Միացեք մեզ

Քաղաքականություն

Գարո Փայլանը հավատում է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսության համար հնարավորություն կա. azatutyun.am

242
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Թուրքիայի խորհրդարանի հայազգի պատգամավոր Գարո Փայլանը հավատում է, որ երկխոսության համար հնարավորություն կա Հայաստանի և Թուրքիայի միջև` չնայած եղած տրավմաներին: «Բայց սարսափելի պատերազմներից հետո ազգերը մտածում են խաղաղության, հաշտեցման կամ կարգավորման մասին», — «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ ասաց նա։

Թուրքիայի նախագահն այսօր հայտարարել է, թե Հայաստանի վարչապետն իրեն հանդիպման առաջարկ է արել, ըստ Էրդողանի, հանդիպման առաջարկն իրեն փոխանցվել է Վրաստանի վարչապետի միջոցով, ում Փաշինյանը հանդիպել էր մոտ տասն օր առաջ, երբ պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան։

Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.

«Ազատություն». — Պարո՛ն Փայլան, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը մի շարք հանրային հայտարարություններով է հանդես եկել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման վերաբերյալ։ Նա համարում է, որ երկու երկրների միջև երկխոսության հնարավորություն կա։ «Մենք կարող ենք աշխատել մեր հարաբերությունները աստիճանաբար կարգավորելու համար Հայաստանի կառավարության հետ, որ հայտարարել է իր պատրաստակամությունը` շարժվել այս ուղղությամբ», — ասել է նա։

Միևնույն ժամանակ լսել ենք, որ վարչապետ Փաշինյանը Թուրքիայի հետ երկխոսություն սկսելու պատրաստակամություն հայտնեց։ Ի՞նչ եք կարծում՝ երկխոսության համար հնարավորություն կա՞։

Գարո Փայլան. – Այո, կարծում եմ, որ երկխոսության համար հնարավորություն կա։ Չնայած անցած տարվա տրավմաներին, երկրների միջև եղած բոլոր խնդիրներին, կարծում եմ, որ կա հնարավորության պատուհան: Անցյալ տարի մենք տեսանք սարսափելի պատերազմ ու կրեցինք սարսափելի տրավմաներ, բայց սարսափելի պատերազմներից հետո ազգերը մտածում են խաղաղության, հաշտեցման կամ կարգավորման մասին։ Երբեմն դա տեղի է ունենում։ Ու սա հնարավորության պատուհան է Թուրքիայի և Հայաստանի համար։

Ես հավատում եմ, որ մեր քաղաքական վերնախավը` Թուրքիայի իշխանությունները մտածում են հարաբերությունները կարգավորելու մասին, որովհետև դրա համար կա երկու պատճառ։ Առաջինը` Ռեջեփ Թայիփ Էրդողանին պետք է ասել արևմտյան երկրներին, որ նա դեռ առաջնորդ է, ով մտածում է խաղաղության մասին։ Երկրորդ պատճառը հետևյալն է` նա մտածում է միջին ասիական երկրների հետ տնտեսական հարաբերություններ զարգացնելու և դեպի Ադրբեջան ու այլ երկրներ ճանապարհներ կառուցելու մասին։ Դրա համար նրան անհրաժեշտ է [Հայաստանի հետ] հարաբերությունների կարգավորում։

«Ազատություն». — Հիմա Դուք փորձում եք ասել, որ Թուրքիայի խորհրդարանում, քաղաքական շրջանակներում ավելի շատ են սկսել մտածել Հայաստանի առջև բացվելու մասին, սահմանները բացելու, երկխոսություն սկսելու մասին։ Արդյո՞ք ավելի շատ քաղաքական գործիչներ են խոսում Հայաստանի հետ հաշտեցման մասին։ Այդպե՞ս է:

Գարո Փայլան. — Այո, իրավիճակը հիմա այսպիսին է։ Ես խոսում եմ ոչ միայն իշխող կուսակցության հետ, ես խոսում եմ նաև ընդդիմադիր հատվածի հետ։ Բոլոր կուսակցությունները այժմ հանդես են գալիս հօգուտ կարգավորման։ Չեմ կարող ասել հօգուտ խաղաղության, բայց առնվազն կարող եմ ասել, որ հօգուտ կարգավորման։ Պատերազմից հետո մենք կարող ենք ինչ-որ հաշտեցման հասնել Հայաստանի հետ։ Ես հավատում եմ։ Սա հնարավորության պատուհանն է։

Մենք` որպես հայեր, պետք է մտածենք դրա մասին, մտածենք հաշտեցման մասին։ Ես գտնում եմ, որ բոլոր հայերը, այդ թվում և ես, անաչառ չենք Էրդողանի ու Թուրքիայի արածների պատճառով, և մենք անաչառ չլինելու իրավունք ունենք։ Բայց եթե լինի Թուրքիայից եկող կամք, եթե Թուրքիան ուզենա բացել սահմանները և լավ հարաբերություններ ունենալ Հայաստանի հետ, եթե ուզենա հարաբերությունների կարգավորման գործընթաց ունենալ, մենք պետք է դրա մասին մտածենք, մտածենք, թե ինչպես արձագանքել։ Սա է հարցը։

