Միացեք մեզ

Բլոգ

«Երևանյան բեսթսելեր». Թոթովենցի «Բաքուն»՝ առաջատար

216
Հետևե՛ք մեզ Telegram-ում

«Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է հայ գրողների գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ հունիսի վաճառքի տվյալների։

Առաջին տեղում է Վահան Թոթովենցի «Բաքուն»: Վեպում չքավորության մաքառումներով գոյամարտող ամուսիններ Մարթայի և Վիրաբի միակ որդին՝ Լևոնը, որ Թոթովենցի որդու գրականացված տիպն է (Լևոն-Լևիկ), կապիտալիստական աշխարհի անմեղ թիրախն է, որ զրահավորվում է մեծ-մեծ գաղափարներով ու դառնում հաղթանակի ավանդ, գրավական ու մի ողջ եռահատորի խորհրդանիշ…

Երկրորդ տեղում է Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմը» վեպը: Գործը գրվել է 2008-2009 թթ., երբ հեղինակը քաղաքական հետապնդումներից խուսափելու նպատակով գտնվում էր ընդհատակում: Վեպի է վերածվել հոդվածաշարը, որը տպագրվել է 2008 թվականի մայիս-դեկտեմբեր ամիսներին «Հայկական ժամանակ» օրաթերթում: «2018 թվականի հունվարին ինձ մոտեցավ մի սկսնակ հրատարակիչ և առաջարկեց կազմակերպել «Երկրի հակառակ կողմը» վեպի տպագրությունը՝ առանձին գրքով։ Ես թերահավատությամբ վերաբերվեցի այդ գործը կազմակերպելու նրա հմտությանը, այնուամենայնիվ, ժամանակ խնդրեցի վեպը կարդալ-խմբագրելու համար։ Վեպի ընթերցումը 10 տարի անց ինձ տակնուվրա արեց պարզապես։ Իմ ներսում մի իսկական փոթորիկ սկսվեց, մի իսկական հեղափոխություն։ Ես հասկացա, որ ժողովրդի հաղթանակի ժամը եկել է…»,- գրում է Նիկոլ Փաշինյանը:

Աշոտ Աղաբաբյանի «Գաղտնիքների տիրակալը» երրորդ տեղում է: «Գաղտնիքների տիրակալը» վեպում պատմության մեջ առաջին անգամ ներկայացված է 20-րդ դարի ԽՍՀՄ պետանվտանգության ամենագաղտնի կենսագրությամբ մարդկանցից մեկի՝ լեգենդար հետախույզ գեներալ-մայոր Իվան (Հովհաննես) Իվանի Աղայանցի կյանքի ոդիսականը, մի մարդու, ում մասին արգելված էր գրել շուրջ 90 տարի։ Անհավանական թվացող այս պատմությունը ամբողջովին հիմնված է հարուստ արխիվային նյութերի, փաստական տվյալների վրա։ Այս ամենի հիմքում Թեհրանում, Փարիզում ԽՍՀՄ հետախուզական ցանցի ղեկավար, այնուհետև ԽՍՀՄ պետանվտանգության «Դեզինֆորմացիայի» հատուկ վարչության պետ, հետո՝ ԽՍՀՄ հետախուզության պետի տեղակալ Իվան Աղայանցի աներևակայելի գործողություններն են, որոնք ԽՍՀՄ հետախուզությունը հասցրին նոր մակարդակի։

Եր Կարի «Երկա՞ր» բանաստեղծությունների ժողովածուն չորրորդ տեղում է: Գրքում ներառված են Եր Կարի 50-ից ավելի ստեղծագործություններ, որոնք գրվել են 2017 թվականից մինչև օրս։ Ստեղծագործությունների առանցքում այն տարածքն է, որտեղ ապրում է Եր Կարը, և որտեղ կոտրել են նրա ձեռքերը, բայց հեղինակը հրաշքով է հիշում իր կոտրված ձեռքի մասին։ 

