, թե ե´րբ Նիկոլի ցածր վարկանիշն ավելի կիջնի կամ կզրոյանա, մյուս կողմից՝ անլուրջ է առանց անելիքի իմացության օրումեջ հայտարարել տարբեր շարժումների կամ պրոցեսների մասին։

Եթե երկրի գրագետ բնակչության ճնշող մեծամասնությունը կարծում է, որ երկրում պետք են փոփոխություններ,դրանք անպայման տեղի են ունենում։ Իսկ եթե պրոցեսը ձգձգվում է, ուրեմն երկու կարևոր տապալում կա, ու խնդիրը պետք է փնտրել այդտեղ.

Բովանդակություն

Կազմակերպչական-կառուցվածքային աշխատանք

Նիկոլի՝ իշխանության մնալու գաղտնիքն այն է, որ հասարակությանը չի առաջարկվում հասկանալի կոնսոլիդացիոն բովանդակություն, որը թույլ կտա ունենալ լայն ներկայացվածությամբ պրոցես։ Մարդիկ, տարբեր սոցիալական խավերը չեն հասկանում, թե իրենց ի´նչ է առաջարկվում։ Ավելին, այդ մարդկանց հուզող խնդիրների մեծ մասի մասին չի էլ խոսվում։ Չկա այն բովանդակությունը, որը կհամախմբի բժշկին, տաքսիստին, գործարարին, դասախոսին, կրպակավաճառին, տնային տնտեսուհուն, գյուղացուն, ուսուցչին և այլոց։ Նոր բովանդակությունը պետք է ցույց տա հասարակությանը իր վաղվա օրը, պետք է խոսի անվտանգությունից մինչև սոցիալական հարցեր, խաղաղությունից մինչև արժանապատվություն, Թուրքիայի հետ բանակցություններից մինչև Ադրբեջանի հետ դեէսկալացիա, Քովիդից մինչև գնաճ և այլն։

Ի դեպ, երբ դա չի անում ընդդիմությունը, այդ բացը փորձում է լրացնել իշխանությունը։ Բայց սա պարտված իշխանություն է, որը չի կարող դեպի վերելք առաջնորդել, այդ պատճառով էլ մենք լռվել ենք անհուսության փոսում։ Այս գաղափարները ճիշտ ձևակերպելու և առարկայական խոսակցություն սկսելու դեպքում հունիսին Նիկոլին ձայն տված 680 հազարից մի քանի հարյուր հազարն ընդունելու է այս գաղափարները ու միանալու է վերելքի պրոցեսին, տանը մնացած 800  հազարի մեծ մասը տեսնելու է իր հետաքրքրությունը և նույնպես միանալու է, իսկ հունիսին փոփոխություններին կողմ քվեարկած400 հազարը կդադարի մտածել, թե հուլիսից իրեն մոռացան։

Տակը մնալու է մի շերտ, որը միշտ Նիկոլին համարելու է ենթաքրիստոսի պես մի բան։

Ինչ վերաբերում է կառուցվածքային-կազմակերպչական կողմին, ապա այստեղ այսօր ուղղակի զրոյական վիճակ է։ Մինչև քաղաքացին, հանրության տարբեր շերտերի ներկայացուցիչները, տարբեր սոցիալական խավերի շահագրգիռ խմբերը չիմանան, թե իրենց խնդիրներով ինչպե´ս գնան ընդդիմության գրասենյակներ, ոչ մի զանգվածային պրոցես չի լինի։ Քանի՞ մարդ է այսօր աշխատում հաջողության պրոյեկտի վրա. չնչին թիվ, որովհետև աշխատանքի դաշտը չկա, աշխատելու և ինտեգրվելու մեխանիզմները չկան, նույնիսկհասցեն չկա։ Էդ դեպքում Նիկոլին սկզբունքորեն մերժող հանրության մեծամասնությունը ինչպե՞ս կոնսոլիդացվի, ինչպե՞ս դառնա թափանիվի մի մասնիկը։ Ինչպե՞ս մաս կազմի իշխանության փոփոխության ներքին չվերթին։

Նոր, սոլիդ, համերաշխ իշխանություն բոլորին է պետք՝ բոլոր ընտրազանգվածներին, պետական համակարգին, ուժայիններին և այլն։ Դրա համար կան բոլոր նախադրյալները՝ խաղաղ, սահուն ճանապարհով հաջողության հասնելու։ Միակ հարցը՝ ե՞րբ վերջապես կմիացվի «օդանավի» շարժիչը։

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Քաղաքականություն

Չավուշօղլուի ազդակը Փաշինյանին

116

By

Ուրուգվայում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն թուրքական «գորշ գայլերի» նշանն էր ցույց տվել հայերին՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջի։

Ուրուգվայի ԱԳՆ–ը Թուրքիայի դեսպան Հուսեյն Մուֆթուօղլուին այդ ամենից հետո կանչել է արտաքին գերատեսչություն՝ բացատրոթյուն տալու։

Հիշեցնենք, որ դեռևս 1965թ.–ի ապրիլի 20–ին Ուրուգվայի սենատի գլխավոր վեհաժողովը և ներկայացուցիչների պալատն ընդունել է «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին» օրենքը։

