Միացեք մեզ

Լրահոս

Զոհված ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը երկու անչափահաս տղաների հայր էր

2698
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը ծնվել էր 1983 թվականին Գեղարքունիք մարզի Գավառ քաղաքի Հացառատ թաղամասում։ Նա Նա ընտանիքի միակ որդին էր, ուներ իրենից կրտսեր քույր։

Պարտադիր զինվորական ծառայությունն ավարտելուց հետ ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը շարունակել էր իր ծառայությունն արդեն որպես սպա։ Նա մասնակցել էր 44-օրյա պատերազմին Քարվաճառում։

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Երևանում թալանել են հայաստանյան հայտնի բանկերից մեկի վարչության պետի բնակարանը. shamshyan.com

10

By

Այսօր՝ հունվարի 19-ին, բնակարանային գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել Երևան քաղաքի Ծարավ Աղբյուր փողոցի բնակիչ, 31-ամյա Լ. Փաշինյանից, ով հայտնել է, որ գալով տուն հայտնաբերել է տունը թալանված:

Տեղում Լ. Փաշինյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է,  որ,  հավանաբար,  հունվարի 18-ին՝ ժամը 08:30-ից  մինչև  ժամը 23:30-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք են գործել իր բնակարան և այնտեղից հափշտակել ոսկյա զարդեր:

Փաստի առթիվ նյութեր են  նախապատրաստվում: Փաշինյանը ոստիկաններին և քննիչներին հայտնել է նաև, որ ինքը աշխատում է  հայաստանյան հայտնի բանկերից մեկում՝ որպես վաճառքի վարչության պետ:

Կարդալ ավելին

Լրահոս

Մեկնարկել է Դավիթ Տոնոյանի, Արտակ Դավթյանի և մյուսների գործով դատավարությունը

18

By

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանի և մյուսների գործով առաջին դատական նիստը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նիստը նախագահում է դատավոր Մամվել Շահվերդյանը:

Ավելի վաղ Դավիթ Տոնոյանի պաշտպանները հայտարարել էին, որ առաջին դատական նիստի ընթացքում պահանջելու են բաց և հրապարակային դատավարություն: Նիստն այս պահին ընթանում է դռնփակ:

ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում քննված քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԶՈւ եւ ՀՀ ՊՆ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, չարաշահելով իրենց պաշտոնեական դիրքը, «Մոսթոն Ինժիներինգ» ընկերության սեփականատիրոջ հետ նախնական համաձայնությամբ, «Նեյտրոն ԳԱՄ» եւ «Բագավան» ՓԲ ընկերությունների մասնավորեցումից ընկերության կողմից ՀՀ պաշտպանության նախարարության հանդեպ ունեցած պարտավորությունը մարելու նպատակով, 2018թ. ընկերությունից ընդունել՝ ձեռք են բերել թվով 4232 հատ ժամկետանց, տեխնիկական պահանջներին չհամապատասխանելու պատճառաբանությամբ նախկինում չընդունված եւ ՀՀ ՊՆ-ում պահեստավորված ռազմամթերքը։ Պարզվել է նաեւ, որ վերը նշված անձինք ռազմամթերքի ձեռքբերման պայմանագրի կնքման համար առկա խոչընդոտները վերացնելու եւ իրենց գործողություններին օրինական տեսք տալու համար պայմանագրի մաս կազմող տեխնիկական բնութագիրը համապատասխանեցրել են փաստացի ՊՆ-ում ի պահ հանձնված ապրանքի տվյալ տեսակին՝ դրանում նշելով ռազմամթերքը գործարանային արկղերով ՀՀ ՊՆ N զորամասի կենտրոնական պահեստ մատակարարելու վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող տվյալներ։ Ընդ որում՝ նշված ռազմաթերքը ձեռք է բերվել նույն խմբաքանակից ռազմամթերքի նախկինում ձեռքբերման արժեքից գրեթե կրկնակի թանկ գնով՝ կատարելով առանձնապես խոշոր չափերով՝ 2,277,323,840 ՀՀ դրամին համարժեք, 4.655.200 ԱՄՆ դոլար գումարի հափշտակություն։

Նշված քրեական գործն ըստ մեղադրանքի` Դավիթ Էդգարի Տոնոյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, Արտակ Մաթեւոսի Դավթյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով, Ստեփան Ռոբերտի Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Ավետիկ Վալոդյայի Մուրադյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Վլադիմիր Արտաշի Բաբայանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Արտյոմ Եգորի Համբարյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 314-րդ հոդվածի 1-ին մասով, Դավիթ Վարազդատի Գալստյանի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով։

Կարդալ ավելին

Բլոգ

Արձանագրում եմ՝ мечтать не вредно

18

By

ՓԱՍՏԱԲԱՆ ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ


Մամուլում տարածվել է հաղորդագրություն, որ իբր Մանվել Գրիգորյանի կինը և զավակները հրավիրվել են դատախազություն, իսկ վերջինիս գույքի վրա կալանք է դրված։
Տեղեկացնում եմ, որ Մանվել Գրիգորյանի գույքի վրա տևական ժամանակ է, որ կալանք է դրված, նրա կինը և զավակները դատախազություն չեն հրավիրվել։ Ապօրինի գույքի բռնագանձման հայցը նախապատրաստվել և գրվել է օրենքի կոպտագույն խախտմամբ, խեղաթյուրված է գործի փաստական հանգամանքները, այն աղերս չունի ինչպես միջազգային իրավունքի, այնպես էլ ներպետական իրավունքի հետ, իրավազուրկ է և ենթակա մերժման։

Մամուլում տեղ գտած իբր դատախազության կողմից արված այն իմպերատիվ հայտարարությունը, որ ժառանգության գույքը ենթակա է բռնագանձման, դիտում եմ դատախազության կողմից արդարադատությանն ուղղված տոտալ ճնշում, որն անթույլատրելի է։ Եթե դա դատախազության պաշտոնական հայտարարությունն է և ոչ մամուլի չափազանցված հայտարարությունը, ապա արձանագրում եմ՝ мечтать не вредно.