Հինգերորդ տեղում է Սյունե Սևադայի «Կախվածություն» գիրքը: «Կախվածություն» պատմվածքների ժողովածուն ներառում է գրողի վերջին երեք տարվա գործերը։ Ներկայացված են կայքում հրապարակված, ամսագրերում տպագրված և այլ լեզուներով թարգմանված որոշ պատմվածքներ, անտիպ գործեր։ Պատմվածքի թեմաները չունեն միատեսակ ուղղվածություն, որոշները սոցիալական են, որոշները՝ ավելի զգայական, որոշ պատմվածքներ հղում ունեն Արցախյան ազատամարտին։

Վեցերորդ տեղում է Լևոն Նեսի (Հովհաննիսյան) «Բալզակ. մի շան պատմություն» գիրքը: Բալզակը խոհեմ և իմաստուն շուն է: Սա անսովոր անուն է շան համար, բայց վերջինս օժտված է անժխտելի գրական ձիրքով, իսկ փաստերին դեմ գնալն անպտուղ գործ է: Հեղինակը փորձել է մարդուն նայել կենդանու`շան աչքերով: Հարցերն ու ոչ այնքան սփոփիչ հետևություններն անխուսափելի են. արդյո՞ք կենդանին երբեմն ավելի բանական չէ, քան մարդը: Գուցե վերջինս պարզապես յուրացրե՞լ է բանական արարածի իր բարձր տիտղոսը: Իսկ բանականությունը, որ մեր տեսակի կայացման նախապայմանն է, արդյոք թույլ տալի՞ս է անվերապահորեն արժանանալ մեր չորքոտանի բարեկամների անսահման նվիրվածությանն ու հավատարմությանը:

Յոթերորդ հորիզոնականում է  Աշոտ Աղաբաբյանի «Թակարդ» վեպը: «Թակարդի» գլխավոր հերոսի անուն-ազգանունը հասկանալի պատճառով չի բացահայտվում մամուլում, նա չի երևում հեռուստաէկրաններին: Նրա և նրա նմանների բացառիկ գործողությունների մասին սովորաբար լռում են կամ խոսում միայն տասնամյակներ անց: Երկրի համար ճակատագրական պահին հատուկ պատրաստություն անցած այս եզակի մարդիկ իրենց բացառիկ գործողություններով անուրանալի ծառայություններ են մատուցում հայրենիքին: Բայց սովորաբար նրանց «մոռանում են»: Աշոտ Աղաբաբյանի «Թակարդը» վեպի հերոսը այդ բացառիկ անհատներից մեկն է՝ մեր կողքին ապրող հետախույզ «Ջոն Հանիսյանը», որի անհավանական թվացող գործողություներն ու դրամատիկ կյանքի պատմությունն է վեպի հիմքում:

Ութերորդ տեղում է Գոհար Նավասարդյանի«Ինձ պիոններ չնվիրես» վիպակը: Գիրքն անկեղծ սիրո պատմություն է՝ գրված իրական ապրումների հիման վրա։ Վիպակը մի երիտասարդ զույգի մասին է, որը մի քանի անգամ հանդիպում է շատ պատահաբար: Երիտասարդը սիրահարվում է առաջին իսկ հայացքից՝ մոռանալով, որ միշտ թերահավատորեն է վերաբերվել առանց ճանաչելու դիմացինին սիրահարվելու փաստին։ Ինչպես բոլոր զույգերի մոտ, նրանց սերը ևս վախերի, կասկածների, մտորումների, խանդի ու կարոտի մեծ հանրագումար է, որը միշտ շաղախված է անեզր սիրով ու նվիրվածությամբ։ Գրքում այլաբանությունները շատ են, առաջին հայացքից սովորական թվացող հարաբերություններում շատ ավելի խորը հարցեր են արծարծվում։ Գրքի վերնագրում անգամ փոխաբերական իմաստ կա։ Հերոսուհին խնդրում է իր սիրած ծաղիկներն իրեն չնվիրել, որպեսզի դրանք հողում մնան, ապրեն ու սիրվեն։ Սրա տակ էլ գրքի ողջ իմաստն է. ծաղիկը հողում է գեղեցիկ, թռչունը՝ ազատության մեջ, սերն էլ վանդակում չի շնչում, ուշ թե շուտ կխեղդվի…

