Միացեք մեզ

Քաղաքականություն

«Ես ընդունել եմ և պատրաստ եմ էլի ընդունել սեփական սխալները». Սերժ Սարգսյան

200
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Այսօր ՀՀԿ 17-րդ համագումարում ՀՀԿ նախագահ, ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթ է ունեցել, որտեղ անդրադարձ է կատարել տարբեր հարցերին։

Բացարձակ նպատակ չունեմ բոլոր խնդիրները, մեղքերն ու սխալները բարդելու ուրիշների վրա: Հասկանում եմ և քանիցս հրապարակավ, ի տարբերություն շատերի,  ընդունել եմ, որ մեր կառավարման տարիներին առկա էին բազմաթիվ սխալներ ու բացթողումներ: Որ բազում խնդիրներ դանդաղ էին լուծվում: Որ մեր հայրենակիցների սպասումները մեզնից ավելին էին: Որ երկրում կար անարդարության և կոռուպցիայի բարձր ընկալում: Որ բավարար կոշտություն չեմ ցուցաբերել իշխանության ներսում ծվարած և մեր անվան տակ ազդեցություն կամ հարստություն դիզողների նկատմամբ: Որ ժողովրդի հետ շփվելիս հաճախ մինչև վերջ բաց ու հասկանալի լեզվով չեմ խոսել: Որ թերագնահատել եմ զանգվածային ազդեցության ցանցային նոր տեխնոլոգիաների դերակատարությունը: Որ առավելապես կենտրոնանալով երկրի անվտանգության ու պաշտպանության հարցերի վրա` ներքին մի շարք խնդիրներ բավարար ուշադրության չեմ արժանացրել: Որ որոշ     դեպքերում, իսկ դրանք քիչ չէին, վստահել եմ մարդկանց, ովքեր դրան արժանի չէին: Եվ որպես հետևանք՝ գերագնահատել եմ պետական համակարգի կառավարելիության աստիճանը:

Այս շարքը ոմանք կարող են շարունակել՝ ինձ և մեզ վերագրելով տարաբնույթ չգործած կամ գործած սխալներ: Երևի հեշտ է ապրել, երբ քո գործած սխալների և առկա խնդիրների մեջ կարող ես մեղադրել բոլորին, բացի քեզնից: Չէ՞ որ, երբ, ըստ քեզ, ամեն ինչում «Սերժն է մեղավոր», ապա անվերջ կարող ես թմրեցնել սեփական խիղճդ և խուսափել ապագայի հանդեպ քո բաժին պատասխանատվությունից: 

Ես ընդունել եմ և պատրաստ եմ էլի ընդունել սեփական սխալները: Եվ այստեղ ուզում եմ դիմել որոշակի շրջանակների. ձեր սխալն ինձ մի վերագրեք, խնդրում եմ: Ես ձեզ չեմ ստիպել մասնակիցը դառնալ այս արկածախնդրությանը, հետո գնալ և նախրի միջից  պաչել ամենաբարձր զռացողի` էշի ճակատը: Եվ այնուհետև առասպելներ հորինել, թե իբր ես պայմանավորված եմ իշխանությունը հանձնել սրան, իբր համագործակցում եմ սրա հետ և այլ անհեթեթություններ: 

Ես հիմա խնդրում և հորդորում եմ բոլորիդ՝ դադարեցնել հանդիմանել այսպես կոչված հեղափոխության մասնակիցներին: Չէ՞ որ նրանց մեջ եղել են բազմաթիվ բարի մղումներով մարդիկ, ովքեր հավատացել են, որ այդպես ավելի լավ երկիր կունենանք: Հայրենիքի համար այս ծանր օրերին մենք պարտավոր ենք ամեն ինչ անել միասնականության վերականգնման համար:

Այժմ՝ մեր կուսակցության մասին:

