Միացեք մեզ

Քաղաքականություն

Ես երբեք չեմ լսել խոսք «հազարավոր սպանված հայերի» մասին, նման խոսակցություններ չեն եղել. Լապշինի մեկնաբանությունը

750
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Ճանապարհորդ-բլոգեր Ալեքսանդր Լապշինը պատասխանել է Նաիրի Հոխիկյանի գրառմանն ու հայտնել, որ չի հասկանում, թե ինչու է իր անունը շոշափվում խոսակցությունների մեջ, որոնց ինքը ներկա չի եղել, նման հայտարարություններ չի լսել ու տեղյակ չէ՝ ինչի մասին է խոսքը:

«Ընկերներ, ինձ խնդրում են մեկնաբանել լրագրող Նաիրի Հոխիկյանի հայտարարությունները իմ, Նիկոլ Փաշինյանի և վարչապետի նախկին մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի զրույցի վերաբերյալ:

Որքան ես կարողացա հասկանալ Նաիրիի հոդվածի թարգմանությունից, նա այնտեղ ինձ է մեջբերում՝ նշելով, որ ես իբր քննարկել եմ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Կարապետյանի հետ Արցախը հանձնելու պլանների մասին, որ իբր Կարապետյանն ասել է՝ «եթե մի քանի հազար հայ մահանա, դա սարսափելի չէ», և որ եթե ես չդադարեմ քննադատել Ադրբեջանին, ապա ավելի լավ է չգամ Հայաստան:

3 տարի առաջ Նաիրի Հոխիկյանը զանգահարեց ինձ և ասաց, որ Գավառում տնտեսական ֆորում է լինելու, և ինձ հրավիրել են այնտեղ՝ որպես հյուրի: Նա ասաց, որ վարչապետ Փաշինյանն այնտեղ ներկա կլինի, և ես հնարավորություն կունենամ ծանոթանալ նրա հետ: Համաձայնեցի։ Երբ ես Բելառուսի բանտում էի, Փաշինյանը Էդմոն Մարուքյանի հետ միասին ցույց կազմակերպեց Երևանում Բելառուսի դեսպանատան առջև՝ պահանջելով ազատել ինձ: Սա իմ հնարավորությունն էր շնորհակալություն հայտնել այս մարդկանց իմ ազատազրկման ծանր օրերին ցուցաբերած աջակցության համար:

Ֆորումից հետո Գավառում ֆուրշետ էր, որտեղ հանդիպեցինք ես, Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Կարապետյանը և Նաիրի Հոխիկյանը: Այնտեղ այլ մարդիկ ևս կային, ամենայն հավանականությամբ՝ վարչապետի անվտանգությունը:

Այս հանդիպման ընթացքում ես խոսեցի Նիկոլ Փաշինյանի հետ այն մասին, թե ինչ է ինձ հետ պատահել Ադրբեջանում Արցախ կատարած իմ այցի պատճառով, Ալիևի ռեժիմի դատական հայցի մասին:

Նիկոլն արտահայտեց իր ափսոսանքը և նշեց, որ եթե ինչ-որ բանով կարող է օգտակար լինել, ապա ես ցանկացած պահի կարող եմ դիմել իրեն: Վլադիմիր Կարապետյանը կանգնած էր մոտակայքում և զրույցի ընթացքում ասաց, որ Հայաստանն իր պատմության դժվարին ժամանակաշրջանն է ապրում, սեղմված է, և Արցախում զիջումներն անխուսափելի են շրջափակումից և տնտեսական ճգնաժամից դուրս գալու համար:

Նա նաև ասաց, որ երկրի տնտեսության բնականոն գործունեության և շրջափակումից ու ճգնաժամից դուրս գալու համար անհրաժեշտ է բանակցություններ վարել հարևանների հետ: Հետո ավելացրեց, որ առաջիկա տարիներին իրավիճակը կարող է փոխվել, և ես պետք է հետևեմ, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, որպեսզի մնամ թրենդի մեջ:

