Միացեք մեզ

Քաղաքականություն

Աբսուրդի գագաթնակետ. Խնդրողի և մերժվողի վերջը

252
Հետևե՛ք մեզ Telegram-ում

Պարզվում է, պաշտոնական Երևանը փորձում է պարզաբանումներ ստանալ, թե սահմանազատման և սահմանագծման հարցով Հայաստանի առաջարկներից հատկապես որն է անընդունելի Բաքվի համար, նախօրերին Եռաբլուրում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«Ի՞նչ պահով են անընդունելի իրենց համար, հավանաբար նկատի ունեք. մենք հստակեցումները դեռ չունենք, ճշգրտման փուլում են այդ հստակեցումները։ Քննարկում անընդհատ կա, քննարկումը շարունակվում է, և Ձեր հնչեցված հարցում, ըստ էության, պատասխանը կա, հիմա մենք փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե հատկապես որ մասն է անընդունելի, ինչ հիմնավորմամբ, և ըստ այդմ ինչպիսի նոր լուծումներ կարող են լինել», ասել է նա։

Հայկական կողմի առաջարկների մասին հունվարի 14-ին տեղեկացրեց Ռուսաստանի ԱԳ նախարարը։ Սերգեյ Լավրովն ասել էր, որ Հայաստանը նոր առաջարկներ է ներկայացրել Ադրբեջանի հետ սահմանազատման հանձնաժողով ձևավորելու հարցով, որը ռուսական կողմի միջոցով փոխանցվել է Բաքվին։ Ավելի ուշ ԱԺ-ում Միրզոյանը հայտարարեց, որ առաջարկները բխում են զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման հայեցակարգից։ Սրան հաջորդեց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հայտարարությունը, թե Երևանի «նախապայմանները» Բաքվի համար անընդունելի են։ Երևանից արձագանքեցին, թե դրանք նախապայմաններ չեն, Հայաստանը խոսում է պայմանավորվածությունների իրագործման մասին։ Ստեղծված իրավիճակը Հայաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը փակուղային չի համարում, բայցև շատ հարցերի պատասխանել չի կարող։

Ինչ վերաբերում է հետպատերազմական բանակցությունների մյուս օրակարգային հարցին՝ տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, ապա փոխվարչապետերի եռակողմ հանձնաժողովում Հայաստանը ներկայացնող Մհեր Գրիգորյանը տեղեկացրեց, որ առաջիկա հանդիպման ամսաթվի մասին լրացուցիչ կհայտարարվի և չհամաձայնեց, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 26-ի Սոչիի հանդիպումից հետո համաձայնության գալ չի հաջողվել։ Հիշեցրեց՝ առնվազն երկաթգծի հարցով կա փոխըմբռնում։ «Ամենաբարձր մակարդակով ես կարծում եմ, որ երկաթգծի հետ կապված կա փոխըմբռնում, և դա հաստատված է հայտարարություններով, և դա, ես կարծում եմ, շատ պոզիտիվ առաջընթաց է։ Այս պահին ավելի շատ իրականացվում է փորձագիտական աշխատանք, փորձագիտական աշխատանքի արդյունքներով հետագա մեր հանդիպումների մասին լրացուցիչ կտեղեկացնեմ։ Երկաթգիծն արդեն իսկ կառուցողական գործ է՝ իմ կարծիքով, որովհետև այս փուլում մեր աշխատանքային խումբն իրականացնում է աշխատանքներ, որոնք շատ կոնկրետ են և շատ կոնկրետ նպատակ են հետապնդում, դա երկաթգծի կառուցումն է այն հատվածների, որոնք ՀՀ-ինն են», — նկատեց նա։

Վերջերս Ադրբեջանի ԱԳ նախար Ջեյհուն Բայրամովը հայտարարեց, որ Բաքվի համար անընդունելի են Երևանի նախապայմանները սահմանազատումը սկսելու համար: Միաժամանակ, ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդտի հետ Վիեննայում կայացած հանդիպման ժամանակ Բայրամովը շեշտել է, որ սահմանազատումը հարաբերությունների կարգավորման կարևոր բաղադրիչ է, և Բաքուն հանդես է գալիս այն անհապաղ և առանց նախապայմանների սկսելու օգտին։ «Ադրբեջանը կարևորում է ԵԱՀԿ-ի հետ համագործակցությունը և կազմակերպության հետ համատեղ իրականացվող նախագծերը, մասնավորապես՝ տրանսպորտային կապերի զարգացման, կանաչ էներգիայի, բնապահպանական հարցերի շուրջ։ Միևնույն ժամանակ, Բայրամովը հայտնել է Ադրբեջանի շահագրգռվածությունը ԵԱՀԿ-ի մասնակցությամբ այն նախագծերում, որոնք վերաբերում են ներկայիս հետպատերազմյան շրջանին, մասնավորապես՝ տարածաշրջանում շինարարության և վերաինտեգրման գործընթացներին», — ասված է Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում։

