Միացեք մեզ

Տնտեսություն

Կենտրոնական բանկը որոշել է չբացել մի շարք աճուրդներ Մոսկվայի բորսայում

308
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Ռուսաստանի Բանկը որոշել է այսօր չբացել բաժնետոմսերի եւ ժամկետային շուկայի բաժինները Մոսկվայի բորսայում, ինչպես նաեւ՝ ստանդարտացված ածանցյալ ֆինանսական գործիքների շուկայի բաժինը (ԱՖԳՇ), իսկ վաղվա աշխատանքային ժամերը կհայտարարվեն Կենտրոնական բանկի կայքում մարտի 1-ին՝ մինչեւ Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ն, հաղորդվում է կարգավորիչի կայքում:

«Ստեղծված իրավիճակի կապակցությամբ Ռուսաստանի բանկը որոշում է կայացրել այսօր Մոսկվայի բորսայում չբացել ֆոնդային շուկայի բաժինը, ժամկետային շուկայի բաժինը եւ ԱՖԳՇ բաժինը: 2022 թվականի մարտի 1-ին Մոսկվայի բորսայի աշխատանքի ռեժիմը կհայտարարվի Ռուսաստանի Բանկի պաշտոնական կայքում մինչեւ 2022 թվականի մարտի 1-ը Մոսկվայի ժամանակով ժամը 09:00-ն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Տնտեսություն

Հայաստանցիները կկորցնեն մոտ 400 մլն դոլար

220

By

2018, 2019, 2020 2021 թվականներին Ռուսաստանից ուղարկված ֆիզիկական անձանց կողմից դեպի Հայաստան կատարած փոխանցումների միջին տարեկան չափը կազմել է 850 մլն դոլար։ Ուկրաինական պատերազմի հետևանքով Ռուսաստանից Հայաստան եկող դրամական փոխանցումները կարող են 50 տոկոսով նվազել։ Ստեղծված նոր իրավիճակում հայկական բիզնեսից որոշակի ժամանակ կպահանջվի վերադասավորվելու և ի հայտ եկած խնդիրներին դիմագրավելու համար։ Հանրային հեռուստաընկերության «Հարցազրույց Պետրոս Ղազարյանի հետ» հաղորդաշարի ժամանակ այս մասին ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով այսօր Հայաստանի ֆինանսական կայունության վերաբերյալ հարցին։
«Մեր ֆինանսական կայունության գնահատականը բազմաթիվ հարցերից է կախված և վերջին շրջանում, ինչպես տարածաշրջանում առհասարակ, Հայաստանում առկա են ռիսկեր, որոնք պայմանավորված են մեր հարևանների, բարեկամների մոտ ընթացող տնտեսական զարգացումներով»,– ասել է նախարարը։
Հայաստանի տնտեսական կապերը Ռուսասատանի հետ շատ սերտ և բազմաբնույթ են, ինչպես ներմուծման, այնպես էլ արտահանման առումով։
2021-ին Հայաստանից-Ռուսասատան արտահանման ծավալը կազմել է 800 մլն դոլարը։ Ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո, այս կարճ ժամանակահատվածում հայաստանյան բազմաթիվ արտահանողներ ունեցել են կորուստներ, հաշվի առնելով ռուսական ռուբլու արժեզրկումը։
Տուժել են հատկապես այն տնտեսվարողները, որոնք դոլարային դեբիտորական պարտքեր են ունեցել։ Այսինքն՝ այս մարդիկ ապրանքները նախապես առաքած են եղել, սակայն վճարումները դեռ ստացած չեն եղել, և փոխարժեքի անկման հետևանքով ունեցել ֆինանսական կորուստներ։
Հայաստանում այս պահին դեպի Ռուսասատան ներկրումների իրականացման համար կան նաև լոգիստիկ լուրջ խնդիրներ։
Նախարարը, սակայն հուսադրող է համարել այն հանգամանքը, որ հայկական ընկերություններին ռուսական շուկայից հեռացող ընկերությունների տեղը գրավելու շանս է տրվել։ << ՌԴ–ից շատ ընկերություններ հեռանում են և շուկայում առաջացած այդ բացը կարող են լրացնել հայկական ընկերությունները>>,- ասել է Տիգրան Խաչատրյանը։ Բայց սա, իրականության հետ աղերս չունեցող հույս է, որովհետև հայաստանյան ընկերությունները փոքր են հիմնականում չունեն արտադրողականության այնպիսի ծավալներ, որոպեսզի կարողանան ապահովել ռուսական շուկայի պահանջարկը։ Առավել ևս անհնար է, որ գոնե այս տարվա կտրվածքով բիզնեսի վերադասավորումների շնորհիվ հնարավոր լինի լրացնել Ռուսաստանից ավանդաբար ակնկալվող տրանսֆերնի բացակայությունը։ Այսինքն միջինը 400 մլն դոլար գումար չի մտնելու մեր տնեսության մեջ, ինչն առաջին հերթին վնասելու է այն քաղաքացիներին, ովքեր այդ գումարով սոցալական առաջնային խնդիրներ էին լուծում։
Հայկ Դավթյան

Կարդալ ավելին

Տնտեսություն

Սամվել Կարապետյանի «Տաշիր» հոլդինգը գնել է GNC Alfa ընկերությունը (Ռոստելեկոմ)

908

By

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա՝ հունվարի 19-ի նիստում հաստատել է Սամվել Կարապետյանի «Տաշիր» հոլդինգի կողմից Հայաստանի խոշորագույն օպերատորներից մեկը՝ «GNC Alfa»-ը գնելու գործարքը:

Գնորդը Տաշիր ընկերությանը պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն է եւ ՌԴ քաղաքացի Արման Ունանյանը, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիան»:

ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների կառավարման բաժնի պետ Արմեն Հունանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում ընկերությունը մտադիր է 2,5 մլրդ դրամ (մոտ 5 մլն դոլար) ներդնել հեռահաղորդակցության ցանցի զարգացման համար, նաև տարեկան 1,5-ից մինչև 1,8 մլրդ դրամ (3-3,5 մլն դոլար)՝ «GNC Alfa»-ի գործող ենթակառուցվածքի վերազինման համար։

Կարդալ ավելին

Տնտեսություն

Բացահայտվել է քողարկված ֆինանսական բուրգի որոշակի մասի գործունեությունը Հայաստանում

358

By

Օրերս ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տեղադրել «Onyxum» անվանմամբ ընկերության վերաբերյալ՝ նշելով, որ ընկերության գործունեությունը պարունակում է ֆինանսական բուրգի հատկանիշներ, որպիսի հանցավոր արարքի համար, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, մեղադրանքներ են առաջադրվել «Onyxum» անվան ներքո գործող ֆինանսական բուրգի մասը ստեղծող և համակարգող 11 անդամների։

Նշված հրապարակման կապակցությամբ «Onyxum»  անվամբ ընկերության անունից տարբեր լրատվամիջոցներով կատարված հրապարակումների կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեն, գործի շահերից ելնելով, ներկայումս ձեռնպահ է մնում այլ տեղեկատվության տրամադրումից և հրապարակային բանավեճից՝ նշելով, որ քրեական վարույթի շրջանակներում կատարված գործողությունները, դրանց առնչությամբ անհամաձայնության դեպքում, ենթակա են բողոքարկման միայն քրեադատավարական ընթացակարգերով:

Քրեական գործի հետագա ընթացքի վերաբերյալ Կոմիտեն հանդես կգա պաշտոնեական հրապարակմամբ:

Կարդալ ավելին

Տնտեսություն

Հայտնի է, թե որքան կարող է թանկանալ գազը

408

By

Հայաստանում սպառողներին մատակարարվող գազի սակագինը ապրիլի 1-ից կարող է բարձրանալ 6 տոկոսով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)։

Ըստ հաղորդագրության` հունվարի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազի սակագների վերանայման հայտ է ներկայացրել հանձնաժողով։ Ընկերությունն առաջարկել է ՀՀ բոլոր սպառողների համար սահմանել միասնական սակագին` 282.6 ԱՄՆ դոլար 1000 խմ–ի դիմաց` 266.71 ԱՄՆ դոլարի փոխարեն, կամ 1 խմ–ի դիմաց 135.6 դրամ` ներկայիս 1 խմ–ի դիմաց 128 դրամ գործող միջինացված սակագնի փոխարեն։

«Ընկերության առաջարկությամբ միջին կշռված սակագնի աճը գործողի նկատմամբ հաշվարկվել է 6%, որը ենթակա է ճշգրտման բնական գազի փաստացի ջերմատվությունից կախված»,– նշում է ՀԾԿՀ–ն։

Կարդալ ավելին

Բլոգ

Վրաստանը 68 մլն դրամի չափով իր կապիտալը դուրս է հանել Հայաստանից. «Ժողովուրդ»

338

By

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է անցյալ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները: Ըստ այդմ, ընդհանուր ներդրումները շեշտակի ավելացել են՝ 2021 թվականի 9 ամիսներին իրականացված 16 մլրդ 304 մլն դրամից դառնալով 162 մլրդ 173 մլն դրամ:

Նախորդ տարվա 9 ամիսներին կան երկրներ, որոնք իրենց ուղղակի ներդրումները հանել են երկրից։ Հայաստանից Ֆրանսիայի արտահանած կապիտալը կազմել է 3 մլրդ 694 մլն հազար 400 դրամ։ Օրինակ՝ Վրաստանը 68 մլն դրամի չափով իր կապիտալը դուրս է հանել Հայաստանից։ Փոխարենը Իտալիան ավելացրել է ուղղակի ներդրումների ծավալները:

Տեղեկացնենք, որ ռուսական ներդրումների ծավալները Հայաստանից արտահանվել էին. Ռուսաստանի Դաշնությունը 2020 թվականի հունվար-սեպտեմբերին 23 մլրդ 140 մլն դրամի չափով կապիտալը դուրս էր հանել Հայաստանից, իսկ նախորդ տարվա 9 ամիսներին կատարել է 11 մլրդ 392 մլն դրամի չափով ներդրում:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Կարդալ ավելին

Facebook

Հասարակություն1 ամիս առաջ

Տեսանյութ․ Երկու տղամարդ խոսում են 12-ամյա երեխայի բռնաբարելու մասին

Քաղաքականություն1 ամիս առաջ

Տեսանյութ. Փաշինյանը 2,6 միլիարդ կստանա, եթե ռուսական ռազմաբազան հանի Հայաստանից․ գլխավոր նպատակը հայտնի է

Քաղաքականություն1 ամիս առաջ

Տեսանյութ. Ցեղասպանության թանգարանից կարևոր փաստաթղթեր են կորել․ այդ քրեկան գործով անցել են Արարատ Միրզոյանը

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Փաշինյանն ու իր տասնյակ թիմակիցներ եղել են ԱԱԾ գործակալներ․ Համբարձումյանն ու Վանեցյանը պետք է խոսեն

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Լավրովը Միրզոյանին ասեց, որ իրենց հետաքրքիր չէ, թե Բրյուսելում ինչ են պայմանավորվել․ Մոսկվան կոշտ է արձագանքում

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Էդմոն Մարուքյանը համարու՞մ է, որ ինքը «թուրքից չի տարբերվում»

Բլոգ2 ամիս առաջ

Ո՞ր պետություններն են անհետանալու քարտեզի վրայից 2022թ․

Ամենադիտվածներ