Քաղաքականություն
Արցախահայության ինքնորոշման իրավունքի ճանաչումը զիջման ենթակա չէ․ Արայիկ Հարությունյանի պատասխանը Նիկոլ Փաշինյանին
774
By
user
Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է: Ուստի, միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից: Այս մասին գրառում է կատարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ: «Սիրելի՛ հայրենակիցներ, Անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ և դրանց առթիվ մտահոգություններին հատկապես արցախահայության շրջանում՝ կուզեի մի քանի հիմնական դրույթ շեշտադրել, որոնց քանիցս անդրադարձել եմ տարբեր ուղերձներում ու հայտարարություններում. 1. Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է: Ուստի, միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից: 2. Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչման նպատակը մեր հիմնական ուղենիշն է, և դրանից շեղում չի կարող իրեն թույլ տալ ոչ մի իշխանություն: Ուստի, Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ ու որևէ կերպ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ՝ մինչև մեր նպատակի իրականացում: 3. Ոչ միայն կարգավիճակի, այլ նաև ժողովրդագրական առումով վերադարձ անցյալին չի կարող լինել: Ի՞նչ համատեղ բնակության մասին է խոսքը, եթե Ադրբեջանը շարունակում է իր հասարակությանը սնել հայատյացությամբ և պատրաստել ոչ թե խաղաղության, այլ՝ Արցախի հայաթափման: Իհարկե, մենք կողմ ենք հակամարտության խաղաղ կարգավորմանը և պատրաստ ենք այդ ուղղությամբ ջանքեր գործադրել, սակայն մեր ժողովրդի կենսական իրավունքները, շահերն ու պահանջմունքները սակարկելի չեն: 4. Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի առնվազն այն տարածքներում, որտեղ 1991թ. հռչակվել է Արցախի Հանրապետությունը: Ուստի, մեր բռնազավթված տարածքները պետք է ապաբռնազավթվեն և իրենց բնակիչները պետք է կարողանան վերադառնալ իրենց հայրենի տներ: 5. Ինչ վերաբերում է Արցախի անվտանգությանը, ապա մենք շարունակելու ենք մեր ջանքերը Պաշտպանության բանակի կարողությունների ամրացման ուղղությամբ, իսկ ՌԴ խաղաղապահ զորակազմը պետք է մնա Արցախում կայուն ու անժամկետ կերպով՝ մինչև հակամարտության վերջնական ու արդարացի կարգավորումը և անվտանգության միջազգային լրացուցիչ երաշխիքների տրամադրումը: 6. Չանդրադառնալով անցյալում բանակցային գործընթացի մանրամասներին՝ պարզապես պետք է արձանագրել, որ հիմա պահը շատ ավելի պատասխանատու ու վճռական է, քան՝ երբևէ։ Հետևաբար, իրավունք չունենք սխալներ թույլ տալու, այլապես այդ սխալները կարող են ճակատագրական լինել Արցախի ու Մայր Հայաստանի համար: 7. Եթե որևէ հայ ցանկանում է աջակցել Արցախին, ապա պարտավոր է հաշվի նստել արցախահայության կամքի ու նպատակների հետ, այլապես՝ պետք է պարզապես չխանգարել: 8. Բոլոր իշխանությունները ժամանակավոր են, սակայն մեր նպատակներն ու դիրքորոշումները պետք է պահպանվեն ամուր ու անշեղ կերպով: Մեր ազգային արժեքների ու նպատակների շուրջ միասնականությունը կարևոր է, իսկ, ինչպես նշեցի, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում յուրաքանչյուր հայի ու իշխանության ուղենիշը պետք է լինի արցախահայության կամքն ու նպատակները: Արցախը հազարամյակներ շարունակ եղել է հայկական ու մնալու է հայկական, և արցախահայությունն ունի բավարար կամք ու ռազմավարական համբերություն այդ պայքարը շարունակելու: Անկախ որևէ մեկի կամքից ու կարծիքից, վստահ եմ, արցախահայությունը շարունակելու է իր արդար պայքարը հանուն Արցախի անկախության միջազգային ճանաչման և Հայրենիքի պաշտպանության»,-նշված է ԱՀ նախագահի հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ լրագրողների և հկ-ների հարցերին պատասխանելու ընթացքում անդրադառնալով ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությանը՝ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ ԼՂ բանակցային պրոցեսում 2016 թվականին տեղի է ունեցել աղետ։ «2016թ. ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից ներկայացվել է առաջարկությունների 3 փաթեթ, որտեղ 2011-ից ի վեր առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ ԼՂ-ն ստանում է միջանկյալ կարգավիճակ, որը հայկական կողմից լայնորեն քարոզվում ու գովազդվում է։ Բայց աղետը սա չէ։ Այդ բանակցային փաթեթում նշվում է, որ ԼՂ-ն ունի ԱԺ, ունի դատական իշխանություն և այլն, բայց ոչ ոք չի ասում, որ ԼՂ այդ ժամանակավոր իրավիճակն ու կարգավիճակը ճշգրտելու հարցը, ըստ այդ բանակցային բովանդակության, տեղափոխվել է ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդ, և ասվել է, որ ՄԱԿ-ի ԱԽ-ն, խորհրդակցելով Հայաստանի հետ, խորհրդակցելով Ադրբեջանի հետ, խորհրդակցելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետ, որոշում է կայացնում այդ իրավական համակարգերի իրավական ու պրակտիկ կիրառման նրբությունների վերաբերյալ»,- նշել էր վարչապետը։ Ըստ Փաշինյանի` տեղի ունեցած աղետից հետո Արցախը չէր կարող ամբողջությամբ հայկական լինել: «Երբ Սերժ Սարգսյանը նախկինում ասում էր՝ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, հիմա չի ասում, որ իր բանակցություններն էն մասին էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, այլ որ Արցախը պետք է հայկական մնար։ Ասեմ ավելին՝ դրա հետ էլ համաձայն չեմ, որովհետեւ Արցախը չէր կարող ամբողջությամբ հայկական լիներ։ Ի՞նչ նկատի ունենք՝ հայկական։ Այդ բանակցություններից ակնհայտ էր, որ Արցախը՝ ԼՂԻՄ-ը, ունենալու էր թե՛ հայկական, թե՛ ադրբեջանական բնակչություն, ԼՂ-ում արդյո՞ք լինելու էր օրենսդիր իշխանություն՝ այո, լինելու էր, բայց այն ամբողջությամբ հայկական չէր լինելու, լինելու էր ադրբեջանական քվոտա ու հայկական քվոտա։ Լինելու՞ էին ՏԻՄ-եր՝ այո, բայց դրանք ոչ միայն հայկական, այլեւ ադրբեջանական էին լինել
Դիտարժան գրառումներ
-
Չավուշօղլուի ազդակը Փաշինյանին
-
Ոստիկանապետը վարչապետին զեկուցել է. Եթե 5 հազարը չգերազանցի` կճնշենք
-
Ալիևի մեսիջը հայերին՝ կամ Արցախը պիտի ճանաչեք Ադրբեջանի կազմում կամ կգրավեմ ողջ Հայաստանը
-
Տեսանյութ․ Երկու տղամարդ խոսում են 12-ամյա երեխայի բռնաբարելու մասին
-
Տեսանյութ. Փաշինյանը 2,6 միլիարդ կստանա, եթե ռուսական ռազմաբազան հանի Հայաստանից․ գլխավոր նպատակը հայտնի է

