Միացեք մեզ

Քաղաքականություն

Ամառային զեղչեր՝ հայրենիքի վաճառքի վրա. Վահե Հովհաննիսյան

172
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Երեկ  Վլ. Պուտինը  անոնսեց, որ առաջիկայում Հայաստանի և հայ ժողովրդին սպասվում են «բարդ, սուր և զգայուն լուծումներ», շեշտելով, որ դա հնարավոր է միայն ժողովրդի վստահությունը ունենալու դեպքում, ինչն արձանագրվել է ընտրությունների արդյունքում։ ՌԴ նախագահն այդ լուծումների պատմական բեռը դրեց Նիկոլին քվեարկած մոտ 700 հազարի վրա։ Այս մասին իր հոդվածում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա մնում է հասկանալ, թե որն է Նիկոլին մերժած 400 հազարի և քվեարկության չգնացած մոտ 800 հազար անելիքը և պատասխանատվությունը։

Ընտրողների կամ քաղաքացիների թիվը դառնում է քաղաքական պրոցես, եթե  քաղաքական վերնախավերը կարողանում են ճիշտ ձևակերպել հարցերը, լինել համոզիչ և անկեղծ։

ՌԴ նախագահի խոսքերից հետո Հայաստանում, ամենայն հավանականությամբ, ոչինչ էլ չի կատարվելու։

Նույնիսկ վերջին օրերի մամուլի վերլուծությունը՝ իշխանական և ընդդիմադիր դաշտի խմորումների մասին հուշում է, որ ազգային դեֆոլտի մեջ ենք։ Մեր գլխավոր թեմաներն են՝ ում կհասնի ԱԺ փոխխոսնակի աթոռը, ովքեր կդառնան հանձնաժողովների նախագահներ, ով կհասցնի գրավել ԱԺ ամենամեծ ու հարմար կաբինետները և այլն։ Մամուլը, ի դեպ մեղք չունի, այն հայելու պես փոխանցում է քաղաքական վերնախավերի տրամադրությունը կամ կոնկրետ դեմքերի ցանկությունները։

Ի՞նչ անել։ Նիկոլը շատ լավ գիտի, թե ինչ է սպասվում, և անելու է ամեն ինչ, որ բարդ, սուր և զգայուն լուծումների պատասխանատվությունը սահուն բարդի նաև ողջ ժողովրդի ու ողջ քաղաքական վերնախավի վրա։

Նա այդ տեխնոլոգիաներին լավ տիրապետում է։ Հակառակ թևի խնդիրները, թվում է, շատ պարզ են.

ա/ Պահանջել գաղտնազերծում՝ թե ի՞նչ լուծումների մասին է խոսքը

բ/ Նախաձեռնել հանրային լայն քննարկումներ

գ/ Ներկայացնել սեփական մոտեցումները

դ/ Անհրաժեշտության դեպքում կազմակերպել դիմադրություն

Եթե սա չարվի, ապա Նիկոլը կստանա բարոյական իրավունք՝ կրկին ասելու, որ միակ մեղավորը և պատասխանատուն ինքը չէ։

Արդարացումները, թե ամառ է, շոգ է, մարդիկ հակված չեն՝ կենցաղային խոսակցություններ են։ Ստացվում է, որ ամռանը հայրենիքը վաճառվում է զեղչված գներով՝ որպես շուտ փչացող ապրանք։ Ստեղծվել է ոչ ստանդարտ ու չափազանց վտանգավոր վիճակ։ Ի՞նչ անել։ Ակնհայտ է, որ ստանդարտ քայլերով արդյունք չենք ունենալու։ Պետք են նոր գաղափարներ ու նոր գործելաոճ։