Այսպես, պաշտոնական Երևանը Հայաստան-Ադրբեջան սահմանագոտում իրավիճակի կարգավորմանն ուղղված մի շարք միջոցառումների փաթեթ է փոխանցել ռուսական և նրանց միջնորդությամբ՝ նաև ադրբեջանական կողմին։ Այժմ պաշտոնական Երևանը սպասում է արձագանքի։ «Կարող եմ ասել միայն, որ դրանք բխում են կառավարության և վարչապետի կողմից նախապես և մշտապես բարձրաձայնված զորքերի հայելային հետքաշման և հավելյալ անվտանգության մեխանիզմների ստեղծման մեր ընդհանուր, նախապես մշակված հայեցակարգից: Ներկայացված փաթեթում նախատեսված են հանգամանալից կերպով մեխանիզմներ, որոնց գործարկման արդյունքում որևէ գյուղ, ճանապարհ և այլն անպաշտպան չի մնա։ Շատ դետալներ իհարկե չեմ կարող բացահայտել, որովհետև քննարկման փուլում են։ Միայն կարող եմ ասել, որ խոսքը խորհրդային սահմանների մասին է՝ որպես հիմք էդ գործընթացի համար ընդունելու մասին», — ԱԺ-ում ասել էր Միրզոյանը՝ միաժամանակ հավելելով, որ ներկայացված առաջարկների մանրամասները չեմ կարող հրապարակել, և իմաստ էլ չունի:

Իսկ ինչո՞ւ իմաստ չունի ներկայացնել հայկական կողմի առաջարկները: Կարելի է ենթադրել, որ Հայաստանը զորքերի հայելային հետ քաշման մասին է ակնարկում, բայց Ադրբեջանը չի ընդունում սույն առաջարկը:

Ի՞նչ է ստացվում: Անցյալ տարվա մայիսից ադրբեջանական ստորաբաժանումները ներխուժել են ՀՀ տարածք, դրան պաշտոնական Երևանը գնահատական չի տալիս, միջազգային հանրությունից չի պահանջում, որպեսզի համարժեք արձագանքեն ադրբեջանական ներխուժմանը, դրա փոխարեն՝ Երևանը թույլ է տալիս, որ Բաքուն մերժի՝ մեր երկրի տարածքից դուրս գալու պահանջը:

Աբսուրդի գագաթնակետ:

Մետաքսյա Շալունց

Կարդալ ավելին
Գրել Մեկնաբանություն

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Քաղաքականություն

Չավուշօղլուի ազդակը Փաշինյանին

112

By

Ուրուգվայում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն թուրքական «գորշ գայլերի» նշանն էր ցույց տվել հայերին՝ ի պատասխան Հայոց ցեղասպանության ճանաչման պահանջի։

Ուրուգվայի ԱԳՆ–ը Թուրքիայի դեսպան Հուսեյն Մուֆթուօղլուին այդ ամենից հետո կանչել է արտաքին գերատեսչություն՝ բացատրոթյուն տալու։

Հիշեցնենք, որ դեռևս 1965թ.–ի ապրիլի 20–ին Ուրուգվայի սենատի գլխավոր վեհաժողովը և ներկայացուցիչների պալատն ընդունել է «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա մասին» օրենքը։

Չավուշօղլուի կողմից «գորշ գայլերի» մատերի կոմբինացիան ցույց տալը շատ խորհրդանշական ստացվեց ապրիլի 24–ին։ Դա ցույց է տալիս, որ Թուրքիան ոչ միայն ժխտում է Հայոց ցեղասպանությունը, այլ պատրաստվում է նոր ցեղասպանության։ Եվ սա հայաստանյան իշխանությունների քիրվայական ու խաղաղասիրական մեսիջների ներքո։

Թուրքիայի մոտ ոչինչ չի փոխվել։ Պարզապես Նիկոլ Փաշինյանն է փորձում հայ ժողովրդին համոզել, որ Թուրքիան, իբր, փոխվել է ու ՀՀ–ի հետ փորձում է հարաբերություն կարգավորել, իբր, առանց նախապայմանների։

Փաշինյանն ասում է, թե, իբր, Թուրքիայից դրական ազդակներ է ստանում, բայց Չավուշօղլուն լրիվ այլ ազդակ է փոխանցում Փաշինյանին։ Այլ հարց է, որ Նիկոլն, իր աթոռային շահերից ելնելով, խաբում է հայ ժողովրդին ու փափուկ բարձ դնում, թե բա Թուրքիայից դրական ազդակներ ենք ստանում։