Դուք գիտեք, որ մեր իշխանության տարիներին ես մշտապես կասկածամտությամբ եմ վերաբերվել ՀՀԿ անդամակցության աճող թվերին, համարել եմ, որ այն չի համընկնում նվիրյալ հանրապետականների թվի հետ: Ինչպես հետխորհրդային բազմաթիվ երկրներում, մեզ մոտ նույնպես, ավաղ, չհաջողվեց խուսափել բյուրոկրատացումից, կուսակցության ուռճացումից, պատեհապաշտներից: Վերջիններս, որոնց ես «տարանցիկ ուղևորներ» կբնորոշեմ, չդիմացան փորձություններին, նրանց թվաց, թե Հանրապետականի նավը վերջնականապես խորտակվում է, թե «թագավորը մահացել է», և պահն է «կեցցե՛» գոռալ նոր «թագավորին»: Գիտեք, մի հետաքրքիր օրինաչափություն կար այս ամենում՝ ում պատճառով Հանրապետականին ամենաշատն էին քննադատում, այդ նույն մարդիկ առաջիններից լքեցին մեզ և հարմար տեղավորվեցին նոր տաքուկ տեղերում:

Եղել են նաև հազարավոր շարքային քաղաքացիներ, որոնց մեր որոշ նախկին   գործընկերներ պարզապես զանգվածաբար ցուցակագրում էին որպես ՀՀԿ անդամներ՝ թվերով ինձ տպավորելու համար: Կուսակցությունը ուներ ինքնամաքրման խնդիր՝ թե՛ թվաքանակի, թե՛ կառուցվածքի առումով: Տեղյակ եք, որ ամիսներ առաջ մենք նախաձեռնեցինք կուսակցության անդամների վերահաշվառման, ինչպես նաև կուսակցական ստորաբաժանումների և ենթակառուցվածքի արդիականացման գործընթաց: Մեր գործունեության մեջ այժմ, առավել քան երբևէ,  շեշտադրվել են գաղափարական ամուր հենքն ու ժառանգականությունը: Եվ ես ավելի քան համոզված եմ, որ մեր դավանած ազգային պահպանողականությունն է այն անհրաժեշտ հենքը, որի վրա հնարավոր է վերակառուցել Հայաստանը և պահել Արցախը: 

Հանրապետականը եղել և մնում է մեր երկրի` միջազգային ամենալայն կապերն ունեցող քաղաքական ուժը և կապերի այդ լայն շրջանակը ծառայեցրել և շարունակելու է ծառայեցնել մեր պետության ու ժողովրդի ազգային շահերի սպասարկմանը: Անգամ իշխանություն չունենալու պարագայում մենք ավելին ենք արել արտերկրում մեր դիրքերի պաշտպանության համար, քան ուսապարկերի ողջ պահեստը իր պահեստապետով հանդերձ:

Կուսակցական հետագա գործունեության համար ես առաջնահերթ եմ դիտարկում հետևյալ ուղղությունները, որոնց մասին բարձրաձայնել եմ «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպած մեր վերջին հավաքի ընթացքում: 

Հակիրճ թվարկեմ՝

1) կուսակցության կենտրոնական մարմնի արհեստավարժության զարգացում և ամրապնդում,

2) տարածքային կազմակերպությունների օպտիմալացում և արդյունավետության մեծացում,

3) անդամների թվի և ակտիվության փոխկապակցվածության ապահովում,

4) կուսակցության արտաքին գործունեության արդյունավետության մեծացում,

5) կուսակցության արժեքային ուղղվածության և պրակտիկ գործունեության ներդաշնակեցում,

6) ներկուսակցական ժողովրդավարության պահպանում և ամրապնդում:

Մեզ համար գերակա են մնալու երիտասարդների, ուսանողների և կանանց ներուժի բացահայտման ու ներգրավման աշխատանքները, հանրության լայն շերտերին հուզող խնդիրների լուծումների որոնումները, ժողովրդի հետ անկեղծ ու բաց ամենօրյա շփումները:

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բլոգ

Հայ-ադրբեջանական սահմանի գյուղերի հարցերը շարունակում են օրհասական լինել. «Ժողովուրդ»