Պուտինի խոսքն ուղղված էր ոչ այնքան Նիկոլին

Պետք է վերանայել շատ բան՝ որոշումներ կայացնելու մեխանիզմներից մինչև որոշումների նպատակներ։ Պետք է փոխել հարցերի քննարկման և որոշումների կայացման մեխանիզմը։ Գործող մեխանիզմի արդյունքը տեսնում ենք՝ դա այն է, ինչ այսօր կա։ Պետք  է փոխել պայքարի ձևաչափը՝ պահպանելով էֆեկտիվ կորիզը, պետք է ընդունել, որ նոր իրողությունը նոր բան է պահանջում։

Պետք են նոր քայլեր, նոր հռետորաբանություն, նոր, ոչ ստանդարտ մոտեցումներ։

Մի մասնավոր ու համընդհանուր առաջարկ

«Հայաստան» դաշինքից երեք հոգի կարող է հրաժարվել մանդատից՝ դեպի ԱԺ մուտք բացելով Գեղամ Նազարյանի համար։ Սա չի արվում անձի համար, սա արվում է  հանուն գործի։ Եթե իշխանությունը ձեռ է առնում ողջ հասարակությանը՝ Արգիշտի Քյարամյանին արիության մեդալ տալով, ապա մենք պետք է ցույց տանք, որ գոնե մենք պատերազմը և իր հետևանքները հասկանում ենք ողջ խորությամբ և լրջությամբ, և որ չենք պատրաստվում մասնակցել իրենց թատրոնին՝ խաղի այդ կանոններով։ Գեղամ Նազարյանը ներկայացնում է հարյուրավոր զոհվածների, վիրավորների ընտանիքներ, Գեղամի աշխատանքային օրն անցնում է այդ մարդկանց հետ, և բոլորս գիտենք, որ այդ մարդիկ, Գեղամին վստահելով, նրան լիազորել են՝ լինել ԱԺ-ում։ Մենք պետք է հնարավորություն ստեղծենք, որ այդ հարյուրավոր, եթե ոչ՝ հազարավոր ընտանիքների ներկայացուցիչը լինի ԱԺ-ում։

«Հայաստան» դաշինքն նաև այս օրինակով պետք է ցույց տա, որ նոմենկլատուրային կառույց չէ, և պատրաստ է այժմ ու այսուհետ գնալ ոչ ստանդարտ լուծումների՝ ի շահ գործի։ Գեղամ Նազարյանն այն գործիչն է, ով կարող է ԱԺ-ում ապահովել ոչ ստանդարտ մթնոլորտ։ Ուրեմն ինչո՞ւ չգնալ այդ քայլին։ Եթե կա գաղափար, որ ընդդիմության առաջին քայլերից մեկը պետք է լինի 44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի ստեղծումը, ապա եկեք ընդունենք, որ հանձնաժողովը՝ Գեղամ Նազարյանի մասնակցությամբ և առանց նրա՝ լրիվ տարբեր բաներ են։ Ուրեմն Գեղամը պետք է լինի ԱԺ-ում։

Տեխնիկապես ճանապարհն էլ շատ պարզ է. ինչպես քվոտավորված կազմվել է ցուցակը, այնպես էլ քվոտավորված մեկական հոգի կարող է հրաժարվել մանդատից։ Գեղամի ներկայությունն ԱԺ-ում հենց այսօր կարևոր է ։

Անբնական է, եթե այս ավերիչ պատերազմից 6-7 ամիս հետո զոհերի ընտանիքներից որևէ ներկայացուցիչ չլինի ԱԺ-ում։

Եթե իշխանությունը մեդալներ որ կոչումներ է հանձնում երկիրը հանձնածներին, ապա ընդդիմություն պարտավոր է անել իր քայլը։