Չավուշօղլուի կողմից «գորշ գայլերի» մատերի կոմբինացիան ցույց տալը շատ խորհրդանշական ստացվեց ապրիլի 24–ին։ Դա ցույց է տալիս, որ Թուրքիան ոչ միայն ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այլ պատրաստվում է նոր ցեղասպանության։ Եվ սա հայաստանյան իշխանությունների քիրվայական ու խաղաղասիրական մեսիջների ներքո։

Թուրքիայի մոտ ոչինչ չի փոխվել։ Պարզապես Նիկոլ Փաշինյանն է փորձում հայ ժողովրդին համոզել, որ Թուրքիան, իբր, փոխվել է ու ՀՀ–ի հետ փորձում է հարաբերություն կարգավորել, իբր, առանց նախապայմանների։

Փաշինյանն ասում է, թե, իբր, Թուրքիայից դրական ազդակներ է ստանում, բայց Չավուշօղլուն լրիվ այլ ազդակ է փոխանցում Փաշինյանին։ Այլ հարց է, որ Նիկոլն, իր աթոռային շահերից ելնելով, խաբում է հայ ժողովրդին ու փափուկ բարձ դնում, թե բա Թուրքիայից դրական ազդակներ ենք ստանում։

Իրականությունն այն է, որ Նիկոլն ամբողջությամբ բավարարում է թուրք–ադրբեջանական նախապայմանները, խաղաղություն է մուրում և վախի մթնոլորտ ձևավորելով՝ ձգտում կյանքի կոչել այն, ինչ պայմանավորվել է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։

Հայ ժողովուրդն իր հերթին պետք է ազդակներ ուղարկի Թուրքիային։ Նիկոլին հեռացնելը շատ լավ ազդակ կլինի։ Անկարայում անմիջապես կհասկանան, որ հայ ժողովուրդը մուրացկան չէ և երկրորդ ցեղասպանություն թույլ չի տալու։

Նիկոլին հեռացնելը լավ ազդակ կլինի նաև միջազգային հանրությանը, որ ՀՀ–ն փակում է պարտության էջն ու սկսում մեջքն ուղղելու գործընթացը, և որ չի հանդուրժելու Արցախի ադրբեջանականացում։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Նիկոլենց «Ապագա կա ապագա» կարգախոսի հիմքում ընկած է Թուրքիայի հետ սիլի–բիլին ու դրանից սպասվող օգուտը։ Չավուշօղլուն իր վարքագծով ցույց տվեց, թե Թուրքիան ինչպիսի ապագա է պլանավորում Հայաստանի համար Նիկոլ Փաշինյանի ձեռքերով։

7or.am

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Ոստիկանապետը վարչապետին զեկուցել է. Եթե 5 հազարը չգերազանցի` կճնշենք

154

By

Հրապարակը գրում է. Երեկ մենք տեղեկացրել էինք, որ ոստիկանությունում արտակարգ վիճակ է հայտարարվել՝ բոլոր ուժերը, իսկ դրանք երկրով մեկ քիչ չեն, բերվել են կազմ-պատրաստ վիճակի, որպեսզի կարողանան ճնշել համաժողովրդական պայքարի փորձերը։ 


Ոստիկանության ղեկավար կազմը՝ վարչապետի հանձնարարությամբ խորհրդակցություն է հրավիրել, որպեսզի հստակեցնի իր անելիքները եւ վարչապետին զեկուցի, թե ինչ է սպասվում եւ ինչ է անհրաժեշտ պայքարի օջախները խեղդելու համար։

Մեր աղբյուրը հայտնեց, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է իրավիճակը։ Նախ, ներկայացրել է ընդդիմության ծրագիրը՝ որտեղ, ինչ են նախատեսում անել, որ երթուղիներով են քայլելու, ովքեր են մասնակցելու այդ ակցիաներին։ 

Եւ ամենակարեւորը՝ ասել է, որ մեկ օջախում մինչեւ 4-5 հազար մարդու հավաքվելը խնդիր չէ՝ իրենք հանգիստ կցրեն եւ իրավիճակը դուրս չի գա ոստիկանության վերահսկողությունից։ Վտանգը կարող է ծագել այն պահից, երբ հավաքվածների թիվը գերազանցի 5 հազար մարդը։ Այդ դեպքում ամբոխին չեն կարողանա զսպել եւ դժվար կլինի կառավարել նրանց գործողությունները։ Բայց վարչապետը վստահ է եղել, որ մեկ վայրում 5 հազար մարդ ընդդիմությանը հավաքել չի հաջողվի։ Նա իր թիմին հրահանգել է հնարավորինս փչացնել եւ վարկաբեկել այս պայքարը եւ այն ներկայացնել որպես երկիրը պատերազմի տանելուն, խաղաղությունը մերժելուն ուղղված քայլեր, որոնք վտանգում են Հայաստանն ու Արցախը։

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Ալիևի մեսիջը հայերին՝ կամ Արցախը պիտի ճանաչեք Ադրբեջանի կազմում կամ կգրավեմ ողջ Հայաստանը

