Միացեք մեզ

Լրահոս

Ես առաջարկում եմ մեր կողմից սկսել հետևյալը. Գ. Իսագուլյանը նոր հաղորդագրություն է փոխանցել

42
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Սիրելիներս,

18-րդ օրը բանտի մենախցում շատ է, թե քիչ, դժվար է ասել, բայց այն, որ մտածելու ժամանակ կա, անտարակույս է։ Միայն մի թերություն՝ ստացվող տեղեկատվությունը շատ սուղ է։

Այն, ինչ տեղի է ունենում Ղազախստանում, իմացա ուշացումով։ Մի փոքրիկ ռադիո ունեմ, որը այնքան էլ լավ չի աշխատում։ Ասեմ, որ Հայաստանի դավադիր իշխանություններն ամեն ինչ արել են, որպեսզի տեղեկատվության սղություն ունենամ։ Չնայած բանտի աշխատակիցների լավ վերաբերմունքին, զգացվում է, որ նրանք էլ չեն հասկանում, թե ինչ է կատարվում և ինչու են ինձ այստեղ պահում։

Մի խոսքով, կարծում եմ, հետագայում պետք է փոխենք պայքարի ձևերն ու եղանակները։ Պարզ երևում է, որ Հայաստանի դավադիր իշխանությունները թե ներքին, թե արտաքին քաղաքականության մեջ որդեգրել են այնպիսի քաղաքականություն, որի իմաստը՝ ներսում բռնություն և անօրինականություն, դրսում՝ զիջողականություն և բոլորի շահերի սպասարկում՝ ի հաշիվ մեր ազգային ու պետական շահի։

Քանզի այս էտապում դժվար է որևէ ազդեցություն ունենալ արտաքին քաղաքականության վրա, մեր ամբողջ ուժն ու էներգիան պետք է ուղղել ներքին քաղաքական զարգացումներ գեներացնելու ուղղությամբ՝ արագ և անարյուն իշխանափոխության հասնելու համար։

Հարկավոր է խմբեր ձևավորել ամեն մի մարզում առանձին-առանձին, բայց համակարգված աշխատելու սկզբունքով։ Աշխատելով միայն Երևան քաղաքում կենտրոն ունենալու սկզբունքով՝ անհնար է, շատ ավելի կարևոր են մարզերը։ Այդ գործը լավագույնս կարող է կազմակերպել այն քաղաքական և հասարակական կազմակերպությունը, որ ունի փորձ և կառույցներ Հայաստանի բոլոր մարզերում։

Ես հասկանում եմ՝ այս տողերը շատերի հայացքները կուղղեն կոնկրետ ուժերի վրա, այո, բայց դա է մեր ունեցածը, ուղղակի մենք միասին պետք է դրան նոր բովանդակություն տանք՝ այն լրացնելով մեզանով։

Այժմ ես առաջարկում եմ մեր կողմից սկսել հետևյալը․

«Ազգային Անվտանգություն» կուսակցությունը հայտարարում է անդամագրության, իր շարքերը համալրելու գործընթացի մեկնարկի մասին։ Մենք գրասենյակում ունենք կուսակցության ղեկավար մարմնի անդամներ (Ժաննա Ծառուկյան, Արսեն Մելիքսեթյան)։ Բացի դրանից՝ մեզ մոտ գալիս են շատ ու շատ համակիրներ, կարելի է ընդգրկել նաև նրանց։

Իմ դուրս գալուց անմիջապես հետո ես կնախաձեռնեմ նախ խորհրդակցություններ այլ կուսակցությունների հետ, և որ ամենակարևորն է՝ ձեզ հետ միասին նախաձեռնել մարզերում կառույցների ձևավորումը։

Հավատացեք՝ ամեն ինչ կստացվի։ Ես այլևս չեմ կասկածում, որ 2022-ը լինելու է մեծ փոփոխությունների տարի։

Մենք չենք կարող հապաղել և կգործենք իրավական, արդար, օրինական ու հզոր Հայաստան կերտելու համար։

Առայժմս այսքանը։

Շնորհավոր Նոր տարի և Սուրբ Ծնունդ

07․01․2022թ․

«Նուբարաշեն» ՔԿՀ

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Լրահոս

Քերոբյանը կլքի՞ նախարարի պաշտոնը. «Իրավունք»

66

By

«Իրավունք» թերթը գրում է.

