Միացեք մեզ

Բլոգ

Բատկան Փաշինյանի Հայաստանի մասին ասել է այն, ինչ, շատերը մտածում են, բայց լռում են

260
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Վլադիմիր Սոլովյովին տված հարցազրույցում կարծիք է հայտնել, որ Բելառուսի և Ռուսաստանի Միութենական պետությանը կարող են միանալ հետխորհրդային տարածության նաև այլ հանրապետություններ, և մեծ հավանականությամբ՝ Հայաստանը, որովհետև «ոչ մեկին պետք չէ»: «Դե, Հայաստանը գնալու տեղ չունի: Կարծում եք նրանք ինչ-որ մեկին պե՞տք են: Նրանք դա տեսան: Նիկոլ Վովաևիչը դա տեսավ: Ադրբեջանը ինչ-որ կերպ դուրս է գալիս այդ խմբից, քանի որ մենք էլ ենք շատ սխալներ գործել: Առանձին թեմա է: Անտեղ Թուրքիան, իհարկե շատ լուրջ աջակցություն է ցուցաբերում Ադրբեջանին: Թուրքիայով են անցնում գազը, նավթը: Իսկ Թուրքմենստանը, Ուզբեկստանը և Տաջիկստանը, կարծում եմ, անհրաժեշտությունից, առաջին հերթին տնտեսական (անհրաժեշտությունից-խմբ.) դրդված, նույնպես կմիանան»,- ասել է Լուկաշենկոն: Նա նաև նշել է, որ դրան կմիանա նաև Ղազախստանը, որի համար «լավ դաս եղավ», իսկ Ուկրաինան, եթե «սխալներ չգործենք» 15 տարվա կտրվածքով նույնպես կիմանա:

Այսօր արդեն խորհրդարանում իշխանական պատգամավորները Լուկաշենկոյի «պորտը տեղն են դնում»… Մեկը՝ անընդունելի է համարում, որ Հայաստանի վերաբերյալ նման տոնով է խոսում Հայաստանի դաշնակից երկրի ղեկավարը, մի երկիր, որը վերջերս Ղազախստանում տեղի ունեցած դեպքերի օրերին կազմակերպեց ՀԱՊԿ-ի արագ արձագանքը:

Իշխանական Հովիկ Աղազարյանն էլ Լուկաշենկոյին որոշել է այսպես «դաստիարակել». «Լուկաշենկոները և Մարգարիտա սիմոնյանները իրենց գործունեությամբ արջի ծառայություն են մատուցում ՌԴ-ի իշխանություններին: Լավ կլինի Լուկաշենկոն այդպիսի գնահատականներ տալուց առաջ մի հատ իր Մինսկի օդանավակայանը մտնի, որը ավելի շատ հիշեցնում է խոզանոց»:

Դե ինչ, Փաշինյանականները պատասխանեցին Բատկային, հիմա Լուկաշենկոն, հավանաբար, «դարդից» չգիտի գլուխը որ կողմ փախցնի…

Եվ ի՞նչ, Լուկաշենկոյի բավական կոպիտ որակումների բովանդակությունն այն չէ՞, ինչի մասին մեր երկրի ներսում մեր երկրի քաղաքացիներն էլ են մտածում…

Կամ, Հայաստանի մյուս գործընկեր պետությունների ղեկավարները, պաշտոնյաները, կամ կառույցների աշխատակիցները նույն կերպ չե՞ն մտածում Հայաստանի մասին… Նրանք չեն ասում այն, ինչ ասել է Լուկաշենկոն, բայց որևէ մեկը կասկածում է, որ Հայաստանն այսօր Փաշինյանի իշխանության օրոք հայտնվել է հենց այս վիճակում:

Իսկ թե Հայաստանը կարո՞ղ է մաս կազմել Ռուսաստան-Բելառուս միութենական պետությանը, հարցին, միանշանակ կարելի է պատասխանել, որ եթե Փաշինյանն իր իշխանությունը պահպանելու հարցում միակ ելք տեսնի այդ ճանապարհը, Հայաստանն այդ ուղով էլ կտանի: Դրանում կասկած կարելի է չունենալ: Նա աշխարհաքաղաքական բոլոր կենտրոններին պատրաստ է ծառայել, միայն թե իր իշխանությանը ոչինչ սպառնա…

Այնպես որ, այո՛, Բելառուսի նախագահի հայտարարությունները Հայաստանի համար վտանգավոր են, որովհետև ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի շրջանակներում Հայաստանի դաշնակից ներկայացող Բելառուսը ոտնձգություն է անում ՀՀ ինքնիշխանության նկատմամբ, բայց Լուկաշենկոն ասել է այն, ինչի մասին մտածում են շատերը, բայց չեն ասում:

Ամբողջ խնդիրն այն է, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը չի անում քայլեր, որոնք այլոց Հայաստանի մասին թույլ կտան մտորել փոքր-ինչ այլ կերպ…

Մետաքսյա Շալունց

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բլոգ

Ո՞ր պետություններն են անհետանալու քարտեզի վրայից 2022թ․

422

By

Կարդալ ավելին

Բլոգ

Սպասվում է հերթական էլիտար հարսանիքը. լուսանկարներ

164

By

Գործարար Սամվել Ալեքսանյանի դուստրը՝ Լուսին Ալեքսանյանը, երեկ ամուսնության առաջարկություն է ստացել սիրելիից։ Այս մասին Ինստագրամի իր էջում հայտնել է Ալեքսանյանի կինը՝ Շողերինա Մկրտչյանը։