Եթե Թուրքիան ուզենա, իսկ հիմա մենք գիտենք, որ նա ուզում է, եթե նրանք ինչ-որ քայլեր անեն, ասենք, մտածեն առաջիկա ամիսներին սահմանը բացելու մասին, ինչպես ենք մենք արձագանքելու նման քայլերին։ Սա է հարցը։ Կարծում եմ, որ բոլոր հայերը, հայկական աշխարհը պետք է մտածեն դրա մասին, պետք է մտածեն` ինչպես արձագանքել նման կարգավորման գործընթացին։

https://www.azatutyun.am/a/31467916.html

Քաղաքականություն

«5165»-ը պայքարը չի շարունակի «Ազատագրական շարժման» հետ. առանձին են գործելու, հանդիպելու են տարբեր ուժերի հետ

308

By

Մեկշաբաթյա մեր ընդվզումն ու բողոքի ակցիան մեզ՝ «5165» շարժման, համար ավարտվեց այսօրվա ուխտագնացությամբ՝ դեպի Էջմիածին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «5165» շարժման առաջնորդ Կարին Տոնոյանը՝ տեղեկացնելով, որ իրենց գործունեությունն առանձին են այսուհետ ծավալելու:

«Մեկշաբաթյա մեր ընդվզումն ու բողոքի ակցիան մեզ՝ «5165» շարժման, համար ավարտվեց այսօրվա ուխտագնացությամբ՝ դեպի Էջմիածին (ցավոք, հիվանդության պատճառով ես անձամբ մասնակցել չկարողացա): Վաղվանից «Ազատագրական շարժումը» կշարունակի պայքարի իր ճանապարհը, որում նրան հաջողություն ենք մաղթում, իսկ «5165» շարժումը կմտնի պայքարի նոր փուլ՝ համազգային համախմբման գործընթացով բաց հանդիպումներ կազմակերպելով քաղաքական և հասարակական բոլոր ուժերի հետ, մեծ հույսով, որ պիտի կարողանա համախմբել այն ուժերին, որոնք հանուն Հայի և Հայաստանի պատրաստ կլինեն մի կողմ թողնել իրենց խմբային կամ անհատական ամբիցիաները և ձևավորել առաջնորդական այն ուժը, որը հստակ ծրագրով Հայաստանը կհանի այս խորը փոսից:

Ի՞նչ է պետք- հստակ նպատակ, այդ նպատակին հասնելու ծրագիր և կամք, բոլորն էլ ունենք, և եթե անգամ չհաջողվի համախմբել շատ ուժերի, ապա մենակ դուրս կգանք պայքարի, դրա կամքն էլ ունենք:

Մի ցավալի բան միայն անպայման պիտի նշեմ- այս ճանապարհին ում կողքը կանգնեցինք, ասացին՝ գործ չունեք, իրենք ուրիշ տեղից են ուղղորդվում, ում հետ բարևեցինք, ասացին՝ զգույշ, եկել են ձեզ փչացնելու…համոզված եմ նույնը բոլորին են ասում, և այսպես պիտի վախեցած ապրե՞նք, միթե մեր Երկրում չկա ազատ կամքի տեր ժողովուրդ, պարզապես մարդիկ, որոնց համար ամենաթանկը Հայրենիքն է, համոզված եմ՝ կա:

Իսկ ուղղորդվող ուժերից մենք չենք վախենում, քանզի հնարավոր չէ ուղղորդել այն ուժը, որին արդեն ուղղորդում են Հայրենիքի ցավը, մեր Երկինք բարձրացած որդիներն ու Աստված:

Հենց այս երեք հոգևոր ուժերն էլ կօգնեն մեզ մասնատված ամբոխից նորից դառնալ ժողովուրդ ու բռունցքված ազգ»,- գրել է Տոնոյանը:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Հայաստանի վարչապետը, Ռուսաստանի նախագահն ու Ադրբեջանի նախագահը համատեղ հայտարարություն են ընդունել

390

By

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հանդիպման արդյունքներով ընդունել են համատեղ հայտարարություն: Դրանում, մասնավորապես, նշված է.