Իններորդ հորիզոնականն է զբաղեցնում Վազգեն Սարգսյանի «Էս ի՞նչ եք անում, տղերք» պատմվածքների և հրապարակախոսության ժողովածուն: Գրքում Սարգսյանը գրում է. «Ես չեմ վախենում: Ես ոչ մեկից չեմ վախենում: Ես զգուշացնում եմ՝ պատմությունը նաև ավարտվում է ոտնահետքերով: Մեր ոտնահետքերով մեր պատմությունը չպիտի ավարտվի…»:

Տասներորդ տեղում է Գոհար Նավասարդյանի «Հուշացած ակնթարթներ» գիրքը։ Գիրքն ընկերությունից դեպի սեր տանող ճանապարհը նկարագրող մի պատմություն է, որն ընթանում է աննկատ, և ամպերին հասած մաքուր սերն աննկատ էլ  ավարտվում է՝ արդեն սառած օդում հարյուրավոր անպատասխան հարցեր, դատարկություն ու ցավ թողնելով: Գրքի էջերում հեռացումին հաջորդող փուլերն են, որոնցից և ոչ մեկը հեշտ ու անհետևանք չի անցնում, և որոնց միջով, անկախ պատճառներից ու հաշտվելու հավանականությունից, անցնում են բոլորը։ Վիպակը հիշողությունների մի ամբողջ շարք է, ապրած երջանիկ պատառիկների անվերջանալի հերթափոխ՝ շաղախված խեղդող կարոտով: Դրանից ազատվելն անհնար է, ինչքան էլ մոռանալու ցանկությունը մեծ լինի, որովհետև չհիշել փորձելն արդեն իսկ հիշել է նշանակում։

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66) գրախանութների և գրատների ցանցերը:

Բլոգ

Ստեղծվել է աշխարհում առաջին սմարթֆոնը շների համար

252

By

Մեծ Բրիտանիայում ստեղծել են անսովոր գաջեթ, որի օգնությամբ ընտանի կենդանիները կարող են զանգահարել տերերին տեսակապով։ Գաջեթը սովորական գնդակի տեսք ունի։ Այն անվանել են DogPhone։

Գնդակի ներսում աքսելերաչափ է, որը գործի է դրվում բարձրացնելիս։ Նշվում է, որ ընտանի կենդանիները պետք է սովորեն խաղալ դրանով, որպեսզի տեսակապ հաստատեն տիրոջ հետ։

«Թեստավորողի» դերում հանդես է եկել Զեկ անունով շունը։ Թեստերի ընթացքում շունը սկսել է ճանաչել տիրուհուն տեսակապով, ինչպես նաեւ խաղացել է նրա հետ՝ սիրած խաղալիքները տեսախցիկին մոտ բերելով։

Գաջեթի հեղինակներից մեկը նշել է, որ թեստերի ընթացքում շունը կատարել է պատահական զանգեր։ Այնուամենայնիվ, շունը հասկանում էր, թե ինչ է տեղի ունենում եւ իրեն այնպես էր պահում, ասես տիրուհին տանն է։

