Միացեք մեզ

Տնտեսություն

Եվրամիությունը ցանկություն ունի ֆինանսավորել Հյուսիս-հարավի հարավային ուղղության շինարարությունը

362
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Շիրակի մարզի՝ այս պահի ամենաակտիվ հատվածում ասֆալտբետոնե ծածկի խոշորահատիկ առաջին շերտն է փռվում: Աշխատանքներին հետևում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը, Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն ու շինարարության պատասխանատուները:

Այս տարի նախատեսված է ավարտին հասցնել երկշերտ ասֆալտբետոնե ծածկով 50 կմ ճանապարհի շինարարությունը: Սա թույլ կտա ճանապարհահատվածը դարձնել երթևեկելի:

«Կարծում եմ, որ այս տարի մեր նախանշած 50 կմ ճանապարհը կկարողանանք ունենալ, որովհետև տեմպն այնպիսին է, որ հույս է ներշնչում. գործընկերները կարողանալու են իրենց խոստումը կատարել: Այս պահին արդեն ավարտվել է 24 կմ երկշերտ ճանապարհի շինարարությունը, որը մի քանի անցումների կառուցումից հետո թույլ կտա երթևեկությունը տեղափոխել այդ հատված: Գյումրի հասնելն առավել հեշտ կդառնա»,- ասաց Պապիկյանն ու տեղեկացրեց, որ Ճանապարհային ոստիկանության հետ արդեն հարցը քննարկել են, գծանշումներից հետո այդ ճանապարհը կդառնա երթևեկելի:

Իրանի Իսլամական Հանրապետությունը ցանկություն էր հայտնել իր մասնակցությունն ունենալ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի շինարարությանը: Կա՞ այժմ նման ցանկություն: Պապիկյանն ասաց՝ Իրանում ևս նոր են ավարտվել ընտրությունները: Կառավարությունը կձևավորվի՝ կշարունակեն այդ խոսակցությունը:

Եվրամիությունը ցանկություն է հայտնել ֆինանսավորել Հյուսիս-հարավի հարավային ուղղության շինարարությունը: «Խոսքը շուրջ 600 մլն եվրոյի մասին է, որը բավական մեծ գումար է, և քանի որ արդեն ունենք նախագծանախահաշվային փաստաթղթեր, Կառավարությունն էլ որոշում ուներ: Ամեն ինչ պետք է անենք, որ օգոստոսին մրցույթ հայտարարենք: Հիմա մեր խնդիրը ֆինանսական աղբյուրների հստակեցումն է, որ կարողանանք արագացնել պրոցեսը: Եվրամիության աջակցության խոստումը կա, հիմա պետք է ավելի առարկայական հասկանալ՝ ինչպես, որ խողովակով, և կատարենք մեր հետագա աշխատանքները»,- ասաց Պապիկյանը:

Անկախ Եվրամիության աջակցությունից՝ որոշում կար Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի ուղղությամբ շինաշխատանքների մրցույթ հայտարարել, քանի որ փաստաթղթերը պատրաստ են: Այս հատվածի համար ֆինանսական հստակություն, ըստ Պապիկյանի, չի եղել: «Կառավարությունն էր սեփական միջոցներից ֆինանսավորելու, հիմա շատ լավ է, որ կան հավելյալ միջոցներ: Կհասկանանք՝ ոնց կազմակերպենք: 1.2 մլրդ կարժենա միայն թունելների հատվածը մինչև Քաջարան, այնուհետ՝ 250 մլն դոլար՝ մինչև Ագարակ: Հավանաբար գումարը բավարար կլինի, եթե ոչ, կմտածենք այս մասին»,- նշեց Պապիկյանը:

Ճանապարհահատվածներ կան, որոնց հետ կապված խնդիրները դատական հարթակում են վիճարկվում: Թե ի՞նչ է լինելու դրանց հետ, դեռ հստակ չէ: Սուրեն Պապիկյանն ասաց՝ բանակցում են, որպեսզի դադարեցված շինարարությունը վերսկսելու հնարավորություն ստեղծվի, կամ նոր մրցույթ հայտարարվի, կամ կապալառուին ինչ-որ տարբերակով աշխատանքը շարունակելու իրավունք տրվի:

Կլինի՞ Գյումրի-Բավրա ճանապարհահատվածում շինարարություն, թե՞ ոչ, սա, ըստ նախարարի պաշտոնակատարի, մեծապես կախված է վրացական կողմից՝ ուզո՞ւմ են իրենք իրենց ճանապարհը կառուցեն, թե՞ ոչ: Կառուցումը պետք է լինի փոխադարձ, որպեսզի հնարավոր լինի հասնել Սև ծովի նավահանգիստներին:

Այս պահին առավել խնդրահարույց է Գյումրի-Արմավիր ճանապարհահատվածը: Պապիկյանն ասաց՝ այս տարի կհայտարարվի փոխանցիկ մրցույթ, հայտնի կդառնա շինարարը, աշխատանքները սակայն կսկսվեն հաջորդ տարվանից:

Սամսոն Մատինյան

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Տնտեսություն

Սամվել Կարապետյանի «Տաշիր» հոլդինգը գնել է GNC Alfa ընկերությունը (Ռոստելեկոմ)

196

By

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն իր այսօրվա՝ հունվարի 19-ի նիստում հաստատել է Սամվել Կարապետյանի «Տաշիր» հոլդինգի կողմից Հայաստանի խոշորագույն օպերատորներից մեկը՝ «GNC Alfa»-ը գնելու գործարքը:

Գնորդը Տաշիր ընկերությանը պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունն է եւ ՌԴ քաղաքացի Արման Ունանյանը, հաղորդում է «Սպուտնիկ Արմենիան»:

ՀԾԿՀ հեռահաղորդակցության վարչության ռեսուրսների կառավարման բաժնի պետ Արմեն Հունանյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում ընկերությունը մտադիր է 2,5 մլրդ դրամ (մոտ 5 մլն դոլար) ներդնել հեռահաղորդակցության ցանցի զարգացման համար, նաև տարեկան 1,5-ից մինչև 1,8 մլրդ դրամ (3-3,5 մլն դոլար)՝ «GNC Alfa»-ի գործող ենթակառուցվածքի վերազինման համար։

Կարդալ ավելին

Տնտեսություն

Բացահայտվել է քողարկված ֆինանսական բուրգի որոշակի մասի գործունեությունը Հայաստանում

66

By

Օրերս ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն էր տեղադրել «Onyxum» անվանմամբ ընկերության վերաբերյալ՝ նշելով, որ ընկերության գործունեությունը պարունակում է ֆինանսական բուրգի հատկանիշներ, որպիսի հանցավոր արարքի համար, քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ, մեղադրանքներ են առաջադրվել «Onyxum» անվան ներքո գործող ֆինանսական բուրգի մասը ստեղծող և համակարգող 11 անդամների։

Նշված հրապարակման կապակցությամբ «Onyxum»  անվամբ ընկերության անունից տարբեր լրատվամիջոցներով կատարված հրապարակումների կապակցությամբ հայտնում ենք, որ ՀՀ քննչական կոմիտեն, գործի շահերից ելնելով, ներկայումս ձեռնպահ է մնում այլ տեղեկատվության տրամադրումից և հրապարակային բանավեճից՝ նշելով, որ քրեական վարույթի շրջանակներում կատարված գործողությունները, դրանց առնչությամբ անհամաձայնության դեպքում, ենթակա են բողոքարկման միայն քրեադատավարական ընթացակարգերով:

Քրեական գործի հետագա ընթացքի վերաբերյալ Կոմիտեն հանդես կգա պաշտոնեական հրապարակմամբ:

Կարդալ ավելին

Տնտեսություն

Հայտնի է, թե որքան կարող է թանկանալ գազը

130

By

Հայաստանում սպառողներին մատակարարվող գազի սակագինը ապրիլի 1-ից կարող է բարձրանալ 6 տոկոսով։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ)։

