Միացեք մեզ

Ժամանց

«Ես լսելի եմ դարձնելու նաև շոուի բիզնեսի ձայնը». Մգեր Արմենիան՝ քաղաքական գործունեության, երգարվեստի մասին

224
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Երգիչ Մհերը վերջերս սոցիալական ցանցի իր էջերից մեկում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ ելույթ է ունենում թիֆլիսյան բեմերից մեկում: Մհերը վերջերս պասիվացել էր երգարվեստի ասպարեզում, ինչպես նաև ավելի ակտիվ էր քաղաքական գործունեությամբ:

Հասկանալու համար, թե այժմ նա ի՞նչ  ծրագրեր ունի, առաջիկա քաղաքական ի՞նչ խնդիրներ է ցանկանում լուծել Starnews-ը կապ հաստատեց երգչի հետ:

-Մհեր, շնորհակալ ենք հարցազրույցի առաջարկը ընդունելու համար, և միանգամից անցնենք ամենակարևոր հարցերից մեկին՝ արդյո՞ք որպես երգիչ պատրաստվում եք նոր կերպարով կամ նոր գործերով հանդերձ գաք: Արդյո՞ք դադարեցրել եք Ձեր՝ երգչի կարիերան:

-Ես երգել եմ երգում եմ ու երգելու եմ, որևէ բան չեմ դադարեցրել: Ես այժմ էլ երգում եմ ու զբաղվում եմ իմ սիրած գործով: Որևէ բան այս կյանքում ինձ չի կարող ստիպել դադարել երգել կամ նորանոր գործերով հանդես գալ իմ երգրպագուների համար: Ես դեռ բարձրացնելու եմ շոուբիզնեսի ձայնը:

-Դուք վերջերս ավելի շատ ներկայանում եք որպես քաղաքական գործիչ և կուսակցության ղեկավար: Ձեր վերջին հարցազրույցները հիմնականում քաղաքական անցուդարձի մասին էին: Ինչո՞վ եք այժմ զբաղվում, Ձեր քաղաքական ապագայով կարո՞ղ եք կիսվել:

-Իմ քաղաքական ապագան շատ բաց է և հեռանկարային: Ամեն ինչ դեռ առջևում է, ինչպես ասեցի՝ ես շոուբիզնեսի ձայնը անպայման դեռ լսելի եմ դարձնելու, բայց դա որևէ կերպ չի կարող խանգարել, որպեսզի ես նաև լսելի դարձնեմ Հայաստանի ձայնը: Այժմ հստակ չեմ կարող ասել, թե ինչ ձևաչափով, բայց ամեն ինչ դեռ առջևում է:

-Այսինքն Դուք ուզո՞ւմ եք ասել, որ համատեղելու եք երգարվեստը ու քաղաքականությունը:

-Ոչ, ես ցանկանում եմ նշել, որ ես երկուսն էլ պատվով հաղթահարելու եմ: Ես առաջիկա շատ պլաններ ունեմ ու դրանց մասին կհայտարարեմ, երբ ժամանակը գա:

-Թերեւս, վերջին հարցը: Վերջերս Դուք լուսանկարներ եք հրապարակում Ձեր քրոջ՝ Ռոզա Ֆիլբերգի հետ, իսկ ինքը համեմատաբար ժամանակավոր դադար է վերցրել: Արդյո՞ք Դուք դրանով փորձում եք այնպես անել, որ նա չմոռացվի, թե՞ որևէ նման նպատակ չունեք:

-Դժվար գեղեցկուհի քույրս երբևէ մոռացվի: Ես լուսանկարներ եմ հրապարակում քրոջս հետ , ոչ թե երգչուհու, իսկ Ձեր պնդումը, որ Ռոզան պասիվ է, ես համաձայն չեմ, նա այժմ էլ երգում է ու ուրախացնում է իր երկրպագուներին:

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Ժամանց

Նախահարսանեկան երեկույթ. Սոնա Ռուբենյանն ամուսնանում է (ֆոտո)

370

By

Երգչուհի Սոնա Ռուբենյանն ամուսնանում է։ Օրերս տեղի կունենա նրա ու սիրելիի՝ Էմիլի հարսանիքը։ Զույգը նշանվել է այս տարվա հուլիսին, երբ սիրելին Սոնային անսպասելի ամուսնության առաջարկություն է արել։

Երեկ Սոնայի համար գեղեցիկ երեկո են կազմակերպել, որին ներկա են եղել նրա մտերիմները։ Սոցիալական ցանցում լուսանկարներ են հրապարակվել երեկվա երեկույթից։

Կարդալ ավելին

Ժամանց

«Մի ուրիշ աշխարհ»․ Միհրան Ծառուկյանը՝ որդու հետ (տեսանյութ)

206

By

Երգիչ Միհրան Ծառուկյանը երկրպագուներին ուրախացրել է տեսահոլովակով, որում պատկերված է որդու՝ փոքրիկ Ռոբերտի հետ։

Կարդալ ավելին

Ժամանց

«Բանակում էինք, ընկերս պատահաբար սպանեց մեր մյուս ընկերոջը»․ Ռաֆոն՝ Եղնիկներում ծառայության, պատերազմի, սեր գտնելու և անցած դժվար ուղու մասին

352

By

LIFEROOM նախագծի շրջանակում հյուրընկալվել է դերասան Ռաֆայել Երանոսյանը։ Ռաֆոն խոսել է պատերազմի ընթացքում կատարած ահռելի աշխատանքի մասին։ Դերասանն անկեղծացել է, որ վախենում է զենքից և վերհիշել կյանքի սարսափելի իրադարձությունը, երբ բանակում իր ընկերը զենքը մաքրելիս պատահաբար սպանել է իրենց երրոդ ընկերոջը:

Ռաֆոն պատմել է նաև իր անցած ուղու, զրոյից ամեն ինչի հասնելու, հայրիկի հետ հարաբերությունների, հարազատ գյուղից չկտրվելու մասին։

tert.am

Կարդալ ավելին

Ժամանց

«Կյանքիս ամենամեծ ձեռքբերումը»․ Շուշաննա Թովմասյանը 29 տարեկան դարձավ

202

By

Այսօր դերասանուհի Շուշաննա Թովմասյանի ծննդյան օրն է։ 

Շուշաննան ծննդյան առիթով ինստագրամյան էջում հրապարակել է ընտանեկան լուսանկար, որում պատկերված է ամուսնու եւ 10-ամսական որդու հետ։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախախառնված են։

Հրապարակմանը կից նա գրել է.

«Կյանքիս ամենամեծ ձեռքբերումը», իսկ վերջում ավելացրել է «#Happy Birthday to Me #29» հեշթեգերը։

Կարդալ ավելին

Ժամանց

Այսօր դերասանուհի Եվա Զոհրաբյանի հարսանիքն է (ֆոտո)

360

By

Այսօր դերասանուհի Եվա Զոհրաբյանի հարսանիքն է։ Այս մասին հայտնի էր նրա տարեդարձի օրը, երբ ընկերուհիները նախահարսանեկան անակնկալ խնջույք էին կազմակերպել։

Իր միկրոբլոգի էջում Եվան կիսվել է սիրելիի հետ, ապա եկեղեցում արված կադրերով։ Հարսանիքի լուսանկարներից իր միկրոբլոգի Stories բաժնում հրապարակել է նաեւ դերասանուհի Տիրուհի Հակոբյանը։

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