Դիմադրության քայլեր

Իշխանությունը սկսել է տոտալ ճնշումներ և բռնություն՝ համայնքապետերի հանդեպ, հատկապես՝ Սյունիքում։ Սա արվում է հետընտրական մթնոլորտի հմուտ բանեցմամբ, բայց ունի նաև այլ նպատակ՝ կոտրել դիմադրության վերջին հնարավոր օղակները։ Սա պետք է հասկանալ շատ հստակ, մենք իրավունք չունենք մարդկանց, որոնք քաղաքացիական և հայրենատիրական կեցվածք են դրսևորել ամենադժվար պահերին, մենակ թողնենք հիմա, երբ արդեն կաբինետների և մանդատների բաշխման հաճելի պահն է։ Պետք է շատ կտրուկ և շատ պինդ կանգնել այդ մարդկանց կողքին, Սյունիքի կողքին, Սյունիքի համայնքապետերի, Սյունիքյան ծագումով գործիչների կողքին, համախմբել ողջ ռեսուրսները՝ նրանց պաշտպանությունը կազմակերպելու համար՝ ԱԺ-ում և դրանից դուրս։ Սա հավասարաչափ վերաբերում է հետընտրական պետական տեռորի տակ հայտնված բոլոր գործիչներին՝ պրոֆեսոր Չարչյանից մինչև գյուղապետեր և անծանոթ անուն-ազգանունով բուժքույրեր և այլոք։

Ամփոփում

Շատ կարևոր է ճիշտ հասկանալ ՌԴ նախագահի խոսքերը։ Նա ասաց՝ հայ ժողովուրդ, դա Քո´ ընտրությունն էր։ Լիներ այլ ընտրություն՝ կարող էին լինել այլ որակի լուծումներ։Նույնիսկ գերտերությունների նախագահները հաշտվում են փոքր պետությունների ժողովուրդների ընտրության հետ։ Ընտրե՞լ եք պարտության դեմքին, վստահե՞լ եք նրան՝ շարունակել բանակցությունները։ Նոր Նիկոլն էլ շարունակելու է կատարել հին Նիկոլի ստանձնած պարտավորությունները, որոնք  «բարդ, սուր և զգայուն» լուծումներ են։

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Բլոգ

Հայ-ադրբեջանական սահմանի գյուղերի հարցերը շարունակում են օրհասական լինել. «Ժողովուրդ»

78

By

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հայ-ադրբեջանական սահմանի գյուղերի բնակիչների հարցերը շարունակում են չլուծված մնալ: Մասնավորապես բազմաթիվ խնդիրներ են հայտնաբերվել ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրայինհարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի հանձնարարությամբ աշխատակիցների՝ Սյունիք կատարած այցի ընթացքում: Կապանից դեպի 4 գյուղեր՝ Ագարակ, Խդրանց,Եղվարդ եւ Ուժանիս տանող ճանապարհի նկատմամբ Ադրբեջանն առանց որեւէ իրավական հիմքի վերահսկողություն է սահմանելու, եւ դրա հետեւանքով մարդկանց համար հումանիտար խնդիրներ են առաջ եկել։ Օրինակ՝ Եղվարդ գյուղի բնակիչները նշելեն, որ գյուղում շեշտակի նվազել է ոչխարաբուծությունը այն պատճառով, որ զրկվել են արոտավայրերն օգտագործելու հնարավորությունից. այդ տարածքներն այժմ ադրբեջանական զինված ուժերի տիրապետության տակ են։

Բացի այս, արդեն 10 գլուխ խոշոր եղջերավորներ հայտնվել են սահմանից այն կողմ, եւ գյուղացիները գոնե մնացածը փրկելուհամար կենդանիներին ախոռից դուրս չեն հանում։ 3 գլուխ խոշոր եղջերավորներ Ագարակ գյուղից են հատել սահմանը, իսկ Ուժանիս գյուղում, ճիշտ է, նման դեպք դեռ չի գրանցվել, սակայն մարդիկ վաճառում են անասունները. խոշոր եղջերավորները արդեն պակասել են 21-ով։ Ինչպես Սյունիքի այլ սահմանամերձ բնակավայրերի դեպքում, այստեղ էլ այլընտրանքային ճանապարհը լուծում չէ: Բացի անվտանգ ապրելու իրավունքից, այլընտրանքային ճանապարհի դժվարանցանելիության պատճառով խախտվում են տեղի բնակիչների կրթության, աշխատանքի, բուժօգնության եւ այլ իրավունքներ։ Օրինակ՝ եթե նախկինում գյուղացիները հեշտությամբ կարողանում էին հասնել Կապան քաղաք՝ աշխատանքի, ապա այժմ ճանապարհի դժվարանցանելիության պատճառով, իսկ եղանակային վատ պայմանների դեպքում՝ անանցանելիության պատճառով մարդիկ ստիպված բնակարան են վարձակալել։ Առկա են նաեւ բուժօգնությանիրավունքի խախտման դեպքեր. թեեւ գյուղերնունեն բուժհաստատություն, որտեղ համապատասխան առաջնային օգնություն է ցուցաբերվում (Եղվարդի եւ Ուժանիսի համար գործում է մեկ բուժհաստատություն Եղվարդ գյուղում), սակայն բուժօգնության ավելի լուրջ հարցերը չեն կարող լուծվել տեղում։