Ըստ հաղորդագրության` հունվարի 13-ին «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն գազի սակագների վերանայման հայտ է ներկայացրել հանձնաժողով։ Ընկերությունն առաջարկել է ՀՀ բոլոր սպառողների համար սահմանել միասնական սակագին` 282.6 ԱՄՆ դոլար 1000 խմ–ի դիմաց` 266.71 ԱՄՆ դոլարի փոխարեն, կամ 1 խմ–ի դիմաց 135.6 դրամ` ներկայիս 1 խմ–ի դիմաց 128 դրամ գործող միջինացված սակագնի փոխարեն։

«Ընկերության առաջարկությամբ միջին կշռված սակագնի աճը գործողի նկատմամբ հաշվարկվել է 6%, որը ենթակա է ճշգրտման բնական գազի փաստացի ջերմատվությունից կախված»,– նշում է ՀԾԿՀ–ն։

Կարդալ ավելին

Բլոգ

Վրաստանը 68 մլն դրամի չափով իր կապիտալը դուրս է հանել Հայաստանից. «Ժողովուրդ»

84

By

ՀՀ վիճակագրական կոմիտեն հրապարակել է անցյալ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին իրականացված օտարերկրյա ներդրումների ծավալները: Ըստ այդմ, ընդհանուր ներդրումները շեշտակի ավելացել են՝ 2021 թվականի 9 ամիսներին իրականացված 16 մլրդ 304 մլն դրամից դառնալով 162 մլրդ 173 մլն դրամ:

Նախորդ տարվա 9 ամիսներին կան երկրներ, որոնք իրենց ուղղակի ներդրումները հանել են երկրից։ Հայաստանից Ֆրանսիայի արտահանած կապիտալը կազմել է 3 մլրդ 694 մլն հազար 400 դրամ։ Օրինակ՝ Վրաստանը 68 մլն դրամի չափով իր կապիտալը դուրս է հանել Հայաստանից։ Փոխարենը Իտալիան ավելացրել է ուղղակի ներդրումների ծավալները:

Տեղեկացնենք, որ ռուսական ներդրումների ծավալները Հայաստանից արտահանվել էին. Ռուսաստանի Դաշնությունը 2020 թվականի հունվար-սեպտեմբերին 23 մլրդ 140 մլն դրամի չափով կապիտալը դուրս էր հանել Հայաստանից, իսկ նախորդ տարվա 9 ամիսներին կատարել է 11 մլրդ 392 մլն դրամի չափով ներդրում:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Կարդալ ավելին

