Միացեք մեզ

Մշակույթ

Աշտարակում կանցկացվի «Արցախի համն ու հոտը» խորագրով փառատոն

446
Հետևե՛ք մեզ Telegram-ում
Արցախ

«Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպությունը Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ այս շաբաթ օրը՝ հունիսի 19-ին Աշտարակում գտնվող Պերճ Պռոշյանի տուն-թանգարանում հանդես կգա մի ուշագրավ նախաձեռնությամբ: «Արցախի համն ու հոտը» խորագրի ներքո կիրականացվի յուրօրինակ մի փառատոն, որի ընթացքում իրենց ստեղծած բարիքներով՝ համեղ ուտեստներ, թթուների տեսականի, ձեռագործ աշխատանքներ և այլն, հանդես կգան պատերազմի հետևանքով Արցախից տեղահանված և Հայաստանում բնակություն հաստատած երեք տասնյակից ավելի արցախցի կանայք:

«Անհամեստ էլ է երևի այս իրավիճակում փառատոն ասելը։ Ուղղակի ինքը անդրադարձ է այն նույն փառատոնին, որը կար Հադրութում և Թթվի փառատոն էր կոչվւոմ։ Մեր ցանկությունն էր, որ արցախյան որևէ մշակութային տոն չկորչի, ինչպես նաև բարբառը։ Հաջորդ գաղափարը մեր մոտ բարբառներին անդրադառնալն է։ Մենք ուզում էինք, որ արցախցիները, որոնք որ սովորաբար Տող գյուղում կարողանում էին ունենալ էդ օրը, այստեղ շարունակեն։ Մարդիկ, ովքեր տեղափոխվել են էստեղ, ապրուստի խնդիր ունեն, իրենք ինտեգրվեն մեր պրոցեսների մեջ։ Պատերազմի հենց առաջին օրվանից մենք դարձանք աջակցության կենտրոն և մինչև օրս շարունակում ենք», — «Ազատության» հետ զրույցում ասաց «Տերյան մշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության տնօրեն Լիլիթ Մելիքյանը։

Շաբաթ օրն անցկացվելիք փառատոնի ընթացքում կկազմակերպվեն նաև ձեռարվեստի և ուտեստի պատրաստման վարպետաց դասեր, նաև կցուցադրվեն Սյունիքի և Արցախի պատմական ժառանգություն հանդիսացող տարազները:

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Հասարակություն

«Կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասերն ու դա անում էին բաց դեմքերով». Իտալիայի Rai 1 ՀԸ-ն ֆիլմը` պատերազմի մասին

800

By

Իտալիայի Rai 1 հեռուստաընկերության բարձր պրոֆեսիոնալ հայտնի լրագրող Ստեֆանիա Բատիստինին (Stefania Battistini) ծավալուն ֆիլմ է պատրաստել, և հեռուստաընկերությունը ցուցադրել է ֆիլմը, որ վերաբերում է անցյալ տարվա արցախյան պատերազմին, պատճառներին ու հետևանքներին:  Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը:

«Ադրբեջանական զինծառայողները կատարել են վայրագություններ՝ հայերի գլխատման դեպքեր, կտրում էին սպանված մարդկանց մարմնի մասերն ու դա անում էին բաց դեմքերով՝ վստահ լինելով, որ չեն պատժվելու: Այնուհետև, նրանք այդ մասին տեսանյութերը կամ լուսանկարները տարածում էին սոցիալական ցանցերում՝ հակական միջավայրում տարածելով բռնության տեսարաններ, իսկ իրենց մոտ արժանանում խրախուսանքի: 

Պատերազմի ժամանակ Արցախի ու Հայաստանի դեմ օգտագործվել են ջիհադիստներ ու ահաբեկիչներ, կիրառվել են քիմիական էլեմենտներ պարունակող (ենթադրաբար՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող) զենքեր: 

Պատերազմական այս հանցանքները, դաժանությունները ծնելու են նոր՝ ավելի ծանր հանցանքներ դրանք կազմակերպողների ու կատարողների անպատժելիության դեպքում: 

Ինքս ֆիլմում խոսել եմ նաև պատերազմի ժամանակ մարդու իրավունքների խախտումների մասին, ցույց եմ տվել պատերազմական հանցանքների ապացույցները: Խոսել եմ նաև միջազգային կառույցների խիստ անհամաչափ արձագանքի մասին, ինչպես նաև այն մասին, որ այս ամենը հանգեցրել է էթնիկ զտումների Արցախում, ցեղասպան քաղաքականության հետևանք է:
Մեկ ժամանոց տեսաֆիլմի մի հատվածը ներկայացնում ենք թարգմանությամբ»,- գրել է նա:

Կարդալ ավելին

Հասարակություն

Թբիլիսիի Ազատության հրապարակում կազմակերպվել էր Հայոց ցեղասպանության մասին ցուցահանդես

404

By

Նոյեմբերի 13-ին Թբիլիսիի Ազատության հրապարակում «Րաֆֆի» ուսանողական միության կողմից կազմակերպվել էր նկարների ցուցահանդես՝ «1915-2021 թվականների Հայոց մշակութային ցեղասպանություն» խորագրով։

Այս մասին հայտնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից՝ նշելով, որ ցուցահանդեսին ներկայացված էին Հայոց ցեղասպանության տարիներին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից Նախիջևանում և Արցախում վանդալիզմի ենթարկված հայկական մշակութային կոթողների նկարներ։

Կարդալ ավելին

Մշակույթ

Թշնամին ավերել է Մադաթաշենի դպրոցը, մշակույթի տունը, հուշարձանը, վնասել Սբ․ Աստվածածին եկեղեցին

592

By

Թշնամին ավերել է Մադաթաշեն գյուղի դպրոցը, մշակույթի տունը, հուշարձանն ու վնասել Սբ․ Աստվածածին եկեղեցին ։Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org կայքը գրում է.

 
«Ըստ  2021 թվականի հոկտեմբերի 10-ի  արբանյակային լուսանկարների՝ թշնամին քանդել է Ասկերանի շրջանի Մադաթաշեն գյուղի դպրոցը  և հասել դպրոցին կից եկեղեցու պատին, որը, փաստորեն վտանգի տակ է։  Դպրոցը 2015 թվականից վերանվանվել էր «Մադաթաշեն» դպրոց ՊՈԱԿ, որի շենքում  էին  տեղակայված նաև  գյուղի գյուղապետարանն ու մշակույթի տունը։
 
Եկեղեցու կողքին կար Արցախյան ազատամարտի զոհերին նվիրված հուշարձան, որը թշնամին նույնպես ոչնչացրել է գյուղի օկուպացիայից անմիջապես հետո։ Ադրբեջանական կողմի տարածած տեսանյութում ակնհայտ երևում է, թե ինչպես է զինված ադրբեջանցի զինվորականը ջարդում, քանդում և ավերում արցախյան ազատամարտի հերոսների հուշարձանը, կոտրում նրանց նկարներն ու հրճվանքով լուսանկարվում ավերված մշակութային ժառանգության ֆոնին։  Հավելենք, որ մինչ ադրբեջանական օկուպացիան արված տեսանյութը փաստում է, որ կանգուն  էին դպրոցն ու նրան կից հուշարձանը։
 
Մադաթաշեն գյուղի պատմությունը սկսվում  է 17-րդ դարի կեսերից, իսկ անունը ստացել է ռուսական բանակի գեներալ Վալերիան Մադաթովի անունից, ում անասնագոմերը հենց այս տարածքում էին գտնվում։ Գյուղական համայնքը տեղաբաշխված է Արցախի Հանրապետության հարավային հատվածում։ Ասկերան շրջկենտրոնից գտնվում է 50 կմ հեռավորության վրա, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 24 կմ հեռավորութան վրա։ Գյուղի  Սբ. Աստվածածին եկեղեցի  կառուցվել է 1904 թվականին։ Եկեղեցու պատը վնասված էր, տանիքը՝ նույնպես։
 
Մադաթաշենի դպրոցը, մշակույթի տունն ու եկեղեցին ադրբեջանական նոր ճանապարհաշինության ուղղության մեջ չեն մտնում և չի բացառվում, որ մշակութային արժեքների ավերման հետևանքով ստացված շինաքարերը ճանապարհների հենապատերի համար են օգտագործվում»։
 
Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում իրականացնող monumentwatch.org-ի  արձագանքը՝ սկզբնաղբյուր կայքում։ 

https://lurer.com/?p=439975&l=am

Կարդալ ավելին

Մշակույթ

Ամարասի վանական համալիրի վրայից իջեցվել է Արցախի դրոշը

638

By

Կարդալ ավելին

Մշակույթ

Վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Ողջաբերդում․ֆոտո

540

By

Վանդալիզմի հերթական դեպքն է արձանագրվել Ողջաբերդում՝ Չարենցի Կամար հուշարձանի վրա անհայտ անձանց կողմից արվել են գրություններ։

Հարգելի հայրենակիցներ նմանատիպ գործողությունները խստիվ արգելվում են,պատմական ժառանգության պահպանումը բոլորիս պարտքն է։

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