Միացեք մեզ

Քաղաքականություն

Թող Ալիևը դադարեցնի լարվածություն ստեղծելը, հակառակ դեպքում նա կարթնանա անվրեպ հրթիռների ձայնից. իրանցի պատգամավոր

140
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Թեհրանից Իրանի Մեջլիսի պատգամավոր Մոհսեն Դեհնավին խստորեն դատապարտել է Ադրբեջանի իշխանություններին՝ Բաքվում Իրանի գերագույն առաջնորդի ներկայացուցչի՝ Ալի Աքբար Օջագնեջատի գրասենյակը փակելու որոշման համար:

Այս մասին Դեհնավին գրել է Twitter- ի իր միկրոբլոգում, հայտնում է Isna-ն:

«Բաքվի իշխանությունները բարձրացրին ամբարտավանության նշաձողը՝ փակելով Գերագույն առաջնորդի ներկայացուցչի ուրբաթօրյա աղոթասրահը:

Իսրայելական անօդաչու թռչող սարքը գրկելու փոխարեն, թող Ալիևը դադարեցնի լարվածություն ստեղծելը, հակառակ դեպքում նա կարթնանա անվրեպ հրթիռների ձայնից: Մեր դեսպանը նույնպես պետք է ավելի վճռական կատարի իր պարտականությունները», — գրել է պատգամավորը:

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Քաղաքականություն

Բաց մի թողեք այս պատմական հնարավորությունը․ Ալիևը դիմել է հայ ժողովրդին

494

By

Բաքուն պատրաստ է Երևանի հետ բանակցություններ սկսել սահմանների սահմանազատման և խաղաղության համաձայնագրի ստորագրման վերաբերյալ: Այս մասին ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստում իր ելույթի ժամանակ, որն անցկացվել է տեսակոնֆերանսի ձևաչափով:

«Պատերազմն ու հակամարտությունը մնացել են պատմության մեջ: Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցություններ սկսել սահմանների սահմանազատման վերաբերյալ՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով, և պատրաստ ենք նաև բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղ համաձայնագրի շուրջ», — ասել է Իլհամ Ալիևը:

«Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Հուսով ենք, որ Հայաստանի ղեկավարությունը բաց չի թողնի այս պատմական հնարավորությունը»,֊ասել է Ալիևը:

https://lurer.com/?p=437287&l=am

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Հարձակումներ են եղել նաև Արցախի հարավ և մի շարք այլ բնակավայրերի ուղղությամբ. Թաթոյան

226

By

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնում է, որ երեկվա հարձակումը եղել է Արցախի Նորշեն համայնքի ուղղությամբ, որին ամենամոտն են գտնվում ադրբեջանական զինված ուժերի դիրքերը:

«Հարձակումներ են եղել նաև Արցախի հարավ և մի շարք այլ քաղաքացիական բնակավայրերի ուղղությամբ: Ադրբեջանական զինված ծառայողները (Զինված ուժեր, Սահմանապահ ծառայություն, թե այլ զինվորականներ) նույն բնույթի հանցավոր ոտնձգություններ են կատարում նաև Հայաստանի սահմանային բնակավայրերի նկատմամբ: Երկու դեպքում էլ մտադրված ոտնահարվում են խաղաղ բնակիչների կյանքի իրավունքն ու անվտանգությունը, խաթարված է մարդկանց բնականոն կյանքը, ընտանիքի եկամուտը վաստակելու հնարավորությունը, ազատ տեղաշարժը ճանապարհներով և այլն: Ընդ որում, տեղի են ունենում ոչ միայն կրակոցներ, այլ նաև գողություններ, մարդկանց գույքի դիտավորյալ ոչնչացում, գյուղատնտեսական աշխատանքների խոչընդոտներ և այլն»,-հայտնել է ՄԻՊ-ը։

Թաթոյանը նշել է՝ թե՛ Հայաստանի, թե՛ Արցախի դեպքում զինծառայողներն անմիջականորեն պաշտպանում են մեր խաղաղ բնակիչների կյանքի իրավունքն ու անվտանգությունը, նրանց խաղաղ ապրելու, սեփականության, ընտանիքի եկամուտը վաստակելու և մյուս կենսական իրավունքները:

«Երկու դեպքում էլ հանցավոր ոտնձգությունների, մարդկանց իրավունքների կոպիտ խախտումների հիմքը, սնուցման աղբյուրը մեկն է. ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի, էթնիկ զտումների ու ցեղասպան քաղաքականությունը: Այս քաղաքականությունն ունի ինստիտուցիոնալ հիմքեր ու, իհարկե, նման պայմաններում նշված խախտումները չեն վերանալու, լիարժեք անվտանգություն չի ապահովվելու»,-ընդգծել է ՀՀ ՄԻՊ-ը։

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Առավոտյան ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ․ ՊԲ

346

By

Արցախի ՊԲ-ից հայտնում են, որ հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Հայկական կողմից տուժածներ չկան։

Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախի Հանրապետությունում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։

Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Ադրբեջանական ԶՈՒ հարձակումից Արցախում վիրավորվել է 6 զինծառայող, 2-ի վիճակը ծանր է. Արման Թաթոյան

