Միացեք մեզ

Բլոգ

Դավիթ Արղամանյանն անգամ թմբուկը զարկում էր Նիկոլ Փաշինյանի ցուցումով

168
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Yerevan.today-ը գրում է. «Դատավոր Բորիս Բախշիյանին կալանավորելու միջնորդությունը մակագրվել է դատավոր Դավիթ Արղամանյանին։ Բորիս Բախշիյանը այն դատավորն է, որ ազատ է արձակել «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանին, Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին։

Երբ իշխանությունն ուզում է անպայման կալանավորել մեկին, ուրեմն գործը «պատահմամբ» մակագրում են այնպիսի դատավորների, որոնք ոչ մի պարագայում, ինչ փաստեր էլ լինեն, հակառակ որոշումը չի կայացնի։

Դավիթ Արղամանյանը անաչառ չէ ու երբեք չի եղել։

Ո՞վ է նա։ 2018 թվականի նոյեմբերի 24-ին, երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական երթ էր անում Երևանում, Արղամանյանը, ոչ ավել ոչ պակաս, հայտնի «դըմփ դըմփ հու»-ի թմբուկն էր զարկում։ Դրանից հետո նշանակվեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի օգնական։ 2021 թվականին էլ, էս կողմ էն կողմ չընկան, նշանակեցին դատավոր։

Օրերս երբ լրագրողները հարցրեցին, թե ո՞ր աժանիքի համար է նշանակվել դատավոր, չկարողացավ պատասխանել։ Դե երևի թմբուկի։

Դավիթ Արղամանյանի հայրը՝ Մհեր Արղամանյանը, դատավոր է վերաքննիչ քրեական դատարանում, 63 տարեկան է, 26 տարվա դատավոր։ Նա մի դատավոր է, որը իր վարույթում գտնվող գործերից մեկով բեկանել էր առաջին ատյանի դատարանի որոշումը և անձին կալանավորման որոշում կայացրել, իսկ որոշ ժամանակ անց գործը կարճվել էր՝ այդ անձի արարքում հանցակազմ չլինելու պատճառաբանությամբ։ Այսինքն՝ ակնհայտ անհիմն կալանավորում էր տվել։ Նա կալանք էր տվել հայտնի Մատաղիսի գործով անցնողներին, այնինչ վճռաբեկը գործը կարճեց։

Այս դատավորը մերժեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հայտնի գաղտնալսումների գործով տուժող ճանաչել այն դեպքում, երբ այդ ձայնագրությունների մեջ ասվում էր՝ «Ուզես-չուզես կալանք պտի տաս»։ Սա դատավոր է, որը անգամ նկատողություն է ստացել՝ աշխատավարձի մի մասի զրկմամբ։

Մհեր Արղամանյանն արդեն թոշակի տարիքում է, որդուն պատվիրակել է իր գործը։ Երևի «պտուղը ծառից հեռու չի ընկնում» սկզբունքով ընտրել են նրան։

Դավիթ Արղամանյանը 2018 թվականից ունի փաստաբանի արտոնագիր։ Նա ֆեյսբուքյան էջում մշտապես հանդես էր գալիս քաղաքական գրառումներով ու դատաիրավական համակարգի քննադատությամբ: «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատու էր կամ արտահաստիքային խորհրդատու է նաև հիմա: Դավիթ Արղամանյանը 2019 թվականին մասնակցում էր Ռոբերռտ Քոչարյանի դեմ ՀԱԿ-ի հավաքույթին։ 2019 թվականին, երբ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց դատարանի դռները շրջափակելու հակասահմանադրական գործողության մասին, իր ֆեյսբուքյան էջում Դավիթ Արղամանյանը տեղադրել էր բոլոր դատարանների հասցեները, որ գնան շրջափակեն։ Ու նա այժմ դատավոր է։

Նա չի կարող լինել անաչառ, քանի որ նա իշխանության աջակիցն է, նիկոլական է։

Ընդ որում, ուշագրավ է, որ հայր ու որդի դատավորներն ընդգծված վերաբերմունք ունեն իրենց գործընկերներ դատավորների վրա գործեր սարքելու վերաբերյալ։ Հիշում ենք, թե ինչ գրոհ սկսվեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ, քանի որ ուզում էին Գագիկ Ջհանգիրյանին դարձնել ԲԴԽ նախագահ։ Վարդազարյանին ներգրավեցին մեղադրյալ, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, բավարարեց Ռուբեն Վարդազարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշման դեմ բողոքը, իսկ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մհեր Արղամանյանի նախագահությամբ, բեկանեց այդ դատական ակտը՝ բավարարելով դատախազության ներկայացրած բողոքը։

«Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մհեր Արղամանյանի որոշումը գին ունի և այդ գինը վճարվել է՝ պարոն Արղամանյանի որդին դատավոր է դառնում»,- հայտարարեց Ռուբեն Վարդազարյանը։

Դատավոր հոր ջահել դատավոր որդին, փաստորեն, մասնակցում է դատարանների հերն անիծելու արշավին՝ փորձելով թողնել միայն Նիկոլ Փաշինյանի ձևակերպմամբ՝ «վնգստացող» դատավորների։

2018 թվականի նոյեմբերին ՔՊ երթի ժամանակ Դավիթ Արղամանյանը թմբուկ էր զարկում։ Եթե նայեք տեսանյութը, անգամ սովորական թմբուկի վրա չափով հարվածները նա զարկում էր Նիկոլ Փաշինյանի ցուցումով»։