Նշվում է, որ շների համար սմարթֆոնի ստեղծումը կօգնի շատ մարդկանց, քանի որ միշտ չի հաջողվում լինել ընտանի կենդանու կողքին։ Սա հատկապես ակտուալ է, երբ աշխատանքի հեռավար ձեւաչափը փոխարինվում է գրասենյակում աշխատանքով։ Կենդանին, որը վարժվել է, որ տերը միշտ պետք է տանը լինի, կարող է սթրես ապրել, եթե տերը երկար բացակայի։

https://news.am/arm/news/673080.html

Կարդալ ավելին

Բլոգ

Բիլ Գեյթսը զգուշացրել է աշխարհին սպառնող նոր մարտահրավերների մասին

412

By

Աշխարհը պետք է պատրաստվի ոչ միայն նոր համավարակների, այլ նաեւ կենսաբանական զենքի կիրառմամբ հնարավոր ահաբեկչական հարձակումների, որոնք կարող են ավելի վտանգավոր լինել, քան կորոնավիրուսի տարածումը։ Այս մասին հայտարարել է Microsoft-ի հիմնադիր եւ բարերար Բիլ Գեյթսը։

Գեյթսը բրիտանական Policy Exchange ՀԿ-ի հետ հարցազրույցում ասել է, որ միլիարդավոր դոլարներ պետք է ծախսվեն համաճարակաբանական անվտանգության հետազոտությունների եւ նոր սպառնալիքներին դիմակայելու համար վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի հատուկ մեխանիզմների մշակման վրա:

Նա կոչ է արել Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը հատուկ աշխատանքային խումբ ստեղծել՝ վերահսկելու համաճարակաբանական իրավիճակը։ Գեյթսի խոսքով՝ այս կառույցը կարող է պատրաստվել նաեւ կենսաահաբեկիչների կողմից հնարավոր հարձակումներին՝ կիրառելով դրանց հետեւանքների վերացման սցենարները, հաղորդել է BBC-ն։

«ԱՀԿ-ի՝ համավարակի հարցերով աշխատանքային խմբին, ամենայն հավանականությամբ, տարեկան պետք կլինի մոտ մեկ միլիարդ դոլար: Այն կվերահսկի եւ կանցկացնի «մանրէաբանական վարժանքներ», ինչպես ես եմ դրանք անվանում», — ասել է Microsoft-ի հիմնադիրը Մեծ Բրիտանիայի նախկին արտգործնախարար Ջերեմի Հանթի հետ հարցազրույցում, ով այժմ ղեկավարում է բրիտանական խորհրդարանի առողջապահության հարցերով հանձնաժողովը։

Կենսաբանական զենքի կիրառմամբ ահաբեկչական հարձակումների սպառնալիքի կանխարգելման կարեւորությունը Գեյթսը բացատրում է հետեւյալ կերպ. «Իսկ ի՞նչ կլինի, եթե կենսաահաբեկիչները ջրծաղիկ հիվանդություն բերեն 10 օդանավակայաններ: Մենք գիտե՞նք, թե աշխարհն ինչպես կարող է արձագանքել դրան: Կան բնականորեն առաջացող համաճարակներ եւ համաճարակներ, որոնք առաջանում են կենսաահաբեկչությունից: Վերջինս կարող է նույնիսկ ավելի վատ լինել, քան այն, ինչի միջով այժմ անցնում ենք… Հուսով եմ, որ հինգ տարի հետո կկարողանամ «Մենք պատրաստ ենք հաջորդ համավարակին» վերնագրով գիրք գրել, սակայն դրա համար պետք է միլիարդավոր դոլարներ ծախսել հետազոտությունների վրա: ԱՄՆ-ը եւ Մեծ Բրիտանիան կմասնակցեն դրան»։

https://lurer.com/?p=439820&l=am

Կարդալ ավելին

Բլոգ

Telosa՝ ապագայի քաղաք

364

By

Ամերիկացի գործարար Մարկ Լորը, ով հատկապես հայտնի դարձավ այն բանից հետո, երբ 2016 թվականին իր Jet.com առցանց առևտրային կայքը 3,3 միլիարդ դոլարով վաճառեց Walmart-ին, հայտնել է չափազանց հավակնոտ նախագծի՝ «նոր դրախտային քաղաք» հիմնելու մտադրության մասին։ Ըստ Լորի, գաղափարն ամենևին ուտոպիստական չէ, այն ամբողջությամբ իրատեսական է և հիմնված է շրջակա միջավայրի պահպանության և ընդհանուր զարգացման սկզբունքների վրա: Ապագա քաղաքն արդեն ստացել է իր անվանումը՝ Telosa։