360

By

Խոսքը Արցախի Նոր Շեն համայնքի մասին է, որի անմիջական հարևանությամբ են տեղակայված ադրբեջանական զինված ուժերի դիրքերը: Արցախի Հարավ և մի քանի այլ քաղաքացիական բնակավայրի ուղղությամբ ևս կրակոցներ են արձակվել: Այս մասին հայտնել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Քիչ առաջ խոսեցի Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանի հետ, ով այս պահին այցելել է զինվորական հոսպիտալ, քննարկեցինք մանրամասները:

Սա ադրբեջանական իշխանությունների ցեղասպան, ֆաշիստական քաղաքականության ուղիղ արդյունքն է:

Ադրբեջանական զինված ուժերի ներկայությունը հայկական քաղաքացիական բնակավայրերի հարևանությամբ լրջագույն սպառնալիք է մարդկանց անվտանգության ու խաղաղ համար, նրանց կյանքի իրավունքի ոտնահարում է:

Հաշվի առնելով, որ Արցախի պաշտպանության բանակի դիրքերը Նոր Շեն ու մյուս համայնքների անմիջական հարևանությամբ պաշտպանում են քաղաքացիական բնակիչների կյանքն ու անվտանգությունը, ակնհայտ է, որ վիրավորում ստացած բոլոր զինվորների առողջությանը վնաս պատճառելու համար ադրբեջանական զինված ուժերն ուղիղ պատասխանատվություն են կրում իրենց հանցավոր արարքների համար»,- հայտնել է Թաթոյանը:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

44–օրյա պատերազմ. պաշտոնական և իրական քրոնիկոն. օր 13–րդ՝ հոկտեմբերի 9

278

By

44-օրյա պատերազմից ուղիղ մեկ տարի անց, NEWS.am-ը ներկայացրել է այդ օրերի քրոնիկոնը ՝ հնարավորություն տալով ավելի սթափ հայացքով գնահատել պատերազմի ընթացքն ու իրադարձությունները։

44-օրյա պատերազմ.

Օր 13-րդ՝ հոկտեմբերի 9

Կեսգիշերին Կրեմլը հաղորդագրություն տարածեց, ըստ որի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղում։

«Ադրբեջանի նախագահ ԻլհամԱլիեւիեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ մի շարք հեռախոսազրույցներից հետո Ռուսաստանի նախագահը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում՝ մարդասիրական նկատառումներով՝ զոհվածների մարմինները եւ գերիներին  փոխանակելու համար:Ադրբեջանի եւ Հայաստանի արտաքին գործերի նախարարները հոկտեմբերի 9-ին հրավիրվում են Մոսկվա՝ Ռուսաստանի արտգործնախարարի միջնորդությամբ այդ հարցերի շուրջ խորհրդակցություններ անցկացնելու համար», նշված էր Պուտինիուղերձում:

ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը` օգտագործելով «Հաղթելու ենք» հեշթեգը, շարունակում էր ոգեւորիչ գրառումները.

«Հայոց բանակի հարվածները խորտակիչ են»։

Որտե՞ղ, ե՞րբ, ի՞նչ է խորտակվել՝ հայտնի չէ։

ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը, Իլհամ Ալիեւին անդրադարձով իր հաջորդ գրառման մեջ խոստանում է, որ ամեն ինչ լավ է լինելու.

«ԻլհամԱլիևը շատ լուրջ դեմքով հայտարարում է, թե խիստ վիրավորված է, որ Արայիկ Հարությունյանը ԱՀ նախագահի երդման արարողությունը Շուշիում է անցկացրել։ Ուրեմն հոգու խորքում ծանր վիրավորում ստացած հարևանբռնապետը, եթե մինչև հիմա չի հասկացել, որ Արցախի Հանրապետությունն Ադրբեջանի հետ կապված է ընդամենն աշխարհագրական դիրքով, դեռ շատ խորը և ծանր հիասթափություններ են սպասվում։ Չնայած, այս պատերազմից հետո ով գիտի, թե այդ հոգում ինչ խոցեր են առաջանալու։

Ամեն ինչ լավ է լինելու»

Առանց մեկնաբանության։

Մամուլը գրեց, որ արդեն երկու օր է՝ Նիկոլ Փաշինյանն ու նրա թիմակիցները վտանգավոր խաղ են սկսել՝ երկրի ներսում դավաճաններ են փնտրում։ Հիշեցնենք, որ նախօրեին Փաշինյանը Ֆեյսբուքում գրեց, որ առաջնագծում դավաճաններ են հայտնվել, որոնք կռվողներին ներշնչում են, թե «Նիկոլը հողերը ծախել ա, իզուր եք կռվում»։ Փաշինյանի կինը էլ գրեց.  «Դավաճաններն այս երկրում տեղ չունեն»։ Մամուլի տեղեկություններով՝ շուտով ռեպրեսիաների ալիք է բարձրանալու՝ Փաշինյանը «սրբազան պատերազմ» եւվհուկների որս է սկսելու։ Դավաճաններին «գտնելու» են նախկինների շրջանում եւ պատերազմի ու զոհերի մեղքը բարդելու են նրանց վրա։ «Ինչպես կորուստները, այնպես էլ հաղթանակը պետք է «տեր» ունենան։ Կորուստների «տերը» ընդդիմությունն է լինելու, հաղթանակինը՝ իշխանությունը։ «Դավաճանների փնտրտուքը», սակայն, անհասցե չի լինելու․ մեկը կլինի Վիտալի Բալասանյանը, մյուսը՝ Սեյրան Օհանյանի որդին, որը ռազմական գործողություններին է մասնակցել, երրորդ խումբը ՀՀ նախկին նախագահներն ու ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն են», մասնավորապես գրեց «Հրապարակը»։

