Միացեք մեզ

Տեսանյութեր

Ինչո՞ւ է Փաշինյանը «գրկել» Տոկաևին

68
Հետևե՛ք մեզ Telegram-ում

2022 թվականը  սկսվեց գների աճով  և   դրանցով պայմանավորված՝ քաղաքական ցնցումներով: Սակայն, եթե Հայաստանում  ջրի և  էլեկտրաէներգիայի գների  աճը  դիտվեց օրինաչափ երևույթ և, բացի ներխոհանոցային  ընդվզումներից,  հրապարակային   հանրային   բողոքներ ցայսօր չարձանագրվեցին, ապա Ղազախստանում դրանք քաղաքական  դրամայի վերածվեցին:   Ղազախստանը, որը  համարվում էր հետխորհրդային տարածքի  կայուն ավտորիտար,  «Ելբասիի» երկիր, երեք օրվա ընթացքում սկսեց քաղաքական ճաքեր տալ:    

Ո՞րնէ ՓաշինյանիմոտիվացիանՏոկաևինաջակցելուհարցում

 Նիկոլ Փաշինյանի    սրտապատառ պոռթկումը՝  անմիջապես սկսել   քաղաքական խորհրդակցությունները ՀԱՊԿ անդամ-երկրների հետ  Ղազախստանին օգնելու  հարցով,  պայմանավորված չէ միայն  նրանով, որ Հայաստանն է այժմ նախագահում այդ կառույցը: Փաշինյանի  սրընթաց արձագանքը, թերևս, նունի  ներքին վախեր: Առաջին. Փաշինյանին թվում է, որ եթե Հայաստանում   ստեղծվի  քաղաքական  գերզգայուն այնպիսի իրավիճակ, որ նա չկարողանա  կյանքի կոչել   իր հռչակած    սկզբունքը՝  տանկերի թրթուրների տակ ճզմել ընդդիմադիրներին,   ապա կարող է   քաղաքական ալավերդիի սկզբունքով, դիմել   ՀԱՊԿ-ին՝ երկրի ներսում պատժիչ  գործողություն   իրականացնելու    ակնկալիքով: Սակայն Նիկոլ Փաշինյանը   մոռանում է, որ ինքն արդեն երկու անգամ՝ տարբեր  պաշտոնական խողովակներով,դիմել է  հավաքական անվտանության  այդ կազմակերպությանը՝ Հայաստանի  համար  ծանրագույն  օրերին և մերժվել է: Ընդ որում, խոսքը չի գնացել քաղաքական  իր ռեժիմը փրկելու մասին, այլ՝ երկրի տարածքային ամբողջականությոան: Ու  հենց Նիկոլ Փաշինյանի քաղաքական տհասության ու   իրավիճակին  չտիրապետելու, արտաքին ագրեսիային  դիմագրվելու անկարողության  պատճառով, Ադրբեջանի զորամիավորումները  ցայսօր  օկուպացված են պահում հայկական  Սև Լիճը: Կրկին հարց է առաջանում. եթե Նիկոլ Փաշինյանն ուներ   ռազմական, զինվորական   այնքան ռեսուրս, որ կարող էր ուղարկել Ղազախստան, ինչո՞ւ այդ ռեսուրսը գործի չէր դրել Հայաստանի  տարածքային   ամբողջականությունը  պաշպանելու հարցում: Եթե հիշում եք, արտաքին փորձագետները մատնացույց էին անում Հայաստանի իշխանությունների քաղաքական  անգիտությունն ու  ռազմաքաղաքական իմպոտեցիան, ասելով՝ դուք ինքներդ ձեզ չեք ուզում պաշտպանել, դուք ձեր  վրա դրսից   զինված տղա  եք  բերո՞ւմ: Այս օրերին ևս, Փաշինյանը քաղաքական քացի  է ստանում և´ ներսից, և´ դրսից: Նա չի  հասկանում, որ   իր    կամազուրկ խոնարհումները   ՀԱՊԿ-ի ու Վլ. Պուտինի առջև   քաղաքական   փուչիկի արժեք ունեն:

  Քաղաքական պրագմատիզմն ունի  խիստ  իրավիճակային   փաթեթավորում. Փաշինյանն  քաղաքական այն  աքտորը  չէ, որի  համար Պուտինը կամ ՀԱՊԿ-ը կարող են  իրեն փրկության  հասնել, հատկապես, որ, ինչպես պնդում էր Ժիրինովսկին  արցախյան  պատերազմից  հետո,Ռուսաստանը  մեկ անգամ արդեն փրկել է  Նիկոլ Փաշինյանին: Ցավոք, ոչ  մեկն  հարց չուղղեց  ռուսաստանյան այդ քաղաքական գործչին, թե  ինչո՞ւ և ինչպե՞ս է  Ռուսաստանը  ձեռք մեկնել Փաշինյանին:

Հարկ է  շեշտել, որ ռուսական  քարոզչամեքենան, որը Փաշինյանին համարում է  «соросятина»` Սորոսի կադր, այժմ քար լռություն է պահպանում    Փաշինյանի    ղազախական  փրկագործական    արտիստիզմի վերաբերյալ: Նրանք, թերևս,  համարում են,որ Փաշինյանն հեշտ  կապիտալացվող եւ  հարմարվող պատեհապաշտ է, որին իշխանությունից կարող են հեռացնել միայն նրանք, ովքեր «փողոցային» այդ ընդդիմադրին  սարքեցին Հայաստանի վարչապետ: Այսպիսով, Փաշինյանի՝ Ղազախստանի  նախագահին   աջակցելու քաղաքական մոտիվացիան, ունի  քաղաքական հեռահար հարմարվողականություն՝ ես քեզ ձեռք, դու ինձ ՝ «մեջք» կտաս: Պուտինին ու ՀԱՊԿ-ին էլ  կվերցնես քո վրա՝  համոզելով , որ  ես   քաղաքական, ոչ թե իրավիճակային  ավանտյուրիստ եմ: 