Գործարարը ցանկանում է կառուցել կապիտալիզմն առանց իր բնածին թերությունների՝ մի բան, որի մասին երազում էին Միացյալ Նահանգների հիմնադիր հայրերը, իսկ Եվրոպայից գաղթածները փորձում էին դա իրականացնել որոշ բնակավայրերում: Հիմնական խնդիրը հողատարածքների սեփականությունն է, քանի որ վերջիններիս արժեքն աստիճանաբար ավելի ու ավելի է բարձրանում՝ դրա վրա գտնվող քաղաքի մեծանալով պայմանավորված: Սա թույլ է տալիս հողատերերին ստանալ հսկայական շահույթ և առանց մեծ ջանքերի ազդել համայնքային կյանքի վրա, ինչը և հսկայական անհավասարություններ է ստեղծում նրանց և այլ բնակիչների միջև:

Telosa-ում ամենինչ այլ կլինի։ Հողատարածքների սեփականության նկատմամբ Լորի արմատական ​​մոտեցումը ոգեշնչված է ամերիկացի տնտեսագետ, քաղաքական գործիչ Հենրի Ջորջի (1839-1897) «Առաջընթաց և աղքատություն» տրակտատից (Տրակտատն ուսումնասիրում է տնտեսական և տեխնոլոգիական առաջընթացի պայմաններում աճող անհավասարության և աղքատության պարադոքսը, բիզնեսի և արդյունաբերական տնտեսությունների բնույթը, ինչպես նաև վարձավճարների օգտագործումը (օրինակ, հողի արժեքի հարկը) և հակամենաշնորհային այլ բարեփոխումները): Ըստ Լորի, ամերիկյան ընտանեկան հարստության մեծ մասը ստեղծվել է պարզապես բախտի շնորհիվ, երբ «նրանց ձեռնափայտը խփել է գետնին ու ասել՝ այս հողն իմն է»։

Մարկ Լորի կողմից գնված 150 հազար հեկտար հողատարածքը, որի վրա էլ կառուցվելու է քաղաքը, կղեկավարի քաղաքային հիմնադրամը, որը հողակտորները վարձակալությամբ կտա և դրանից ստացված եկամուտը կհատկացնի քաղաքի կարիքները հոգալու համար: Առաջին փուլում ծախսերը կկազմեն մոտ 25 միլիարդ դոլար, քաղաքում բնակություն կհաստատեն 50.000 մարդ, սակայն մի քանի տարի անց բնակչությունը կաճի մինչև 5 միլիոն, իսկ քաղաքի բյուջեն կգերազանցի 400 միլիարդ դոլարը:

Telosa-ի բոլոր շենքերը էներգաարդյունավետ են լինելու՝ կունենան արևային վահանակներ, ջրի հավաքման և պասիվ օդորակման համակարգեր: Ճանապարհային տեղաշարժման համար կօգտագործվեն էլեկտրամեքենաներ և հեծանիվները, իսկ արագ տեղափոխումների համար կօգտագործվի օդային տաքսի: Քաղաքը հագեցած կլինի առաջադեմ տեխնոլոգիաներով և ավտոմատացված նորագույն տեխնիկայով։

Քաղաքի նախագիծը մշակվում է Bjarke Ingels Group-ի կողմից, իսկ շինարարությունը կսկսվի 2030 թվականին:

Telosa՝ ապագայի քաղաք – Science & technology (ita.am)