Պատերազմին հաջորդած օրերին ու ամիսներին եւ ԱԺ-կառավարություն վերջին հարցուպատասխանն էլ (05.10.2021) ցույց տվեց, որ հենց այդ թիրախներն էին մեղադրվելու աղետի համար։

WarGonzo-ի տելեգրամ ալիքը հայտնեց, որ Ռուսաստանի ՕՏՈՒ-ն հարվածներ կհասցնի ղարաբաղյան ճակատի համար գրոհայինների պատրաստման ճամբարներին։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրեց, որ գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում իրադրությունը եղել է հարաբերականորեն կայուն-լարված:

«Օպերատիվ-մարտավարական իրադրությունը մնացել է անփոփոխ: Ռազմաճակատի առանձին հատվածներում շարունակվել են փոխհրաձգություններ, հրետանային մենամարտեր, հակառակորդը հրթիռա-հրետանային հարվածներ է հասցրել նաև խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:ՊԲ ստորաբաժանումները լիարժեքորեն վերահսկում են իրադրությունը և պատրաստ են ցանկացած զարգացման»,- գրել էր նա։

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց արտգործնախարարների մասնակցությունը Մոսկվայում ուրբաթ օրը կայանալիք խորհրդակցություններին եւ ակտիվ նախապատրաստական ​​աշխատանքներ են տարվում այս միջոցառման անցկացման համար:

ՏԱՍՍ-ը` վկայակոչելով դիվանագիտական ​​աղբյուրները, հայտնեց, որ նախօրեինԺնեւում անցկացված բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման շուրջ կշարունակվեն ուրբաթ օրը Մոսկվայում:

«Բանակցությունները կշարունակվեն այսօր Ադրբեջանի արտգործնախարարի հետ, սակայն Մոսկվայում»,- ասել է գործակալության աղբյուրը: «Մինսկի խմբի համանախագահները մեկնում են Մոսկվա»,- ասել է նա` հավելելով, որ «բանակցությունները Ժնեւում ավարտվել են ուրբաթ 01:00-ին»:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանըչէր մեկնել Ժնեւ,եւ այնտեղ համանախագահները հանդիպել են միայն Ադրբեջանի նախագահի հետ։

ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը գրեց, որ ՊԲ ստորաբաժանումները շարունակում են ոչնչացնել հակառակորդին մարտական գործողությունների գոտում։

Ռազմաճակատի ո՞ր հատվածում, կոնկրետ ինչ է ոչնչացվել եւ այլ մանրամասներ Շ.Ստեփանյանը չի հաղորդել։ 

Հայկական միանական տեղեկատվական հարթակը հայտնեց, որ հակառակորդի կորուստների վերաբերյալ վերջին տվյալներով խոցվել է ևս 17 ԱԹՍ, 12 զրահատեխնիկա, կա 300 սպանված:

Հոկտեմբերի 8-ի դրությամբ, պաշտոնական տվյալով՝ հակառակորդն ունի ավելի քան 4369 զոհ, Արցախի զինուժը խոցել է հակառակորդի՝ 16 ուղղաթիռ, 17 ինքնաթիռ, 162 անօդաչու թռչող սարք, 508 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 4 «Սմերչ» եւ 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ:

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ բանաձեւում հրապարակված տվյալներով՝ պատերազմից հայկական կորուստները կազմել են 3900, ադրբեջանական կողմինը՝ 2900 մարդ։ Հնարավոր է, որ Բաքուն նվազեցրել է իր զոհերի թիվը, բնականաբար, հաշվառված չեն վարձկան ահաբեկիչները եւ թուրք զինվորականները։

Արցախի պաշտպանության բանակը հրապարակել է Ադրբեջանի ռազմական ագրեսիան հետ մղելիս զոհված եւս 26 զինծառայողների անուններ։

ՊԲ զոհված զինծառայողների եւ հակառակորդի կորուստների ներկայացվող վիճակագրությունը տպավորություն էր ստեղծում, որ Ադրբեջանի կորուստները 10-ապատիկ ավելի են։ 

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակն ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին պատկանող 1in.am կայքի դեմ հաղորդում են ներկայացնում գլխավոր դատախազություն և դարձյալ՝ զրպարտության համար։ Կայքը փորձել է արատավորել երկրորդ նախագահին՝ հրապարակելով սուտ տեղեկություն և փորձելով մեծ հնչեղություն տալ, այն էլ՝ ռազմական դրության ժամանակ։

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը հայտարարեց.