 Ղազախականքաղաքականդրաման՝նույնսցենարով

Հետևելով   ղազախական իրադարձություններին, ղազախ փորձագետների և լրագրողների  ելույթներին, պարզ է դառնում, որ գազանավթային գների աճի բողոքական  անհնազանդությունը, թեև  չունի երևացող  առաջնորդներ, սակայն,  իրապես,ունի լատենտ  տիկնիվարներ:

  2018 թվականի հայկական  իշխանափոխության սցենարը փոք-ինչ այլ էր: Մեզ մոտ   կար  դերակատար, բայց, մինչև  ապրիլի առաջին կեսը, չէր երևակվում   փողոց փակողների  առաջնորդը:Նրա  քաղաքական  ուրվանկարը  հստակ գծվեց, երբ Նիկոլ Փաշինյանն      հայտարարեց թավշյա հեղափոխություն   սկսելու մասին:

 Ղազախներին հետաքրքրում է՝   ինչպե՞ս  կարող էր 45 անզեն   բանդիտ ներխուժել Ալմաթիի օդանավակայան, ինչպե՞ս կարող էին հարյուրավոր  աշխատակիցներ կապիտուլացվել դրանց առջև, ինչպե՞ս  կաթվածահար եղավ   ռազմավարական նշանակության այդ օբյեկտի  աշխատանքը:  Հայաստանցիների շատերին  էլ   ցայսօր պարզ չի դարձել, թե ինչպե՞ս կարող էր  անհայտ  ծագման  երիտասարդների մի խումբ, րոպեների ընթացքում՝ համաժամանակյա, փակել  երկրի խոշոր քաղաքների  փողոցները:  Ղազախներին հայտնի չէ, թե ոն՞ց են  իրենց գյադաները    ներխուժել   ղազախական   արտաքին հետախուզության   ծառայության    զինանոց և  անարգել   վերցրել մեծ քանակության զենք: Մեզ էլ հայտնի չէ, թե ինչո՞ւ  Հայաստանի  ռազմավարական նշանակության  օբյեկտ՝  ռադիոտուն, ներխուժած, հանրային ռադիոեթերը խափանած  Նիկոլ Փաշինյանը  չձերբակալվեց:  

Ղազախստանի  բնակիչները  պատմում են, որ չեն հասկացել ՝որտեղի՞ց  և ինչպե՞ս էին ծլում  ահաբեկիչ գյադաները  իրենց փողոցներում: Մեզ էլ     ցայսօր պարզ  չէ, թե  որտեղի՞ց  էին կարգավորվում  մեր գյադաները՝ մեկ  ակնթարում  խաթարելով  և խափանելով  երկրի    տարբեր օբյեկտների  կենսագործունեությունը:

Պարզ է մի  հանգամանք. յուրաքանչյուր երկրի  համար գրվում  են  այդ երկրի  մենթալիտետին  բնորոշ  հեղափոխությունների մեթոդական ուղեցույցներ:Դրանց հիմքում՝ տարբեր հասարակական կազմակերպությունների   պարտաճանաչ  հաշվետովություններն են՝ ստացված դրամաշնորհային  «օրապահիկների» դիմաց: Մեկ այլ    համընկնում  ևս ակնբախ է. սցենարիստների  ծրագրային նպատակադրումը՝ արագ  խառնակչության մարտավարության   կիրառությունն է և  հանրային  ատելությունը քաղաքական  պրոֆիտի վերածելու մղումը: Որպես կանոն, ընտրվում է քաղաքական որոշակի կամ անորոշ փորձ ունեցող,   կառավարման  նվազույն գիտելիք ու  հասուն թիմ չունեցող  առաջնորդ-միջուկ: Մեր  դեպքում,  դերակատարին հավելյալ բնութագրել պետք չէ:Իսկ Ղազախստանի  պարագայում,  արտաքսման   ստվերից  ուրվագծվեց  քրեական  պատմությունների  մեջ   խառնված, Ղազախստանի  էներգետիկայի նախկին նախարար Մուխթար Աբլյազովը:Նա, թեև, չընդունեց իր  ուղղակի  մասնակցությունը ղազախական  դիմադրությանը, սակայն նշեց, որ մարդիկ դուրս էին եկել  հրապարկներ իր  կուսակցության քաղաքական կոչերով:Նա նաև հավելեց, որ կոչ է արել իր հայրենակիցներին, Հայաստանի  օրինակով, իրենցով  լցնել վարչական շենքերը: 

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Տեսանյութեր

Սպասվող գործընթացներում նրա հրաժարականն էր պետք՝ ՌԴ-ն փորձում է նոր իրավիճակ սարքել․ Շ․Հարությունյան

28

By

Կարդալ ավելին

Տեսանյութեր

Արմեն Սարգսյանը տարբեր թելերով խաղում էր Նիկոլի դեմ, նրան հեռացրին

34

By

Կարդալ ավելին

Տեսանյութեր

Ասել եմ ու նորից կրկնում եմ, Փաշինյանը ապրիլին կփախչի Հայաստանից. Արտակ Գալստյան

38

By

Կարդալ ավելին

Տեսանյութեր

Քլոյա՛ն, նորից եմ կրկնում՝ քո որդին, որպես թմրամոլ, հաշվառված է եղել․ Սայաթ Շիրինյան

26

By

Կարդալ ավելին

Տեսանյութեր

Փաշինյանի աներձագին «ՊԻԴՌ» անվանելու համար Գևորգ Պետրոսյանին հրավիրել են ոստիկանություն

22

By

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