Միացեք մեզ

Բլոգ

«Երբ որ քամին հանդարտվի». Արցախի մասին Նորա Մարտիրոսյանի ֆիլմը կցուցադրվի Կաննում

308
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի» կինոնկարը հուլիսի 14-ին ցուցադրվելու է Կաննի 74-րդ միջազգային կինոփառատոնի «Օլիմպիա-3» կինոթատրոնում: 

Հայաստանի ազգային կինոկենտրոնը հայտնում է, որ կենտրոնի ֆինանսական աջակցությամբ նկարահանված (Ֆրանսիա-Հայաստան-Բելգիա համատեղ արտադրություն) ժապավենը ցուցադրվելու է որպես 2020թ․ Կաննի միջազգային 73-րդ փառատոնի պաշտոնական ծրագրում և Կաննի ACID ծրագրում ընդգրկված ֆիլմ, որը ներկայացված է եղել փառատոնին որպես հայկական ֆիլմ:

Ցուցադրությունը տեղի կունենա ռեժիսորի եւ պրոդյուսերի ներկայությամբ` հանրային և անվճար:

Կինոկենտրոնը հայտնում է, որ ըստ սյուժեի՝ Ալենը` ազգությամբ ֆրանսիացի, օդանավակայանների աուդիտորը, ժամանում է Արցախի Հանրապետության բոլորովին նոր կառուցված օդանավակայան․«Ինքնահռչակված, թշնամի պետություններով շրջապատված և ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո: Ալենը պետք է ուսումնասիրի թե արդյոք վերաբացվելու համար այս օդանավակայանը համապատասխանում է միջազգային նորմերին: Օդանավակայանի աշխատակիցների հետ հարցազրույցների ընթացքում Ալենը հետզհետե հայտնաբերում է մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նույնիսկ նշված չի, բայց որը իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով: Տպավորվելով երկրի բնակիչների համառությունից, Ալենը մոռանալով իր չեզոք դիրքորոշան մասին, սկսում է բարեկամանալ նրանց հետ; Կորյունը՝ պատերազմի ժամանակ Ֆրանսիայի իր կյանքը լքելով դարձել է օդանավակայանի տնօրենը և խենթի նման, ամբողջ ավյունով լծվել այդ աշխատանքին: Սեյրանը՝ Ալենի համակրելի վարորդն է, ում հումորն ու հեգնանքը որոշակի լույս են սփռում երկրի օդանավակայանում տիրող իրավիճակի վրա: Կարինեն՝ պատերազմից հետո այրիացած կինը, համոզված է, որ օդանավակայանի վերագործարկումն ուղղակի անհրաժեշտություն է: Եվ հատկապես հազիվ տասը տարեկան Էդգարը՝ որին Ալենը պարբերաբար հանդիպում է օդանավակայանում` ջրի ահռելի մեծ շշերը ձեռքին…»։

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բլոգ

Զգուշացնում եմ այդ սրիկաներին, արդեն մի քանիսի տեղեկությունները տվել ենք ԱԱԾ-ին, ֆեյքերի ժամանակներն ավարտվելու են. Ն. Հոխիկյան

34

By

Հայաստանում կան մարդիկ, որոնք փողով կամ այլ նպատակներով ստեղծում են Facebook-ի կեղծ էջեր կամ կայքեր և դրանցով հայհոյանք ու ատելություն են տարածում, վիրավորանք գրում այլոց հասցեին՝ վստահ լինելով, որ իրենց չեն գտնի, քանի որ իրենց իսկական անուն ազգանունով կամ իսկական նկարով չեն։

Քանի որ արդեն ունենք կոնկրետ արդյունքներ, կարող եմ զգուշացնել բոլոր այդ սրիկաներին։ Ոչ ոք չի ազատվելու պատժից, ոչ մի հայհոյանք ու վիրավորանք, կեղծ տեղեկություն անպատիժ չի մնալու։ Արդեն մի քանի հոգու գտել ենք և նրանց մասին տեղեկությունները փոխանցել ԱԱԾ-ին։ Պետական մարմինները կզբաղվե՞ն դրանցով, կպատժե՞ն, լավ։ Չեն անի, ավելի վատ այդ ֆեյքերի հեղինակների համար, քանի որ նրանց անունները և բնակության հասցեները հրապարակային ենք դարձնելու, և նրանց պատիժը տալու ենք հանրությանը։