78

By

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայ-ադրբեջանական սահմանի գյուղերի բնակիչների հարցերը շարունակում են չլուծված մնալ: Մասնավորապես բազմաթիվ խնդիրներ են հայտնաբերվել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրայինհարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հանձնարարությամբ աշխատակիցների՝ Սյունիք կատարած այցի ընթացքում: Կապանից դեպի 4 գյուղեր՝ Ագարակ, Խդրանց,Եղվարդ եւ Ուժանիս տանող ճանապարհի նկատմամբ Ադրբեջանն առանց որեւէ իրավական հիմքի վերահսկողություն է սահմանելու, եւ դրա հետեւանքով մարդկանց համար հումանիտար խնդիրներ են առաջ եկել։ Օրինակ՝ Եղվարդ գյուղի բնակիչները նշելեն, որ գյուղում շեշտակի նվազել է ոչխարաբուծությունը այն պատճառով, որ զրկվել են արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից. այդ տարածքներն այժմ ադրբեջանական զինված ուժերի տիրապետության տակ են։

Բացի այս, արդեն 10 գլուխ խոշոր եղջերավորներ հայտնվել են սահմանից այն կողմ, եւ գյուղացիները գոնե մնացածը փրկելուհամար կենդանիներին ախոռից դուրս չեն հանում։ 3 գլուխ խոշոր եղջերավորներ Ագարակ գյուղից են հատել սահմանը, իսկ Ուժանիս գյուղում, ճիշտ է, նման դեպք դեռ չի գրանցվել, սակայն մարդիկ վաճառում են անասունները. խոշոր եղջերավորները արդեն պակասել են 21-ով։ Ինչպես Սյունիքի այլ սահմանամերձ բնակավայրերի դեպքում, այստեղ էլ այլընտրանքային ճանապարհը լուծում չէ: Բացի անվտանգ ապրելու իրավունքից, այլընտրանքային ճանապարհի դժվարանցանելիության պատճառով խախտվում են տեղի բնակիչների կրթության, աշխատանքի, բուժօգնության եւ այլ իրավունքներ։ Օրինակ՝ եթե նախկինում գյուղացիները հեշտությամբ կարողանում էին հասնել Կապան քաղաք՝ աշխատանքի, ապա այժմ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով, իսկ եղանակային վատ պայմանների դեպքում՝ անանցանելիության պատճառով մարդիկ ստիպված բնակարան են վարձակալել։ Առկա են նաեւ բուժօգնությանիրավունքի խախտման դեպքեր. թեեւ գյուղերնունեն բուժհաստատություն, որտեղ համապատասխան առաջնային օգնություն է ցուցաբերվում (Եղվարդի եւ Ուժանիսի համար գործում է մեկ բուժհաստատություն Եղվարդ գյուղում), սակայն բուժօգնության ավելի լուրջ հարցերը չեն կարող լուծվել տեղում։

Մարդիկ լիարժեք բուժօգնություն ստանալու համար պետք է կրկին հասնեն Կապան քաղաք։ Այսպիսով, ադրբեջանական ծառայողների՝ հայկական գյուղերին այդքան մոտ տեղակայված լինելը, ամրացումները եւ նրանց կողմից միջհամայնքային ճանապարհների վերահսկողությունը խորացնում են մարդկանց իրավունքների խախտումները, խաթարում են նրանց բնականոն կյանքը: Հետեւաբար ինչպես արձանագրել է ԱԺ ՄԻՊ եւ ՀՀ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու համար, որպեսզի վերականգնվեն սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքները կամ դրանց մի մասը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Կարդալ ավելին

Լրահոս

Քերոբյանը կլքի՞ նախարարի պաշտոնը. «Իրավունք»

66

By

«Իրավունք» թերթը գրում է.

 «Կառավարության կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առաջիկայում կլքի իր պաշտոնը: Պարզվում է` քերոբյանական «շուլուխներն» այլեւս ծիծաղելի չեն Փաշինյանի համար, եւ նա, պարզապես, հարմար պահ է փնտրում եւ նաեւ հարմար փոխարինող:

Մասնավորապես` Փաշինյանի դժգոհությունն է առաջացրել այն, որ Քերոբյանի մեծ-մեծ հայտարարությունների տակ իրականացրած աշխատանքի ՕԳԳ-ն զրո է: Ի դեպ, Վահան Քերոբյանը պարբերաբար հիշեցվում էր, որ խոստացել է հրաժարական տալ, եթե 2021թ. երկնիշ աճ չլինի, իսկ տարեվերջին խոստովանեց, որ նման հայտարարություն արել է պահի թելադրանքով, քանի որ պատերազմից ու համավարակի ճգնաժամից հետո մարդկանց, ու հատկապես գործարարներին, հարկավոր էր լավատեսություն ներշնչել:

Ըստ նրա, այդ առումով շոկային օպտիմիզմ հաղորդելը կարող էր արդյունավետ լինել: Մինչդեռ, ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր, ըստ էության, Վահան Քերոբյանն էլ ժողովրդի «լավատեսությունը ծծեց»:

Ահա հենց սա էլ կապահովի Քերոբյանի «հերոսական» հեռացումը կառավարությունից, թե տեսեք, նա իր խոսքի տերն էր` տնտեսական երկնիշ աճ չունեցանք, Քերոբյան նախարար էլ չենք ունենա»:

Կարդալ ավելին

Լրահոս

Դավիթ Տոնոյանը նոր պահանջ է ներկայացրել

80

By

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Հունվարի 19-ին նախատեսված առաջին դատական նիստին ընդառաջ վերահաստատում ենք պարոն Տոնոյանի նախկինում արված հայտարարությունն առ այն, որ իր վերաբերյալ քրեական գործով դատաքննության փուլում նա պահանջելու է դռնբաց դատական նիստեր՝ քրեական գործի հրապարակային քննություն ապահովելու համար:

Մատակարարված հրթիռների քանակիը ձեռքբերման գինը, դրանց տեսակը, մատակարարման ժամանակահատվածը և գործի այլ հանգամանքները նախաքննական մարմնի և դատախազության հաղորդագրություններով, հրապարակումներով արդեն իսկ բացահայտված լինելու պայմաններում այլևս խոսք չի կարող լինել որևէ պետական անվտանգության, գաղտնիքի կամ դռնփակ դատական նիստ անցակցնելու մասին: Ուստի մեր համոզմամբ, դռնփակ նիստերի անցկացմամբ փորձ է արվելու չբացահայտել քրեական գործում ապացույցների բացակայությունը եւ մեղադրող կողմի հիմնավորումների սին լինելը:

Բացի այդ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը եւ տարբեր շրջանակներ հիշյալ քրեական գործը փորձել են արհեստականորեն կապել 44-օրյա պատերազմի հետ, ուստի Դավիթ Տոնոյանը անհրաժեշտ է համարում, որ քրեական գործի հրապարակային քննությամբ պարզվի եւ հերքվի նաեւ այդ հանգամանքը»:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Անթաքույց հայտարարել է, որ «առանց Թուրքիայի Ադրբեջանը գոյություն չի ունենա». Վարդան Ոսկանյան

46

By

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Թուրքիայում Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման դեսպանն անթաքույց հայտարարել է, որ «առանց Թուրքիայի Ադրբեջանը գոյություն չի ունենա»։

Իրականում նա կարող էր ավելի առաջ գնալ և խոստովանել, որ Ադրբեջան կոչվող կազմավորումը չէր կարող 1918թ․ հայտնվել աշխարհի քարտեզի վրա, եթե Նուրի փաշայի բաշիբոզուկների սվինների վրա օսմանցիների խամաճիկ ադրբեջանական կառավարությունը չհաստատվեր Բաքվում։

Այս համատեքստում հարց է ծագում, թե այդ ինչպե՞ս է, ըստ Բաքվի բռնապետի՝ 1918թ․ ադրբեջանական կառավարությունը Երևանն իբր «նվիրել» Հայաստանին, եթե առանց օսմանյան ուղիղ ներխուժման, ի զորու չէր նույնիսկ մտնել իր մայրաքաղաք Բաքու, որն, ի դեպ, հիմնականում վերահսկում էր հայկական զինուժը»։

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Ռուբինյանը մանրամասներ է պատմել Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպումից

94

By

Հաջորդ հանդիպմանը Երևանն արդեն ակնկալում է առարկայական բանակցություններ Անկարայի հետ, եթե այդ օրակարգը բավարար առարկայական լինի և բավարար լուրջ լինի, կարելի է մտածել տարբեր հանդիպման վայրերի մասին կամ տարբեր ֆորմատների մասին, բայց ես վաղաժամ եմ համարում այդ հարցում ասել ավելին։ Այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Հունվարի 14-ին Մոսկվայում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ առաջին հանդիպմանը, ըստ Ռուբինյանի, քննարկվել են գործընթացի վերաբերյալ ընդհանուր մոտեցումներ, հիմա Երևանը շատ հետաքրքրված է բովանդակային բանակցություններով։