«Դժվար էր պատկերացնել, որ այսօր՝ Արցախում ընթացող հայրենական պատերազմի պայմաններում, կարող է այնպիսի ստահակ գտնվել, որի մտքով կանցնի ինչ-որ դավադրության կամ դավաճանության հետ առնչության մեջ մեղադրել ԼՂՀ և ՀՀ նախկին Նախագահին։ Մարդու, որը գլխավորել է Արցախի Պետական պաշտպանության կոմիտեն»։

Մամուլը հիշեցրեց, որ զրպարտչական ու արատավորող բնույթի տեղեկություններ հրապարակած կայքը պատկանում է ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանին, որը հանդես է գալիս Ադրբեջանի ռազմավարական օբյեկտները ՀՀ պաշտպանության տակ առնելու կոչերով, որը խուսափել է բանակում ծառայությունից և դրա համար կրել պատիժ, որ նրա կայքի դեմ մեկ անգամ չէ, որ դատական հայցեր են ներկայացվել ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի, այլև տարբեր գործիչների կողմից, քանի որ պատգամավորի լրատվամիջոցը վարկաբեկում ու զրպարտում է շատերին։

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մեկնեց Մոսկվա՝  Ադրբեջանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հետ խորհրդակցություններին մասնակցելու  համար: ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնեց, որ ըստ ՌԴ նախագահի կոչի՝ օրակարգում բացառապես ռազմական գործողությունների դադարեցման, հումանիտար նպատակներով  դիակների և գերիների փոխանակման հարցերն են»։

Երեւանում գումարված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց.

«Մեր երկիրն ու մեր ժողովուրդն այսօր դժվար ժամանակներ են ապրում: Արդեն երկու շաբաթ է՝ Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանը շարունակում է սպառազինությունների տարբեր տեսակների կիրառմամբ լայնամասշտաբ հարձակումը ոչ միայն Ղարաբաղի, այլ նաեւ Հայաստանի դեմ: Մենք դա գնահատում ենք որպես ադրբեջանա-թուրքական սպառնալիք հայ ժողովրդի դեմ: Մեր քաղաքներն ու գյուղերը հրետակոծվում են, կան բազմաթիվ զոհեր եւ վիրավորներ: Հատկապես տուժել է Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտը, որի բնակչությունը հումանիտար աղետի շեմին է: Կոնֆլիկտին ներգրավված են Սիրիայից վարձկաններ եւ գրոհայիններ: Այդ փաստը հաստատել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները, ինչպես նաեւ բազմաթիվ հեղինակավոր ԶԼՄ-ներ: Հատկապես սպառնալիք են ներկայացնում տարածաշրջանն ու աշխարհն ապակայունացնող Թուրքիայի գործողությունները: Մեր հակառակորդին չի հաջողվել որեւէ էական հաջողության հասնել: Մեր ժողովուրդը համախմբված է առավել, քան երբեւէ»:

«Հակառակորդին չի հաջողվել որեւէ էական հաջողության հասնել» արտահայտությունը, խիստ վիճելի է, իսկ դա վստահեցնել ԵԱՏՄ վարչապետներին, որոնք, վստահաբար տեղեկացված են մարտական գործողությունների ընթացքից, զարմանալի։ 

Համահայկական դրամահավաքի գումարը հասավ 85 մլն դոլարի, զուգահեռաբար Սփյուռքի, նաեւ բարեկամ երկրների քաղաքային իշխանությունների (մասնավորապես՝ Ֆրանսիայի) ջանքերով ու միջոցներովհատուկ բեռնատար օդանավերով հայրենիք են հասնում տոննաներով դեղորայք, վիրաբուժական եւբուժսարքավորումներ, մարդասիրական այլ օգնություն։

Այդ օրերին Հայաստան են ժամանել նաեւբուժանձնակազմեր, այդ թվում վնասվածքաբան-վիրաբույժներ, իրենց տեղացի գործընկերների հետ միասին անհետաձգելի բուժօգնություն ցուցաբերելու համար։

Արցախի նախագահի մամուլի խոսնակը գրեց, որ ռազմական գործողություններն առաջնագծի բոլոր ուղղություններով ինտենսիվ կերպով շարունակվում են, ապա անցավ ավանդական տոնայնությանը.

«Ծանր մարտերում թշնամին մարտադաշտում կենդանի ուժի մեծաքանակ կորուստներ է կրում՝ պակասը փորձելով լրացնել հիմնականում արցախյան առաջին պատերազմի պարտված վետերաններով: Եթե նրա բանակում դեռևս սթափ մտածող զինվորական է մնացել, երևի հասկանում է, որ այդ ուժերի հետ կապված, մեծ հույսեր փայփայել պետք չէ:Պաշտպանության բանակը իր առջև դրված մարտական խնդիրը փայլուն է կատարում»:

Նույն ոգով էր ՊՆ մամուլի խոսնակի գրառումը.

«Հակառակորդը հարավային ճակատի նույն հատվածում շարունակաբար մեծ թվով կորուստներ է կրում»։

ՊԲ-ն էլ իր հերթին տեղեկացրեց, որ ինչպես հարավային, այնպես էլ մնացած հատվածներում ՊԲ ստորաբաժանումները հաջողությամբ դիմագրավում են հակառակորդի նախահարձակ գործողություններին և պատճառում կենդանի ուժի ու զինտեխնիկայի մեծաքանակ կորուստներ:

Հիշեցնենք, որ ՊԲ նախկին հրամանատար, ՀՀ ԶՈւ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանը, պատերազմից հետո ասուլիսում, շեշտեց, որ պատերազմի ընթացքում, ավանդաբար ընդունված է, իրականությունը թաքցնել կամ գունազարդել 30 տոկոսով, մինչդեռ վերջին պատերազմում այդ ցուցանիշը հասնում էր 100 տոկոսի։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հեռախոսազրույցն ունեցավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։Փաշինյանը զրուցակցին տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղում ընթացող ռազմական գործողությունների և այդ համատեքստում տեղի ունեցող զարգացումների մասին:Մակրոնըկարեւորել է հրադադարի հաստատումն ու հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ բանակցությունների անցկացումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հոկտեմբերի 8-ի կոչի շրջանակում։ Ֆրանսիայի նախագահը հավելել է նաեւ, որ անմիջական հաղորդակցության մեջ է ՌԴ նախագահի հետ։Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ստեղծված պայմաններում Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի իրացման կարեւորությունըեւ միջազգային հանրության կողմից այդ ուղղությամբ հստակ քայլերի ձեռնարկման անհրաժեշտությունը։

Մեր տեղեկություններով, Մակրոնն ասել է, թե Ֆրանսիան պատրաստ է ճանաչել Արցախի անկախությունը, սակայն այդ դեպքում պետք է հրաժարվի միջնորդի առաքելությունից, ավելացնելով, թե՝ դուք նախընտրեք, որ դեպքում ես Հայաստանին ավելի օգտակար կլինեմ։

Ռազմական գործողություններին մասնակցելիս վիրավորվել է Արցախի եւ ՀՀ պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սեյրան Օհանյանի որդին:

Տանկային գումարտակի հրամանատար Մուշեղ Օհանյանը, մեր տեղեկություններով, վիրավորվել էր Ջրականում ձեռնարկված հայտնի հակագրոհի ժամանակ, ինչից հետո, չճշտված տվյալով, գրոհն ընդհատվել էր։ Փաշինյանը քանիցս ակնարկել է, թե մութ պատմություն է Մ.Օհանյանի վիրավորվելու պահը, նույնիսկ ինքնավնասում էր ակնարկում, անուղղակի մեղադրելով նրան հակագրոհի ձախողման համար։ Այս ակնարկները Ս.Օհանյանն անբարոյականություն է համարում։

Նախագահ Արմեն Սարգսյանը ՆԱՏՕ-ին խնդրեց ուսումնասիրել Թուրքիայի դերը` ղարաբաղյան հակամարտությանը նրա մասնակցության հետ կապված: Այս մասին նա հայտարարել է Bloomberg գործակալությանը տված հարցազրույցում:

«Ես ՆԱՏՕ-ին խնդրել եմ ուշադիր ուսումնասիրել այս հարցը: Քանի որ կա մի իրավիճակ, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը (Թուրքիան) մասնակցում կամ ներգրավվում է Դաշինքի անդամ չհանդիսացող երրորդ կողմերի հակամարտության մեջ: Հարցն այն է` արդյո՞ք Թուրքիան կանաչ լույս է ստացել ՆԱՏՕ-ից: Եթե ​​այո, ապա մենք պետք է իմանանք այդ մասին, եթե ոչ, ապա հուսով եմ, որ ՆԱՏՕ-ի մեր գործընկերները կբարձրաձայնեն իրենց դիրքորոշումը եւ ճնշում կգործադրեն Թուրքիայի վրա, որպեսզի այն չմասնակցի այս հակամարտությանը, քանի որ նրա ներկայությունն այստեղ ընդհանրապես չի օգնում, այլ բարդացնում է իրավիճակը»,- նշել էր նա:

Նկատենք, որ Ա.Սարգսյանի հույսերը չեն արդարացել եւ ՆԱՏՕ-ից ոչ մի հայտարարություն չի հնչել հակամարտությանը Թուրքիայի ներքաշված լինելու անթույլատրելիության մասին։

Նկատենք նաեւ, որ ամեն օր լրահոսում հայտնվում էր նախագահ Ա.Սարգսյանի եւ վարչապետ Ն.Փաշինյանի՝ միջազգային ԶԼՄ-ների հետ մի քանի հարցազրույց։

ՊՆ խոսնակը գրառում արեց, ըստ որի ՝ ՄինգեչաուրիեւԱղջաբադի ուղղությամբ հայկական ուժերի, իբր, ինտենսիվ հարվածելու մասին ադրբեջանական հայտարարությունները հերթական կեղծիքն են։

«Մարտական գործողությունների շրջանում ՊԲ ստորաբաժանումների խոցման համար առկա են հակառակորդի բավարար թիրախներ։Նախազգուշացում ենք, որ ադրբեջանական զինուժի կողմից բնակավայրերի եւ քաղաքացիական ենթակառուցվածքների հանդեպ որեւէ սադրանքի դեպքում Արցախի ՊԲ պատասխանը լինելու է անհամարժեք կոշտ»,- գրել էր Շուշան Ստեփանյանը։

Արցախի Պաշտպանության բանակը տեսանյութ հրապարակեց, որտեղ երեւում էր, թե ինչպես են հայկական ուժերը ոչնչացնում ադրբեջանցի զինվորներ տեղափոխող մեքենաների մեծ շարասյունը։

ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե ըստ որոշ տեղեկությունների՝ զինվորներին համոզելով, նույնիսկ հրամայելով ստիպել են որոշ մարտական դիրքեր թողնել թշնամուն, որ այդ գործով արդեն կա ձերբակալված անձ։

