Միացեք մեզ

Քաղաքականություն

Եթե Հեյդար Ալիեւը Սիսիանում է ծնվել, դա չի նշանակում, որ Զանգեզուրը ադրբեջանական է. Արցախի արտգործնախարար

376
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Ադրբեջանի նախագահը մի շարք հայտարարություններ է արել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի վերաբերյալ: NEWS.am-ի թղթակիցը Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանին խնդրել է մեկնաբանել դրանք:

Իլհամ Ալիեւն այսօր կրկին հայտարարեց, որ ղարաբաղյան հակամարտությունը «լուծված է», եւ որ «Լեռնային Ղարաբաղ» գոյություն չունի: Ինչպե՞ս դա կմեկնաբանեք:

Ադրբեջանի նախագահը հերթական անգամ հանդես է եկել, կարելի է ասել, ծրագրային հայտարարություններով: Հետաքրքիր է, որ մենք ճշգրիտ կերպով կանխատեսում ենք Ադրբեջանի բոլոր գործողություններն ու քայլերը, ինչը ցույց է տալիս, որ եթե ի վիճակի ենք կանխատեսել քայլերը, ապա ի վիճակի ենք կանխել նաեւ գործողությունները:

Վերջին հայտարարություններում երկու առանցքային ասպեկտ կա: Նախ՝ նա կրկին սկսել է ասել, որ գոյություն չունի նման միավոր, ինչպիսին Լեռնային Ղարաբաղն է: Երկրորդ՝ նա արդեն բարձրաձայնել է այն, ինչ մենք ավելի վաղ կանխատեսել էինք: Այն մասին, որ այսպես կոչված տնտեսական շրջանների ստեղծումը առաջին քայլն է, եւ իրականում դա աշխարհաքաղաքական թատրոնների, ճակատների ստեղծում է. այնուհետեւ կսկսվի երկրորդ փուլը` վարչատարածքային միավորների ստեղծումը: Ալիեւը խոսեց այդ մասին՝ միտումնավոր կամ ակամա: Ասում է, որ կա Ղարաբաղյան տնտեսական շրջան: Բայց դա բավարար չէ ասելու համար, որ Ղարաբաղը ադրբեջանական է: Նշանակում է, որ վաղը ստեղծվելու է Ղարաբաղի վիլայեթ: Նա արդեն բարձրաձայնել է Արեւմտյան Զանգեզուրի գաղափարը, որի մասին խոսել ենք այսպես կոչված Արեւելյան Զանգեզուրի տնտեսական շրջանի ստեղծումից անմիջապես հետո: Նշանակում է, որ մենք պետք է ակնկալենք Արեւելյան Զանգեզուրի վիլայեթի ստեղծման գաղափար: Բայց այդ չափազանց մեծ ախորժակը եւ իրեն գերտերության տեղը դնելու փորձը, որը կարող է միակողմանի փոխել տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզը, բնականաբար, շատ բանի մասին է խոսում: Առաջին՝ կա՛մ նրանք իսկապես տարածաշրջանում հետագա ապակայունացման ծրագրեր ունեն Թուրքիայի հետ, կա՛մ պարզապես հաջողությանից գլխապտույտ ունեն: Ամեն դեպքում, մենք պետք է լրջորեն վերաբերվենք այս կարգի հայտարարություններին եւ նպատակային աշխարհաքաղաքականություն վարենք: Ամենակարեւոր ուղղությունը պետք է լինի մեր անվտանգության ամրապնդումը եւ եղբայրական երկրների հետ հարաբերությունների զարգացումը: Սա իրատեսական է: Եվ դա տարածաշրջանում հավասարակշռության պահպանման գլխավոր երաշխիքն է, չնայած միջազգային ահաբեկիչների ներգրավմամբ ադրբեջանա-թուրքական ագրեսիայից հետո իրավիճակը բոլորովին այլ է: Սա այն կարմիր գիծն է, որի խախտումը կարող է անկանխատեսելի հետեւանքներ ունենալ:

Այնուամենայնիվ, պետք է ընդունել, որ Ալիեւը ազնիվ թշնամի է: Նա երբեք չի թաքցնում իր նպատակները: Այժմ ստեղծվում է «Զանգեզուրի հարցը», վաղը կարող է հայտնվել «Զանգեզուրի հակամարտությունը»: Հարցն արդեն օրակարգում է: Սակայն Ալիեւը չի կարող միաժամանակ երկու հարց ունենալ՝ Զանգեզուրի եւ Ղարաբաղի: Ուստի հայտարարում է, որ Ղարաբաղի հարցը փակ է, եւ այժմ անցնում է Զանգեզուրին եւ ասում է, որ դա իր «պապերի, նախապապերի հողն է» եւ այլն: Մենք հասկանում ենք, որ, հնարավոր է, որ Հեյդար Ալիեւը ծնվել է Սիսիանում, բայց դա չի նշանակում, որ դա նրանց հողն է: Ցանկացած մարդ կարող է ծնվել ցանկացած քաղաքում եւ պետությունում, բայց դա չի նշանակում, որ այդ քաղաքը կամ պետությունը նրա պատմական տարածքն է: Մենք տեսնում ենք Ադրբեջանի՝ իրավիճակի ապակայունացման շատ լուրջ մտադրություններ: Որպեսզի դրանք պարզապես հռետորաբանություն մնան, անհրաժեշտ է համապատասխան աշխարհաքաղաքականություն վարել: Կարծում եմ՝ դրա համար կան բոլոր անհրաժեշտ հնարավորությունները:

Փաստացի Ալիեւը հրաժարվե՞լ է համանախագահներից:

Նրա «որոշման» համաձայն՝ այո: Սակայն կարծում եմ, որ դա դժվար է անել: Տվյալ դեպքում պետք է այլընտրանք լինի: Իսկ ինչպիսի՞ն է այլընտրանքը: Եւ ո՞վ կարող է ստեղծել դա: Հենց Ադրբեջա՞նը: Միայնա՞կ: Դա իրատեսական չէ եւ պարզապես ծիծաղելի է: Իսկ ո՞ւմ հետ: Ամեն դեպքում չէ՞ որ համանախագահող երկրները նույնպես ունեն շահեր այստեղ, նրանք հետաքրքրված են նրանում, որ տարածաշրջանը լինի կանխատեսելի: Առավելեւս հաշվի առնելով վերջին իրադարձությունները հարակից շրջաններում: Փաստացի Ադրբեջանը փորձում է ստեղծել ապակայունացման գոտի: Կարծում եմ, որ դա կվնասի միայն ուրիշ երկրներին, հեռատեսական չէ: Կարող է տուժել նաեւ ինքը՝ Ադրբեջանը:

Երեկ Ադրբեջանի նախկին ԱԳՆ Թոֆիկ Զուլֆուգարովը հնչեցրել է խաղաղապահներին տանկերով փոխարինելու գաղափարն ու անգամ խոսել նոր ցեղասպանության մեջ հնարավոր մեղադրանքների մասին:

Ինչ վերաբերում է տանկերին, ապա դա լավ հետեւանքներ չի ունենա հենց Ադրբեջանի համար:

Ադրբեջանական ԶԼՄ-ներում տարածվում է հաղորդագրությունը օկուպացված տարածքներում «հայերի կողմից» թողնված կասետային ռումբի մասին, ինչից արվում են հեռու գնացող եզրակացություններ:

Ադրբեջանցիներն օկուպացված տարածքներում կարող են «գտնել» ամեն ինչ՝ ներառյալ միջուկային զենք: Տեղեկատվական պայքարը շարունակվում է: Այն արդեն փորձել է շահարկել «Իսկանդերի» շուրջ: Ըստ ամենայնի՝ Թուրքիայի օգնությամբ տեղափոխվել են Մերձավոր Արեւելքից ինչ-որ բեկորներ, որպեսզի մեղադրեն հայկական եւ ռուսական կողմերին իբրեւ «Իսկանդեր» օգտագործելու մեջ: Դա ապատեղեկատվության փորձված համակարգ է, որն Ադրբեջանում  հասել է մեծ բարձունքի: Սակայն չափազանց սարսափելի սուտը հազիվ թե վստահության արժանանա. այստեղ մենք Գեբելսի հետ համաձայն չենք: Այդ մեխանիզմն այստեղ չի աշխատում:

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Քաղաքականություն

Այ միամիտներ, Սևանն ու Երևանը վաղուց արդեն Ալիևինն են․ Խաչիկ Մանուկյան

34

By

Կարդալ ավելին

Լրահոս

«Կոտրած գդալի» նման՝ ամեն տեղ. Հարմար պահի Էրդողանը «կգցի» Պուտինին

24

By

Ռուսաստան-Արևմուտք՝ վերջին օրերի լարվածության ֆոնին, Թուրքիան ակտիվ ներգրավել է Մոսկվայի շուրջ լարվածության մեղման գործընթացում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել Թուրքիա։ Այս մասին հայտարարեց հենց ինքը՝ Էրդողանը, անդրադառնալով Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրմանը. «Մենք անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկում ճգնաժամից դուրս գալու համար։ Մենք ցանկանում ենք խաղաղություն և կայունություն տարածաշրջանում։ Անհրաժեշտ ենք համարում հարցը լուծել երկխոսության ճանապարհով և խուսափել ուժի կիրառումից։ Կան սխեմաներ, որոնք սահմանել է ՆԱՏՕ-ն։ Հուսով եմ, որ Ռուսաստանը զինված հարձակման և Ուկրաինայի օկուպացիայի չի դիմի։ Մենք կարող ենք հյուրընկալել երկու երկրների ղեկավարներին և ճանապարհ բացել դեպի խաղաղություն։ Մենք պարոն Պուտինին հրավիրել ենք մեր երկիր։ Սպասում է պատասխանի։ Կցանկանայինք որոշակի քայլեր ձեռնարկել երկկողմ հանդիպում անցկացնելու համար»,- նշել է նա։

Երեկ ժամեր անց հայտնի դարձավ, որ Պուտինը կօգտվի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թուրքիա այցելելու հրավերից, երբ որ համաճարակաբանական իրավիճակը և ժամանակացույցը թույլ տան, ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Այո, այս թեման բազմիցս արծարծվել է նախագահ Պուտինի և Էրդողանի վերջին մի քանի շփումների ընթացքում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ Պուտինը երախտագիտությամբ է ընդունել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երկիր այցելելու հրավերը։ Նա նաև նշել է, որ նախագահների հանդիպումը կլինի երկկողմանի։ Թուրքիայի տարածքում շփումներ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ չեն նախատեսվում։

Միջնորդի դեր ստանձնած Էրդողանը, սակայն, հստակ հասկացնել է տվել, որ, որ Ռուսաստան-Ուկրաինա հնարավոր բախման դեպքում Անկարան կկատարի ՆԱՏՕ-ով ստանձնած պարտավորությունները:

Թուրքիան կշարունակի կատարել իր պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակամարտության դեպքում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ հավելելով. «Այժմ մենք առկա ճգնաժամի լուծումը ցանկանում ենք երկխոսության և դիվանագիտության միջոցով գտնել։ Շարունակում ենք և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային կոչ անել, որ իրենց կառուցողական և զուսպ պահեն։ Բայց Թուրքիան կկատարի ՆԱՏՕ-ին անդամակցության պահանջները»,- պատասխանել է Էրդողանը լրագրողի այն հարցին, թե արդյոք Անկարան կաջակցի Կիևին՝ վերջինիս և Մոսկվայի միջև հակամարտության դեպքում։

Միաժամանակ, Թուրքիայի ղեկավարը չի հստակեցրել, թե ինչ քայլերի է պատրաստ Թուրքիան իրադարձությունների նման զարգացման դեպքում, և որպես դաշինքի անդամ ինչ պարտավորությունների մասին է խոսքը։

Այսպես, աշխարհի բոլոր անկյուններում առկա հակամարտություններում Էրդողանը վարում է խիստ նախաձեռնողական քաղաքականություն՝ Թուրքիային առաջ մղելով որպես որոշիչ դերակատար ու խաղացող:

Պուտինն, անշուշտ, հաշվի է նստում Էրդողանի ազդեցության մեծացման փաստի հետ, նա կգնա Թուրքիայի ու իր այդ քայլով ավելի կմեծացնի Էրդողանի կշիռը: Արևմուտքի հետ Պուտինի հարաբերությունների բարդացման ֆոնին Պուտինը որևէ առիթ բաց չի թողնում Անկարայի հետ շփումների մեջ մտնել:

Բայց, թերևս, Պուտինն էլ է գիտակցում, որ Էրդողանը ամենավճռական պահին «գցելու» է Ռուսաստանին, պաշտպանելով ՆԱՏՕ-ի շահերը, որպես այդ կառույցի անդամ:

Մետաքսյա Շալունց

Կարդալ ավելին

Տեսանյութեր

Տեսանյութ․ Փաշինյանը ուզում է պրծնել Արցախից․ Ալիևի «ապտակներին» չպատասխանելու պատճառը

66

By

Կարդալ ավելին

Տեսանյութեր

Տեսանյութ․ Միքայելյանի չափալախը կամ իրականությունը Մարուքյանի մասին

104

By

Կարդալ ավելին

Քաղաքականություն

«Բանակի 30-ամյակը չնշելու համար բոլորը քովիդ ընկան». Մհեր Մկրտչյան

124

By

«Բանակի 30-ամյակը չնշելու համար բոլորը քովիդ ընկան: Ավելի լավ է Բանակի համար: Մենք հիշում ենք էդ օրն ու հավատում, որ նորից Բանակ կունենանք: Իսկ դրանք (իրանց ներկայությամբ) մեկ անգամ ևս մեր Զինվորների Տոնը նվաստացնելու հնարավորություն չեն ունենա»:

Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