Միացեք մեզ

Ժամանց

«Ես այնքան վախեցած էի». Քիմ Քարդաշյանը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի

232
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Ձեռնարկատեր Քիմ Քարդաշյանը մենթալ առողջության հետ կապված խնդիրներ ունի, հայտնում է Peopletalk-ը։

Պարբերականի հաղորդմամբ՝ Քարդաշյանն ագորաֆոբիա (վախ բաց տարածությունից եւ մարդկանց մասսայական կուտակումից) ունի։ Խանգարումը սկսել է առավել հաճախ արտահայտվել կարանտինի շրջանում, «Քարդաշյանների ընտանիք» շոուի եթերում քրոջ՝ Քլոեի հետ զրույցում խոստովանել է Քիմը։

Քիմն առաջին անգամ հետտրավմատիկ սթրեսային խանգարում է ունեցել, երբ 2016թ․-ին Փարիզի «No Address» հյուրանոցում կողոպտել են նրա համարը։ Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ոեւեսթն այդ ժամանակ զրկվել էին 10,8 միլիոն դոլար արժողությամաբ ոսկերչական զարդերից։ «Դա նման էր լուրջ անհանգստության, սակայն այլ մակարդակում։ Ես զգում եմ, որ ինձ մոտ ագրոֆոբիա էր Փարիզում կողոպուտից հետո»,- պատմել է նա։

Դրանից հետո Քարդաշյանը վախենում է երկրպագուների կուտակումից, որոնք ցանկանում են լուսանկարվել նրա հետ կամ ինքնագիր վերցնել, իսկ կողոպուտին հաջորդած ժամանակը հատկապես դժվարությամբ է հիշում․ «Ես այքան վախեցած էի։ Մարդիկ փորձում էին մոտենալ Քանյեին եւ նրան ինչ-որ բան ասել, մոտենալ ինձ ու խնդրել լուսանկարվել»։

Աստղի համար այժմ շատ դժվար է լուսանկարվել երկրպագուների հետ, քանի որ նա հստակ չգիտի, թե իրականում ինչ են իրենից ուզում։ «Ոչ, ոչ, ոչ։ Ես դա չեմ կարող անել նույնիսկ հեռավորության վրա, եթե երկրպագուները սելֆիի ձողեր չունեն եւ լուսանկարելու են ինձանից վեց ֆուտ հեռավորության վրա»։

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Ժամանց

Նախահարսանեկան երեկույթ. Սոնա Ռուբենյանն ամուսնանում է (ֆոտո)

356

By

Երգչուհի Սոնա Ռուբենյանն ամուսնանում է։ Օրերս տեղի կունենա նրա ու սիրելիի՝ Էմիլի հարսանիքը։ Զույգը նշանվել է այս տարվա հուլիսին, երբ սիրելին Սոնային անսպասելի ամուսնության առաջարկություն է արել։

Երեկ Սոնայի համար գեղեցիկ երեկո են կազմակերպել, որին ներկա են եղել նրա մտերիմները։ Սոցիալական ցանցում լուսանկարներ են հրապարակվել երեկվա երեկույթից։

Կարդալ ավելին

Ժամանց

«Մի ուրիշ աշխարհ»․ Միհրան Ծառուկյանը՝ որդու հետ (տեսանյութ)

190

By

Երգիչ Միհրան Ծառուկյանը երկրպագուներին ուրախացրել է տեսահոլովակով, որում պատկերված է որդու՝ փոքրիկ Ռոբերտի հետ։

Կարդալ ավելին

Ժամանց

«Բանակում էինք, ընկերս պատահաբար սպանեց մեր մյուս ընկերոջը»․ Ռաֆոն՝ Եղնիկներում ծառայության, պատերազմի, սեր գտնելու և անցած դժվար ուղու մասին

332

By

LIFEROOM նախագծի շրջանակում հյուրընկալվել է դերասան Ռաֆայել Երանոսյանը։ Ռաֆոն խոսել է պատերազմի ընթացքում կատարած ահռելի աշխատանքի մասին։ Դերասանն անկեղծացել է, որ վախենում է զենքից և վերհիշել կյանքի սարսափելի իրադարձությունը, երբ բանակում իր ընկերը զենքը մաքրելիս պատահաբար սպանել է իրենց երրոդ ընկերոջը:

Ռաֆոն պատմել է նաև իր անցած ուղու, զրոյից ամեն ինչի հասնելու, հայրիկի հետ հարաբերությունների, հարազատ գյուղից չկտրվելու մասին։

tert.am

Կարդալ ավելին

Ժամանց

«Կյանքիս ամենամեծ ձեռքբերումը»․ Շուշաննա Թովմասյանը 29 տարեկան դարձավ

182

By

Այսօր դերասանուհի Շուշաննա Թովմասյանի ծննդյան օրն է։ 

Շուշաննան ծննդյան առիթով ինստագրամյան էջում հրապարակել է ընտանեկան լուսանկար, որում պատկերված է ամուսնու եւ 10-ամսական որդու հետ։ Ընտանիքի անդամները ջերմ գրկախախառնված են։

Հրապարակմանը կից նա գրել է.

«Կյանքիս ամենամեծ ձեռքբերումը», իսկ վերջում ավելացրել է «#Happy Birthday to Me #29» հեշթեգերը։

Կարդալ ավելին

Ժամանց

Այսօր դերասանուհի Եվա Զոհրաբյանի հարսանիքն է (ֆոտո)

338

By

Այսօր դերասանուհի Եվա Զոհրաբյանի հարսանիքն է։ Այս մասին հայտնի էր նրա տարեդարձի օրը, երբ ընկերուհիները նախահարսանեկան անակնկալ խնջույք էին կազմակերպել։

Իր միկրոբլոգի էջում Եվան կիսվել է սիրելիի հետ, ապա եկեղեցում արված կադրերով։ Հարսանիքի լուսանկարներից իր միկրոբլոգի Stories բաժնում հրապարակել է նաեւ դերասանուհի Տիրուհի Հակոբյանը։

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