«Այս պահի դրությամբ քննություն է ընթանում և վստահեցնում եմ, որ շատ շուտով մենք կիմանանք շատ հստակ անուններ, հստակ գործողություններ կտեսնենք և շատ մեծ ինֆորմացիա կլինի դրա հետ կապված։ Դրանից զատ մեր քաղաքացիները հոյակապ գիտեն՝ ինչի մասին է խոսքը, ում մասին է խոսքը, ով է փորձում իր մանր, անձնական ու քաղաքական շահերը  այստեղ այս պատերազմի ֆոնին տաքացնել ու առաջ տանել»,– ասել էր Սիմոնյանը։

Նկատենք, որ ոչ միայն «շատ շուտով» այլեւ ընդհանրապես հայտնի չդարձան Ալեն Սիմոնյանի խոստացած «հստակ անուններն» ու «շատ մեծ ինֆորմացիան», հայտնի չէ նաեւ, թե ինչու էր նա այդքան վստահ, որ «մեր քաղաքացիները հոյակապ գիտեն՝ ինչի մասին է խոսքը, ում մասին է խոսքը»։

«Մեր հայեցակարգնարդեն այլ տրամաբանության մեջ է եւ այս երկու տարում մենք 3 կարեւոր գործողություն ենք արել, որը թույլ է տվել այն հաջողությունը գրանցել, որը այս պահին ունենք, դա մենք ռազմարդյունաբերության առումով, դրոններ արտադրելու առումով մենք բավականին առաջ ենք գնացել։ Սա մեզ մեծ օգուտ է տվել այսօրով գործողությունների ժամանակ»,-ասում էր Ալեն Սիմոնյանը։

Ա.Սիմոնյանը խոսում է 3 կարեւոր գործողությունից, բայց նշում մեկը՝ դրոնների արտադրությունը, պնդում, թե այս ոլորտում առաջ ենք գնացել, «ունեցել հաջողություն, որն այս պահին ունենք»… Թերեւս՝ մեկնաբանության կարիք չկա։

Հարցին, թե արդյոք դիվանագիտական ասպարեզում Հայաստանը կարող է հետքայլ անել, ԱԺ փոխխոսնակն ասաց.

«Ի՞նչ հետքայլի մասին է խոսքը, մենք մեր տան մեջ ենք եւ մեր տան մեջ հետքայլի տեղ չունենք։ Ես չգիտեմ՝ կա՞ արդյոք մարդ, որ կարող է ասել, որ տեռորիստների, գրոհայինների, Թուրքիայի, Պակիստանի, Աֆղանստանի, Ադրբեջանի այս միասնական ռազմական դիրքորոշմանը մեր պուճուր ազգը 12 օր դիմադրելը հաղթանակ չի։ Այս օրերին շփման գիծը զիգզագաձեւ օրվա մեջ 2-3 անգամ փոխվել է։ Կան մարդիկ, որոնք փորձում են սրա վրա դիվիդենտներ հավաքել»։

Հիշեցնենք, որ Ապրիլյան քառօրյանԱլեն Սիմոնյանը հստակ պարտություն էր համարում, բացի այդ ասում է՝ «մենք մեր տան մեջ ենք», իսկ ամիսներ անց իր ղեկավարն ու կուսակիցները(մասնավորապես Վահե Ղալումյան, Էդուարդ Աղաջանյան)նույնիսկ Որոտանը կամՏիգրանաշենը, Տավուշի մի քանի գյուղերն են համարում ադրբեջանական եւ այլն։ 

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանն էլ հայտարարեց, որ ադրբեջանա-թուրքական այս հարձակումից հետո աշխարհն ի վերջո պիտի սկսի մտածել Արցախի անկախությունը ճանաչելու մասին, որովհետեւ փորձը ցույց է տալիս, որ դա միակ ճանապարհն է երաշխավորելու Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը։

«Պետությունների համար Արցախի ճանաչումը դառնում է եւ պիտի դառնա թիվ մեկ հարցն օրակարգում»,- ասում էր Ռուբինյանը, նաեւ պնդում.

«Մենք ինչպես ռազմադաշտում, այնպես էլ դիվանագիտական սեղանների շուրջ որեւէ հետքայլ չենք անելու Հայաստանի եւ Արցախի ժողովրդի, Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության կենսական շահերից»։

Առանց մեկնաբանության։

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը դարձյալ դիմեց համաշխարհային հանրությանը.

«Անհրաժեշտ են հրատապ քայլեր: Ժամանակն է ոչ թե ձևական կոչերով կամ կոնֆերանսներում գեղեցիկ ելույթներով, այլ իրական քայլերով անհապաղ դադարեցնել այս շարունակվող հումանիտար աղետը, զոհերն ու զանգվածային ավերածությունները:Յուրաքանչյուր րոպեն, յուրաքանչյուր վայրկյանը կարևոր է:Մի՛ կուրացրեք ձեզ:Մի՛ փակեք ձեր աչքերը»,-նշել էր նա:

Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հանդիպումից առաջ Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ՌԴ Անվտանգության խորհրդին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ ԻլհամԱլիեւիեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հեռախոսազրույցների մասին:

ՌԴ նախագահի խոսնակ Պեսկովն ասել է, որ հանդիպման մասնակիցները երկու պետություններին կրկին հրադադար հաստատելու կոչ են արել:

Ժամը 17-ին մոտ հաղորդագրություն տարածվեց, որ Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովը, Զոհրաբ Մնացականյանը եւՋեյհունԲայրամովըսկսել են բանակցությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ:

Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանի հերթական հաղթական գրառումը.