Իրականությունն այն է, որ Նիկոլն ամբողջությամբ բավարարում է թուրք–ադրբեջանական նախապայմանները, խաղաղություն է մուրում և վախի մթնոլորտ ձևավորելով՝ ձգտում կյանքի կոչել այն, ինչ պայմանավորվել է Թուրքիայի ու Ադրբեջանի հետ։

Հայ ժողովուրդն իր հերթին պետք է ազդակներ ուղարկի Թուրքիային։ Նիկոլին հեռացնելը շատ լավ ազդակ կլինի։ Անկարայում անմիջապես կհասկանան, որ հայ ժողովուրդը մուրացկան չէ և երկրորդ ցեղասպանություն թույլ չի տալու։

Նիկոլին հեռացնելը լավ ազդակ կլինի նաև միջազգային հանրությանը, որ ՀՀ–ն փակում է պարտության էջն ու սկսում մեջքն ուղղելու գործընթացը, և որ չի հանդուրժելու Արցախի ադրբեջանականացում։

Կորյուն Մանուկյան

Հ.Գ.։ Նիկոլենց «Ապագա կա ապագա» կարգախոսի հիմքում ընկած է Թուրքիայի հետ սիլի–բիլին ու դրանից սպասվող օգուտը։ Չավուշօղլուն իր վարքագծով ցույց տվեց, թե Թուրքիան ինչպիսի ապագա է պլանավորում Հայաստանի համար Նիկոլ Փաշինյանի ձեռքերով։

7or.am

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Ոստիկանապետը վարչապետին զեկուցել է. Եթե 5 հազարը չգերազանցի` կճնշենք

154

By

Հրապարակը գրում է. Երեկ մենք տեղեկացրել էինք, որ ոստիկանությունում արտակարգ վիճակ է հայտարարվել՝ բոլոր ուժերը, իսկ դրանք երկրով մեկ քիչ չեն, բերվել են կազմ-պատրաստ վիճակի, որպեսզի կարողանան ճնշել համաժողովրդական պայքարի փորձերը։ 


Ոստիկանության ղեկավար կազմը՝ վարչապետի հանձնարարությամբ խորհրդակցություն է հրավիրել, որպեսզի հստակեցնի իր անելիքները եւ վարչապետին զեկուցի, թե ինչ է սպասվում եւ ինչ է անհրաժեշտ պայքարի օջախները խեղդելու համար։

Մեր աղբյուրը հայտնեց, որ ոստիկանապետ Վահե Ղազարյանը Նիկոլ Փաշինյանին զեկուցել է իրավիճակը։ Նախ, ներկայացրել է ընդդիմության ծրագիրը՝ որտեղ, ինչ են նախատեսում անել, որ երթուղիներով են քայլելու, ովքեր են մասնակցելու այդ ակցիաներին։ 

Եւ ամենակարեւորը՝ ասել է, որ մեկ օջախում մինչեւ 4-5 հազար մարդու հավաքվելը խնդիր չէ՝ իրենք հանգիստ կցրեն եւ իրավիճակը դուրս չի գա ոստիկանության վերահսկողությունից։ Վտանգը կարող է ծագել այն պահից, երբ հավաքվածների թիվը գերազանցի 5 հազար մարդը։ Այդ դեպքում ամբոխին չեն կարողանա զսպել եւ դժվար կլինի կառավարել նրանց գործողությունները։ Բայց վարչապետը վստահ է եղել, որ մեկ վայրում 5 հազար մարդ ընդդիմությանը հավաքել չի հաջողվի։ Նա իր թիմին հրահանգել է հնարավորինս փչացնել եւ վարկաբեկել այս պայքարը եւ այն ներկայացնել որպես երկիրը պատերազմի տանելուն, խաղաղությունը մերժելուն ուղղված քայլեր, որոնք վտանգում են Հայաստանն ու Արցախը։

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Ալիևի մեսիջը հայերին՝ կամ Արցախը պիտի ճանաչեք Ադրբեջանի կազմում կամ կգրավեմ ողջ Հայաստանը