Ուրուգվայում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն թուրքական «գորշ գայլերի» նշանն էր ցույց տվել հայերին՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջի։
Ուրուգվայի ԱԳՆ–ը Թուրքիայի դեսպան Հուսեյն Մուֆթուօղլուին այդ ամենից հետո կանչել է արտաքին գերատեսչություն՝ բացատրոթյուն տալու։
Հիշեցնենք, որ դեռևս 1965թ.–ի ապրիլի 20–ին Ուրուգվայի սենատի գլխավոր վեհաժողովը և ներկայացուցիչների պալատն ընդունել է «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին» օրենքը։
Չավուշօղլուի կողմից «գորշ գայլերի» մատերի կոմբինացիան ցույց տալը շատ խորհրդանշական ստացվեց ապրիլի 24–ին։ Դա ցույց է տալիս, որ Թուրքիան ոչ միայն ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այլ պատրաստվում է նոր ցեղասպանության։ Եվ սա հայաստանյան իշխանությունների քիրվայական ու խաղաղասիրական մեսիջների ներքո։
Թուրքիայի մոտ ոչինչ չի փոխվել։ Պարզապես Նիկոլ Փաշինյանն է փորձում հայ ժողովրդին համոզել, որ Թուրքիան, իբր, փոխվել է ու ՀՀ–ի հետ փորձում է հարաբերություն կարգավորել, իբր, առանց նախապայմանների։
Փաշինյանն ասում է, թե, իբր, Թուրքիայից դրական ազդակներ է ստանում, բայց Չավուշօղլուն լրիվ այլ ազդակ է փոխանցում Փաշինյանին։ Այլ հարց է, որ Նիկոլն, իր աթոռային շահերից ելնելով, խաբում է հայ ժողովրդին ու փափուկ բարձ դնում, թե բա Թուրքիայից դրական ազդակներ ենք ստանում։
Իրականությունն այն է, որ Նիկոլն ամբողջությամբ բավարարում է թուրք–ադրբեջանական նախապայմանները, խաղաղություն է մուրում և վախի մթնոլորտ ձևավորելով՝ ձգտում կյանքի կոչել այն, ինչ պայմանավորվել է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։
Հայ ժողովուրդն իր հերթին պետք է ազդակներ ուղարկի Թուրքիային։ Նիկոլին հեռացնելը շատ լավ ազդակ կլինի։ Անկարայում անմիջապես կհասկանան, որ հայ ժողովուրդը մուրացկան չէ և երկրորդ ցեղասպանություն թույլ չի տալու։
Նիկոլին հեռացնելը լավ ազդակ կլինի նաև միջազգային հանրությանը, որ ՀՀ–ն փակում է պարտության էջն ու սկսում մեջքն ուղղելու գործընթացը, և որ չի հանդուրժելու Արցախի ադրբեջանականացում։
Կորյուն Մանուկյան
Հ.Գ.։ Նիկոլենց «Ապագա կա ապագա» կարգախոսի հիմքում ընկած է Թուրքիայի հետ սիլի–բիլին ու դրանից սպասվող օգուտը։ Չավուշօղլուն իր վարքագծով ցույց տվեց, թե Թուրքիան ինչպիսի ապագա է պլանավորում Հայաստանի համար Նիկոլ Փաշինյանի ձեռքերով։
7or.am
Քաղաքականություն
Ոստիկանապետը վարչապետին զեկուցել է. Եթե 5 հազարը չգերազանցի` կճնշենք
25 Ապրիլի, 2022 200

