Միացեք մեզ

Մշակույթ

Երևանում բացվել է Մահաթմա Գանդիի արձանը. ԿԳՄՍՆ

554
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Երևանի Բուենոս Այրեսի զբոսայգու տարածքում (Հալաբյան և Մարգարյան փողոցների հատված) այսօր հանդիսավորությամբ տեղի է ունեցել Հնդկաստանի քաղաքական և հոգևոր առաջնորդ, խաղաղության առաջամարտիկ Մահաթմա Գանդիի արձանի բացման հանդիսավոր արարողությունը: Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի անդամ Վիհայ Սահասրաբուդհեն և Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը:

Այս մասին տեղեկանում ենք Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:

«Հայ-հնդկական պատմական առնչությունները խորը արմատներ ունեն: Շատ վաղ ժամանակներից հայերը Հնդկաստանում լայն գործունեություն են ծավալել գրահրատարակչության, տնտեսության, առևտրի ոլորտներում: Եվ այս միջոցառումը այդ հարաբերությունների կայունության և առաջընթացի վկայությունն է: Մահաթմա Գանդիի արձանի տեղադրումը Երևանում ընդունեք որպես հայ ժողովրդի հարգանքի տուրք հնդիկ ժողովրդի պատմության հանդեպ»,- մեծանուն գործչի արձանի բացման կապակցությամբ գործընկերներին շնորհավորել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը: 

Հնդկաստանի մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, Հնդկաստանի խորհրդարանի Վերին պալատի անդամ Վիհայ Սահասրաբուդհեն շնորհակալություն է հայտնել հնդիկ առաջնորդի արձանը Երևանում տեղադրելու որոշման համար: «Այս արձանի տեղադրմամբ հայերը և Հնդկաստանի Հայաստան եկած հնդիկները մշտապես կհիշեն Մահաթմա Գանդիի սկզբունքներն ու գաղափարախոսությունը: Սա կլինի շարժիչ ուժ, որ մենք ավելի լավ աշխարհ ստեղծենք»,- ասել է Վիհայ Սահասրաբուդհեն: Անդրադառնալով Գանդիի գործունեությանը՝  նա նշել է, որ Մահաթմա Գանդին Հնդկաստանի` Մեծ Բրիտանիայից անկախանալու շարժման ղեկավարներից և գաղափարախոսներից էր: Գանդին որպես պայքարի միջոց ընտրել էր խաղաղ ապստամբությունը, պայքարը` առանց չարության, կրակոցների, որտեղ մարդկանց միակ զենքն իրենց կյանքն է: Երբ նրա համառ ջանքերի շնորհիվ 1947 թվականին Հնդկաստանը խաղաղ ճանապարհով անկախացավ Մեծ Բրիտանիայից, աշխարհը համոզվեց Գանդիի գաղափարախոսության արդյունավետության մեջ: Մահաթմա Գանդիի ծննդյան օրը` հոկտեմբերի 2-ը, Հնդկաստանում նշվում է իբրև ազգային տոն, իսկ ամբողջ աշխարհում՝ որպես «Ոչ բռնության» օր:

Դեսպան Կիշան Դան Դեվալը նույնպես շնորհակալություն է հայտնել Երևանում Գանդիի արձանի բացման կապակցությամբ՝ այն համարելով հայ-հնդկական երկարամյա հարաբերությունների ամրապնդման և շարունակականության փաստարկ:

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին ԶԼՄ-ներում հրապարակումներ էին եղել, որ պղծել են Մահաթմա Գանդիի արձանը:

Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը դեպքի վայրում պարզել էր, որ վնասել են Հալաբյան և Մարգարյան փողոցների հարակից զբոսայգում տեղադրված Մահաթմա Գանդիի արձանը և պատվանդանը:

Դեպքի առիթով ՀՀ արտքաին գործերի նախարարությունը ևս հայտարարություն էր տարածել, որում ասվում էր, որ դա սադրանք է՝ ուղղված դարավոր և անկախությունից ի վեր դինամիկ զարգացող հայ-հնդկական բարեկամության դեմ:

https://iravaban.net/345701.html

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հասարակություն

«Կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասերն ու դա անում էին բաց դեմքերով». Իտալիայի Rai 1 ՀԸ-ն ֆիլմը` պատերազմի մասին

806

By

Իտալիայի Rai 1 հեռուստաընկերության բարձր պրոֆեսիոնալ հայտնի լրագրող Ստեֆանիա Բատիստինին (Stefania Battistini) ծավալուն ֆիլմ է պատրաստել, և հեռուստաընկերությունը ցուցադրել է ֆիլմը, որ վերաբերում է անցյալ տարվա արցախյան պատերազմին, պատճառներին ու հետևանքներին:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ադրբեջանական զինծառայողները կատարել են վայրագություններ՝ հայերի գլխատման դեպքեր, կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասերն ու դա անում էին բաց դեմքերով՝ վստահ լինելով, որ չեն պատժվելու: Այնուհետև, նրանք այդ մասին տեսանյութերը կամ լուսանկարները տարածում էին սոցիալական ցանցերում՝ հակական միջավայրում տարածելով բռնության տեսարաններ, իսկ իրենց մոտ արժանանում խրախուսանքի: 

