Միացեք մեզ

Սպորտ

Արթուր Ալեքսանյան. Հաղթելու համար պետք է լինել Ռուսաստանից

1574
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի հնգակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում անցկացվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի եզրափակիչում կրած պարտությունից հետո հրաժարվել է պարգևատրման արարողության ժամանակ արծաթե մեդալը կախել իր պարանոցին:

«Հաղթելու համար պետք է լինել Ռուսաստանից»,- գոտեմարտից հետո ասել է գյումրեցի ըմբիշը լրագրողների համար նախատեսված խառը գոտով անցնելիս, փոխանցում է Sportbox-ը:

Եզրափակիչում Արթուր Ալեքսանյանը 1:5 հաշվով պարտվել էր աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 28-ամյա ռուսաստանցի Մուսա Եվլոևին: Հենց մեկնարկում զգացվեց, որ Հայաստանի ներկայացուցիչը նախորդ գոտեմարտում ստացած ձախ ոտքի մկանային վնասվածքից ցավի զգացում ունի:

Տոկիո-2020-ում Արթուր Ալեքսանյանը 1/8 եզրափակիչում մեկնարկել էր Ղրղզստանի ներկայացուցիչ 25-ամյա Ուզուր Ջուժուպբեկովի նկատմամբ 4:1 հաշվով հաղթանակով, իսկ երկրորդ գոտեմարտում 5:1 հաշվով ուժեղ էր գտնվել ֆինն Արվի Սավոլայնենից: Կիսաեզրափակիչում նա 4։1 հաշվով հաղթել էր իրանցի Մոհամադհադի Սարավիին, որի դեմ գոտեմարտի վերջնամասում ստացել էր ոտքի մկանային վնասվածք:

Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականը Տոկիո-2020-ում ելույթն ավարտեց 1 արծաթե մեդալով: Արմեն Մելիքյանը (60 կգ) և Կարեն Ասլանյանը (67 կգ) հաղթանակով մեկնարկելուց հետո պարտություն էին կրել քառորդ եզրափակիչում և լքել պայքարը, իսկ Կարապետ Չալյանը (77 կգ) պարտվել էր բրոնզե մեդալի համար գոտեմարտում:

Ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանը կունենա 2 մասնակից՝ Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ):

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Սպորտ

Մալխաս Ամոյանը դարձավ աշխարհի չեմպիոն

296

By

Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթացող ըմբաշամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց ոսկե առաջին մեդալը։ Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 72կգ քաշային կարգի եզրափակիչում 3։1 հաշվով հաղթանակի հասավ ռուսաստանցի Սերգեյ Կուտուզովի նկատմամբ։

Կարդալ ավելին

Սպորտ

Խոակին Կապառոս. Պետք էր ավելի շատ գոլ խփել

520

By

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի իսպանացի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը Լիխտենշտեյնի դեմ աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի 6-րդ տուրի խաղում 1։1 հաշվով խաղալուց հետո ասուլիսում պատասխանեց լրագրողների հարցերին։

«Չհաղթեցինք, որովհետեւ պետք է գոլ խփել։ Պետք էր ավելի շատ գոլ խփել։ Մրցակիցը մեկ անգամ գրոհեց եւ գոլ խփեց։ Այսպիսին է ֆուտբոլը՝ երբեմն անարդար։

Մենք փորձում էինք երկու եզրերով էլ գրոհ էլ, սակայն արդյունավետ չէր ստացվում։ Մարզական բախտը չժպտաց մեզ։

Դավիդ Յուրչենկոն նախորդ երկու հանդիպումներում լավ խաղ ցուցադրեց։ Այս խաղում էլ այնպես չէ, որ գոլը նրա մեղքով էր։

Յուրաքանչյուր խաղ մեզ համար լինելու է եզրափակիչի նման։ Վստահ եմ, որ կարող ենք պայքարել ուղեգրի համար»,- ասել է Կապառոսը։

Այս ոչ ոքիից հետո Հայաստանի հավաքականը 11 միավորով մնաց երկրորդ տեղում և 1 միավոր է հետ խմբի առաջատար գերմանացիներից, որոնք մեկ հանդիպում պակաս են անցկացրել: Խմբի մյուս խաղերում Գերմանիայի հավաքականը սեպտեմբերի 8-ին կհյուրընկալվի իսլանդացիներին, իսկ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականը կընդունի Ռումինիայի թիմին:

Հայաստանի և Լիխտենշտեյնի հավաքականները հանդիպեցին 6-րդ անգամ: Նախորդ 5 խաղերում Հայաստանի հավաքականը տարել էր 3 հաղթանակ, ևս 2 անգամ թիմերը չէին պարզել հաղթողին:

Հիշեցնենք, որ ԱԱ-2022-ի ընտրական փուլի նախորդ 5 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել էր Լիխտենշտեյնին (1:0), Իսլանդիային (2:0), Ռումինիային (3:2), գոլազուրկ ոչ ոքի խաղացել Հյուսիսային Մակեդոնիայի հետ, պարտվել Գերմանիային (0:6): Գերմանիան այս պահին ունի ունի 12 միավոր, Ռումինիան՝ 9, Հյուսիսային Մակեդոնիան՝ 8, Իսլանդիան՝ 4, իսկ Լիխտենշտեյնը կրել է 5 պարտություն:

ԱԱ-2022, ընտրական մրցաշար, 6-րդ տուր

J խումբ

Հայաստան — Լիխտենշտեյն՝ 1:1 (տեսանյութ)

Հենրիխ Մխիթարյան, 45+5 (11մ) – Նոա Ֆրիկ, 80

Հայաստան. Դավիթ Յուրչենկո, Դավիթ Տերտերյան, Անդրե Կալիսիր (Իշխան Գելոյան, 87), Վարազդատ Հարոյան, Կամո Հովհաննիսյան, Սոլոմոն Ուդո, Հենրիխ Մխիթարյան, Խորեն Բայրամյան (Ժիրայր Շաղոյան, 46), Տիգրան Բարսեղյան, Սարգիս Ադամյան, Ալեքսանդր Կարապետյան (Էրիկ Վարդանյան, 78)։

Կարդալ ավելին

Սպորտ

Վայրկաններ անց կմեկնարկի Գերմանիա-Հայաստան ֆուտբոլային հանդիպումը

220

By

Մունդիալ-2022-ի ընտրական փուլի 4-րդ տուրի շրջանակներում Հայաստանի հավաքականն այսօր արտագնա խաղում ուժերը կչափի Գերմանիայի ընտրանու հետ:

Հաջողություն մաղթենք մեր ընտրանուն

Կարդալ ավելին

Սպորտ

Ռոնալդուն ապտակել է Իռլանդիայի հավաքականի ֆուտբոլիստին

194

By

Պորտուգալիայի հավաքականը ԱԱ-2022-ի որակավորման փուլում մրցում է Իռլանդիայի հետ։ 12-րդ րոպեին հանդիպման գլխավոր մրցավարը 11-մետրանոց է նշանակել իռլանդացիների դարպասին։

Գնդակին մոտեցած Ռոնալդուն պատրաստվում էր իրացնել հարվածը, իսկ մրցակցի պաշտպան Դարա Օ՛Շին գնդակը ոտքով հեռացրեց պորտուգալացու դիմացից, ինչից հետո Կրիշտիանուն ապտակեց մրցակցին։

Մրցավարը ֆուտբոլիստներից ոչ մեկին չպատժեց։

Նշենք, որ Ռոնալդուն, սակայն վրիպեց 11-մետրանոցից։

Կարդալ ավելին

Սպորտ

Կրիշտիանու Ռոնալդուն չի մեկնի Ադրբեջան

472

By

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն դեղին քարտերից որակազրկման պատճառով չի մասնակցի ադրբեջանցիների դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի 5-րդ տուրի խաղին։ Այս մասին հայտնում է А Bola-ն։

Իռլանդիայի հավաքականի դեմ սեպտեմբերի 1-ին տեղի ունեցած խաղում (2:1) 36-ամյա հարձակվողը զգուշացվել էր գոլը տոնելու պատճառով։ Նա պատժվել էր մարզաշապիկը հանելու համար։

Ադրբեջան – Պորտուգալիա հանդիպումը տեղի կունենա սեպտեմբերի 7-ին Բաքվում։

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