Հրապարակը գրում է. Երեկ մենք տեղեկացրել էինք, որ ոստիկանությունում արտակարգ վիճակ է հայտարարվել՝ բոլոր ուժերը, իսկ դրանք երկրով մեկ քիչ չեն, բերվել են կազմ-պատրաստ վիճակի, որպեսզի կարողանան ճնշել համաժողովրդական պայքարի փորձերը։
Ոստիկանության ղեկավար կազմը՝ վարչապետի հանձնարարությամբ խորհրդակցություն է հրավիրել, որպեսզի հստակեցնի իր անելիքները եւ վարչապետին զեկուցի, թե ինչ է սպասվում եւ ինչ է անհրաժեշտ պայքարի օջախները խեղդելու համար։
Մեր աղբյուրը հայտնեց, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է իրավիճակը։ Նախ, ներկայացրել է ընդդիմության ծրագիրը՝ որտեղ, ինչ են նախատեսում անել, որ երթուղիներով են քայլելու, ովքեր են մասնակցելու այդ ակցիաներին։
Եւ ամենակարեւորը՝ ասել է, որ մեկ օջախում մինչեւ 4-5 հազար մարդու հավաքվելը խնդիր չէ՝ իրենք հանգիստ կցրեն եւ իրավիճակը դուրս չի գա ոստիկանության վերահսկողությունից։ Վտանգը կարող է ծագել այն պահից, երբ հավաքվածների թիվը գերազանցի 5 հազար մարդը։ Այդ դեպքում ամբոխին չեն կարողանա զսպել եւ դժվար կլինի կառավարել նրանց գործողությունները։ Բայց վարչապետը վստահ է եղել, որ մեկ վայրում 5 հազար մարդ ընդդիմությանը հավաքել չի հաջողվի։ Նա իր թիմին հրահանգել է հնարավորինս փչացնել եւ վարկաբեկել այս պայքարը եւ այն ներկայացնել որպես երկիրը պատերազմի տանելուն, խաղաղությունը մերժելուն ուղղված քայլեր, որոնք վտանգում են Հայաստանն ու Արցախը։
Քաղաքականություն
Ալիևի մեսիջը հայերին՝ կամ Արցախը պիտի ճանաչեք Ադրբեջանի կազմում կամ կգրավեմ ողջ Հայաստանը
25 Ապրիլի, 2022 138