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բլոգ

Ո՞ր պետություններն են անհետանալու քարտեզի վրայից 2022թ․

418

By

Կարդալ ավելին

Բլոգ

Սպասվում է հերթական էլիտար հարսանիքը. լուսանկարներ

160

By

Գործարար Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Լուսին Ալեքսանյանը, երեկ ամուսնության առաջարկություն է ստացել սիրելիից։ Այս մասին Ինստագրամի իր էջում հայտնել է Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը։

Փեսացուն անակնկալ առաջարկություն է արել Լուսինին՝ հրավիրելով նրան գաղտնի կազմապերպված խնջույքի վայր։

Կարդալ ավելին

Բլոգ

Ռուսաստանը գուցե պատժամիջոցներ է սահմանել Բայդենի հանգուցյալ հոր դեմ․ Սպիտակ տան խոսնակ

232

By

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին ասել է, որ Ռուսաստանի իշխանությունները գուցե պատժամիջոցներ կկիրառեն ոչ թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, այլ նրա մահացած հոր նկատմամբ՝ նրա ազգանվան սխալ գրության պատճառով։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, հայտնում է The Recount-ը։

«Նախ նշեմ, որ նախագահի պաշտոնական անունը Բայդեն կրտսեր է, ուստի հնարավոր է, որ նրա հոր նկատմամբ են պատժամիջոցներ սահմանել, թող նա հանգիստ հանգչի»,- նշել է բանախոսը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության պատժամիջոցների ցուցակում ներառված են ամերիկացի քաղաքական գործիչների և պետական ​​պաշտոնյաների, որոնց արգելվում է մուտք գործել Դաշնության տարածք: Նրանց թվում է Բայդենը՝ «Ջոզեֆ Ռոբինետ Բայդենը», սակայն չի նշվում՝ կրտսե՞ր, թե՞ ավագ։

Կարդալ ավելին

Բլոգ

Ուկրաինական հեռուստաալիքի հաղորդավարը կոչ է արել ցեղասպանություն իրականացնել ռուսների նկատմամբ

490

By

Ուկրաինական հեռուստաալիքի հաղորդավար Ֆախրուդին Շարաֆմալը եթերում մեջբերել է նացիստ հանցագործ Ադոլֆ Էյխմանի՝ երեխաների ոչնչացման մասին խոսքերը և ընդգծել, որ հավատարիմ է մնում նրան։ 

«Մեզ հաղթանակ է պետք. եթե դրա համար մենք պետք է վերացնենք ձեր բոլորի ընտանիքները, ես կլինեմ առաջիններից մեկը, ով կանի դա: Փա՛ռք ազգին։ Մենք հուսով ենք, որ այնպիսի ժողովուրդ, ինչպիսին Ռուսաստանը և ռուսներն են, այլևս երբեք չեն մնա այս երկրի վրա»,- ասել է նա եթերում

Կարդալ ավելին

Բլոգ

«ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը պատասխանել ա հայերին հուզող հարցին, թե ինչու Հայաստանի դավաճանին չեն վերացնում»

356

By

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը պատասխանել ա հայերին հուզող հարցին, թե ինչու Հայաստանի դավաճանին չեն վերացնում։

CBS-ի հետ զրույցում ամերիկյան պրոպագանդայի լրագրողը էթիկայից զուրկ հարց ա տվել, թե ի՞նչ կլինի, եթե Զելենսկիին Ռուսաստանը սպանի։ Բլինքենն էլ պատասխանել ա․
«Զելենսկիին փոխելու սցենար կա»։ Ավելի մանրամասն իհարկե չի ասել։

Բայց պարզ ա չէ՞, որ էդպիսի սցենարներ ռուսական բազա ունեցող Հայաստանի համար էլ ունեն։ Եվ այդ դեպքում ծրագրի իրականացման բաղկացուցիչ մաս են կազմում, օրինակ, Ազատություն ռադիոկայանը և մնացած դանիել ստեփանի սաքունցները։ Ուրեմն, եթե ուզում ես վերացնես դավաճանությունը, ապա վերատադրման սցենարին տիրապետելով է դա հնարավոր։

Նաև պարզ ա, որ խոսքը Զելենսկիին ա ուղղված՝ նայի հանկարծ ալիքից դուրս չգաս, թե չէ ձևերն ունենք, թե ոնց ենք քեզ փոխելու։ Ռուսաստանի հետ բանակցողին` Դենիս Կիրիևին արդեն սպանել են»։

Կարդալ ավելին

Facebook

Հասարակություն1 ամիս առաջ

Տեսանյութ․ Երկու տղամարդ խոսում են 12-ամյա երեխայի բռնաբարելու մասին

Քաղաքականություն1 ամիս առաջ

Տեսանյութ. Փաշինյանը 2,6 միլիարդ կստանա, եթե ռուսական ռազմաբազան հանի Հայաստանից․ գլխավոր նպատակը հայտնի է

Քաղաքականություն1 ամիս առաջ

Տեսանյութ. Ցեղասպանության թանգարանից կարևոր փաստաթղթեր են կորել․ այդ քրեկան գործով անցել են Արարատ Միրզոյանը

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Փաշինյանն ու իր տասնյակ թիմակիցներ եղել են ԱԱԾ գործակալներ․ Համբարձումյանն ու Վանեցյանը պետք է խոսեն

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Լավրովը Միրզոյանին ասեց, որ իրենց հետաքրքիր չէ, թե Բրյուսելում ինչ են պայմանավորվել․ Մոսկվան կոշտ է արձագանքում

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Էդմոն Մարուքյանը համարու՞մ է, որ ինքը «թուրքից չի տարբերվում»

Բլոգ2 ամիս առաջ

Ո՞ր պետություններն են անհետանալու քարտեզի վրայից 2022թ․

Ամենադիտվածներ