Միացեք մեզ

Բլոգ

«Ժիրո Շահումյանսկի» մականունով անձը «Կիլիկիացի Հարութիկ» մականունով անձին հանձնարարել է մեկ այլ անձի հրահանգել՝ «Կյաժ» մականունով անձի սպանության համար «պատժել» «Նուբարաշեն»-ի կալանավորներից մեկին. ՔԿ

246
Հետևե՛ք մեզ Telegram-ում

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված քննչական և դատավարական այլ մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց կողմից քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, ինչպես նաև հիշյալ խմբավորմանը մասնակցելու և ներգրավելու դեպքերի հանգամանքները: Այս մասին հայտնում է ՔԿ-ն:

Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի անձը 2020թ. դեկտեմբերի 29-ից մինչև 2021թ. հունվարի 25-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ հայտնի անձին հանձնարարել է նույն քրեակատարողական հիմնարկում պահվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ այլ անձի իր անունից հրահանգել՝ «Կյաժ» մականունով անձի սպանության համար ծեծի ենթարկելու միջոցով «պատժել» նշված քրեակատարողական հիմնարկի տեղամասերից մեկի կալանավորին, սակայն վերոնշյալ անձը հրաժարվել է կատարել հիշյալ հանձնարարությունը:

Այնուհետև, «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի անձի հանձնարարությամբ՝ «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ անձը նշված հանձնարարության կատարմանը ներգրավել է ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում պահվող, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մեկ այլ անձի, ով երաշխավորել, ապա առաջարկել է քրեակատարողական հիմնարկում պահվող «Պզե» մականվամբ անձի թեկնածությունը: Վերջինս, կրելով քրեական ենթամշակույթ ունեցող խմբավորման վարքագծի կանոնները, ժամանակավորապես ստանձնել է «Արմավիր» ՔԿ հիմնարկի երրորդ մասնաշենքում այսպես կոչված՝ «զոն նայողի» գործառույթները և 20 օրվա ընթացքում երեք անգամ ծխախոտի, ուտելիքի տեսքով դրսից բերված հանձնուքներ է բաժանել նշված մասնաշենքում պահվող կալանավորված և դատապարտված անձանց, ինչպես նաև 2021թ. հունվարի 18-ին և 24-ին վերջիններիս հանձնարարել է իրականացնել անկարգություններ՝ դրանով իսկ փաստացի իր անդամակցությունն ունենալով քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը:

Բացի այդ, քրեական ենթամշակույթին առնչվող արարքները քրեականացնող՝ ՀՀ կառավարության նախաձեռնած օրինագծի ընդունմանը խոչընդոտելու և իրենց անհամաձայնությունն ի ցույց դնելու համար, քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ հայտնի անձը, ունենալով հրահանգ, 2019թ. սեպտեմբերի 5-ին զանգվածային անկարգություններ է կազմակերպել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում, որի ընթացքում 3-րդ և 4-րդ մասնաշենքերի խցերում պահվող կալանավորված անձինք և դատապարտյալները, հայհոյելով և վիրավորանքներ հնչեցնելով իրավապահ մարմինների ծառայողների հասցեին, ոտքերով և տարբեր առարկաներով հարվածել են խցերի դռներին և կերակրադռնակներին, կոտրել դրանք, այրել քրեակատարողական հիմնարկի հարակից տարածքի չոր խոտածածկի մի մասը, չեն ենթարկվել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցների՝ զանգվածային անկարգությունները դադարեցնելու վերաբերյալ օրինական պահանջներին և անհնազանդություն են դրսևորել:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող՝ «Ժիրո Շահումյանսկի» մականվամբ հայտնի անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 223.2-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, «Կիլիկիացի Հարութիկ» մականվամբ հայտնի անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով, իսկ քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող մյուս անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 223.3-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով:

Նշված երեք անձանց մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել դատավարական հսկողություն իրականացնող դատախազին:

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բլոգ

Ո՞ր պետություններն են անհետանալու քարտեզի վրայից 2022թ․

422

By

Կարդալ ավելին

Բլոգ

Սպասվում է հերթական էլիտար հարսանիքը. լուսանկարներ

164

By

Գործարար Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Լուսին Ալեքսանյանը, երեկ ամուսնության առաջարկություն է ստացել սիրելիից։ Այս մասին Ինստագրամի իր էջում հայտնել է Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը։

Փեսացուն անակնկալ առաջարկություն է արել Լուսինին՝ հրավիրելով նրան գաղտնի կազմապերպված խնջույքի վայր։

Կարդալ ավելին

Բլոգ

Ռուսաստանը գուցե պատժամիջոցներ է սահմանել Բայդենի հանգուցյալ հոր դեմ․ Սպիտակ տան խոսնակ