«Ոչ բովանդակային բանակցությունները ուղղակի կարող են իմիտացիոն տպավորություն ստեղծել, մենք հետաքրքրված ենք իրական խնդիրների լուծմամբ։ Իսկ իրական խնդիրը սահմանի բացումն է առաջին հերթին։ Երկրորդ հերթին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի գործընթացը լինի բովանդակային, և ակնկալու ենք, որ թուրքական կողմը նույնպիսի մոտեցում կցուցաբերի»,- ասել է Ռուբինյանը։

Առաջին հանդիպմանը հնարավոր միջանցքի մասին խոսակցություն, ՀՀ հատուկ ներկայացուցչի վստահեցմամբ, չի եղել, թեև մինչև ներկայացուցիչ նշանակելը Թուրքիայի իշխանությունները՝ այդ թվում և Էրդողանի մակարդակով, խոսել են Ադրբեջանին դեպի Նախիջևան Սյունիքով միջանցք տրամադրելու մասին։

«Ոչ, չի խոսվել և չէր էլ կարող խոսվել։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունը բազմիցս աներկբայորեն, հստակ իր դիրքորոշումն արտահայտել է, որ այո, մենք կողմ ենք և ուզում ենք, որպեսզի տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաներն ապաշրջափակվեն, բայց այն միջանցքային տրամաբանությունը, որը փորձ է արվում առաջ քաշել, մեզ համար անընդունելի է»,- նշել է Ռուբինյանը։

Հայ-թուրքական բանակցությունների օրակարգի հարց, Հայաստանի ներկայացուցչի հավաստմամբ, չի կարող դառնալ նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ թեև Թուրքիան և Ադրբեջանը այստեղ ևս միակարծիք ենք՝ միմյանց անվանելով եղբայրական պետություններ. — «Ամեն դեպքում, եթե մենք ուզում ենք, որ գործընթացը հաջողի (մենք ասելով նկատի ունեմ այն պետություններին, որոնք հետաքրքրված են մեր տարածաշրջանում), անհրաժեշտ է, որպեսզի բոլոր այդ պետությունները մաքսիմալ կառուցողական լինեն իրենց դիրքորոշումներում և չպայմանավորեն մեկ պետության հետ հարաբերությունները երրորդ պետության հետ հարաբերություններով։ Այսինքն՝ փորձել գործընթացը տանել համագործակցային տրամաբանությամբ, և ոչ դա բացառող տրամաբանությամբ»։

Հարցին, թե քանի դեռ կա Արցախի կարգվիճակի հարցը, ինչում Անկարան աջակցում է Բաքվին, այդ նախապայմանը արդյո՞ք չի կարող ինչ-որ պահի դարձյալ մտնել օրակարգ, Ռուբինյանն արձագանքել է․ «Արցախի կարգավիճակի հարցը թեմա է, որի քննման վայրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է»։

Ինչ վերաբերում է միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու՝ Անկարայից պարբերաբար հնչող կոչերին, որպես հարաբերությունների կարգավորման հիմք, Ռուբեն Ռուբինյանն ուղիղ չի պատասխանել. «Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարդիկ, այսինքն՝ նախկին իշխանությունները, ներկա իշխանությունները երբևիցե որևէ տեղ Թուրքիայի տարածքային պահանջներ ներկայացրե՞լ են, թե՞ ոչ։ Պատասխանն է՝ ոչ։ Հետևաբար այդպիսի հարց չկա ուղղակի»։

Ճշտող հարցին՝ կա՞ օրակարգում պատրաստակամության առնվազն ճանաչել ներկայիս Թուրքիայի սահմանները՝ փոխադարձության սկզբունքով, Ռուբինյանը արձագանգքել է.

«Ես կրկնում եմ հարցս՝ ինչ-որ մեկը կարող է պնդել, որ այդ սահմանները ճանաչված չե՞ն եղել։ Որտեղի՞ց է ծնվում այդ պնդումը»։

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