Միացեք մեզ

Քաղաքականություն

Աջափնյակի թաղապետն ազատվել է աշխատանքից.

236
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Հայկ Մհրյանն ազատվել է աշխատանքից: Տեղեկությունը «Հայկական ժամանակի» հետ զրույցում հաստատեց Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը: 

Նա նշեց, որ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել երեկ առավոտյան, իսկ այսօր արդեն քաղաքապետ Հայկ Մարությանը հաստատել է այն: Քաղաքապետի խոսնակից հետաքրքրվեցինք՝ Մհրյանի ազատման պատճառն Աջափնյակում կատարվող իրադարձություննե՞րն են, վերջինս բացասական պատասխան տվեց: 

«Եթե հիշում եք, երեկ Երեւանի ավագանու նիստում էլ քաղաքապետն արձանագրեց, որ Աջափնյակ վարչական շրջանում դեկտեմբերից իրավախախտման վերաբերյալ կազմվել է 60 վարչական արձանագրություն, որից 45-ը՝ համայնքային հողամասի վրա, 15-ը՝ սեփական հողամասի։ Քանդում եւ ապամոնտաժում են իրականացվել 34 հասցեներում»,- ասաց նա:

Դիտարկմանը՝ այդ դեպքում ի՞նչն էր պատճառը, որ Հայկ Մարությանը չփորձեց պահել իր աշխատանքը լավ կատարող թաղապետին, Կարապետյանը պատասխանեց. «Քանի որ դա պարոն Մհրյանի որոշումն էր: Կարծեմ նա տեղափոխվելու է այլ աշխատանքի»:

Հիշեցնենք՝ Հայկ Մհրյանն Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարն էր 2020 թվականի աշնանից: Նշանակվել էր փոխոստիկանապետի պաշտոնից ազատվելուց հետո:

Քաղաքականություն

Այ միամիտներ, Սևանն ու Երևանը վաղուց արդեն Ալիևինն են․ Խաչիկ Մանուկյան

34

By

Կարդալ ավելին

Լրահոս

«Կոտրած գդալի» նման՝ ամեն տեղ. Հարմար պահի Էրդողանը «կգցի» Պուտինին

24

By

Ռուսաստան-Արևմուտք՝ վերջին օրերի լարվածության ֆոնին, Թուրքիան ակտիվ ներգրավել է Մոսկվայի շուրջ լարվածության մեղման գործընթացում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել Թուրքիա։ Այս մասին հայտարարեց հենց ինքը՝ Էրդողանը, անդրադառնալով Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրմանը. «Մենք անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկում ճգնաժամից դուրս գալու համար։ Մենք ցանկանում ենք խաղաղություն և կայունություն տարածաշրջանում։ Անհրաժեշտ ենք համարում հարցը լուծել երկխոսության ճանապարհով և խուսափել ուժի կիրառումից։ Կան սխեմաներ, որոնք սահմանել է ՆԱՏՕ-ն։ Հուսով եմ, որ Ռուսաստանը զինված հարձակման և Ուկրաինայի օկուպացիայի չի դիմի։ Մենք կարող ենք հյուրընկալել երկու երկրների ղեկավարներին և ճանապարհ բացել դեպի խաղաղություն։ Մենք պարոն Պուտինին հրավիրել ենք մեր երկիր։ Սպասում է պատասխանի։ Կցանկանայինք որոշակի քայլեր ձեռնարկել երկկողմ հանդիպում անցկացնելու համար»,- նշել է նա։

Երեկ ժամեր անց հայտնի դարձավ, որ Պուտինը կօգտվի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թուրքիա այցելելու հրավերից, երբ որ համաճարակաբանական իրավիճակը և ժամանակացույցը թույլ տան, ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Այո, այս թեման բազմիցս արծարծվել է նախագահ Պուտինի և Էրդողանի վերջին մի քանի շփումների ընթացքում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ Պուտինը երախտագիտությամբ է ընդունել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երկիր այցելելու հրավերը։ Նա նաև նշել է, որ նախագահների հանդիպումը կլինի երկկողմանի։ Թուրքիայի տարածքում շփումներ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ չեն նախատեսվում։

Միջնորդի դեր ստանձնած Էրդողանը, սակայն, հստակ հասկացնել է տվել, որ, որ Ռուսաստան-Ուկրաինա հնարավոր բախման դեպքում Անկարան կկատարի ՆԱՏՕ-ով ստանձնած պարտավորությունները:

Թուրքիան կշարունակի կատարել իր պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակամարտության դեպքում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ հավելելով. «Այժմ մենք առկա ճգնաժամի լուծումը ցանկանում ենք երկխոսության և դիվանագիտության միջոցով գտնել։ Շարունակում ենք և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային կոչ անել, որ իրենց կառուցողական և զուսպ պահեն։ Բայց Թուրքիան կկատարի ՆԱՏՕ-ին անդամակցության պահանջները»,- պատասխանել է Էրդողանը լրագրողի այն հարցին, թե արդյոք Անկարան կաջակցի Կիևին՝ վերջինիս և Մոսկվայի միջև հակամարտության դեպքում։

Միաժամանակ, Թուրքիայի ղեկավարը չի հստակեցրել, թե ինչ քայլերի է պատրաստ Թուրքիան իրադարձությունների նման զարգացման դեպքում, և որպես դաշինքի անդամ ինչ պարտավորությունների մասին է խոսքը։

Այսպես, աշխարհի բոլոր անկյուններում առկա հակամարտություններում Էրդողանը վարում է խիստ նախաձեռնողական քաղաքականություն՝ Թուրքիային առաջ մղելով որպես որոշիչ դերակատար ու խաղացող:

Պուտինն, անշուշտ, հաշվի է նստում Էրդողանի ազդեցության մեծացման փաստի հետ, նա կգնա Թուրքիայի ու իր այդ քայլով ավելի կմեծացնի Էրդողանի կշիռը: Արևմուտքի հետ Պուտինի հարաբերությունների բարդացման ֆոնին Պուտինը որևէ առիթ բաց չի թողնում Անկարայի հետ շփումների մեջ մտնել:

Բայց, թերևս, Պուտինն էլ է գիտակցում, որ Էրդողանը ամենավճռական պահին «գցելու» է Ռուսաստանին, պաշտպանելով ՆԱՏՕ-ի շահերը, որպես այդ կառույցի անդամ:

Մետաքսյա Շալունց

Կարդալ ավելին

Տեսանյութեր

Տեսանյութ․ Փաշինյանը ուզում է պրծնել Արցախից․ Ալիևի «ապտակներին» չպատասխանելու պատճառը

66

By

Կարդալ ավելին

Տեսանյութեր

Տեսանյութ․ Միքայելյանի չափալախը կամ իրականությունը Մարուքյանի մասին

104

By

Կարդալ ավելին

Քաղաքականություն

«Բանակի 30-ամյակը չնշելու համար բոլորը քովիդ ընկան». Մհեր Մկրտչյան

124

By

«Բանակի 30-ամյակը չնշելու համար բոլորը քովիդ ընկան: Ավելի լավ է Բանակի համար: Մենք հիշում ենք էդ օրն ու հավատում, որ նորից Բանակ կունենանք: Իսկ դրանք (իրանց ներկայությամբ) մեկ անգամ ևս մեր Զինվորների Տոնը նվաստացնելու հնարավորություն չեն ունենա»:

Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