Մարդիկ լիարժեք բուժօգնություն ստանալու համար պետք է կրկին հասնեն Կապան քաղաք։ Այսպիսով, ադրբեջանական ծառայողների՝ հայկական գյուղերին այդքան մոտ տեղակայված լինելը, ամրացումները եւ նրանց կողմից միջհամայնքային ճանապարհների վերահսկողությունը խորացնում են մարդկանց իրավունքների խախտումները, խաթարում են նրանց բնականոն կյանքը: Հետեւաբար ինչպես արձանագրել է ԱԺ ՄԻՊ եւ ՀՀ հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը, պետք է գործուն քայլեր ձեռնարկվեն անվտանգության ապառազմականացված գոտի ստեղծելու համար, որպեսզի վերականգնվեն սահմանային բնակավայրերի բնակիչների իրավունքները կամ դրանց մի մասը»:

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում

Կարդալ ավելին

Լրահոս

Քերոբյանը կլքի՞ նախարարի պաշտոնը. «Իրավունք»

66

By

«Իրավունք» թերթը գրում է.

 «Կառավարության կուլիսներում շրջանառվող շշուկների համաձայն, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն առաջիկայում կլքի իր պաշտոնը: Պարզվում է` քերոբյանական «շուլուխներն» այլեւս ծիծաղելի չեն Փաշինյանի համար, եւ նա, պարզապես, հարմար պահ է փնտրում եւ նաեւ հարմար փոխարինող:

Մասնավորապես` Փաշինյանի դժգոհությունն է առաջացրել այն, որ Քերոբյանի մեծ-մեծ հայտարարությունների տակ իրականացրած աշխատանքի ՕԳԳ-ն զրո է: Ի դեպ, Վահան Քերոբյանը պարբերաբար հիշեցվում էր, որ խոստացել է հրաժարական տալ, եթե 2021թ. երկնիշ աճ չլինի, իսկ տարեվերջին խոստովանեց, որ նման հայտարարություն արել է պահի թելադրանքով, քանի որ պատերազմից ու համավարակի ճգնաժամից հետո մարդկանց, ու հատկապես գործարարներին, հարկավոր էր լավատեսություն ներշնչել:

Ըստ նրա, այդ առումով շոկային օպտիմիզմ հաղորդելը կարող էր արդյունավետ լինել: Մինչդեռ, ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր, ըստ էության, Վահան Քերոբյանն էլ ժողովրդի «լավատեսությունը ծծեց»:

Ահա հենց սա էլ կապահովի Քերոբյանի «հերոսական» հեռացումը կառավարությունից, թե տեսեք, նա իր խոսքի տերն էր` տնտեսական երկնիշ աճ չունեցանք, Քերոբյան նախարար էլ չենք ունենա»:

Կարդալ ավելին

Լրահոս

Դավիթ Տոնոյանը նոր պահանջ է ներկայացրել

80

By

Դավիթ Տոնոյանի փաստաբանական խումբը հայտարարությամբ է հանդես եկել, որում ասվում է․

