Միացեք մեզ

Քաղաքականություն

Այցելեցի Հայաստան՝ Ֆրանսիայի եղբայրական երկիր. Վալերի Պեկրեսը գրառում է կատարել

244
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Ֆրանսիական Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի ղեկավար, Ֆրանսիայի նախագահի թեկնածու Վալերի Պեկրեսը Հայաստան կատարած այցելության վերաբերյալ գրառում է կատարել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր պաշտոնական էջում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ Վալերի Պեկրեսը գրառմամբ տեղեկացրել է, որ Ֆրանսիայի Սենատի «Հանրապետականներ» խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոյի և Ֆրանսիայի նախկին ԱԳ նախարար Միշել Բարնյեի հետ միասին ինքն այցելել է Ֆրանսիայի եղբայրական երկիր՝ հանդես գալով Լեռնային Ղարաբաղում խաղաղության վերականգնման և Հայաստանի տնտեսական ու մշակութային զարգացման և հայկական հոգևոր ժառանգության պահպանման հարցերում Ֆրանսիայի աջակցությունը մեծացնելու օգտին:

Ֆրանսիացի քաղաքական գործիչը գրառմանը կից նաև լուսանկարներ է հրապարակել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպումներից և Ծիծեռնակաբերդ կատարած այցելությունից:

Վալերի Պեկրեսը Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս կենտրոնական շրջանի խորհրդի նախագահն է: 2021 թ. դեկտեմբերի 4-ին Վալերի Պեկրեսը «Հանրապետականներ» կուսակցության կողմից առաջադրվել է Ֆրանսիայի նախագահի թեկնածու՝ 2022 թ. ապրիլին կայանալիք ընտրություններում:

Դեկտեմբերի 21-ին Վալերի Պեկրեսը Երևանում հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: Ֆրանսիացի գործիչը նաև այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և «Եռաբլուր» զինվորական պանթեոն:

Լրատվամիջոցների, այդ թվում՝ «Արմենպրես»-ի հետ ճեպազրույցի ընթացքում Վալերի Պեկրեսը կոչ է արել Ադրբեջանին անվերապահորեն վերադարձնել Բաքվում պահվող հայ գերիներին և նաև շեշտել, որ 2020 թվականին Ադրբեջանի և Թուրքիայի նախաձեռնությամբ Հայաստանի դեմ իրականացված ռազմական ագրեսիան նախազգուշացում էր Եվրոպային:

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 22-ին, նրա գլխավորած պատվիրակությունը մեկնել է Արցախի Հանրապետություն: Ստեփանակերտում Վալերի Պեկրեսը հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի և արտգործնախարար Դավիթ Բաբայանի հետ:

2020 թ. Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Իլ դը Ֆրանսի շրջանային խորհուրդը ընդունել էր Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձև, ինչպես նաև 75 հազար եվրո օգնություն էր հատկացրել պատերազմի հետևանքով տեղահանված հայ բնակչության կարիքները հոգալու համար:

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Քաղաքականություն

Այ միամիտներ, Սևանն ու Երևանը վաղուց արդեն Ալիևինն են․ Խաչիկ Մանուկյան

34

By

Կարդալ ավելին

Լրահոս

«Կոտրած գդալի» նման՝ ամեն տեղ. Հարմար պահի Էրդողանը «կգցի» Պուտինին

24

By

Ռուսաստան-Արևմուտք՝ վերջին օրերի լարվածության ֆոնին, Թուրքիան ակտիվ ներգրավել է Մոսկվայի շուրջ լարվածության մեղման գործընթացում:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին հրավիրել է այցելել Թուրքիա։ Այս մասին հայտարարեց հենց ինքը՝ Էրդողանը, անդրադառնալով Ուկրաինայի շուրջ իրավիճակի սրմանը. «Մենք անհրաժեշտ քայլեր ենք ձեռնարկում ճգնաժամից դուրս գալու համար։ Մենք ցանկանում ենք խաղաղություն և կայունություն տարածաշրջանում։ Անհրաժեշտ ենք համարում հարցը լուծել երկխոսության ճանապարհով և խուսափել ուժի կիրառումից։ Կան սխեմաներ, որոնք սահմանել է ՆԱՏՕ-ն։ Հուսով եմ, որ Ռուսաստանը զինված հարձակման և Ուկրաինայի օկուպացիայի չի դիմի։ Մենք կարող ենք հյուրընկալել երկու երկրների ղեկավարներին և ճանապարհ բացել դեպի խաղաղություն։ Մենք պարոն Պուտինին հրավիրել ենք մեր երկիր։ Սպասում է պատասխանի։ Կցանկանայինք որոշակի քայլեր ձեռնարկել երկկողմ հանդիպում անցկացնելու համար»,- նշել է նա։