 «Կառավարության կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առաջիկայում կլքի իր պաշտոնը: Պարզվում է` քերոբյանական «շուլուխներն» այլեւս ծիծաղելի չեն Փաշինյանի համար, եւ նա, պարզապես, հարմար պահ է փնտրում եւ նաեւ հարմար փոխարինող:

Մասնավորապես` Փաշինյանի դժգոհությունն է առաջացրել այն, որ Քերոբյանի մեծ-մեծ հայտարարությունների տակ իրականացրած աշխատանքի ՕԳԳ-ն զրո է: Ի դեպ, Վահան Քերոբյանը պարբերաբար հիշեցվում էր, որ խոստացել է հրաժարական տալ, եթե 2021թ. երկնիշ աճ չլինի, իսկ տարեվերջին խոստովանեց, որ նման հայտարարություն արել է պահի թելադրանքով, քանի որ պատերազմից ու համավարակի ճգնաժամից հետո մարդկանց, ու հատկապես գործարարներին, հարկավոր էր լավատեսություն ներշնչել:

Ըստ նրա, այդ առումով շոկային օպտիմիզմ հաղորդելը կարող էր արդյունավետ լինել: Մինչդեռ, ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր, ըստ էության, Վահան Քերոբյանն էլ ժողովրդի «լավատեսությունը ծծեց»:

Ահա հենց սա էլ կապահովի Քերոբյանի «հերոսական» հեռացումը կառավարությունից, թե տեսեք, նա իր խոսքի տերն էր` տնտեսական երկնիշ աճ չունեցանք, Քերոբյան նախարար էլ չենք ունենա»:

Կարդալ ավելին

Լրահոս

Դավիթ Տոնոյանը նոր պահանջ է ներկայացրել

80

By

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Հունվարի 19-ին նախատեսված առաջին դատական նիստին ընդառաջ վերահաստատում ենք պարոն Տոնոյանի նախկինում արված հայտարարությունն առ այն, որ իր վերաբերյալ քրեական գործով դատաքննության փուլում նա պահանջելու է դռնբաց դատական նիստեր՝ քրեական գործի հրապարակային քննություն ապահովելու համար:

Մատակարարված հրթիռների քանակիը ձեռքբերման գինը, դրանց տեսակը, մատակարարման ժամանակահատվածը և գործի այլ հանգամանքները նախաքննական մարմնի և դատախազության հաղորդագրություններով, հրապարակումներով արդեն իսկ բացահայտված լինելու պայմաններում այլևս խոսք չի կարող լինել որևէ պետական անվտանգության, գաղտնիքի կամ դռնփակ դատական նիստ անցակցնելու մասին: Ուստի մեր համոզմամբ, դռնփակ նիստերի անցկացմամբ փորձ է արվելու չբացահայտել քրեական գործում ապացույցների բացակայությունը եւ մեղադրող կողմի հիմնավորումների սին լինելը:

Բացի այդ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը եւ տարբեր շրջանակներ հիշյալ քրեական գործը փորձել են արհեստականորեն կապել 44-օրյա պատերազմի հետ, ուստի Դավիթ Տոնոյանը անհրաժեշտ է համարում, որ քրեական գործի հրապարակային քննությամբ պարզվի եւ հերքվի նաեւ այդ հանգամանքը»:

Կարդալ ավելին

Լրահոս

Ի զորու չէր նույնիսկ մտնել իր մայրաքաղաք Բաքու․ Վարդան Ոսկանյանը՝ Ալիևի հայտարարության մասին

34

By

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Թուրքիայում Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման դեսպանն անթաքույց հայտարարել է, որ «առանց Թուրքիայի Ադրբեջանը գոյություն չի ունենա»։
Իրականում նա կարող էր ավելի առաջ գնալ և խոստովանել, որ Ադրբեջան կոչվող կազմավորումը չէր կարող 1918թ․ հայտնվել աշխարհի քարտեզի վրա, եթե Նուրի փաշայի բաշիբոզուկների սվինների վրա օսմանցիների խամաճիկ ադրբեջանական կառավարությունը չհաստատվեր Բաքվում։
Այս համատեքստում հարց է ծագում, թե այդ ինչպե՞ս է, ըստ Բաքվի բռնապետի՝ 1918թ․ ադրբեջանական կառավարությունը Երևանն իբր «նվիրել» Հայաստանին, եթե առանց օսմանյան ուղիղ ներխուժման, ի զորու չէր նույնիսկ մտնել իր մայրաքաղաք Բաքու, որն, ի դեպ, հիմնականում վերահսկում էր հայկական զինուժը»։