Պատերազմի ժամանակ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործվել են ջիհադիստներ ու ահաբեկիչներ, կիրառվել են քիմիական էլեմենտներ պարունակող (ենթադրաբար՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող) զենքեր: 

Պատերազմական այս հանցանքները, դաժանությունները ծնելու են նոր՝ ավելի ծանր հանցանքներ դրանք կազմակերպողների ու կատարողների անպատժելիության դեպքում: 

Ինքս ֆիլմում խոսել եմ նաև պատերազմի ժամանակ մարդու իրավունքների խախտումների մասին, ցույց եմ տվել պատերազմական հանցանքների ապացույցները: Խոսել եմ նաև միջազգային կառույցների խիստ անհամաչափ արձագանքի մասին, ինչպես նաև այն մասին, որ այս ամենը հանգեցրել է էթնիկ զտումների Արցախում, ցեղասպան քաղաքականության հետևանք է:
Մեկ ժամանոց տեսաֆիլմի մի հատվածը ներկայացնում ենք թարգմանությամբ»,- գրել է նա:

Կարդալ ավելին

Հասարակություն

Թբիլիսիի Ազատության հրապարակում կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության մասին ցուցահանդես

412

By

Նոյեմբերի 13-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում «Րաֆֆի» ուսանողական միության կողմից կազմակերպվել էր նկարների ցուցահանդես՝ «1915-2021 թվականների Հայոց մշակութային ցեղասպանություն» խորագրով։

Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից՝ նշելով, որ ցուցահանդեսին ներկայացված էին Հայոց ցեղասպանության տարիներին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Նախիջևանում և Արցախում վանդալիզմի ենթարկված հայկական մշակութային կոթողների նկարներ։

Կարդալ ավելին

Մշակույթ

Թշնամին ավերել է Մադաթաշենի դպրոցը, մշակույթի տունը, հուշարձանը, վնասել Սբ․ Աստվածածին եկեղեցին

596

By

Թշնամին ավերել է Մադաթաշեն գյուղի դպրոցը, մշակույթի տունը, հուշարձանն ու վնասել Սբ․ Աստվածածին եկեղեցին ։Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

 
«Ըստ  2021 թվականի հոկտեմբերի 10-ի  արբանյակային լուսանկարների՝ թշնամին քանդել է Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը  և հասել դպրոցին կից եկեղեցու պատին, որը, փաստորեն վտանգի տակ է։  Դպրոցը 2015 թվականից վերանվանվել էր «Մադաթաշեն» դպրոց ՊՈԱԿ, որի շենքում  էին  տեղակայված նաև  գյուղի գյուղապետարանն ու մշակույթի տունը։
 
Եկեղեցու կողքին կար Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշարձան, որը թշնամին նույնպես ոչնչացրել է գյուղի օկուպացիայից անմիջապես հետո։ Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութում ակնհայտ երևում է, թե ինչպես է զինված ադրբեջանցի զինվորականը ջարդում, քանդում և ավերում արցախյան ազատամարտի հերոսների հուշարձանը, կոտրում նրանց նկարներն ու հրճվանքով լուսանկարվում ավերված մշակութային ժառանգության ֆոնին։  Հավելենք, որ մինչ ադրբեջանական օկուպացիան արված տեսանյութը փաստում է, որ կանգուն  էին դպրոցն ու նրան կից հուշարձանը։
 
Մադաթաշեն գյուղի պատմությունը սկսվում  է 17-րդ դարի կեսերից, իսկ անունը ստացել է ռուսական բանակի գեներալ Վալերիան Մադաթովի անունից, ում անասնագոմերը հենց այս տարածքում էին գտնվում։ Գյուղական համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության հարավային հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 50 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 24 կմ հեռավորութան վրա։ Գյուղի  Սբ. Աստվածածին եկեղեցի  կառուցվել է 1904 թվականին։ Եկեղեցու պատը վնասված էր, տանիքը՝ նույնպես։
 
Մադաթաշենի դպրոցը, մշակույթի տունն ու եկեղեցին ադրբեջանական նոր ճանապարհաշինության ուղղության մեջ չեն մտնում և չի բացառվում, որ մշակութային արժեքների ավերման հետևանքով ստացված շինաքարերը ճանապարհների հենապատերի համար են օգտագործվում»։
 
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org-ի  արձագանքը՝ սկզբնաղբյուր կայքում։ 

https://lurer.com/?p=439975&l=am

Կարդալ ավելին

Մշակույթ

Ամարասի վանական համալիրի վրայից իջեցվել է Արցախի դրոշը

642

By

Կարդալ ավելին

Մշակույթ

Վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Ողջաբերդում․ֆոտո

540

By

Վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Ողջաբերդում՝ Չարենցի Կամար հուշարձանի վրա անհայտ անձանց կողմից արվել են գրություններ։

Հարգելի հայրենակիցներ նմանատիպ գործողությունները խստիվ արգելվում են,պատմական ժառանգության պահպանումը բոլորիս պարտքն է։

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