Կարդալ ավելին

Բլոգ

Սուրճը չարաշահողները տարիների ընթացքում կարող են հիմարանալ

674

By

Սուրճի սիրահարներին վախեցրել են Հարավային Ավստրալիայի համալսարանի գիտնականները: Բայց նրանք նաև հանգստացրել են վերջիններիս: «Սարսափելի հետևանքներ» սպառնում են միայն նրանց, ովքեր չարաշահում են այս առույգացնող ըմպելիքը՝ օրական 6 և ավելի բաժակ խմելով: Իսկ չափավոր՝ 2-3 բաժակ խմողները կարող են չանհանգստանալ իրենց ապագայի համար: Նրանք, եթե իրոք հիմարանան, ապա դա ոչ մի դեպքում սուրճից չի լինի:

Ավստրալացիների հետազոտությանը, որը ղեկավարել է Քիթի Ֆեմը, մասնակցել է 37-73 տարեկան 17 702 մարդ: Գիտնականներն օգտագործել են մի շարք «անձնական տվյալներ», որոնք հավաքվել են Մեծ Բրիտանիայի UK Biobank project լայնածավալ ծրագրի ընթացքում: Բացի հիվանդություններից և գենետիկ բնութագրերից, դրանք պարունակում էին տեղեկատվություն ուղեղի ծավալների և սուրճի սպառման մակարդակների մասին:

Պարզ վիճակագրական վերլուծությունը ցույց է տվել, որ նրանք, ովքեր կանոնավոր կերպով օրական օգտագործում են 6 բաժակ սուրճ, կանգնած են ինֆարկտի, ինսուլտի և ծերունական տկարամտության վտանգի առջև: Տարիների ընթացքում դրանց առաջանալու վտանգը 53 տոկոսով բարձր է այն մարդկանց համեմատ, որոնց համար նորման 2-3 բաժակն է:

Նույնքան հեշտ էր հետևել ուղեղի փոփոխություններին: «Ծանր սրճամոլների» մոտ դրանց ծավալները նվազում են: Սպիտակ և մոխրագույն նյութերը «չորանում են», ինչը նույնպես մարդուն ավելի խելացի չի դարձնում:

Ոչ վտանգավոր, բայց մի փոքր ավելի հետաքրքիր ազդեցություն են հայտնաբերել Լունդի համալսարանի շվեդ գիտնականները: Ուռուցքաբան Հելենա Երնսթրոմի ղեկավարությամբ նրանք հետևել են 300 կանանց, որոնց համար սուրճը ոչ այնքան սիրելի ըմպելիք է եղել: Կամավորներին խնդրել են «տանջվել» գիտության համար՝ ամեն օր 3 բաժակ սուրճ խմել:

Մի քանի ամիս անց Հելենայի ուսումնասիրությունը պարզել է, որ կանանց մեծամասնության կրծքերը փոքրացել են. որոշների դեպքում՝ 17 տոկոսով: Ըստ գիտնականի՝ ազդեցությունը պայմանավորված է կանացի սեռական հորմոնների՝ էստրոգենների արտադրության վրա կոֆեինի ազդեցությամբ: Նրանց հավասարակշռությունը օրգանիզմում փոխվում է, ինչը ենթադրում է որոշ կորուստներ: Բայց կա նաև դրական բան. սուրճի կանոնավոր, բայց չափավոր օգտագործմամբ կրծքի փոքրացմանը զուգահեռ նվազեցնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացման վտանգը։

Առավել հետաքրքիր է սուրճի ազդեցությունը տղամարդկանց վրա: Այն էրեկտիլ դիսֆունկցիան կանխելու գրեթե 50 տոկոսանոց հնարավորություն է տալիս: Դեղաչափը նույն 3 բաժակն է, որը նվազեցնում է կնոջ կրծքի չափը:

Բնական սուրճի այս զարմանահրաշ հատկությունը հայտնաբերել են Տեխասի համալսարանի ամերիկացի բժիշկները: Նրանք օգտագործել են 40 -ից բարձր 21 000 -ից ավելի տղամարդկանց տվյալները, որոնք ստացվել են National Health and Nutrition Examination Survey հետազոտությունից:

Պատասխանների վերլուծությունը վկայում է, որ տղամարդկանց շրջանում, որոնք օրական 2-3 բաժակ սուրճ են խմում, էրեկտիլ դիսֆունկցիայով տառապողները 42 տոկոսով ավելի քիչ են, քան նրանց շրջանում, ովքեր գրեթե չեն խմում:

Հետազոտողները ենթադրում են, որ այդ ազդեցությունը, ամենայն հավանականությամբ, պայմանավորված է նրանով, որ կոֆեինը թուլացնում է հարթ մկանները և բարելավում արյան շրջանառությունը անոթներում, որոնք ապահովում են դեպի առնանդամ արյան հոսքը: Մի խոսքով, այն գործում է ինչպես Վիագրան:

«Սուրճը օգտակար է նույնիսկ ավելորդ քաշ ունեցող տղամարդկանց համար, – ասում է հետազոտության ղեկավար Դեյվիդ Լոպեսը: – Անոթային հիվանդությունների ռիսկը նվազեցվում է միջինը 15 տոկոսով»:

Եվ կրկին առավելությունների մասին. Նավարայի համալսարանի և Ciberobn կենսաբժշկական կենտրոնի իսպանացի գիտնականները, անցկացնելով իրենց սեփական հետազոտությունը, պնդում են՝ չափավոր սուրճը կանխում է 2 -րդ տիպի շաքարախտի և հիպերտոնիայի զարգացումը:

Սուրճը ավելի է մոտեցնում տղամարդկանց և կանանց

Տիկինը, համաձայնվելով բնակարան բարձրանալու և մի բաժակ սուրճ խմելու ջենտլմենի առաջարկին, հաճախ հայտնվում է նրա գրկում: Ինչո՞ւ. քանի որ «Սուրճը գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին դարձնում է ավելի շփվող»: Դա գիտական ​​փաստ է, որը հաստատվել է Հարավարևմտյան համալսարանի ամերիկացի գիտնականների և Քվինսլենդի համալսարանի նրանց ավստրալացի գործընկերների կողմից:

https://www.shantnews.am/news/view/964647.html

Կարդալ ավելին

Բլոգ

Ատում եմ այն աշխարհը, որտեղ կինն ու տղամարդն իրարից չեն տարբերվում․ Կիանու Ռիվզ

484

By

Ատում եմ այն աշխարհը, որտեղ ամուսինները կանանց հագցնում են պոռնիկների նման, ի ցույց դնելով այն ամենը, ինչը չպետք է երևա։

Որտեղ չկա պատիվի և արժանապատվության զգացողություն։
Որտեղ կանայք չեն ուզում երեխա ունենալ, իսկ տղամարդիկ՝ ընտանիք։

Որտեղ փսլնքոտներն իրենց հաջողակ են համարում հայրերի մեքենաների ղեկին, իսկ ցանկացածը, ով մի քիչ իշխանություն է ունենում, փորձում է ձեզ ապացուցել, որ դուք ոչնչություն եք։

Որտեղ մարդիկ կեղծավոր հայտարարում են, որ հավատում են Աստծուն՝ ալկոհոլի բաժակը ձեռքին և իրենց կրոնի մասին բացարձակ պատկերացում չունեն։

Որտեղ խանդի զգացողությունը ամոթ է համարվում, իսկ համեստությունը՝ թերություն։

Որտեղ մարդիկ մոռացել են սիրո մասին և միայն հարմար զուգընկեր են փնտրում։

Որտեղ տղամարդիկ, տղաները գիշերային ակումբներում մսխում են իրենց ծնողների փողերը, իսկ աղջիկներն էլ դրա համար սիրահարվում են նրանց։

Որտեղ կինն ու տղամարդն իրարից չեն տարբերվում, որտեղ այդ ամենն իրար հետ ընտրության ազատություն է կոչվում, բայց նրանց, ովքեր այլ ուղի են ընտրում, հետամնաց բռնակալ կորակեն։

Ես իմ ուղին եմ ընտրում…

Կիանու Ռիվզ

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