Միացեք մեզ

Քաղաքականություն

Թուրքիայի բնակչության 60,9 %-ը Հայաստանը համարում է սպառնալիք Թուրքիայի համար

296
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Ի՞ՆՉ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ ԹՈՒՐՔԵՐԸ «ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ԴԱՐԱՇՐՋԱՆԻ» ՄԱՍԻՆ ԿԱՄ ՄԻ ՆՈՐ ՀԱՐՑՈՒՄ

Անցյալ շաբաթ IRI-ի կողմից հրապարակված հարցումները ցույց տվեցին, որ Հայաստանի բնակչության ճնշող մեծամասնությունը, անկախ պետական քարոզչությունից՝ ճիշտ գնահատելով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, Թուրքիան և Ադրբեջանը համարում են քաղաքական, անվտանգային և տնտեսական սպառնալիք։

Այսօր ուզում եմ կիսվել ևս մեկ համեմատաբար թարմ հանրային կարծիքի հարցումով, որն անց է կացվել Թուրքիայում վերջերս (2021թ. հոկտեմբեր-նոյեմբերին)։

Հարցումն իրականացրել է թուրքական Kadir Has համալսարանը իր հետազոտական ամենամյա ծրագրի շրջանակներում։

Քանի որ ՀՀ կապիտուլիացիոն իշխանությունը ջանք է թափում, որպեսզի մեզ՝ հայերիս համոզի, որ Թուրքիան որևէ սպառնալիք չի ներկայացնում և թուրքերը խաղաղասիրական տրամադրվածություն ունեն, ապա տեսնենք, թե ինչ են այդ մասին մտածում թուրքերը։ Նախ դիտարկենք հարցման այն բաժինը, որն անդրադառնում է Թուրքիայում արտաքին սպառնալիքների ընկալմանը հանրության կողմից (հարցումն ամբողջությամբ տեղադրում եմ մեկնաբանություններում)։

-Այսպես, այն հարցին, թե «թվարկված երկրները Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնում են», հարցվածների մեծամասնությունը՝ 60,9 %-ը Հայաստանը համարում է սպառնալիք։ Այս առումով Հայաստանը «առաջատար է» Թուրքիայի քաղաքացիների ընկալումներում։ Անհրաժեշտ է նշել նաև, որ այս ցուցանիշը շարունակաբար աճում է (2020թ. 58,9%-ը, իսկ 2019թ.՝ 46,5%-ն էր այդպես կարծում)։ Սպառնալիք ներկայացնող պետությունների ցանկում Հայաստանին հաջորդում են Իսրայելը, ԱՄՆ-ն, Իրաքը, Կիպրոսը, Իրանը, Ֆրանսիան, Սիրիան, Հունաստանը, ՌԴ-ն և այլն։

-Հայերի հանդեպ բացասական վերաբերմունքի մասին է վկայում հարցման մեկ այլ կետ։ «Կընդունեի՞ք արդյոք հարևանի, ով ազգությամբ հայ է» հարցին Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունը՝ 53,8%-ը գտնում է պատասխանել է «ո՛չ»։ Եվ միայն 8,2%-ն է դրական վերաբերվում նման հնարավորությանը։

-Անդրադառնանք նաև Հայաստանի հետ հարաբերությունների բարելավմանը։ Հարցվածների բացարձակ մեծամասնությունը՝ 66,2%-ը չի աջակցում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը (կողմ է միայն 14,4%-ը)։

Հարցումը ևս մեկ անգամ փաստում է պարզ իրողությունը. ինչպես Հայաստանում, այնպես էլ Թուրքիայում բնակչության շրջանում չկա խաղաղության օրակարգ։ Սակայն եթե մեկնարկած «բարեկամության դարաշրջանից» Թուրքիան որպես պետություն ստանալու է Հվ. Կովկասում այդքան ցանկալի ազդեցության մեծացումը ի դեմս Հայաստանի՝ որպես անկախ քաղաքական գործոնի վերացման և բոլոր կոմունիկացիաների փաստացի վերահսկման, ապա Հայաստանի Հանրապետությունը միայն կորցնելու է՝ լիարժեք վերածվելով Թուրքիայից առկախված բանանային հանրապետության։ Սա, իհարկե, բնավ չի փոխելու թուրքերի վերաբերմունքը Հայաստանի և հայության հանդեպ։

#խաղաղությանվկաները #հայթուրքականսիլիբիլի

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան էջից

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Քաղաքականություն

Չավուշօղլուի ազդակը Փաշինյանին

112

By

Ուրուգվայում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն թուրքական «գորշ գայլերի» նշանն էր ցույց տվել հայերին՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջի։

Ուրուգվայի ԱԳՆ–ը Թուրքիայի դեսպան Հուսեյն Մուֆթուօղլուին այդ ամենից հետո կանչել է արտաքին գերատեսչություն՝ բացատրոթյուն տալու։

Հիշեցնենք, որ դեռևս 1965թ.–ի ապրիլի 20–ին Ուրուգվայի սենատի գլխավոր վեհաժողովը և ներկայացուցիչների պալատն ընդունել է «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին» օրենքը։