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այս խոսքերը Շուշիից իր սիմվոլիկան ուներ: Նա դրանով մեսիջ էր ուղարկում հայերին, թե մոռացեք Շուշիի մասին, հակառակ դեպքում Ադրբեջանը կգրավի ողջ Հայաստնաը: Պետք է նշել, որ Ալիևը առաջին անգամ չի սպառնում հայ ժողովուրդին: Մինջ 2018 թվականը նա նույնպես սպառնում էր, որ «գրավելու է Երևանը», սակայն նախկինում նրա խոսքերին լուրջ չեինք վերաբերվում, քանի դեռ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունն էր այլ: Բացի այդ Հայաստանը չուներ Փաշինյանի նման արկածախնդիր ղեկավար: Այսօր իրավիճակը բոլորովին այլ է: Ալիևի հետ միասին, հայ ժողովուրդին սպառնում է նաև… Նիկոլ Փաշինյանը: Իհարկե նրա ձևակերպումները փոքր ինչ այլ են, սակայն բովանդակությունն է նույնը: Ալիևը հայտարարում է, «…եթե հայերը չհամակերպվեն Արցախի կորուստի հետ, ապա կկորցնեն ողջ Հայաստանը…»: Փաշինյանը հայտարարում է, որ եթե «..չհամաձայնվենք իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, ապա կարող ենք ստանալ նոր պատերազմ…»:
Այսինքն, թե Ալիևը, և թե Փաշինյանը նույն բովանդակության մեսիջն են փոխանցում հայ ժողովուրդին: Տարբերությունը կայանում է նրանում, որ Փաշինյանի թիմը խոստանում է Հայաստանի ժողովրդին Արցախի կորստի դիմաց «կայուն խաղաղ դարաշրջան», իսկ Ալիևի թիմը ոգևորված նշում է, որ «Ղարաբաղի մարսելուց հետո, հերթը լինելու է Արևմտյան Զանգեզուրինը, հետո Սևանինը, հետո Երևանինը»:
Ով կարող էր կռահել, որ 2018-ին հայ ժողովուրդը իշխանության է բերելու ադրբեջանցիների «տրոյական ձիուն», ով «քաղցր» ձևակերպումներով բթացնելու էր, առանց այդ էլ պրիմիտիվ պատկերացումներ ունեցող ժողովուրդին և որի գործնեության վերջնաարդյունքը լինելու է այն, որ Ալիևը և Փաշինյանը հանդես են գալու միաբովանդակ առաջարկով այդ նույն Հայաստանի ժողովուրդի առջև:
Սակայն բնության մեջ, ըստ Հեգելի, ոչինչ անբնական չի լինում: Պրիմիտիվ և թերզարգացած ժողովուրդները պիտի վճարեն իրենց անգիտակից ընտրության համար: Հակառակ դեպքում բնության օրենքները արդար ձևով չեին գործի: Մի՞թե պարզ չէ, որ խելոքը պիտի բոնուս ստանա այս կյանքից, իսկ անխելքը պատժվի, որպեսզի բնության օրենքները արդար գործեն: Եվ դա վերաբերվում է ոչ միայն մինջմարդկային հարաբերություններին, այլև ազգերի միջև ընթացող հարաբերություններին և կապերին:
Սա է իրականությունը:
Դավիթ Մկրտչյան
Քաղաքականություն
Տեսանյութ. Փաշինյանը 2,6 միլիարդ կստանա, եթե ռուսական ռազմաբազան հանի Հայաստանից․ գլխավոր նպատակը հայտնի է
25 Ապրիլի, 2022 170
Քաղաքականություն
Տեսանյութ. Ցեղասպանության թանգարանից կարևոր փաստաթղթեր են կորել․ այդ քրեկան գործով անցել են Արարատ Միրզոյանը
25 Ապրիլի, 2022 130

նախկին պաշտոնյայի որդին բռնության է ենթարկել տղամարդուն ու ասել, որ հետո զինված բանդայով է գալու

Չավուշօղլուի ազդակը Փաշինյանին

Ոստիկանապետը վարչապետին զեկուցել է. Եթե 5 հազարը չգերազանցի` կճնշենք

Ալիևի մեսիջը հայերին՝ կամ Արցախը պիտի ճանաչեք Ադրբեջանի կազմում կամ կգրավեմ ողջ Հայաստանը