«Մեր հրետանու անվրեպ հարվածներից հետո թշնամու շարքերում նահանջի համար ասկյար չի մնացել։ Խոսքը հարավային ուղղության մասին է»։

Բոլորին է հայտնի, որ առաջնագծի ճեղքումը տեղի է ունեցել հարավում եւ այնտեղից էլ թշնամին խորացել է մինչեւ Հադրութ եւ Շուշի։

Վահրամ Պողոսյանի հերթական հաղթական գրառումը.

«ԻլհամԱլիևի հերթական ցնդաբանությունը, թե իբրևՀադրութը գրավել են, իրականությունից հեռու է այնքան, որքան ադրբեջանական ահաբեկված զորքը Հադրութից: Այսինքն տասնյակ կիլոմետրեր: Իսկ այդ զորքի վիճակին ծանոթացեք իմ նախորդ ստատուսի մեջ»։

Առանց մեկնաբանության։

Թեման Ֆեյսբուքում զարգացրեց Արծրուն Հովհաննիսյանը.

«Ես հենց հիմա Հադրութում եմ և չգիտես ինչու մենակ հայերի եմ տեսնում»։

Վարչապետի խորհրդական, հետագայում պաշտպանության նախարար նշանակված գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը հայտարարեց, որ պատերազմի 12 օրերը ցույց տվեցին, որ թուրք-ադրբեջանական բանակը չի կարողացել լուծել նույնիսկ առաջին օրվա խնդիրը, որովհետեւ ինքը չի կարողացել ճեղքել մեր պաշտպանությունը, նույնիսկ եթե ինչ-որ տեղ ունեցել է հաջողություններ, դրանք մարտավարական հաջողություններ են, որոնք նրանց որեւէ առավելություն չեն տալիս:

Հարությունյանը համարում էր, որ ունենք դիվանագիտական հաջողություններ.

«Մեզ հաջողվել է միջազգային հանրությանը ցույց տալ, որ սա Թուրքիայի կողմից հրահրված եւ նրա անմիջական մասնակցությամբ վարվող պատերազմ է: Ամենակարեւոր կետը, որ Թուրքիան այստեղ բերում է վարձկաններին, իսլամական պետության զինվորներին, որոնք փորձել են Սիրիան օկուպացնել եւ չի հաջողվել եւ ինքը հիմա Իդլիբի նահանգում ստեղծել է մի տեղ, որտեղ պատրաստում, զինում է ահաբեկիչների եւ ուղարկում է տարբեր ուղղություններով՝ Լիբիայի ուղղությունը, հիմա էլ նաեւ ուղարկում է Ադրբեջան»:

Ազգային ժողովն արտահերթ նիստի ընթացքում միաձայն ընդունել է ռազմական դրության մի շարք խստացումներ։ Խոշոր տուգանքներ են սահմանվել օրենքով նախատեսված արգելքները, այդ թվում ԶԼՄ-ների համար միայն պաշտոնական աղբյուրներից օգտվելու պահանջից շեղվելու համար։ 

Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը դիմել է Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ ռազմական դրություն հայտարարելու մասին որոշման վերաբերյալ կարծիք հայտնելու համար։

«Կարգավորումները  խնդրահարույց են թե՛  տեղեկատվության ազատության ոչ իրավաչափ սահմանափակումների տեսանկյունից, եւ թե՛ նախատեսված սահմանափակումները խախտելու համար սահմանվող պատասխանատվության վերաբերյալ կարգավորումների տեսանկյունից։Ավելին՝  ԶԼՄ-ների համար սահմանված տուգանքների չափերը կարող են խնդրահարույց լինել մի շարք, այդ թվում՝ համաչափության սկզբունքի տեսանկյունից։Բացի այդ՝  կառավարության որոշմամբ ոստիկանությանը տրվել է, այդ թվում՝ մամուլի հրապարակումներին հայեցողական գնահատականներ տալու լայն լիազորություն, ու հրապարակումը մամուլի էջերից (եթերից, կայքերից) անհապաղ հեռացնելու պահանջ ներկայացնելու, գույքն անմիջապես առգրավելու իրավասություն՝ առանց սահմանելու, թե  ներգործության տվյալ միջոցները ո՞րիրավահարաբերության շրջանակներում պետք է իրականացվեն, եւ դրանց բողոքարկման ի՞նչընթացակարգեր են գործելու», գրել էր Ս.Սեյրանյանը։

Ըստ նրա՝ այդպիսով խախտվում է Սահմանադրությամբ նախատեսված կարծիքի արտահայտման ազատությունը։

Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հանդիպման սկսվելուց րոպեներ առաջ Ադրբեջանի նախագահն ուղերձ է տարածել եւնշել, թե համաձայն չէ այն թեզի հետ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում:

«Մոտ 30 տարի բանակցություններ են ընթացել, առաջընթաց եղե՞լ է: Վերադարձրե՞լ ենք մեր հողերը: Իսկ ինչպե՞ս է հիմա լուծվում հարցը: Ռազմական ճանապարհով: Հարցը լուծվում է հենց ռազմական ճանապարհով: Ռազմական, ապա քաղաքական»,-ասում էրԱլիեւըեւհայտարարում, որ Բաքուն Երեւանին վերջին շանսն է տալիս՝ վերադառնալու բանակցային ձեւաչափինեւ դուրս բերելու զորքերը Ղարաբաղից:Ալիեւընաեւխնդում էր, թե ԼՂ հարցով ստատուս-քվոն այլեւս գոյություն չունի:    

ՀՀ վարչապետի ավագ դուստր Մարիամ Փաշինյանը, Ֆեյսբուքյան գրառմամբ, հայտնի չէ՝ ում, հրահանգավորում էր.