Չավուշօղլուի կողմից «գորշ գայլերի» մատերի կոմբինացիան ցույց տալը շատ խորհրդանշական ստացվեց ապրիլի 24–ին։ Դա ցույց է տալիս, որ Թուրքիան ոչ միայն ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այլ պատրաստվում է նոր ցեղասպանության։ Եվ սա հայաստանյան իշխանությունների քիրվայական ու խաղաղասիրական մեսիջների ներքո։

Թուրքիայի մոտ ոչինչ չի փոխվել։ Պարզապես Նիկոլ Փաշինյանն է փորձում հայ ժողովրդին համոզել, որ Թուրքիան, իբր, փոխվել է ու ՀՀ–ի հետ փորձում է հարաբերություն կարգավորել, իբր, առանց նախապայմանների։

Փաշինյանն ասում է, թե, իբր, Թուրքիայից դրական ազդակներ է ստանում, բայց Չավուշօղլուն լրիվ այլ ազդակ է փոխանցում Փաշինյանին։ Այլ հարց է, որ Նիկոլն, իր աթոռային շահերից ելնելով, խաբում է հայ ժողովրդին ու փափուկ բարձ դնում, թե բա Թուրքիայից դրական ազդակներ ենք ստանում։

Իրականությունն այն է, որ Նիկոլն ամբողջությամբ բավարարում է թուրք–ադրբեջանական նախապայմանները, խաղաղություն է մուրում և վախի մթնոլորտ ձևավորելով՝ ձգտում կյանքի կոչել այն, ինչ պայմանավորվել է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։

Հայ ժողովուրդն իր հերթին պետք է ազդակներ ուղարկի Թուրքիային։ Նիկոլին հեռացնելը շատ լավ ազդակ կլինի։ Անկարայում անմիջապես կհասկանան, որ հայ ժողովուրդը մուրացկան չէ և երկրորդ ցեղասպանություն թույլ չի տալու։

Նիկոլին հեռացնելը լավ ազդակ կլինի նաև միջազգային հանրությանը, որ ՀՀ–ն փակում է պարտության էջն ու սկսում մեջքն ուղղելու գործընթացը, և որ չի հանդուրժելու Արցախի ադրբեջանականացում։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Նիկոլենց «Ապագա կա ապագա» կարգախոսի հիմքում ընկած է Թուրքիայի հետ սիլի–բիլին ու դրանից սպասվող օգուտը։ Չավուշօղլուն իր վարքագծով ցույց տվեց, թե Թուրքիան ինչպիսի ապագա է պլանավորում Հայաստանի համար Նիկոլ Փաշինյանի ձեռքերով։

7or.am

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Ոստիկանապետը վարչապետին զեկուցել է. Եթե 5 հազարը չգերազանցի` կճնշենք

154

By

Հրապարակը գրում է. Երեկ մենք տեղեկացրել էինք, որ ոստիկանությունում արտակարգ վիճակ է հայտարարվել՝ բոլոր ուժերը, իսկ դրանք երկրով մեկ քիչ չեն, բերվել են կազմ-պատրաստ վիճակի, որպեսզի կարողանան ճնշել համաժողովրդական պայքարի փորձերը։ 


Ոստիկանության ղեկավար կազմը՝ վարչապետի հանձնարարությամբ խորհրդակցություն է հրավիրել, որպեսզի հստակեցնի իր անելիքները եւ վարչապետին զեկուցի, թե ինչ է սպասվում եւ ինչ է անհրաժեշտ պայքարի օջախները խեղդելու համար։

Մեր աղբյուրը հայտնեց, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է իրավիճակը։ Նախ, ներկայացրել է ընդդիմության ծրագիրը՝ որտեղ, ինչ են նախատեսում անել, որ երթուղիներով են քայլելու, ովքեր են մասնակցելու այդ ակցիաներին։ 

Եւ ամենակարեւորը՝ ասել է, որ մեկ օջախում մինչեւ 4-5 հազար մարդու հավաքվելը խնդիր չէ՝ իրենք հանգիստ կցրեն եւ իրավիճակը դուրս չի գա ոստիկանության վերահսկողությունից։ Վտանգը կարող է ծագել այն պահից, երբ հավաքվածների թիվը գերազանցի 5 հազար մարդը։ Այդ դեպքում ամբոխին չեն կարողանա զսպել եւ դժվար կլինի կառավարել նրանց գործողությունները։ Բայց վարչապետը վստահ է եղել, որ մեկ վայրում 5 հազար մարդ ընդդիմությանը հավաքել չի հաջողվի։ Նա իր թիմին հրահանգել է հնարավորինս փչացնել եւ վարկաբեկել այս պայքարը եւ այն ներկայացնել որպես երկիրը պատերազմի տանելուն, խաղաղությունը մերժելուն ուղղված քայլեր, որոնք վտանգում են Հայաստանն ու Արցախը։

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Ալիևի մեսիջը հայերին՝ կամ Արցախը պիտի ճանաչեք Ադրբեջանի կազմում կամ կգրավեմ ողջ Հայաստանը