Հասարակություն

Փաշինյանը ամանորյա ճոխ «նվերներ» ունի «ժող ջանի» համար

226

By

Նոր Տարվան ընդառաջ ամենաժողովրդասեր, բոլորին սիրող, բոլորով հպարտացող կառավարությունը որոշել է ամանորյա մեծ նվեր մատուցել իր սիրելի «ժող ջանին»:
Օրեր առաջ ջրի թանկացմանը հաջորդեց նաև էլեկտրաէներգայի սակագինը բարձրացնելու որոշումը. փետրվարի 1-ից բաժանորդները միջինը 4,7 դրամով ավելի կվճարեն սպառած յուրաքանչյուր կիլովատտի համար։Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դեկտեմբերի 29-ին կայացրած որոշմամբ, ամսական մինչև 200 կիլովատտ հոսանք սպառողների համար սակագինը կբարձրանա 1,5 դրամով, 200-400 կիլովատտ սպառողների համար՝ 3,5, իսկ 400 կիլովաատտից ավելի էլեկտրաէներգիա սպառողները 5,5 դրամ ավելի կվճարեն։
Հոսանքի գինը նույնը կմնա սոցիապես անապահով խավերի համար։ Բնակիչների համար այժմ գործում է ցերեկային 45, գիշերային 35 դրամ սակագինը։
Փաստորեն, այս իշխանության աշխատավարձերի համար բյուջեում գումար կա, բարգեւավճարերի համար կա ու կա, պադավատապետություն հիմնելու, վոյաժների համար գումար կա, իսկ հոսանքի թանկացումը շարքային քաղաքացիների համար սուբսիդավորելու համար գումար չկա, այն էլ հետպատերազմական այս տնտեսապես ապակայուն իրավիճակում, երբ Հայաստանում զրո տնտեսական շարժ կա:
Նիկոլ Փաշինյանին անվերապահ վստահող, նրանով հիացած հպարտների համար սա արցախյան պատերազմի միգուցե առաջին ծանր ապտակն է, երբ իջնելու է գրեթե ամենքի այտին: Սրանց համար մեր մարդկային, տարածքային եւ ընդհանրապես բոլոր առումներով կորուստները ոչինչ չեն նշանակում, հիմա կտեսնենք, թե ինչպես են արձագանքելու սեփական գրպաններին ուղղված հարվածին: Գաղտնիք չէ, որ Արցախի մի մասը հանձնելով իր սիրելի Ալիեւին, Փաշինյանը Արցախը զրկել է էներգիա արտահանողի կարգավիճակից եւ հիմա այդ բացն է նաեւ, որ անդրադառնում է Հայաստանի վրա: Իսկ ջրի սակագնի թանկացումը, ինչպես Փաշինյանը նշեց իր վերջին հարցազրույցում փոխկապակցված է նաեւ հոսանքի թանկացմաը: Դեռեւս 2018-ին Փաշինյանը Պողոսներին խոստանում էր, որ ջրի սակագինը մինչեւ 2024-ը փոփոխության չի ենթարկվի: 2018-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հայտարարեց, որ «Վեոլիա ջուրի»  հետ ձեռք է բերել պայմանավորվածություն, որ մինչև 2024 թ ջրի գինը չի բարձրանալու, սակայն հաջորդ տարվանից՝ 2022-ի հունվարից ջրի գինը նախատեսվում է բարձրացնել մոտ 20 դրամով:
Իհարկե, Փաշինյանը մի զավեշտալի արդարացում փորձեց ներկայացնել իր ասուլիսին, ասելով, թե իբր եթե հաջորդ տարվանից չավելանա, ապա 2024-ին շատ կտրուկ կբարձրանա: Սակայն փաստն այն է,որ այս մարդը, փաստորեն, հերթական ստով էր կերակրել իր «ժող ջանին»: 2018 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանը իշխանափոխության օրերին խոսում էր այն մասին, որ ժողովրդին խաբում են, իսկ հոսանքի գինն էլ պետք է իջնի 20 տոկոսով: Թե ինչ է կատարվում այսօր, տեսնում են բոլորը: Հիմա հարց է ծագում՝ քանի մարդ է պատրաստ պայքարել, սոցիալական բողոքի շարժում ձեւավորել: 2015-ին Երևանի գլխավոր փողոցներից մեկը՝ Բաղրամյան պողոտան, փակվեց ուղիղ երկու շաբաթ: Էլեկտրաէներգիան թանկացնելու որոշման դեմ սկսված շարժումը ստացավ «Էլեկտրիկ Երևան» անվանումը: Այն եղավ Հայաստանի նորանկախ պատմության ամենամարդաշատ և բազմազան սոցիալական բողոքի շարժումը: Տրանսպորտի սակագնի թանկացումն էլ ոտքի հանեց երեւանցիներին: Փաստտացի Սերժի Հայաստանում քաղաքացիական հասարակություն գոյություն ուներ, մարդկանց պայքարող տեսակ, իսկ 2018-ից հետո հայտնի ՀԿ-ները դարձել են իշխանության գրպանային իրավապաշտպան կազմակերպություն եւ իրականում թքած ունեն քաղաքացիների իրավունքների ու դրանց պաշտպանության վրա: Թերեւս այսպիսին էր Նիկոլի երզած Հայաստանը, երբ դեգրաացվել է հասարակությունը, արժեզրկվել ցանկացած բան:

Անի Սահակյան

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