Կարդալ ավելին

Լրահոս

Ապահովագրականից ասել են՝ փորձարկման փուլում գտնվող պատվաստանյութից է մահացել. ինչ է պատմում իրավաբանը

54

By

Կորոնովիրուսն է դեռ երիտասարդ, ուր մնաց պատվաստանյութերը. Առողջապահության նախարարության շենքի դիմաց շտապ հավաքի ժամանակի հայտարարեց «Ազատ կամք» նախաձեռնության ղեկավար, հանրահավաքի պատասխանատու, իրավաբան Արա Զոհրաբյանը։

Իրավաբանը նկատեց՝ պատահական չէ, որ պատվաստանյութերի փորձարկման փուլ է նախատեսված։ Սկզբում նյութը փորձարկում է անցնում կենդանիների վրա, հետո մարդկանց փոքր խմբերի, ապա՝ մեծ խմբերի և ժամանակ առ ժամանակ արձանագրում են խնդիրները։
Զոհրաբյանը հայտարարեց, որ դեմ չեն պատվաստանյութերին, բայց պահանջում են մարդկանց օբյեկտիվ տեղեկություն տրամադրեն ու անձը որոշի՝ կպատվաստվի ինքը, թե ոչ։ Իրավաբանը մեջբերեց նաև մի տեղեկություն, որի պաշտոնական աղբյուրը չի պարզել, սակայն մտահոգվելու առիթ է ստեղծում։

«Ֆրանսիայում ապահովագրական ընկերությունը մերժել է պատվաստված, բայց Քովիդի հետևնաքով մահացքած քաղաքացու կյանքի աահովագրությունը վճարելու՝ հայտնելով, որ դա նրա ռիսկն է, փորձարկման փուլում գտնվող պատվաստանյութից է մահացել և ժառանգներին չեն հատուցելու։ Դիմել են դատարան ու այնտեղ էլ են պարտվել»։

Զոհրաբյանի կարծիքով, իրավաբանական տեսանյունից այս պատմությունները տրամաբանություն ունեն։ ՀՀ Առողջապահության նախարարությունն իրեն ևս հայտնել է, որ քաղաքացիների կամքն է պատվաստվելը։

«Բացի այդ արտադրողներն իրենց տարբեր կերպով ապահովագրում են, որ պատվաստանյութը հետևքանքներ կարող է առաջացնել, սակայն նախարարությունը հաղորդում է, որ 100 տոկոսով այն կանխարգելում է առավելապես ծանր, ծանր և մահվան դեպքերը»,- ասաց իրավաբանը։

Կարդալ ավելին

Լրահոս

Խուզարկություն՝ «Դոն Պիպոյի» տանը

46

By

Մեր տեղեկություններով՝ Արթուր Ասատրյանի (Դոն Պիպոյի) տանը իրավապահները այսօր կրկին խուզարկություն են իրականացրել, գրում է «Հրապաակը»։

Լրատվականը կապ է հաստատել Արթուր Ասատրյանի հետ, նա հաստատել է, որ այս պահին իր տանը խուզարկություն է իրականացվում, նաեւ նշել է, որ ստիպված է եղել ՀՀ քաղաքացիությունից հրաժարվել․ «Քանի որ պատվերով քրեական գործեր էին հարուցվում, ընկած են իմ հետեւից ամբողջ պետական համակարգով, սա չորրորդ անգամն է, որ իմ բացակայության ընթացքում խուզարկություն են կատարում իմ տանը»։

Հիշեցնենք, որ Արթուր Ասատրյանը Հայաստան վերադարձավ հեղափոխությունից հետո, Արմավիրի մարզում մի շարք բարեգործական ծրագրեր իրականացրեց, այդ ընթացքում նրա դեմ քրեական գործեր հարուցվեցին։

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