Վերջ։ Ուրիշ ոչինչ չկա: Մնացած ամենը, ինչ գրված է Նաիրի Հոխիկյանի հոդվածում, ինձ համար դժվար է մեկնաբանել, քանի որ նման խոսակցություններ ինձ հետ չեն եղել:

Ես երբեք չեմ լսել մեջբերում «հազարավոր սպանված հայերի» մասին: Ո՛չ Նիկոլ Փաշինյանը, ո՛չ էլ Վլադիմիր Կարապետյանը այդ մասին չեն հայտարարել ինձ հետ հանդիպմանը: Ոչ ոք ինձ չի ասել, որ եթե ես չդադարեցնեմ քննադատել Ադրբեջանին, ապա պետք է այլևս չգամ Հայաստան: Ընդհակառակը, ինչպես վերը նշեցի, Փաշինյանն ինձ ասաց, որ ես կարող եմ դիմել, եթե նա ինչ-որ կերպ կարող է օգտակար լինել: Եվ, եթե անկեղծ լինենք, ո՞վ եմ ես, որ պետության ղեկավարը ճանապարհորդական բլոգերի հետ քննարկի «հազարավոր սպանված հայերի» հարց:

Բնականաբար, 2020-ի պատերազմից հետո մենք բոլորս (և ես նույնպես) մտածում էինք՝ Արցախի կորուստը նախապես պլանավորվա՞ծ էր, թե՞ ոչ: Իհարկե, ես մտածում էի՝ արդյո՞ք սա նկատի ուներ պետության ղեկավարը, երբ խոսք գնաց Արցախում ճգնաժամը հաղթահարելու և հարկադրված զիջումները հաղթահարելու անհրաժեշտության մասին, թե՞ ոչ: Ես չգիտեմ։ Համենայն դեպս, տեղի ունեցավ աղետ, և դա ինձ ցավ է պատճառում, ինչպես Հայաստանի ամբողջ ժողովրդին: Բոլորն էլ հասկանում էին, որ ինչ-որ պահի Արցախում հակամարտությունը ինչ-որ կերպ լուծվելու է, և որոշ հողեր պետք է հանձնել Բաքվին: Բայց նման գնով դա անելը, իհարկե, ողբերգություն է:

Բնականաբար, պատերազմի ընթացքում ես չգիտեի և չէի կարող իմանալ, թե ինչ է լինելու Շուշիի հետ:

Նաիրին գրում է՝ ես դեռ հոկտեմբերին իրեն ասել եմ, թե «Շուշին կհանձնվի, հետո պատերազմը կավարտվի»: Մեր մեջ երբեք նման խոսակցություն չի եղել: Համոզված էի, որ Հայաստանը կդիմանա այդ փորձությանը, և ես մինչև վերջ հավատում էի դրան, չնայած նրան, որ շատ հայ վերլուծաբաններ ասում էին. «Ամեն ինչ արդեն որոշված է, նրանք կհանձնեն Արցախը»:

Ես հարգում եմ Նաիրի Հոխիկյանին, նա լավ լրագրող է և մեծ հայրենասեր: Ինձ համար անհասկանալի է, թե ինչպես է նա առաջնորդվել, երբ հրապարակել է այս հոդվածը՝ այնտեղ նշելով իմ անունն ու խոսակցություններ, որոնց ես երբեք չեմ մասնակցել: Այն ամենը, ինչ եղել է մեր հանդիպման ժամանակ , ես գրեցի վերևում: Չեմ կարող պատասխանատվություն կրել Նաիրիի այլ հայտարարությունների և  դատողությունների համար:

Հ․Գ․ Ես նաև չգիտեմ, թե ինչո՞ւ է Նաիրին պատերազմից հետո ձայնագրել իմ և իր զրույցը, որտեղ ես ցավով ասում եմ, որ փորձում եմ հասկանալ, թե ինչ են նկատի ունեցել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Կարապետյանը Գավառի այդ հանդիպմանը: Իմ խոսքերում գաղտնի ոչինչ չկա, բայց ինձ թվում է, որ դա Նաիրիի կողմից այնքան էլ կոռեկտ չէր: Ես հեռու եմ հայ քաղաքականությունից, ես բլոգեր եմ ու  ճանապարհորդ, կարծում եմ, որ սխալ է փորձել ինձ ներքաշել քաղաքական բախումների մեջ:

Հիշեցնենք՝ լրագրող Նաիրի Հոխիկյանը ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնած բաց-դասընթաց քննարկման ժամանակ անդրադարձել էր արցախյան վերջին պատերազմին և փաստեր ներկայացրել պատերազմի՝ Նիկոլ Փաշինյանի կողմից վաղօրոք պլանավորած լինելու, Արցախի շրջանների, Շուշիի դավաճանական հանձնման և այլնի մասին, որտեղ հիշատակել էր նաև բլոգեր Ալեքսանդր Լապշինին՝ նշելով, որ 2019 թվականին Գավառում կայացած տնտեսական ֆորումներից մեկի ժամանակ ինքը և Լապշինը զրույց են ունեցել Նիկոլ Փաշինյանի և Փաշինյանի՝ այն ժամանակվա մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հետ, որտեղ իբր, վերջինս առանձնազրույց ունենալով Լապշինի հետ, ասել է, թե պետք է հանձնել Արցախը և լուծել հակամարտությունը։ Իսկ Լապշինի հարցին, թե ինչպե՞ս պետք է անել դա, քանի որ ժողովուրդն ու բանակը կընդդիմանան, Վլադիմիր Կարապետյանն իբր ասել է․ «ժողովուրդը մի քանի հազար զոհ որ տա, լավ էլ կհանձնի»։

Քաղաքականություն

«5165»-ը պայքարը չի շարունակի «Ազատագրական շարժման» հետ. առանձին են գործելու, հանդիպելու են տարբեր ուժերի հետ

308

By

Մեկշաբաթյա մեր ընդվզումն ու բողոքի ակցիան մեզ՝ «5165» շարժման, համար ավարտվեց այսօրվա ուխտագնացությամբ՝ դեպի Էջմիածին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը՝ տեղեկացնելով, որ իրենց գործունեությունն առանձին են այսուհետ ծավալելու:

«Մեկշաբաթյա մեր ընդվզումն ու բողոքի ակցիան մեզ՝ «5165» շարժման, համար ավարտվեց այսօրվա ուխտագնացությամբ՝ դեպի Էջմիածին (ցավոք, հիվանդության պատճառով ես անձամբ մասնակցել չկարողացա): Վաղվանից «Ազատագրական շարժումը» կշարունակի պայքարի իր ճանապարհը, որում նրան հաջողություն ենք մաղթում, իսկ «5165» շարժումը կմտնի պայքարի նոր փուլ՝ համազգային համախմբման գործընթացով բաց հանդիպումներ կազմակերպելով քաղաքական և հասարակական բոլոր ուժերի հետ, մեծ հույսով, որ պիտի կարողանա համախմբել այն ուժերին, որոնք հանուն Հայի և Հայաստանի պատրաստ կլինեն մի կողմ թողնել իրենց խմբային կամ անհատական ամբիցիաները և ձևավորել առաջնորդական այն ուժը, որը հստակ ծրագրով Հայաստանը կհանի այս խորը փոսից:

Ի՞նչ է պետք- հստակ նպատակ, այդ նպատակին հասնելու ծրագիր և կամք, բոլորն էլ ունենք, և եթե անգամ չհաջողվի համախմբել շատ ուժերի, ապա մենակ դուրս կգանք պայքարի, դրա կամքն էլ ունենք:

Մի ցավալի բան միայն անպայման պիտի նշեմ- այս ճանապարհին ում կողքը կանգնեցինք, ասացին՝ գործ չունեք, իրենք ուրիշ տեղից են ուղղորդվում, ում հետ բարևեցինք, ասացին՝ զգույշ, եկել են ձեզ փչացնելու…համոզված եմ նույնը բոլորին են ասում, և այսպես պիտի վախեցած ապրե՞նք, միթե մեր Երկրում չկա ազատ կամքի տեր ժողովուրդ, պարզապես մարդիկ, որոնց համար ամենաթանկը Հայրենիքն է, համոզված եմ՝ կա:

Իսկ ուղղորդվող ուժերից մենք չենք վախենում, քանզի հնարավոր չէ ուղղորդել այն ուժը, որին արդեն ուղղորդում են Հայրենիքի ցավը, մեր Երկինք բարձրացած որդիներն ու Աստված:

Հենց այս երեք հոգևոր ուժերն էլ կօգնեն մեզ մասնատված ամբոխից նորից դառնալ ժողովուրդ ու բռունցքված ազգ»,- գրել է Տոնոյանը:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահն ու Ադրբեջանի նախագահը համատեղ հայտարարություն են ընդունել

390

By

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն: Դրանում, մասնավորապես, նշված է.

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ․Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ. Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ․Պուտինը, 2021թ. նոյեմբերի 26-ին հանդիպեցինք Սոչի քաղաքում և քննարկեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը:

Վերահաստատեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման։ Պայմանավորվեցինք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծմանը։

Նշեցինք Ռուսական խաղաղապահ առաքելության կարևոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։

Պայմանավորվեցինք ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։

Բարձր գնահատեցինք 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն ստեղծված՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար կոնկրետ ծրագրերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։

Ռուսաստանի Դաշնությունն այսուհետ ևս կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն` Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման նպատակով»:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Ավարտվել է Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը

332

By

Ավարտվել են Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցությունները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի։

Հանդիպումը տևել է մոտ 3 ժամ։«Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը մամուլի համար հայտարարություն են արել, այն շուտով հասանելի կլինի լրագրողների համար»,- հայտնել Է Պեսկովը։

Եռակողմ հանդիպումից հետո տեղի է ունենում Պուտին-Փաշինյան առանձնազրույցը։

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Ղարաբաղում ապագա խաղաղ կյանքի համար պայմաններ են ստեղծվում. Վլադիմիր Պուտին

300

By

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամեծ ձեռքբերումներից մեկն է համարում այն, որ տարածաշրջանում լայնածավալ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում:

«Այս ընթացքում, իսկապես, քիչ բան չի արվել: Ցավոք, դեռևս ոչ բոլոր հարցերն են լուծված: Գիտեմ նաև սահմանին տեղի ունեցած միջադեպերի մասին, ողբերգական միջադեպերի, երբ երկու կողմից մարդիկ են զոհվում, վիրավորում են ստանում: Այդ ամենը մեր կողմից հատուկ ուշադրության պետք է արժանանա: Ըստ էության, հենց դրա համար էլ մենք այսօր հավաքվել ենք, որպեսզի խուսափենք նմանատիպ միջադեպերից ապագայում: Բայց ընդհանուր առմամբ, այդուհանդերձ, մեկ տարվա ընթացքում քիչ բան չի արվել: Առաջին հերթին՝ լայնածավալ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում, ինչն ինքնին արդեն լավ է: Այս ընթացքում մեր աջակցությամբ համատեղ աշխատանք է իրականացվել փախստականներին վերադարձնելու նպատակով, 53 հազար փախստական արդեն վերադարձել են իրենց մշտական բնակության վայրերը: Ստեղծված է լավ մշտադիտարկող խումբ, աշխատում է խաղաղապահ զորամիավորումը և որքան ես եմ հասկանում, երկու կողմերի գնահատմամբ, արժանապատվորեն է աշխատում՝ ապահովելով մարդկանց համար կյանքի անվտանգ պայմանները: Աշխատում է նաև ռուս-թուրքական դիտարկման կենտրոնը: Բայց ամենակարևորը այն է, որ պայմաններ են ստեղծվում ապագա խաղաղ կյանքի համար: Ահա, թե ինչն է կարևոր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծել է Պուտինը:

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործում է եռակողմ աշխատանքային խումբ, որը զբաղվում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահն անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի

478

By

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 26-ին ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Արդեն երեկոյան՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ երկխոսության ավարտից հետո, ՌԴ նախագահ Պուտինը անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցություն անցկացնելու մտադրություն ունի»,- ասել է Պեսկովը:

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