Կարդալ ավելին

Լրահոս

Փաշինյանն ընդդեմ «Փաշինյան»-ի գործով ՄԻԵԴ-ում հաղթեց Փաշինյանը. Սարգիս Գրիգորյան

26

By

2022 թվականի հունվարի 18-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց վճիռը, Փաշինյանն ընդդեմ Հայաստանի գործով, կապված 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի հետևանքով Փաշինյանի ազատազրկման իրավաչափության հետ: Չանդրադառնալով վճռի բովանդակային կողմին՝ ուշագրավն այն է, որ վճռում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը չի վիճարկել Փաշինյանի կողմից ներկայացված ո՛չ փաստական հանգամանքները, և ո՛չ էլ իրավական փաստարկները: Սա, իհարկե, կանխատեսելի էր՝ հաշվի առնելով, որ 2018 թվականից ի վեր Հայաստանում իշխանության է եկել այդ նույն գանգատարկուն, այսինքն՝ այս գործով թե՛ հայցվորը, և թե՛ պատասխանողը, փաստացի, նույն անձն են:https://www.facebook.com/v3.2/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df1e322720911f4%26domain%3Dhayeli.am%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fhayeli.am%252Ff22534dda9bfb8%26relation%3Dparent.parent&container_width=780&href=https%3A%2F%2Fhayeli.am%2F%3Fp%3D662638%26l%3Dam&locale=ru_RU&sdk=joey

Արդյունքում, Ստրասբուրգի դատարանում խաթարվել է արդարադատության բուն էությունը, քանի որ Հայաստանն առհասարակ չի իրացրել դատական պաշտպանության իր իրավունքը, պասիվ վարքագիծ է դրսևորել գործի քննության ողջ ընթացքում, չի առարկել գանգատ բերողի փաստարկներին, չի ներկայացրել ամբողջական, անհրաժեշտ և բավարար ապացույցների բազա՝ զրկելով Եվրոպական դատարանին գործն իրականում քննելու, գործի լուծման համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու և դեպքերի իրական և ամբողջական պատկերը բացահայտելու հնարավորությունից:

Ընդ որում, այս ողջ գործընթացը խախտում է թե՛ Եվրոպական կոնվենցիայի էությունը, և թե՛ Ստրասբուրգի դատարանի կանոնակարգերով սահմանված դրույթները: Մասնվորապես, Հայաստանի ներկայացուցիչը պարտավոր էր համագործակցել Դատարանի հետ՝ չսահմանափակվելով ձևական մասնակցությամբ և զրո իրական պաշտպանությամբ և այլն:

Այսինքն, օգտագործելով նույն «ջութակը»՝ Նիկոլ Փաշինյանը դե ֆակտո խաղացել է դատավարության երկու կողմերում՝ բեմադրելով դատավարության ընթացքը: Մինչդեռ, առնվազն 2018 թվականի մայիսից Փաշինյանն այլևս չէր կարող հանդիսանալ տուժող: Գալով իշխանության՝ Փաշինյանը պարտավոր էր բարեխիղճ գտնվել և տեղեկացնել Եվրոպական դատարանին, որ այլևս չի կարող տուժող հանդիսանալ այս գործով, ինչպես նաև հետ վերցնել իր գանգատը Դատարանից:

Նման պրակտիկան Եվրոպական դատարանի համար աննախադեպ է, քանի որ վերջինս ուղղակիորեն չարաշահվել է ֆիկտիվ իրավական վեճի շրջանակներում:

Սարգիս Գրիգորյան, GPartners իրավաբանական գրասենյակ

Կարդալ ավելին

Լրահոս

Դոն Պիպոն ստիպված է եղել հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից. նրա տունը կրկին խուզարկել են «Հրապարակ»

22

By

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին իրավապահները կրկին մտել են Դոն Պիպոյի՝ Արթուր Ասատրյանի տուն, խուզարկություն են իրականացրել։ Մեզ հետ զրույցում Ասատրյանը հաստատեց, որ իր տանը խուզարկություն է իրականացվել, եւ ասաց, որ ստիպված է եղել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել․ «Քանի որ պատվերով քրեական գործեր էին հարուցվում, ընկած են իմ հետեւից ամբողջ պետական համակարգով, սա չորրորդ անգամն է, որ իմ բացակայության ընթացքում խուզարկություն են կատարում իմ տանը»։

Հիշեցնենք, որ 2018-ի իշխանափոխությունից հետո Դոն Պիպոն կալանավորվեց, նույն օրերին Մանվել Գրիգորյանի նկատմամբ հետապնդումներ սկսվեցին։ Իշխանությունը որոշել էր, որ երկու հակամարտող կողմերին պետք է հավասարաչափ հետապնդի։ Հետագայում պարզվեց, որ անհիմն են մեղադրել ինչպես գեներալ Մանվելին, այնպես էլ Արթուր Ասատրյանին։

Վերջինս, ի դեպ, Արմավիրի մարզում եւ Էջմիածնում մի շարք բարեգործական ծրագրեր է իրականացրել, աջակցել անապահովներին, դպրոցներ նորոգել եւ այլն։ Այս ընթացքում սպանվեցին նրա վարորդն ու եղբայրը, ու նա ամիսներ առաջ մեկնեց Ռուսաստան։ Իսկ օրեր առաջ ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու դիմում է ներկայացրել»:

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