Միացեք մեզ

Քաղաքականություն

Ապառիկով ապրող Արարատ Միրզոյանը միլիոնատե՞ր է դարձել. ինչ բրենդից է օգտվում ԱԳ նախարարը

142
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Չորրորդ Իշխանությունը գրում է. Մեր տեղեկություններով՝ նոյեմբերի 27-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ու իր տիկին Գոհար Աբաջյանը Արցախի 23/6 հասցեում գտնվող «Ashley Homestore Armenia» բրենդային կահույքի սրահից 29 միլիոն դրամ արժողությամբ կահույքի հավաքածու են գնել: Նշենք, որ վերոնշյալ կահույքի սրահը աչքի է ընկնում ոչ միայն մոդեռն ոճով, այլև գնային բարձր քաղաքականությամբ: Մոտավոր պատկերացում կազմելու համար բավական է ուսումնասիրել «Ashley Homestore Armenia»-ի ցուցանմուշների արժեքները: Նշենք, որ այստեղ մեկ գրասեղանի արժեքը սկսվում է 820 հազար դրամից: Ճաշասեղանը ութ աթոռների հետ միասին արժե 2,642,000.00 դրամ, ավելի թանկն էլ կա. բացվող սեղանն ու 10 աթոռը՝ 3,260,000.00 դրամ, կամ երկտեղանոց մեկ մահճակալի արժեքը սկսվում է 1,165,000.00 դրամից, մեկ հայելիով պահարանի գինը 1,139,000.00 դրամ է…

Թե ինչպես է հաջողվել մինչև վերջերս ապառիկով հեռուստացույց գնող Արարատ Միրզոյանին բրենդային թանկարժեք կահույքի սրահից կանխիկ գումարով ձեռք բերել թանկարժեք կահույքի հավաքածու, այնքան էլ հասկանալի չէ։ Այս մասին «ՉԻ»-ն փորձեց պարզաբանում ստանալ Միրզոյանի խորհրդական Վահան Կոստանյանից: Վերջինս մեզ փոխանցեց, որ Ստոկհոլմում է, չի կարող մեր այդ հարցին պատասխանել և խորհուրդ տվեց դիմել ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանին կամ գրավոր ներկայացնել հարցումը:

Դեկտեմբերի 3-ից մինչև դեկտեմբերի 7-ը ներառյալ մեր անընդմեջ զանգերը Հունանյանին, ինչպես նաև ԱԳՆ լրատվության բաժին ևս մնացել են անպատասխան: Դեկտեմբերի 7-ին գրավոր հարցումով դիմեցինք Արտաքին գործերի նախարարություն՝ հուսալով, որ վերջապես մեզ կպատասխանեն: Մեր հարցումից անցել է ավելի քան 30 օր, սակայն պատասխան դեռ չենք ստացել, ինչը ոչ միայն ենթադրում, այլ նաև հաստատում է, որ տեղեկությունը ստույգ է, և ոչ վաղ անցյալում ապառիկով տեխնիկա գնող Արարատ Միրզոյանն իրեն թույլ է տվել 29 մլն դրամանոց թանկարժեք կահույք գնել բրենդային խանութից:

Հիշեցնենք, որ Տեղեկատվության ազատության մասին ՀՀ օրենքի հոդված 9-ի 7-րդ կետի 3-րդ ենթակետով 3) եթե գրավոր հարցման մեջ նշված տեղեկությունը տրամադրելու համար անհրաժեշտ է կատարել լրացուցիչ աշխատանք, ապա այդ տեղեկությունը դիմողին է տրվում դիմումն ստանալուց հետո` 30-օրյա ժամկետում, որի մասին հարցումն ստանալուց հետո` 5-օրյա ժամկետում, գրավոր տեղեկացվում է դիմողին` նշելով հետաձգման պատճառները և տեղեկությունը տրամադրելու վերջնական ժամկետը:

Նույն հոդվածի 11-րդ կետով սահմանված է. Գրավոր հարցմամբ պահանջվող տեղեկության տրամադրումը մերժելու դեպքում տեղեկատվություն տնօրինողն այդ մասին 5-օրյա ժամկետում գրավոր հայտնում է դիմողին` նշելով մերժման հիմքը (օրենքի համապատասխան նորմը), ինչպես նաև դրա բողոքարկման կարգը, ինչը չի արվել:

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Քաղաքականություն

Իրանը և Ռուսաստանը կունենան գերազանց մակարդակի համագործակցություն.Իրանի ԱԳ նախարար