104

By

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այս խոսքերը Շուշիից իր սիմվոլիկան ուներ: Նա դրանով մեսիջ էր ուղարկում հայերին, թե մոռացեք Շուշիի մասին, հակառակ դեպքում Ադրբեջանը կգրավի ողջ Հայաստնաը: Պետք է նշել, որ Ալիևը առաջին անգամ չի սպառնում հայ ժողովուրդին: Մինջ 2018 թվականը նա նույնպես սպառնում էր, որ «գրավելու է Երևանը», սակայն նախկինում նրա խոսքերին լուրջ չեինք վերաբերվում, քանի դեռ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունն էր այլ: Բացի այդ Հայաստանը չուներ Փաշինյանի նման արկածախնդիր ղեկավար: Այսօր իրավիճակը բոլորովին այլ է: Ալիևի հետ միասին, հայ ժողովուրդին սպառնում է նաև… Նիկոլ Փաշինյանը: Իհարկե նրա ձևակերպումները փոքր ինչ այլ են, սակայն բովանդակությունն է նույնը: Ալիևը հայտարարում է, «…եթե հայերը չհամակերպվեն Արցախի կորուստի հետ, ապա կկորցնեն ողջ Հայաստանը…»: Փաշինյանը հայտարարում է, որ եթե «..չհամաձայնվենք իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, ապա կարող ենք ստանալ նոր պատերազմ…»:

Այսինքն, թե Ալիևը, և թե Փաշինյանը նույն բովանդակության մեսիջն են փոխանցում հայ ժողովուրդին: Տարբերությունը կայանում է նրանում, որ Փաշինյանի թիմը խոստանում է Հայաստանի ժողովրդին Արցախի կորստի դիմաց «կայուն խաղաղ դարաշրջան», իսկ Ալիևի թիմը ոգևորված նշում է, որ «Ղարաբաղի մարսելուց հետո, հերթը լինելու է Արևմտյան Զանգեզուրինը, հետո Սևանինը, հետո Երևանինը»:

Ով կարող էր կռահել, որ 2018-ին հայ ժողովուրդը իշխանության է բերելու ադրբեջանցիների «տրոյական ձիուն», ով «քաղցր» ձևակերպումներով բթացնելու էր, առանց այդ էլ պրիմիտիվ պատկերացումներ ունեցող ժողովուրդին և որի գործնեության վերջնաարդյունքը լինելու է այն, որ Ալիևը և Փաշինյանը հանդես են գալու միաբովանդակ առաջարկով այդ նույն Հայաստանի ժողովուրդի առջև:

Սակայն բնության մեջ, ըստ Հեգելի, ոչինչ անբնական չի լինում: Պրիմիտիվ և թերզարգացած ժողովուրդները պիտի վճարեն իրենց անգիտակից ընտրության համար: Հակառակ դեպքում բնության օրենքները արդար ձևով չեին գործի: Մի՞թե պարզ չէ, որ խելոքը պիտի բոնուս ստանա այս կյանքից, իսկ անխելքը պատժվի, որպեսզի բնության օրենքները արդար գործեն: Եվ դա վերաբերվում է ոչ միայն մինջմարդկային հարաբերություններին, այլև ազգերի միջև ընթացող հարաբերություններին և կապերին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Տեսանյութ. Փաշինյանը 2,6 միլիարդ կստանա, եթե ռուսական ռազմաբազան հանի Հայաստանից․ գլխավոր նպատակը հայտնի է

128

By

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Տեսանյութ. Ցեղասպանության թանգարանից կարևոր փաստաթղթեր են կորել․ այդ քրեկան գործով անցել են Արարատ Միրզոյանը

94

By

Կարդալ ավելին

Facebook

Հասարակություն1 ամիս առաջ

Տեսանյութ․ Երկու տղամարդ խոսում են 12-ամյա երեխայի բռնաբարելու մասին

Քաղաքականություն1 ամիս առաջ

Տեսանյութ. Փաշինյանը 2,6 միլիարդ կստանա, եթե ռուսական ռազմաբազան հանի Հայաստանից․ գլխավոր նպատակը հայտնի է

Քաղաքականություն1 ամիս առաջ

Տեսանյութ. Ցեղասպանության թանգարանից կարևոր փաստաթղթեր են կորել․ այդ քրեկան գործով անցել են Արարատ Միրզոյանը

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Փաշինյանն ու իր տասնյակ թիմակիցներ եղել են ԱԱԾ գործակալներ․ Համբարձումյանն ու Վանեցյանը պետք է խոսեն

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Լավրովը Միրզոյանին ասեց, որ իրենց հետաքրքիր չէ, թե Բրյուսելում ինչ են պայմանավորվել․ Մոսկվան կոշտ է արձագանքում

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Էդմոն Մարուքյանը համարու՞մ է, որ ինքը «թուրքից չի տարբերվում»

Բլոգ2 ամիս առաջ

Ո՞ր պետություններն են անհետանալու քարտեզի վրայից 2022թ․

Ամենադիտվածներ