«Թուրքական ապրանքները օրերի ընթացքում պետք է մաքրվեն մեր երկրից»։

Արծրուն Հովհաննիսյանն օրվա ամփոփիչ ճեպազրույցում հայտարարեց, որ հյուսիսում այսօր ավելի շատ մարտական գործողություններ են ընթացել, քան նախորդ օրը։

«Ավելի ծանր ու համառ մարտեր են ընթացել հարավային ուղղությամբ։ Հայկական Զինված ուժերը շարունակում են դիմադրել հակառակորդի հարձակողական նկրտումներին եւ անհրաժեշտ հակահարված տալով ետ շպրտել ելման դիրքերը։ Այսօր նույնպես հակառակորդը կրել է որոշակի կորուստներ», ասաց նա։

Անդրադառնալով ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցների եւ պաշտոնական շրջանակների այն հայտարարությանը, թե ադրբեջանական կողմը գրավել է Հադրութ քաղաքն իր գյուղերով՝ Հովհաննիսյանն ասաց.

«Արդեն չգիտեմ՝ որերորդ անգամ, գրավել են Ջեբրայիլըեւ նույնիսկ Հադրութըեւ հարակից գյուղերը։ Դա ծիծաղելի է, որովհետեւ ես այդ ժամանակ գտնվում էի Հադրութումեւորեւէ նման բան չկար։ Կոնկրետ այդ ուղղությամբ ընդհանրապես ակտիվ մարտական գործողություններ չկային»։

Նա նաեւ վստահեցրեց, որ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է.

«Հաշվի առնելով այն հանգամանքը, որ զինված ուժերում մեծ ազդեցություն ունեն այլ պետության ռազմական ղեկավարությունը, առնվազն մենք մի քանի անգամ պատերազմի ընթացքում տեսել ենք, որ Ալիեւը հայտարարում է բաներ, որոնք ընդհանրապես չեն համապատասխանում իրականությանը։ Այդ կապակցությամբ որոշակի մտահոգություն էլ կա։ Ադրբեջանում ռազմավարական կառավարման համակարգը խաթարված է։ Կամ միտումնավոր կամ հանգամանքներն են այդպիսին, որովհետեւ պատմության մեջ մենք շատ ենք տեսել նման դեպքեր, երբ շատ անհարմար բաները վերադասին չեն զեկուցում։ Շատ հնարավոր է, որ ինքը հայտնվել է այդ ծուղակում»։

Հարավային ուղղությամբ, նրա խոսքով՝  կիրառվել է ադրբեջանական բանակի նույնիսկ ամենաէլիտար, 4-րդ բանակային կորպուսի տանկային բրիգադը, որը  զինված է T-90 տանկերով։

«Եթե դու այդքան ուժ ես կիրառում, այդքան ֆիքսված ժամանակում, ապա 3-5 օրվա ընթացքում 30-ից 40 կիլոմետր խորության պիտի հասնես։ Չես հասնում, ուրեմն տապալել ես օպերացիան եւ մնացած ամեն ինչը «թոզ փչոցի է»։

Նա նշեց, որ մարտական գործողությունների սկզբի օրերին Ադրբեջանի զինված ուժերի ինտենսիվությունը բարձր էր, սակայն հայկական Զինված ուժերը կոտրեցին ու հետ են շպրտեցին.

«Ադրբեջանի մշակած լայնածավալ հարձակողական օպերացիայի առաջին փուլի ինտենսիվություն շատ ավելի բարձր էր, որը մեր Զինված ուժերը կասեցրին, տապալեցին, չնայած որոշակի դիրքեր կորցրին։ Հյուսիսումեւ հարավում օպերացիայի թափն Ադրբեջանի ողջ զինված ուժերի ներուժը վերցնելով, դրան գումարած թուրքական բանակի աջակցությունը, այս հսկայական մեքենայի ինտենսիվ հարձակողական թափը, ապա հայկական Զինված ուժերն ուղղակի կոտրել ու հետ են շպրտել»։

Առանց մեկնաբանության։

Օրվա ավարտին պարզվեց, որ Մոսկվայում արդեն մի քանի ժամ շարունակվող բանակցությունները Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովի, Զոհրաբ Մնացականյանի եւՋեյհունԲայրամովիմիջեւ կեսգիշերին էլ չեն ավարտվել:

Համաձայն միջոցառումը լուսաբանող ԶԼՄ-ների հաղորդագրությունների՝ բանակցություններն ընդհատվել են կարճ ժամանակով. Ադրբեջանի պատվիրակությունը լքել է բանակցությունների սենյակը: Լրագրողները ենթադրել են, որ Ջեյհուն Բայրամովի դեսպանը գնացել է դեսնապատուն Իլհամ Ալիեւին զանգելու համար:

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