100

By

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այս խոսքերը Շուշիից իր սիմվոլիկան ուներ: Նա դրանով մեսիջ էր ուղարկում հայերին, թե մոռացեք Շուշիի մասին, հակառակ դեպքում Ադրբեջանը կգրավի ողջ Հայաստնաը: Պետք է նշել, որ Ալիևը առաջին անգամ չի սպառնում հայ ժողովուրդին: Մինջ 2018 թվականը նա նույնպես սպառնում էր, որ «գրավելու է Երևանը», սակայն նախկինում նրա խոսքերին լուրջ չեինք վերաբերվում, քանի դեռ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունն էր այլ: Բացի այդ Հայաստանը չուներ Փաշինյանի նման արկածախնդիր ղեկավար: Այսօր իրավիճակը բոլորովին այլ է: Ալիևի հետ միասին, հայ ժողովուրդին սպառնում է նաև… Նիկոլ Փաշինյանը: Իհարկե նրա ձևակերպումները փոքր ինչ այլ են, սակայն բովանդակությունն է նույնը: Ալիևը հայտարարում է, «…եթե հայերը չհամակերպվեն Արցախի կորուստի հետ, ապա կկորցնեն ողջ Հայաստանը…»: Փաշինյանը հայտարարում է, որ եթե «..չհամաձայնվենք իջեցնել Արցախի կարգավիճակի նշաձողը, ապա կարող ենք ստանալ նոր պատերազմ…»:

Այսինքն, թե Ալիևը, և թե Փաշինյանը նույն բովանդակության մեսիջն են փոխանցում հայ ժողովուրդին: Տարբերությունը կայանում է նրանում, որ Փաշինյանի թիմը խոստանում է Հայաստանի ժողովրդին Արցախի կորստի դիմաց «կայուն խաղաղ դարաշրջան», իսկ Ալիևի թիմը ոգևորված նշում է, որ «Ղարաբաղի մարսելուց հետո, հերթը լինելու է Արևմտյան Զանգեզուրինը, հետո Սևանինը, հետո Երևանինը»:

Ով կարող էր կռահել, որ 2018-ին հայ ժողովուրդը իշխանության է բերելու ադրբեջանցիների «տրոյական ձիուն», ով «քաղցր» ձևակերպումներով բթացնելու էր, առանց այդ էլ պրիմիտիվ պատկերացումներ ունեցող ժողովուրդին և որի գործնեության վերջնաարդյունքը լինելու է այն, որ Ալիևը և Փաշինյանը հանդես են գալու միաբովանդակ առաջարկով այդ նույն Հայաստանի ժողովուրդի առջև:

Սակայն բնության մեջ, ըստ Հեգելի, ոչինչ անբնական չի լինում: Պրիմիտիվ և թերզարգացած ժողովուրդները պիտի վճարեն իրենց անգիտակից ընտրության համար: Հակառակ դեպքում բնության օրենքները արդար ձևով չեին գործի: Մի՞թե պարզ չէ, որ խելոքը պիտի բոնուս ստանա այս կյանքից, իսկ անխելքը պատժվի, որպեսզի բնության օրենքները արդար գործեն: Եվ դա վերաբերվում է ոչ միայն մինջմարդկային հարաբերություններին, այլև ազգերի միջև ընթացող հարաբերություններին և կապերին:

Սա է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան

zham.am

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Տեսանյութ. Փաշինյանը 2,6 միլիարդ կստանա, եթե ռուսական ռազմաբազան հանի Հայաստանից․ գլխավոր նպատակը հայտնի է

128

By

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Տեսանյութ. Ցեղասպանության թանգարանից կարևոր փաստաթղթեր են կորել․ այդ քրեկան գործով անցել են Արարատ Միրզոյանը

90

By

Կարդալ ավելին

Facebook

Հասարակություն1 ամիս առաջ

Տեսանյութ․ Երկու տղամարդ խոսում են 12-ամյա երեխայի բռնաբարելու մասին

Քաղաքականություն1 ամիս առաջ

Տեսանյութ. Փաշինյանը 2,6 միլիարդ կստանա, եթե ռուսական ռազմաբազան հանի Հայաստանից․ գլխավոր նպատակը հայտնի է

Քաղաքականություն1 ամիս առաջ

Տեսանյութ. Ցեղասպանության թանգարանից կարևոր փաստաթղթեր են կորել․ այդ քրեկան գործով անցել են Արարատ Միրզոյանը

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Փաշինյանն ու իր տասնյակ թիմակիցներ եղել են ԱԱԾ գործակալներ․ Համբարձումյանն ու Վանեցյանը պետք է խոսեն

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Լավրովը Միրզոյանին ասեց, որ իրենց հետաքրքիր չէ, թե Բրյուսելում ինչ են պայմանավորվել․ Մոսկվան կոշտ է արձագանքում

Քաղաքականություն2 ամիս առաջ

Տեսանյութ․ Էդմոն Մարուքյանը համարու՞մ է, որ ինքը «թուրքից չի տարբերվում»

Բլոգ2 ամիս առաջ

Ո՞ր պետություններն են անհետանալու քարտեզի վրայից 2022թ․

Ամենադիտվածներ