Հատ-հատ այդպես գտնվելու և պատժվելու են բոլոր ֆեյքերը։ Շատերի մասին էլ արդեն որոշ տեղեկություններ կան։ Դրանք մշակում ենք և ճշտում բնակության վայրերը։

Այնպես որ, շուտով ֆեյքերի ժամանակները ավարտվելու են, արդեն սկսել են ավարտվել։ Բայց նրանք շատ խիստ են պատժվելու՝ երանի տալով մինչ ֆեյքային ժամանակներին։

Նաիրի Հոխիկյան

Լրագրող, մեդիափորձագետ

Կարդալ ավելին

Բլոգ

Ոբշմ առաջարկում եմ մի հատ «պերֆեկտոտ թիվի» էլ ընդդիմությանը ստեղծել

68

By

Ոբշմ առաջարկում եմ մի հատ «պերֆեկտոտ թիվի» էլ ընդդիմությանը ստեղծել, աշխարհացունց վերնագրեր հորինել ու այդպես իր ընտրազանգվածի մոտ փորձել բուռն ու ամենակարևորը շատ արդյունավետ պայքարի տպավորություն ստեղծել: Առաջին 2 հատը ձեզ փեշքեշ.
«Քերոբյանը բերնին թարս մայագեռի կերավ. Էկոնոմիկայի նախարարությունում խուճապ է և դաշտանային ցիկլի խախտում»
«Նիկոլը այսպիսի «հարց-գլխատում» չէր սպասում. ԱԺ- է ժամանել միանգամից 5 շտապ օգնության և 3 հրշեջ մեքենա, 2 ցեմենտավոզ, մեկ վերամբարձ կռունկ և հեծանիվի ֆեդերացիայի ԳՄ անդամներից երկուսը: Համատարած թախիծ է:»
Մինչև հունվարի 28 ֆեյսբուքից գնացի: Էդ օրը կգամ, որ ընկերներիս շնորհավորեմ ու էլի կգնամ: 
#մեկ_է_սատկելու_ես
#թուրքի_պռակլադկաhttps://www.facebook.com/v3.2/plugins/quote.php?app_id=&channel=https%3A%2F%2Fstaticxx.facebook.com%2Fx%2Fconnect%2Fxd_arbiter%2F%3Fversion%3D46%23cb%3Df9d558436d3738%26domain%3Dhayeli.am%26is_canvas%3Dfalse%26origin%3Dhttps%253A%252F%252Fhayeli.am%252Ffb4ba8f21d0c%26relation%3Dparent.parent&container_width=780&href=https%3A%2F%2Fhayeli.am%2F%3Fp%3D662748%26l%3Dam&locale=ru_RU&sdk=joey


Ռուբեն Մխիթարյանի ֆեյսբուքյան գրառումը

Կարդալ ավելին

Բլոգ

Գնալու է ու մի օր Հայաստան պետության անունից սեղմելու է Շենթոփի ձեռքը, ի լուր աշխարհի հայտարարելու է, որ ինքը «ահաբեկչական պետության» ներկայացուցիչ է

22

By

Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուսթաֆա Շենթոփը 2020թ. հոկտեմբերի 20-ին Ադրբեջանի խորհրդարանում ելույթ ունենալիս երեք անգամ Հայաստանն անվանեց «ահաբեկչական պետություն»։

Բնականաբար, արտահայտությունը պատահական չէր կիրառվում, այլ պարզ նախապատրաստություն էր «ահաբեկչության դեմ պայքարի» պատրվակով Հայաստան ներխուժելու, եթե Ադրբեջանի առաջխաղացումը պատերազմում կասեցվեր։

Ով որ գնալու է ու մի օր Հայաստան պետության անունից սեղմելու է Շենթոփի ձեռքը, ի լուր աշխարհի հայտարարելու է, որ ինքը «ահաբեկչական պետության» ներկայացուցիչ է։

