Միացեք մեզ

Մշակույթ

Բուսաբանական այգում լինելու է Արցախյան պատերազմներում զոհվածների հիշատակը հավերժացնող մեծ անտառ-պուրակ

654
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Երեւանի Բուսաբանական այգում լինելու է Արցախյան բոլոր մարտերում զոհվածների հիշատակը հավերժացնող մեծ անտառ-պուրակ: Այս մասին այսօր Երեւանի ավագանու նիստում հարցուպատասխանի ընթացքում հայտարարեց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ պատասխանելով «Իմ Քայլը» խմբակցության անդամ Սաթենիկ Մկրտչյանի հարցին:

Մկրտչյանը նախ հայտնեց, որ զինվորների հիշատակը հավերժացնող ընդհանուր հուշակոթողի համար վերջին շրջանում շատ են իրենց դիմում տարբեր քաղաքացիներ, այդ թվում՝ զոհերի ընտանիքի անդամներ: «Գիտեմ, որ ընթանում են որոշակի աշխատանքեր, բայց ուզում եմ, որ հանրությունը գոնե թռուցիկ նախապես իմանա իրականացվելիք աշխատանքների մասին»,-ասաց Մկրտչյանը:

Քաղաքապետն էլ արձագանքելով նրան՝ հաստատեց, որ նման գործընթաց է սկսվել, անգամ մեծ ծավալի աշխատանք է կատարվել: «Արդեն նախագիծը կա: Խոսքը անտառ-պուրակի մասին է, որը պետք է լինի Երեւանի տարածքում՝ Բուսաբանական այգու հատվածում »,- մանրամասնեց Հայկ Մարությանը:

Քաղաքապետը նաեւ հայտնեց, որ մտահղացումը եկել է համատեղ՝ զոհված զինծառայողների ծնողների, նրանց հարազատենրի եւ այդ հարցերով մտահոգված մի շարք քաղաքացիների հետ քննարկումների արդյունքում:

Ծրագիրն իրականացվելու է ՀՀ Կառավարության հետ համատեղ: Աշխատանքները մի քանի ամիս առաջ են մեկնարկել:

Նյութի աղբյուրը` armtimes.com

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հասարակություն

«Կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասերն ու դա անում էին բաց դեմքերով». Իտալիայի Rai 1 ՀԸ-ն ֆիլմը` պատերազմի մասին

800

By

Իտալիայի Rai 1 հեռուստաընկերության բարձր պրոֆեսիոնալ հայտնի լրագրող Ստեֆանիա Բատիստինին (Stefania Battistini) ծավալուն ֆիլմ է պատրաստել, և հեռուստաընկերությունը ցուցադրել է ֆիլմը, որ վերաբերում է անցյալ տարվա արցախյան պատերազմին, պատճառներին ու հետևանքներին:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ադրբեջանական զինծառայողները կատարել են վայրագություններ՝ հայերի գլխատման դեպքեր, կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասերն ու դա անում էին բաց դեմքերով՝ վստահ լինելով, որ չեն պատժվելու: Այնուհետև, նրանք այդ մասին տեսանյութերը կամ լուսանկարները տարածում էին սոցիալական ցանցերում՝ հակական միջավայրում տարածելով բռնության տեսարաններ, իսկ իրենց մոտ արժանանում խրախուսանքի: 

Պատերազմի ժամանակ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործվել են ջիհադիստներ ու ահաբեկիչներ, կիրառվել են քիմիական էլեմենտներ պարունակող (ենթադրաբար՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող) զենքեր: 

Պատերազմական այս հանցանքները, դաժանությունները ծնելու են նոր՝ ավելի ծանր հանցանքներ դրանք կազմակերպողների ու կատարողների անպատժելիության դեպքում: 

Ինքս ֆիլմում խոսել եմ նաև պատերազմի ժամանակ մարդու իրավունքների խախտումների մասին, ցույց եմ տվել պատերազմական հանցանքների ապացույցները: Խոսել եմ նաև միջազգային կառույցների խիստ անհամաչափ արձագանքի մասին, ինչպես նաև այն մասին, որ այս ամենը հանգեցրել է էթնիկ զտումների Արցախում, ցեղասպան քաղաքականության հետևանք է:
Մեկ ժամանոց տեսաֆիլմի մի հատվածը ներկայացնում ենք թարգմանությամբ»,- գրել է նա:

Կարդալ ավելին

Հասարակություն

Թբիլիսիի Ազատության հրապարակում կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության մասին ցուցահանդես

404

By

Նոյեմբերի 13-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում «Րաֆֆի» ուսանողական միության կողմից կազմակերպվել էր նկարների ցուցահանդես՝ «1915-2021 թվականների Հայոց մշակութային ցեղասպանություն» խորագրով։

Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից՝ նշելով, որ ցուցահանդեսին ներկայացված էին Հայոց ցեղասպանության տարիներին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Նախիջևանում և Արցախում վանդալիզմի ենթարկված հայկական մշակութային կոթողների նկարներ։

Կարդալ ավելին

Մշակույթ

Թշնամին ավերել է Մադաթաշենի դպրոցը, մշակույթի տունը, հուշարձանը, վնասել Սբ․ Աստվածածին եկեղեցին

592

By

Թշնամին ավերել է Մադաթաշեն գյուղի դպրոցը, մշակույթի տունը, հուշարձանն ու վնասել Սբ․ Աստվածածին եկեղեցին ։Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

 
«Ըստ  2021 թվականի հոկտեմբերի 10-ի  արբանյակային լուսանկարների՝ թշնամին քանդել է Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը  և հասել դպրոցին կից եկեղեցու պատին, որը, փաստորեն վտանգի տակ է։  Դպրոցը 2015 թվականից վերանվանվել էր «Մադաթաշեն» դպրոց ՊՈԱԿ, որի շենքում  էին  տեղակայված նաև  գյուղի գյուղապետարանն ու մշակույթի տունը։
 
Եկեղեցու կողքին կար Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշարձան, որը թշնամին նույնպես ոչնչացրել է գյուղի օկուպացիայից անմիջապես հետո։ Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութում ակնհայտ երևում է, թե ինչպես է զինված ադրբեջանցի զինվորականը ջարդում, քանդում և ավերում արցախյան ազատամարտի հերոսների հուշարձանը, կոտրում նրանց նկարներն ու հրճվանքով լուսանկարվում ավերված մշակութային ժառանգության ֆոնին։  Հավելենք, որ մինչ ադրբեջանական օկուպացիան արված տեսանյութը փաստում է, որ կանգուն  էին դպրոցն ու նրան կից հուշարձանը։
 
Մադաթաշեն գյուղի պատմությունը սկսվում  է 17-րդ դարի կեսերից, իսկ անունը ստացել է ռուսական բանակի գեներալ Վալերիան Մադաթովի անունից, ում անասնագոմերը հենց այս տարածքում էին գտնվում։ Գյուղական համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության հարավային հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 50 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 24 կմ հեռավորութան վրա։ Գյուղի  Սբ. Աստվածածին եկեղեցի  կառուցվել է 1904 թվականին։ Եկեղեցու պատը վնասված էր, տանիքը՝ նույնպես։
 
Մադաթաշենի դպրոցը, մշակույթի տունն ու եկեղեցին ադրբեջանական նոր ճանապարհաշինության ուղղության մեջ չեն մտնում և չի բացառվում, որ մշակութային արժեքների ավերման հետևանքով ստացված շինաքարերը ճանապարհների հենապատերի համար են օգտագործվում»։
 
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org-ի  արձագանքը՝ սկզբնաղբյուր կայքում։ 

https://lurer.com/?p=439975&l=am

Կարդալ ավելին

Մշակույթ

Ամարասի վանական համալիրի վրայից իջեցվել է Արցախի դրոշը

638

By

Կարդալ ավելին

Մշակույթ

Վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Ողջաբերդում․ֆոտո

540

By

Վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Ողջաբերդում՝ Չարենցի Կամար հուշարձանի վրա անհայտ անձանց կողմից արվել են գրություններ։

Հարգելի հայրենակիցներ նմանատիպ գործողությունները խստիվ արգելվում են,պատմական ժառանգության պահպանումը բոլորիս պարտքն է։

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