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության վարչապետ Ն.Վ․Փաշինյանը, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Ի.Հ. Ալիևը և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վ.Վ․Պուտինը, 2021թ. նոյեմբերի 26-ին հանդիպեցինք Սոչի քաղաքում և քննարկեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության` Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման իրագործման, ինչպես նաև 2021թ. հունվարի 11-ի՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերն ապաշրջափակելու մասին հայտարարության կատարման ընթացքը:

Վերահաստատեցինք 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարությունների բոլոր դրույթների հետագա, հետևողական իրականացման և անվերապահ պահպանման հանձնառությունը՝ ի շահ Հարավային Կովկասի կայունության, անվտանգության և տնտեսական զարգացման։ Պայմանավորվեցինք ակտիվացնել համատեղ ջանքերը՝ ուղղված 2020թ. նոյեմբերի 9-ի և 2021թ. հունվարի 11-ի հայտարարություններից բխող մնացած խնդիրների շուտափույթ լուծմանը։

Նշեցինք Ռուսական խաղաղապահ առաքելության կարևոր ներդրումը տարածաշրջանում իրավիճակի կայունացման և անվտանգության ապահովման գործում։

Պայմանավորվեցինք ադրբեջանա-հայկական սահմանին կայունության և անվտանգության մակարդակը բարձրացնելուն ուղղված քայլեր ձեռնարկել և գործընթացը մղել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի դելիմիտացիայի և այդուհետ դեմարկացիայի հարցերով երկկողմ՝ կողմերի հայտի հիման Ռուսաստանի Դաշնության խորհրդատվական մասնակցությամբ հանձնաժողովի ստեղծման ուղղությամբ։

Բարձր գնահատեցինք 2021թ. հունվարի 11-ի հայտարարության համաձայն ստեղծված՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերի համատեղ նախագահությամբ գործող տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։ Ընդգծեցինք տարածաշրջանի տնտեսական ներուժը բացահայտելու համար կոնկրետ ծրագրերի հնարավորինս արագ մեկնարկի անհրաժեշտությունը։

Ռուսաստանի Դաշնությունն այսուհետ ևս կշարունակի ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն` Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունների կարգավորման, ադրբեջանցի և հայ ժողովուրդների միջև վստահության մթնոլորտի ձևավորման, ինչպես նաև տարածաշրջանում բարիդրացիական հարաբերությունների ստեղծման նպատակով»:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Ավարտվել է Պուտին-Ալիև-Փաշինյան հանդիպումը

332

By

Ավարտվել են Պուտինի, Ալիևի և Փաշինյանի եռակողմ բանակցությունները։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի։

Հանդիպումը տևել է մոտ 3 ժամ։«Պուտինը, Ալիևն ու Փաշինյանը մամուլի համար հայտարարություն են արել, այն շուտով հասանելի կլինի լրագրողների համար»,- հայտնել Է Պեսկովը։

Եռակողմ հանդիպումից հետո տեղի է ունենում Պուտին-Փաշինյան առանձնազրույցը։

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Ղարաբաղում ապագա խաղաղ կյանքի համար պայմաններ են ստեղծվում. Վլադիմիր Պուտին

300

By

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ամենամեծ ձեռքբերումներից մեկն է համարում այն, որ տարածաշրջանում լայնածավալ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում:

«Այս ընթացքում, իսկապես, քիչ բան չի արվել: Ցավոք, դեռևս ոչ բոլոր հարցերն են լուծված: Գիտեմ նաև սահմանին տեղի ունեցած միջադեպերի մասին, ողբերգական միջադեպերի, երբ երկու կողմից մարդիկ են զոհվում, վիրավորում են ստանում: Այդ ամենը մեր կողմից հատուկ ուշադրության պետք է արժանանա: Ըստ էության, հենց դրա համար էլ մենք այսօր հավաքվել ենք, որպեսզի խուսափենք նմանատիպ միջադեպերից ապագայում: Բայց ընդհանուր առմամբ, այդուհանդերձ, մեկ տարվա ընթացքում քիչ բան չի արվել: Առաջին հերթին՝ լայնածավալ ռազմական գործողություններ տեղի չեն ունենում, ինչն ինքնին արդեն լավ է: Այս ընթացքում մեր աջակցությամբ համատեղ աշխատանք է իրականացվել փախստականներին վերադարձնելու նպատակով, 53 հազար փախստական արդեն վերադարձել են իրենց մշտական բնակության վայրերը: Ստեղծված է լավ մշտադիտարկող խումբ, աշխատում է խաղաղապահ զորամիավորումը և որքան ես եմ հասկանում, երկու կողմերի գնահատմամբ, արժանապատվորեն է աշխատում՝ ապահովելով մարդկանց համար կյանքի անվտանգ պայմանները: Աշխատում է նաև ռուս-թուրքական դիտարկման կենտրոնը: Բայց ամենակարևորը այն է, որ պայմաններ են ստեղծվում ապագա խաղաղ կյանքի համար: Ահա, թե ինչն է կարևոր»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ընդգծել է Պուտինը:

ՌԴ նախագահը հիշեցրել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ գործում է եռակողմ աշխատանքային խումբ, որը զբաղվում է տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերով:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ հանդիպումից հետո ՌԴ նախագահն անվտանգության խորհրդի նիստ կանցկացնի

478

By

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 26-ին ՌԴ Անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ օպերատիվ խորհրդակցություն կանցկացնի: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Արդեն երեկոյան՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ երկխոսության ավարտից հետո, ՌԴ նախագահ Պուտինը անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ խորհրդակցություն անցկացնելու մտադրություն ունի»,- ասել է Պեսկովը:

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