Երեկ ժամեր անց հայտնի դարձավ, որ Պուտինը կօգտվի իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի Թուրքիա այցելելու հրավերից, երբ որ համաճարակաբանական իրավիճակը և ժամանակացույցը թույլ տան, ասել էր ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը. «Այո, այս թեման բազմիցս արծարծվել է նախագահ Պուտինի և Էրդողանի վերջին մի քանի շփումների ընթացքում»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Պեսկովի խոսքով՝ Պուտինը երախտագիտությամբ է ընդունել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ երկիր այցելելու հրավերը։ Նա նաև նշել է, որ նախագահների հանդիպումը կլինի երկկողմանի։ Թուրքիայի տարածքում շփումներ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ չեն նախատեսվում։

Միջնորդի դեր ստանձնած Էրդողանը, սակայն, հստակ հասկացնել է տվել, որ, որ Ռուսաստան-Ուկրաինա հնարավոր բախման դեպքում Անկարան կկատարի ՆԱՏՕ-ով ստանձնած պարտավորությունները:

Թուրքիան կշարունակի կատարել իր պարտավորությունները ՆԱՏՕ-ի շրջանակներում՝ Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի միջև հակամարտության դեպքում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը՝ հավելելով. «Այժմ մենք առկա ճգնաժամի լուծումը ցանկանում ենք երկխոսության և դիվանագիտության միջոցով գտնել։ Շարունակում ենք և՛ Ռուսաստանին, և՛ Ուկրաինային կոչ անել, որ իրենց կառուցողական և զուսպ պահեն։ Բայց Թուրքիան կկատարի ՆԱՏՕ-ին անդամակցության պահանջները»,- պատասխանել է Էրդողանը լրագրողի այն հարցին, թե արդյոք Անկարան կաջակցի Կիևին՝ վերջինիս և Մոսկվայի միջև հակամարտության դեպքում։

Միաժամանակ, Թուրքիայի ղեկավարը չի հստակեցրել, թե ինչ քայլերի է պատրաստ Թուրքիան իրադարձությունների նման զարգացման դեպքում, և որպես դաշինքի անդամ ինչ պարտավորությունների մասին է խոսքը։

Այսպես, աշխարհի բոլոր անկյուններում առկա հակամարտություններում Էրդողանը վարում է խիստ նախաձեռնողական քաղաքականություն՝ Թուրքիային առաջ մղելով որպես որոշիչ դերակատար ու խաղացող:

Պուտինն, անշուշտ, հաշվի է նստում Էրդողանի ազդեցության մեծացման փաստի հետ, նա կգնա Թուրքիայի ու իր այդ քայլով ավելի կմեծացնի Էրդողանի կշիռը: Արևմուտքի հետ Պուտինի հարաբերությունների բարդացման ֆոնին Պուտինը որևէ առիթ բաց չի թողնում Անկարայի հետ շփումների մեջ մտնել:

Բայց, թերևս, Պուտինն էլ է գիտակցում, որ Էրդողանը ամենավճռական պահին «գցելու» է Ռուսաստանին, պաշտպանելով ՆԱՏՕ-ի շահերը, որպես այդ կառույցի անդամ:

Մետաքսյա Շալունց

Կարդալ ավելին

Տեսանյութեր

Տեսանյութ․ Փաշինյանը ուզում է պրծնել Արցախից․ Ալիևի «ապտակներին» չպատասխանելու պատճառը

66

By

Կարդալ ավելին

Տեսանյութեր

Տեսանյութ․ Միքայելյանի չափալախը կամ իրականությունը Մարուքյանի մասին

104

By

Կարդալ ավելին

Քաղաքականություն

«Բանակի 30-ամյակը չնշելու համար բոլորը քովիդ ընկան». Մհեր Մկրտչյան

124

By

«Բանակի 30-ամյակը չնշելու համար բոլորը քովիդ ընկան: Ավելի լավ է Բանակի համար: Մենք հիշում ենք էդ օրն ու հավատում, որ նորից Բանակ կունենանք: Իսկ դրանք (իրանց ներկայությամբ) մեկ անգամ ևս մեր Զինվորների Տոնը նվաստացնելու հնարավորություն չեն ունենա»:

Մհեր Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