Միացեք մեզ

Հասարակություն

Լևոն Քոչարյանը հերքում է

518
Հետևե՛ք մեզ Telegram-ում

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանն, իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Վերջերս ակտիվ տարածվում է մի սուտ, իբր Նիկոլը հանդիպել է հայրիկիս: Ինչքան էլ դժվար է պատկերացնել, որ սրան հավատացողներ կլինեն, այնուամենայնիվ հարկ եմ համարում ասել, որ նման հանդիպում երբևէ չի եղել, միջնորդների կամ որևէ այլ ձևով շփում չի եղել, նման միտք անգամ երբևէ չի եղել, թե՛ պատերազմից առաջ, թե՛ դրանից հետո:Իսկ ի՞նչ նպատակ են հետապնդում այս սուտը հորինողները..»։

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հասարակություն

Տեսանյութ․ Երկու տղամարդ խոսում են 12-ամյա երեխայի բռնաբարելու մասին

158

By

Կարդալ ավելին

Բլոգ

Սպասվում է հերթական էլիտար հարսանիքը. լուսանկարներ

156

By

Գործարար Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Լուսին Ալեքսանյանը, երեկ ամուսնության առաջարկություն է ստացել սիրելիից։ Այս մասին Ինստագրամի իր էջում հայտնել է Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը։

Փեսացուն անակնկալ առաջարկություն է արել Լուսինին՝ հրավիրելով նրան գաղտնի կազմապերպված խնջույքի վայր։

Կարդալ ավելին

Լրահոս

Ինչպե՞ս է հաջողվել օտարերկրյա հատուկ ծառայությանն այդպիսի խորությամբ ներթափանցելու ՀՀ զինված ուժեր. պատգամավոր

490

By

Անկախ գործընթացի մանրամասներից, իշխանության համար ձեռնտու է բանակի, զինվորականի՝ այսպիսի գործերի շրջանակներում շրջանառելը, որովհետև իր արդարանալու նախապես ընտրված ճանապարհը մեղավորությունը զինված ուժերի, մոբռեսուրսի, կամավորականների վրա բարդելն է, մոտավորապես «ի՞նչ աներ խեղճ նիկոլը» սկզբունքով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով օրեր առաջ ԱԱԾ բացահայտմանը, ըստ որի ՀՀ ԶՈւ զինծառայողները գումարի դիմաց տեղեկատվություն էին հայտնել հակառակորդին:

«Մի քանի օր առաջ ԱԱԾ-ն տեղեկացրեց օտարերկրյա գործակալական ցանցում ներգրաված և ՀՀ զինված ուժերում տարբեր պաշտոններ զբաղեցնող անձանց վերաբերյալ բացահայտումների մասին։


Այդ հաղորդագրությունը մեծ ռեզոնանս առաջացրեց տեղեկատվական դաշտում, ինչը հատկապես հետպատերազմական փուլում այդպես էլ պետք է դրսևորվեր։

Չխախտելով անմեղության կանխավարկածը դեռ գնահատականներ չեմ հնչեցնում, բայց մի մեծ հարց կա, որը մնում է օդում կախված։

Ինչպե՞ս է հաջողվել օտարերկրյա հատուկ ծառայությանն այդպիսի խորությամբ ներթափանցելու ՀՀ զինված ուժեր։

Մեր համապատասխան ծառայությունների առաջին խնդիրն է կանխել օտարերկրյա հատուկ ծառայությունների գործունեությունը, էականորեն նվազեցնել նրանց շարժի ու զինվորականների վրա աշխատելու հնարավորությունը։

Պարզ ասած դեռ պետք է հասկանալ, թե ինչպես է այս հարցում թշնամու համար բարենպաստ դաշտ ձևավորվել, ինչո՞ւ է բանակն ու զինվորականն այսքան խոցելի դարձել։ Իհարկե շատ հարցերի պատասխանները կա, սակայն ցանկացած այս բնույթի քննություն, քրեական գործ պետք է ուսումնասիրվի նաև նշածս տրամաբանության ներքո։

Խնդիրը չպետք է լինի միայն հետևանքների վերացումը, այլ պատճառների խորը ուսումնասիրությունն ու կանխարգելումը, որտեղ էլ գլխավոր խնդիրն է։

Անկախ գործընթացի մանրամասներից, իշխանության համար ձեռնտու է բանակի, զինվորականի՝ այսպիսի գործերի շրջանակներում շրջանառելը, որովհետև իր արդարանալու նախապես ընտրված ճանապարհը մեղավորությունը զինված ուժերի, մոբռեսուրսի, կամավորականների վրա բարդելն է, մոտավորապես «ի՞նչ աներ խեղճ նիկոլը» սկզբունքով։