Իրանագետ Արտյոմ Տոնոյանի ֆեյսբուքյան էջից

Կարդալ ավելին

Բլոգ

Ադրբեջանցի զինվորականները մասնակցում են Թուրքիայում անցկացվող զորավարժություններին

52

By

Ադրբեջանցի զինծառայողները Թուրքիայում մասնակցել են պարաշյուտային պատրաստության վարժանքներին։ Այս մասին ասվում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարության թվիթերյան էջին, գրում է Trend-ը։

Զորավարժություններն անցկացվել են Կեսարիայում…

Կարդալ ավելին

Բլոգ

Կարո Փայլան․ «Հրանտ Դինքի սպանության գործը կոծկվում է»

34

By

Թուրքիայի խորհրդարանի (մեջլիս)՝ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր, Կարո Փայլանը հայտարարել է, որ «Ակոս» թերթի հիմնադիր խմբագրապետ Հրանտ Դինքի սպանության գործը կոծկվում է։ Նա ընդգծել է, որ այդ սպանության գործը բացահայտելու համար քաղաքական կամք է հարկավոր։ Այս մասին գրել է Էրմենիհաբերը:

«Ցավոք, 15 տարի է դատապարտված ենք ապրելու առանց Հրանտ Դինքի, ով շարունակ քարոզում էր միասին ապրել»,- հայտարարել է Փայլանը խորհրդարանում։

«Այդ օրերին, պետության ներսի խավարը որոշել էր լռեցնել Հրանտ Դինքին և 2007 թվականի հունվարի 19-ին Հրանտ Դինքը սպանվեց կազմակերպված հանցագործությամբ։ Ապանություն, որին մասնակից է եղել պետությունը»,- ասել է պատգամավորը և ընդգծել, որ թուրքական պետությունն այդպես էլ չի առերեսվել իր ներսի խավարին։
Փայլանը նաև անդրադարձել է ամիսներ առաջ Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի՝ ուղիղ եթերում արած հայտարարությանը, որից ենթադրվում էր, որ Հրանտ Դինքի գործով դատապարտված Էրհան Թունջելը կապ ունի թուրք հայտնի քրեական հեղինակություն Սեդաթ Փեքերի հետ։

«Այդ օրվանից (Սոյլուի հայտարարությունից-խմբ․) անցել է 8 ամիս, ոչ մի դատախազ գործի չի անցել, և Սուլեյման Սոյլուն չի գնացել դատական ​​մարմին՝ հայտնելու, թե ինչ գիտի այդ մասին։ Անգամ սա է ցույց է տալիս, որ Դինքի սպանությունը խավարի մեջ պահելու կամքը դեռ պահպանվում է Անկարայի մութ միջանցքներում»,- շեշտել է նա։

Կարդալ ավելին

Facebook

Քաղաքականություն13 ժամ առաջ

Ղազախստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Բլոգ13 ժամ առաջ

Զգուշացնում եմ այդ սրիկաներին, արդեն մի քանիսի տեղեկությունները տվել ենք ԱԱԾ-ին, ֆեյքերի ժամանակներն ավարտվելու են. Ն. Հոխիկյան

Քաղաքականություն13 ժամ առաջ

Ճոխ շոու՝ յուրաքանչյուրին 3000 դոլար հոնորարով. Սուրեն Պապիկյանը պատրաստվում է ճոխ հարսանիքի

Լրահոս13 ժամ առաջ

Ռուստամ Բաքոյանը մտահոգված է թուրքական ռազմաբազայի հրթիռակոծմամբ

Քաղաքականություն13 ժամ առաջ

ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքները

Քաղաքականություն13 ժամ առաջ

Հադրութի եւ Շուշի վերադարձը տեսականորեն հնարավոր է․ Սեյրան Օհանյան

Քաղաքականություն13 ժամ առաջ

Արմինե Ադիբեկյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվելու և միացվելու է նախորդին. Ռուբեն Մելիքյան

Ամենադիտվածներ