100

By

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այս խոսքերը Շուշիից իր սիմվոլիկան ուներ: Նա դրանով մեսիջ էր ուղարկում հայերին, թե մոռացեք Շուշիի մասին, հակառակ դեպքում Ադրբեջանը կգրավի ողջ Հայաստնաը: Պետք է նշել, որ Ալիևը առաջին անգամ չի սպառնում հայ ժողովուրդին: Մինջ 2018 թվականը նա նույնպես սպառնում էր, որ «գրավելու է Երևանը», սակայն նախկինում նրա խոսքերին լուրջ չեինք վերաբերվում, քանի դեռ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունն էր այլ: Բացի այդ Հայաստանը չուներ Փաշինյանի նման արկածախնդիր ղեկավար: Այսօր իրավիճակը բոլորովին այլ է: Ալիևի հետ միասին, հայ ժողովուրդին սպառնում է նաև… Նիկոլ Փաշինյանը: Իհարկե նրա ձևակերպումները փոքր ինչ այլ են, սակայն բովանդակությունն է նույնը: Ալիևը հայտարարում է, «…եթե հայերը չհամակերպվեն Արցախի կորուստի հետ, ապա կկորցնեն ողջ Հայաստանը…»: Փաշինյանը հայտարարում է, որ եթե «..չհամաձայնվենք իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, ապա կարող ենք ստանալ նոր պատերազմ…»:

Այսինքն, թե Ալիևը, և թե Փաշինյանը նույն բովանդակության մեսիջն են փոխանցում հայ ժողովուրդին: Տարբերությունը կայանում է նրանում, որ Փաշինյանի թիմը խոստանում է Հայաստանի ժողովրդին Արցախի կորստի դիմաց «կայուն խաղաղ դարաշրջան», իսկ Ալիևի թիմը ոգևորված նշում է, որ «Ղարաբաղի մարսելուց հետո, հերթը լինելու է Արևմտյան Զանգեզուրինը, հետո Սևանինը, հետո Երևանինը»:

Ով կարող էր կռահել, որ 2018-ին հայ ժողովուրդը իշխանության է բերելու ադրբեջանցիների «տրոյական ձիուն», ով «քաղցր» ձևակերպումներով բթացնելու էր, առանց այդ էլ պրիմիտիվ պատկերացումներ ունեցող ժողովուրդին և որի գործնեության վերջնաարդյունքը լինելու է այն, որ Ալիևը և Փաշինյանը հանդես են գալու միաբովանդակ առաջարկով այդ նույն Հայաստանի ժողովուրդի առջև:

Սակայն բնության մեջ, ըստ Հեգելի, ոչինչ անբնական չի լինում: Պրիմիտիվ և թերզարգացած ժողովուրդները պիտի վճարեն իրենց անգիտակից ընտրության համար: Հակառակ դեպքում բնության օրենքները արդար ձևով չեին գործի: Մի՞թե պարզ չէ, որ խելոքը պիտի բոնուս ստանա այս կյանքից, իսկ անխելքը պատժվի, որպեսզի բնության օրենքները արդար գործեն: Եվ դա վերաբերվում է ոչ միայն մինջմարդկային հարաբերություններին, այլև ազգերի միջև ընթացող հարաբերություններին և կապերին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Տեսանյութ. Փաշինյանը 2,6 միլիարդ կստանա, եթե ռուսական ռազմաբազան հանի Հայաստանից․ գլխավոր նպատակը հայտնի է

128

By

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Տեսանյութ. Ցեղասպանության թանգարանից կարևոր փաստաթղթեր են կորել․ այդ քրեկան գործով անցել են Արարատ Միրզոյանը

90

By

Կարդալ ավելին

Facebook

Հասարակություն1 ամիս առաջ

Տեսանյութ․ Երկու տղամարդ խոսում են 12-ամյա երեխայի բռնաբարելու մասին

Քաղաքականություն1 ամիս առաջ

Տեսանյութ. Փաշինյանը 2,6 միլիարդ կստանա, եթե ռուսական ռազմաբազան հանի Հայաստանից․ գլխավոր նպատակը հայտնի է

Քաղաքականություն1 ամիս առաջ

Տեսանյութ. Ցեղասպանության թանգարանից կարևոր փաստաթղթեր են կորել․ այդ քրեկան գործով անցել են Արարատ Միրզոյանը

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Փաշինյանն ու իր տասնյակ թիմակիցներ եղել են ԱԱԾ գործակալներ․ Համբարձումյանն ու Վանեցյանը պետք է խոսեն

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Լավրովը Միրզոյանին ասեց, որ իրենց հետաքրքիր չէ, թե Բրյուսելում ինչ են պայմանավորվել․ Մոսկվան կոշտ է արձագանքում

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Էդմոն Մարուքյանը համարու՞մ է, որ ինքը «թուրքից չի տարբերվում»

Բլոգ2 ամիս առաջ

Ո՞ր պետություններն են անհետանալու քարտեզի վրայից 2022թ․

Ամենադիտվածներ