Փեսացուն անակնկալ առաջարկություն է արել Լուսինին՝ հրավիրելով նրան գաղտնի կազմապերպված խնջույքի վայր։

Կարդալ ավելին

Բլոգ

Ռուսաստանը գուցե պատժամիջոցներ է սահմանել Բայդենի հանգուցյալ հոր դեմ․ Սպիտակ տան խոսնակ

236

By

Սպիտակ տան մամուլի խոսնակ Ջեն Փսակին ասել է, որ Ռուսաստանի իշխանությունները գուցե պատժամիջոցներ կկիրառեն ոչ թե ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի, այլ նրա մահացած հոր նկատմամբ՝ նրա ազգանվան սխալ գրության պատճառով։ Այս մասին նա հայտարարել է ճեպազրույցում, հայտնում է The Recount-ը։

«Նախ նշեմ, որ նախագահի պաշտոնական անունը Բայդեն կրտսեր է, ուստի հնարավոր է, որ նրա հոր նկատմամբ են պատժամիջոցներ սահմանել, թող նա հանգիստ հանգչի»,- նշել է բանախոսը։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության պատժամիջոցների ցուցակում ներառված են ամերիկացի քաղաքական գործիչների և պետական ​​պաշտոնյաների, որոնց արգելվում է մուտք գործել Դաշնության տարածք: Նրանց թվում է Բայդենը՝ «Ջոզեֆ Ռոբինետ Բայդենը», սակայն չի նշվում՝ կրտսե՞ր, թե՞ ավագ։

Կարդալ ավելին

Բլոգ

Ուկրաինական հեռուստաալիքի հաղորդավարը կոչ է արել ցեղասպանություն իրականացնել ռուսների նկատմամբ

490

By

Ուկրաինական հեռուստաալիքի հաղորդավար Ֆախրուդին Շարաֆմալը եթերում մեջբերել է նացիստ հանցագործ Ադոլֆ Էյխմանի՝ երեխաների ոչնչացման մասին խոսքերը և ընդգծել, որ հավատարիմ է մնում նրան։ 

«Մեզ հաղթանակ է պետք. եթե դրա համար մենք պետք է վերացնենք ձեր բոլորի ընտանիքները, ես կլինեմ առաջիններից մեկը, ով կանի դա: Փա՛ռք ազգին։ Մենք հուսով ենք, որ այնպիսի ժողովուրդ, ինչպիսին Ռուսաստանը և ռուսներն են, այլևս երբեք չեն մնա այս երկրի վրա»,- ասել է նա եթերում

Կարդալ ավելին

Բլոգ

«ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը պատասխանել ա հայերին հուզող հարցին, թե ինչու Հայաստանի դավաճանին չեն վերացնում»

356

By

Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․  «ԱՄՆ պետքարտուղար էնթոնի Բլինքենը պատասխանել ա հայերին հուզող հարցին, թե ինչու Հայաստանի դավաճանին չեն վերացնում։

CBS-ի հետ զրույցում ամերիկյան պրոպագանդայի լրագրողը էթիկայից զուրկ հարց ա տվել, թե ի՞նչ կլինի, եթե Զելենսկիին Ռուսաստանը սպանի։ Բլինքենն էլ պատասխանել ա․
«Զելենսկիին փոխելու սցենար կա»։ Ավելի մանրամասն իհարկե չի ասել։

Բայց պարզ ա չէ՞, որ էդպիսի սցենարներ ռուսական բազա ունեցող Հայաստանի համար էլ ունեն։ Եվ այդ դեպքում ծրագրի իրականացման բաղկացուցիչ մաս են կազմում, օրինակ, Ազատություն ռադիոկայանը և մնացած դանիել ստեփանի սաքունցները։ Ուրեմն, եթե ուզում ես վերացնես դավաճանությունը, ապա վերատադրման սցենարին տիրապետելով է դա հնարավոր։

Նաև պարզ ա, որ խոսքը Զելենսկիին ա ուղղված՝ նայի հանկարծ ալիքից դուրս չգաս, թե չէ ձևերն ունենք, թե ոնց ենք քեզ փոխելու։ Ռուսաստանի հետ բանակցողին` Դենիս Կիրիևին արդեն սպանել են»։

Կարդալ ավելին

Facebook

Հասարակություն1 ամիս առաջ

Տեսանյութ․ Երկու տղամարդ խոսում են 12-ամյա երեխայի բռնաբարելու մասին

Քաղաքականություն1 ամիս առաջ

Տեսանյութ. Փաշինյանը 2,6 միլիարդ կստանա, եթե ռուսական ռազմաբազան հանի Հայաստանից․ գլխավոր նպատակը հայտնի է

Քաղաքականություն1 ամիս առաջ

Տեսանյութ. Ցեղասպանության թանգարանից կարևոր փաստաթղթեր են կորել․ այդ քրեկան գործով անցել են Արարատ Միրզոյանը

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Փաշինյանն ու իր տասնյակ թիմակիցներ եղել են ԱԱԾ գործակալներ․ Համբարձումյանն ու Վանեցյանը պետք է խոսեն

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Լավրովը Միրզոյանին ասեց, որ իրենց հետաքրքիր չէ, թե Բրյուսելում ինչ են պայմանավորվել․ Մոսկվան կոշտ է արձագանքում

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Էդմոն Մարուքյանը համարու՞մ է, որ ինքը «թուրքից չի տարբերվում»

Բլոգ2 ամիս առաջ

Ո՞ր պետություններն են անհետանալու քարտեզի վրայից 2022թ․

Ամենադիտվածներ