Տեսանյութ․ Երկու տղամարդ խոսում են 12-ամյա երեխայի բռնաբարելու մասին

Տեսանյութ. Փաշինյանը 2,6 միլիարդ կստանա, եթե ռուսական ռազմաբազան հանի Հայաստանից․ գլխավոր նպատակը հայտնի է

Տեսանյութ. Ցեղասպանության թանգարանից կարևոր փաստաթղթեր են կորել․ այդ քրեկան գործով անցել են Արարատ Միրզոյանը

Այդ տոնով չխոսեք մեզ հետ, թե չէ մեր անցած ճանապարհով տոնայնության պակաս չենք ունեցել. Սեյրան Օհանյան

Մեծատառով մարդ և հրաշագործ բժիշկ. Զավեն Մելիքյան

Նիկոլ, ինչի՞ ես գնում ու խայտառակում Հայաստանը քո ռուսերենի չիմացությամբ. Գեւորգ Պետրոսյան

Բաքվում ձերբակալված ռուսաստանցի հայը հայտարարել է, որ Ղարաբաղ է մեկնել ադրբեջանական հատուկ ծառայությունների առաջադրանքով

Զոհված ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը երկու անչափահաս տղաների հայր էր

Աննա Մկրտչյանի ինքնազգացողությունը վատացել է. շտապ օգնություն են կանչել ԱԺ

Աննա Հակոբյանը հանգիստը վայելում է Տավուշի մարզում

Տեսանյութ․ Երկու տղամարդ խոսում են 12-ամյա երեխայի բռնաբարելու մասին

Տեսանյութ. Փաշինյանը 2,6 միլիարդ կստանա, եթե ռուսական ռազմաբազան հանի Հայաստանից․ գլխավոր նպատակը հայտնի է

Տեսանյութ. Ցեղասպանության թանգարանից կարևոր փաստաթղթեր են կորել․ այդ քրեկան գործով անցել են Արարատ Միրզոյանը

Տեսանյութ․ Փաշինյանն ու իր տասնյակ թիմակիցներ եղել են ԱԱԾ գործակալներ․ Համբարձումյանն ու Վանեցյանը պետք է խոսեն

Տեսանյութ․ Լավրովը Միրզոյանին ասեց, որ իրենց հետաքրքիր չէ, թե Բրյուսելում ինչ են պայմանավորվել․ Մոսկվան կոշտ է արձագանքում

Տեսանյութ․ Էդմոն Մարուքյանը համարու՞մ է, որ ինքը «թուրքից չի տարբերվում»

Ո՞ր պետություններն են անհետանալու քարտեզի վրայից 2022թ․
Ամենադիտվածներ
-
Տեսանյութեր10 ամիս առաջ:
Այդ տոնով չխոսեք մեզ հետ, թե չէ մեր անցած ճանապարհով տոնայնության պակաս չենք ունեցել. Սեյրան Օհանյան
-
Լրահոս6 ամիս առաջ:
Մեծատառով մարդ և հրաշագործ բժիշկ. Զավեն Մելիքյան
-
Տեսանյութեր11 ամիս առաջ:
Նիկոլ, ինչի՞ ես գնում ու խայտառակում Հայաստանը քո ռուսերենի չիմացությամբ. Գեւորգ Պետրոսյան
-
Քաղաքականություն11 ամիս առաջ:
Բաքվում ձերբակալված ռուսաստանցի հայը հայտարարել է, որ Ղարաբաղ է մեկնել ադրբեջանական հատուկ ծառայությունների առաջադրանքով
-
Լրահոս10 ամիս առաջ:
Զոհված ավագ լեյտենանտ Հայկ Գևորգյանը երկու անչափահաս տղաների հայր էր
-
Քաղաքականություն10 ամիս առաջ:
Աննա Մկրտչյանի ինքնազգացողությունը վատացել է. շտապ օգնություն են կանչել ԱԺ
-
Ժամանց9 ամիս առաջ:
Աննա Հակոբյանը հանգիստը վայելում է Տավուշի մարզում
-
Քաղաքականություն10 ամիս առաջ:
«Կապիտուլյանտ Նիկոլը». Ալեն Սիմոնյանն անջատեց Աննա Մկրտչյանի խոսափողը եւ դուրս հրավիրեց ԱԺ դահլիճից