«Հունվարի 19-ին նախատեսված առաջին դատական նիստին ընդառաջ վերահաստատում ենք պարոն Տոնոյանի նախկինում արված հայտարարությունն առ այն, որ իր վերաբերյալ քրեական գործով դատաքննության փուլում նա պահանջելու է դռնբաց դատական նիստեր՝ քրեական գործի հրապարակային քննություն ապահովելու համար:

Մատակարարված հրթիռների քանակիը ձեռքբերման գինը, դրանց տեսակը, մատակարարման ժամանակահատվածը և գործի այլ հանգամանքները նախաքննական մարմնի և դատախազության հաղորդագրություններով, հրապարակումներով արդեն իսկ բացահայտված լինելու պայմաններում այլևս խոսք չի կարող լինել որևէ պետական անվտանգության, գաղտնիքի կամ դռնփակ դատական նիստ անցակցնելու մասին: Ուստի մեր համոզմամբ, դռնփակ նիստերի անցկացմամբ փորձ է արվելու չբացահայտել քրեական գործում ապացույցների բացակայությունը եւ մեղադրող կողմի հիմնավորումների սին լինելը:

Բացի այդ, ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը եւ տարբեր շրջանակներ հիշյալ քրեական գործը փորձել են արհեստականորեն կապել 44-օրյա պատերազմի հետ, ուստի Դավիթ Տոնոյանը անհրաժեշտ է համարում, որ քրեական գործի հրապարակային քննությամբ պարզվի եւ հերքվի նաեւ այդ հանգամանքը»:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Անթաքույց հայտարարել է, որ «առանց Թուրքիայի Ադրբեջանը գոյություն չի ունենա». Վարդան Ոսկանյան

46

By

Իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


«Թուրքիայում Ադրբեջան հորջորջվող արհեստածին կազմավորման դեսպանն անթաքույց հայտարարել է, որ «առանց Թուրքիայի Ադրբեջանը գոյություն չի ունենա»։

Իրականում նա կարող էր ավելի առաջ գնալ և խոստովանել, որ Ադրբեջան կոչվող կազմավորումը չէր կարող 1918թ․ հայտնվել աշխարհի քարտեզի վրա, եթե Նուրի փաշայի բաշիբոզուկների սվինների վրա օսմանցիների խամաճիկ ադրբեջանական կառավարությունը չհաստատվեր Բաքվում։

Այս համատեքստում հարց է ծագում, թե այդ ինչպե՞ս է, ըստ Բաքվի բռնապետի՝ 1918թ․ ադրբեջանական կառավարությունը Երևանն իբր «նվիրել» Հայաստանին, եթե առանց օսմանյան ուղիղ ներխուժման, ի զորու չէր նույնիսկ մտնել իր մայրաքաղաք Բաքու, որն, ի դեպ, հիմնականում վերահսկում էր հայկական զինուժը»։

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Ռուբինյանը մանրամասներ է պատմել Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպումից

94

By

Հաջորդ հանդիպմանը Երևանն արդեն ակնկալում է առարկայական բանակցություններ Անկարայի հետ, եթե այդ օրակարգը բավարար առարկայական լինի և բավարար լուրջ լինի, կարելի է մտածել տարբեր հանդիպման վայրերի մասին կամ տարբեր ֆորմատների մասին, բայց ես վաղաժամ եմ համարում այդ հարցում ասել ավելին։ Այս մասին «Ազատության» եթերում հայտարարել է ԱԺ փոխնախագահ, հայ-թուրքական բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Հունվարի 14-ին Մոսկվայում Թուրքիայի հատուկ ներկայացուցչի հետ առաջին հանդիպմանը, ըստ Ռուբինյանի, քննարկվել են գործընթացի վերաբերյալ ընդհանուր մոտեցումներ, հիմա Երևանը շատ հետաքրքրված է բովանդակային բանակցություններով։