88

By

ԻԻՀ ԱԳ նախարարը Թվիթերում գրել է. «Իրան-Ռուսաստան հարաբերությունների նոր փուլում սպասվում է գերազանց համագործակցություն»:

ParsToday-ի հաղորդմամբ՝  Ամիր Աբդոլլահյանն ով Իրանի նախագահին ուղեկցում էր Մոսկվա կատարած այցի ընթացքում, հինգշաբթի օրը հանդիպել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հանդիպումից հետո արված թվիթերյան գրառման մեջ Աբդոլլահյանը նշել է. «Կարևոր քննարկում ունեցանք պարոն Լավրովի հետ՝ երկու երկրների համագործակցության, Իրանում նոր ատոմակայանների կառուցումն արագացնելու, երկու երկրների նախագահների վերջին պայմանավորվածությունների լույսի ներքո համագործակցության համակողմանի զարգացման և հյուպատոսական հարցերին ուշարդություն դարձնելու շուրջ»:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Դոնբասում հայտնել են Ուկրաինայի ուժայինների կողմից զինադադարի խախտման մասին

126

By

Ուկրաինայի ուժայինները Դոնբասում մեկ անգամ խախտել են զինադադարի ռեժիմը:

Ինչպես հաղորդում է «ՌԻԱ նովոստի»-ին, այս մասին լրագրողներին հայտնել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության  (ԴԺՀ) ներկայացուցիչը Հրադադարի վերահսկման և համակարգման միացյալ կենտրոնում:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Մի իշխանությունը, որը աղետի գոտում անգամ փայտից զուգարան չի սարքել, քննադատում է Քոչարյանին

50

By

Մի իշխանությունը, որը աղետի գոտում անգամ փայտից զուգարան չի սարքել չորս տարվա մեջ, մի հատ մաքսատուն են սարքել, որտեղ գործի են ընդունել իրենց մերձավորներին, սկսում են խոսել լայնածավալ շինարարության մասին, ասում են դա գոյություն չունի։ Այս մասին 5-րդ ալիքի հարցազրույցի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի համակարգող Բագրատ Միկոյանը։

«Ինձ, օրինակ, հետաքրքիր է այն մարդու ռեակցիան, երբ Ռոբերտ Քոչարյանի օրոք ստացել է բնակարան աղետի գոտում և լսում է դա հեռուստացույցով։ Շուրջ 20 հազար ընտանիք աղետի գոտում ունեցել է բնակարանային պայմանների բարելավում, դա եղել է նոր կառուցված շենքեր, վերակառուցված շենքեր, նոր կառուցված անհատական տներ, մի մասը կատարվել է Լինսի հիմնադրամի միջոցներով՝ մոտ 4000-5000 ընտանիք, մոտ  6000-6500 ընտանիքների բնակարանների գնման վկայագրերի ծրագիր կար, որի մի մասը կտարավել դոնորներով, մի մասը պետական բյուջեի միջոցներով, մնացած մասը մոտ 8000-9000 արվել է մեր բյուջեով, մենք պարտք չենք խնդրել, մենք զարգացել են, ունեցել ենք աճող տնետսություն, կատարել ենք այդ աշխատանքները, ուզում եք քննադատեք, հասեք այդ ցուցանիշին, հետո քննադատեք։ Ցուցանիշից կմ-ներով հեռու եք ու քննադատում եք, ազնիվ չեք գոնե»,-ասաց Միկոյանը։

Երկրորդ նախագահի գրասենյակի համակարգողի խոսքով, Սպիտակ քաղաքում չկա որևէ բազմաբանկարան շենք, ներառյալ՝ դպրոց, մանկապարտեզ, որին Ռոբետ Քոչարյանի ձեռքը չի կպել։

«Սպիտակում վերջերս նորից շինարարական աշխատանքներ էին, ուրիշ հատվածում՝ գերեզմաններում։ Այն տղաները, որոնք հաճախել էին մանկապարտեզ, դպրոց, որ իրենք ապրել էին Քոչարյանի օրոք ստացած տներում․․․ կառուցվող Սպիտակում մեծացած երիտասարդների համար այս իշխանությունը, այո կառուցեց, բայց գերզման․․․»։

Կարդալ ավելին

Տեսանյութեր

Տեսանյութ․ «Սերգո ջան լավ չես ապրելու, քանի Արցախը կա»․ պատերազմ հայության դեմ

50

By

Կարդալ ավելին

Լրահոս

Տեսանյութ․ Պատերազմի մասնակցին քաղաքական պատճառով հեռացնում են ԵՊՀ-ից

46

By

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