Եվ հիմա նպատակը հենց այդպիսի ֆոն ձևավորելն է»,- գրել է նա։

Կարդալ ավելին

Հասարակություն

2021-ին քննվել է ընտանեկան բռնության 556 քրգործ, որից` 13-ը սպանության, 1-ը` մոր կողմից նորածնին սպանելու հոդվածով

372

By

2021 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի (այսուհետ՝ Կոմիտե) վարույթում, ՀՀ քրեական օրենսգրքի  համապատասխան հոդվածներով, քննվել է ընտանեկան բռնության վերաբերյալ 556 քրեական գործ, որից`  

13-ը քննվել է 104-րդ հոդվածով նախատեսված սպանության, 1-ը`  106-րդ հոդվածով նախատեսված  մոր կողմից նորածին երեխայի սպանության, 1-ը՝ 109-րդ հոդվածով նախատեսված անզգուշությամբ մահ պատճառելու, 5-ը՝ 110-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հասցնելու, 2-ը՝ 111-րդ հոդվածով նախատեսված ինքնասպանության հակելու, 12-ը՝ 112-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու, 7-ը՝ 113-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 30-ը՝ 117-րդ հոդվածով նախատեսված դիտավորությամբ առողջությանը թեթև վնաս պատճառելու, 285-ը՝ 118-րդ հոդվածով նախատեսված ծեծի, 23-ը՝ 119-րդ հոդվածով նախատեսված ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու, 1-ը` 121-րդ հոդվածով նախատեսված  անզգուշությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու, 4-ը՝ 131-րդ հոդվածով նախատեսված մարդուն առևանգելու, 4-ը` 133-րդ հոդվածով նախատեսված ազատությունից ապօրինի զրկելու, 39-ը՝ 137-րդ հոդվածով նախատեսված սպանության կամ առողջությանը ծանր վնաս պատճառելու կամ գույք ոչնչացնելու սպառնալիքի, 2-ը՝ 138-րդ հոդվածով նախատեսված բռնաբարության, 3-ը՝ 139-րդ հոդվածով նախատեսված սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, 7-ը՝ 141-րդ հոդվածով նախատեսված 16 տարին չլրացած անձի հետ սեռական հարաբերության, 2-ը՝ 142-րդ հոդվածով նախատեսված անառակաբարո գործողությունների, 29-ը՝ 167.1-րդ հոդվածով նախատեսված ծնողի կամ այլ մերձավոր ազգականի և երեխայի միջև տեսակցության իրականացմանը խոչընդոտելու, 6-ը՝ 168-րդ հոդվածով նախատեսված խնամքը ստանձնելու նպատակով երեխայի առքին կամ ստանձնողի խնամքին հանձնելու նպատակով երեխայի վաճառքի, 2-ը` 169.1-րդ հոդվածով  նախատեսված քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմիններին սուտ տեղեկություններ հաղորդելու, 1-ը՝ 170-րդ հոդվածով նախատեսված երեխային դաստիարակելու պարտականությունը չկատարելուն կամ ոչ պատշաճ կատարելու, 20-ը՝ 173-րդ հոդվածով նախատեսված ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու, 4-ը` 185-րդ հոդվածով նախատեսված գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու, 40-ը` 353.1-րդ հոդվածով նախատեսված անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը դիտավորությամբ չկատարելու, իսկ 13-ն՝  այլ հանցագործությունների դեպքերի առթիվ: 

556  քրեական գործից 129-ն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ  և 135 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան, 3-ն ուղարկվել է դատարան` բժշկական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու համար, 252 քրեական գործի  վարույթ կարճվել է, որից 112-ը` արդարացնող, իսկ 140-ը` ոչ արդարացնող հիմքով, 31 քրեական գործի վարույթ կասեցվել է, որից 17-ը  հանցանք կատարած անձին հետախուզելու, իսկ 14-ը`  հանցանք կատարած անձը հայտնի չլինելու պատճառաբանությամբ: 8 քրեական գործ ուղարկվել է ըստ ենթակայության, 53-ը` միացվել է, 80 քրեական գործ փոխանցվել է 2022 թվական:

Վերը նշված քրեական գործերով 272 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, որից` 8-ը եղել են 14-18 տարեկան, 113-ը՝ 18-35 տարեկան, 151-ը՝ 35 տարեկանից բարձր: 8 մեղադրյալ եղել են նախկինում դատապարտված:

Ընտանիքում կատարված հանցագործություններից 19-ը կատարվել են մոր կողմից, որից 12-ը` անչափահաս զավակի նկատմամբ, 27-ը՝ հոր կողմից, որից 16-ը` անչափահաս զավակի նկատմամբ, 1-ը` խորթ մոր կողմից` անչափահաս խորթ զավակի նկատմամբ, 2-ը` խորթ հոր կողմից, 14-ը՝ եղբոր/քրոջ կողմից, 20-ը` զավակի կողմից (այդ թվում՝ որդեգրված), 7-ը՝ ամուսիններից կնոջ կողմից, 169-ը՝ ամուսիններից տղամարդու կողմից, 1-ը՝ թոռան կողմից, 6-ը՝ ամուսնու ծնողների կողմից, 6-ը՝ հարսի/փեսայի կողմից:

Նշված 556 քրեական գործով 485 անձ ճանաչվել է որպես տուժող, որից` 54-ը՝ մինչև 12 տարեկան, 12-ը՝ 12-14 տարեկան, 11-ը՝ 14-16 տարեկան, 8-ը՝ 16-18 տարեկան, 181-ը` 18-35 տարեկան, 219-ը` 35-ից բարձր:

Կարդալ ավելին

Լրահոս

Ռազմական ոստիկանություն ենք գնում՝ պայմանով, որ երեխուն չտանեն էդ զորամաս. զորամասը լքած զինվորը տուն է վերադարձել

504

By

Նորակոչիկ զինվոր Վլե Ֆերոյանը, որ փետրվարի 1-ին լքել էր զորամասը, կապ է հաստատել ընտանիքի հետ եւ տուն վերադարձել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց զինծառայողի տատը՝ Ռոզա Ֆերոյանը։

«Երեխեն երեկ զանգեց ինձ, իր գտնվելու տեղն ասաց, ասացի՝ տաքսի նստի ու արի տուն։ Դիմավորեցի թոռիս, երեխես շոկի մեջ էր։ Հիմա գնում ենք Ռազմական ոստիկանություն, բայց մի պայմանով, որ երեխուն հետ չուղարկեն էդ զորամաս»,- ասաց Ռոզա Ֆերոյանը։

Հիշեցնենք, որ ժամկետային զինծառայող Վլե Ֆերոյանը բանակ զորակոչվելուց մեկ օր անց անհետացել էր Կապանի N զորամասից։ 18-ամյա զինծառայողի տատը NEWS.am-ի հետ զրույցում պատմել էր, թե իր թոռանը ստիպել են մաքրել սանհանգույցը, ինչին նա դեմ է եղել, ինչի պատճառով սպաները ծեծել են նրան։

Զորամասից, սակայն, մեծ հետ զրույցում հերքել էին Վլե Ֆերոյանի հարազատի պատմածը։ Մեր խմբագրություն զանգած նույն զորամասի մեկ այլ զինծառայող պատմեց, թե Վլե Ֆերոյանը հրաժարվել է կատարել սպայակազմի հրամանը եւ չի մաքրել իր ննջարանը։

Կարդալ ավելին

Facebook

Հասարակություն4 շաբաթ առաջ

Տեսանյութ․ Երկու տղամարդ խոսում են 12-ամյա երեխայի բռնաբարելու մասին

Քաղաքականություն4 շաբաթ առաջ

Տեսանյութ. Փաշինյանը 2,6 միլիարդ կստանա, եթե ռուսական ռազմաբազան հանի Հայաստանից․ գլխավոր նպատակը հայտնի է

Քաղաքականություն4 շաբաթ առաջ

Տեսանյութ. Ցեղասպանության թանգարանից կարևոր փաստաթղթեր են կորել․ այդ քրեկան գործով անցել են Արարատ Միրզոյանը

Քաղաքականություն1 ամիս առաջ

Տեսանյութ․ Փաշինյանն ու իր տասնյակ թիմակիցներ եղել են ԱԱԾ գործակալներ․ Համբարձումյանն ու Վանեցյանը պետք է խոսեն

Քաղաքականություն1 ամիս առաջ

Տեսանյութ․ Լավրովը Միրզոյանին ասեց, որ իրենց հետաքրքիր չէ, թե Բրյուսելում ինչ են պայմանավորվել․ Մոսկվան կոշտ է արձագանքում

Քաղաքականություն1 ամիս առաջ

Տեսանյութ․ Էդմոն Մարուքյանը համարու՞մ է, որ ինքը «թուրքից չի տարբերվում»

Բլոգ2 ամիս առաջ

Ո՞ր պետություններն են անհետանալու քարտեզի վրայից 2022թ․

Ամենադիտվածներ