236

By

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին ասել է, որ Ռուսաստանի իշխանությունները գուցե պատժամիջոցներ կկիրառեն ոչ թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, այլ նրա մահացած հոր նկատմամբ՝ նրա ազգանվան սխալ գրության պատճառով։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, հայտնում է The Recount-ը։

«Նախ նշեմ, որ նախագահի պաշտոնական անունը Բայդեն կրտսեր է, ուստի հնարավոր է, որ նրա հոր նկատմամբ են պատժամիջոցներ սահմանել, թող նա հանգիստ հանգչի»,- նշել է բանախոսը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության պատժամիջոցների ցուցակում ներառված են ամերիկացի քաղաքական գործիչների և պետական ​​պաշտոնյաների, որոնց արգելվում է մուտք գործել Դաշնության տարածք: Նրանց թվում է Բայդենը՝ «Ջոզեֆ Ռոբինետ Բայդենը», սակայն չի նշվում՝ կրտսե՞ր, թե՞ ավագ։

Կարդալ ավելին

Բլոգ

Ուկրաինական հեռուստաալիքի հաղորդավարը կոչ է արել ցեղասպանություն իրականացնել ռուսների նկատմամբ

490

By

Ուկրաինական հեռուստաալիքի հաղորդավար Ֆախրուդին Շարաֆմալը եթերում մեջբերել է նացիստ հանցագործ Ադոլֆ Էյխմանի՝ երեխաների ոչնչացման մասին խոսքերը և ընդգծել, որ հավատարիմ է մնում նրան։ 

«Մեզ հաղթանակ է պետք. եթե դրա համար մենք պետք է վերացնենք ձեր բոլորի ընտանիքները, ես կլինեմ առաջիններից մեկը, ով կանի դա: Փա՛ռք ազգին։ Մենք հուսով ենք, որ այնպիսի ժողովուրդ, ինչպիսին Ռուսաստանը և ռուսներն են, այլևս երբեք չեն մնա այս երկրի վրա»,- ասել է նա եթերում

Կարդալ ավելին

Բլոգ

«ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը պատասխանել ա հայերին հուզող հարցին, թե ինչու Հայաստանի դավաճանին չեն վերացնում»

356

By

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը պատասխանել ա հայերին հուզող հարցին, թե ինչու Հայաստանի դավաճանին չեն վերացնում։

CBS-ի հետ զրույցում ամերիկյան պրոպագանդայի լրագրողը էթիկայից զուրկ հարց ա տվել, թե ի՞նչ կլինի, եթե Զելենսկիին Ռուսաստանը սպանի։ Բլինքենն էլ պատասխանել ա․
«Զելենսկիին փոխելու սցենար կա»։ Ավելի մանրամասն իհարկե չի ասել։

Բայց պարզ ա չէ՞, որ էդպիսի սցենարներ ռուսական բազա ունեցող Հայաստանի համար էլ ունեն։ Եվ այդ դեպքում ծրագրի իրականացման բաղկացուցիչ մաս են կազմում, օրինակ, Ազատություն ռադիոկայանը և մնացած դանիել ստեփանի սաքունցները։ Ուրեմն, եթե ուզում ես վերացնես դավաճանությունը, ապա վերատադրման սցենարին տիրապետելով է դա հնարավոր։

Նաև պարզ ա, որ խոսքը Զելենսկիին ա ուղղված՝ նայի հանկարծ ալիքից դուրս չգաս, թե չէ ձևերն ունենք, թե ոնց ենք քեզ փոխելու։ Ռուսաստանի հետ բանակցողին` Դենիս Կիրիևին արդեն սպանել են»։

Կարդալ ավելին

Facebook

Հասարակություն1 ամիս առաջ

Տեսանյութ․ Երկու տղամարդ խոսում են 12-ամյա երեխայի բռնաբարելու մասին

Քաղաքականություն1 ամիս առաջ

Տեսանյութ. Փաշինյանը 2,6 միլիարդ կստանա, եթե ռուսական ռազմաբազան հանի Հայաստանից․ գլխավոր նպատակը հայտնի է

Քաղաքականություն1 ամիս առաջ

Տեսանյութ. Ցեղասպանության թանգարանից կարևոր փաստաթղթեր են կորել․ այդ քրեկան գործով անցել են Արարատ Միրզոյանը

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Փաշինյանն ու իր տասնյակ թիմակիցներ եղել են ԱԱԾ գործակալներ․ Համբարձումյանն ու Վանեցյանը պետք է խոսեն

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Լավրովը Միրզոյանին ասեց, որ իրենց հետաքրքիր չէ, թե Բրյուսելում ինչ են պայմանավորվել․ Մոսկվան կոշտ է արձագանքում

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Էդմոն Մարուքյանը համարու՞մ է, որ ինքը «թուրքից չի տարբերվում»

Բլոգ2 ամիս առաջ

Ո՞ր պետություններն են անհետանալու քարտեզի վրայից 2022թ․

Ամենադիտվածներ