«Ոչ բովանդակային բանակցությունները ուղղակի կարող են իմիտացիոն տպավորություն ստեղծել, մենք հետաքրքրված ենք իրական խնդիրների լուծմամբ։ Իսկ իրական խնդիրը սահմանի բացումն է առաջին հերթին։ Երկրորդ հերթին՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի գործընթացը լինի բովանդակային, և ակնկալու ենք, որ թուրքական կողմը նույնպիսի մոտեցում կցուցաբերի»,- ասել է Ռուբինյանը։

Առաջին հանդիպմանը հնարավոր միջանցքի մասին խոսակցություն, ՀՀ հատուկ ներկայացուցչի վստահեցմամբ, չի եղել, թեև մինչև ներկայացուցիչ նշանակելը Թուրքիայի իշխանությունները՝ այդ թվում և Էրդողանի մակարդակով, խոսել են Ադրբեջանին դեպի Նախիջևան Սյունիքով միջանցք տրամադրելու մասին։

«Ոչ, չի խոսվել և չէր էլ կարող խոսվել։ Որովհետև Հայաստանի Հանրապետությունը բազմիցս աներկբայորեն, հստակ իր դիրքորոշումն արտահայտել է, որ այո, մենք կողմ ենք և ուզում ենք, որպեսզի տարածաշրջանային բոլոր կոմունիկացիաներն ապաշրջափակվեն, բայց այն միջանցքային տրամաբանությունը, որը փորձ է արվում առաջ քաշել, մեզ համար անընդունելի է»,- նշել է Ռուբինյանը։

Հայ-թուրքական բանակցությունների օրակարգի հարց, Հայաստանի ներկայացուցչի հավաստմամբ, չի կարող դառնալ նաև Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը՝ թեև Թուրքիան և Ադրբեջանը այստեղ ևս միակարծիք ենք՝ միմյանց անվանելով եղբայրական պետություններ. — «Ամեն դեպքում, եթե մենք ուզում ենք, որ գործընթացը հաջողի (մենք ասելով նկատի ունեմ այն պետություններին, որոնք հետաքրքրված են մեր տարածաշրջանում), անհրաժեշտ է, որպեսզի բոլոր այդ պետությունները մաքսիմալ կառուցողական լինեն իրենց դիրքորոշումներում և չպայմանավորեն մեկ պետության հետ հարաբերությունները երրորդ պետության հետ հարաբերություններով։ Այսինքն՝ փորձել գործընթացը տանել համագործակցային տրամաբանությամբ, և ոչ դա բացառող տրամաբանությամբ»։

Հարցին, թե քանի դեռ կա Արցախի կարգվիճակի հարցը, ինչում Անկարան աջակցում է Բաքվին, այդ նախապայմանը արդյո՞ք չի կարող ինչ-որ պահի դարձյալ մտնել օրակարգ, Ռուբինյանն արձագանքել է․ «Արցախի կարգավիճակի հարցը թեմա է, որի քննման վայրը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունն է»։

Ինչ վերաբերում է միմյանց տարածքային ամբողջականությունը ճանաչելու՝ Անկարայից պարբերաբար հնչող կոչերին, որպես հարաբերությունների կարգավորման հիմք, Ռուբեն Ռուբինյանն ուղիղ չի պատասխանել. «Հայաստանի Հանրապետությունը ներկայացնող մարդիկ, այսինքն՝ նախկին իշխանությունները, ներկա իշխանությունները երբևիցե որևէ տեղ Թուրքիայի տարածքային պահանջներ ներկայացրե՞լ են, թե՞ ոչ։ Պատասխանն է՝ ոչ։ Հետևաբար այդպիսի հարց չկա ուղղակի»։

Ճշտող հարցին՝ կա՞ օրակարգում պատրաստակամության առնվազն ճանաչել ներկայիս Թուրքիայի սահմանները՝ փոխադարձության սկզբունքով, Ռուբինյանը արձագանգքել է.

«Ես կրկնում եմ հարցս՝ ինչ-որ մեկը կարող է պնդել, որ այդ սահմանները ճանաչված չե՞ն եղել։ Որտեղի՞ց է ծնվում այդ պնդումը»։

Կարդալ ավելին

Facebook

Ամենադիտվածներ