Միացեք մեզ

Քաղաքականություն

ԱՄՆ-ն իր քաղաքացիներին հորդորել է չայցելել Վրաստան

206
Հետևե՛ք մեզ Telegram-ում

ԱՄՆ-ի  հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնները (CDC) Վրաստանին վերագրել են 4-րդ մակարդակի տուրիստական ​​վկայական, ինչը նշանակում է, որ երկիրն ունի COVID-19- ի շատ բարձր աստիճան: Այս մասին «Ալիք Մեդիայի» փոխանցմամբ՝ հայտնում է ԱՄՆ պետքարտուղարության հյուպատոսական հարցերի բյուրոն:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ պետդեպարտամենտը զգուշացնում է ԱՄՆ քաղաքացիներին ՝ չմեկնել Վրաստանի կողմից չվերահսկվող` Հարավային Օսիա և Աբխազիա ՝ հանցագործությունների վտանգի, քաղաքացիական անկարգությունների և ականների առկայության պատճառով:

«Ռուսական զորքերը և սահմանապահները բռնազավթել  են Հարավային Օսիան և Աբխազիան: Վարչական սահմանները ճշգրիտ իմանալը դժվարն է: Օկուպացված տարածքներ մտնելը, ամենայն հավանականությամբ, կհանգեցնի ձերբակալության, ազատազրկման և (կամ) տուգանքի: Տարածաշրջանում տեղի են ունենում հարձակումներ և հանցավոր միջադեպեր: Երկու տարածքների սահմանների մոտ գտնվող հակահետեւակային ականները վտանգ են ներկայացնում ճանապարհորդների համար: ԱՄՆ կառավարությունը չի կարող անհապաղ  ծառայություններ մատուցել Հարավային Օսիա և Աբխազիա մեկնող ԱՄՆ քաղաքացիներին, քանի որ ԱՄՆ կառավարության պաշտոնյաներին արգելվում է այնտեղ ճանապարհորդել», — ասվում է հաղորդագրության մեջ:

Քաղաքականություն

Ղազախստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

60

By

Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողները հունվարի 20-ին Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից բերման են ենթարկել 24-ամյա Ասլանբեկ Տ.-ին, որը 2020 թ. մարտի 12-ից Ղազախստանի Հանրապետության իրավապահների կողմից հետախուզվում էր խուլիգանության մեղադրանքով:
Հայտնաբերման մասին տեղյակ է պահվել հետախուզումը նախաձեռնողին:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Ճոխ շոու՝ յուրաքանչյուրին 3000 դոլար հոնորարով. Սուրեն Պապիկյանը պատրաստվում է ճոխ հարսանիքի

46

By

Հունվարի 22-ին «Փարավոն» ռեստորանային համալիրում տեղի է ունենալու ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հարսանիքը։

Ըստ լուրերի՝ հարսնացուն Արմինե Մուրադյանն է, ով Պապիկյանի՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար եղած ժամանակ նրա մամուլի քարտուղարն էր: Հետաքրքիրն այն է, որ հարսանիքի շոուի մասն ապահովելու համար հրավիրվել են բազմափիվ հայտնիներ, որոնց նվազագույն հոնորարը կազմում է 3000 դոլար։ Շատ հետաքրքիր է, թե Սուրեն Պապիկյանը ինչ միջոցներով է իրեն նման ճոխություն թույլ տալիս։

 www.1or.am

Կարդալ ավելին

Քաղաքականություն

ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքները

54

By

Մոսկվան կոչ է անում որքան հնարավոր է շուտ սկսել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման աշխատանքները, այս մասին ասվում է ԶԼՄ-ների հարցերին ՌԴ ԱԳՆ-ի պատասխաններում։

«Մենք հետևողական ջանքեր ենք գործադրում Ադրբեջանի և Հայաստանի սահմանին տիրող իրավիճակը կարգավորելու համար, որտեղ, ցավոք, ժամանակ առ ժամանակ տեղի են ունենում զենքի կիրառման միջադեպեր, լինում են մարդկային զոհեր։ Անհրաժեշտ է շուտափույթ ձևավորել և սկսել ադրբեջանա-հայկական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքը։ Մենք պատրաստ ենք խորհրդատվական օգնություն ցուցաբերել Բաքվին և Երևանին այս գործընթացում», — ընդգծել են նախարարությունից։

Դիվանագիտական ​​առաքելությունը հավելել է, որ Ռուսաստանը նույնպես ակտիվորեն ներգրավված է գերիների վերադարձի գործում։

«Հիշեցնենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 2-ից ռուս խաղաղապահների միջնորդությամբ ընդհանուր առմամբ վերադարձվել է 146 պահվող անձ՝ 127-ը հայկական կողմին, 19-ը՝ ադրբեջանական», — ասվում է ՌԴ ԱԳՆ պատասխաններում։

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Հադրութի եւ Շուշի վերադարձը տեսականորեն հնարավոր է․ Սեյրան Օհանյան

56

By

Այսօր ոչ ոք չի կարող ասել, թե ինչ քարտեզներով է իրականացվելու սահմանագծումն ու ահմանազատումը. Դրա համար պետք է ստեղծվի համապատասխան խառը հանձնաժողովներ, որոնք ամբողջությամբ վեր կհանեն ԽՍՀՄ ժամանակահատվածում գույություն ունեցող իրավապայմանագրային ամբողջ դաշտը, փաթեթը եւ այն բոլոր գործողությունները, որոնք տեղի են ունեցել երկու հարեւան հանրապետությունների միջեւ: Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Միայն լիարժեք, խորաթափանց  քննարկումից հետո կարելի է  որոշել, թե որտեղ ինչպես պետք է անցի սահմանը, իսկ այս պարագայում  հայելային հետքաշում ասածն ինձ համար մերկապարանոց, անիմաստ խոսակցություններ են»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանը կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը երբեք չի համաձայնվի հայելային հետքաշմանը, քանի որ  Ադրբեջանն ու Թուրքիան հանցագործներ են, նրանք հանցագործություն են իրականացրել Հայաստանի ու Արցախի հանդեպ. «Պետք է խաղաղության գնալ, բայց չպետք է դրան գնալ մեր շահերի հաշվին, մեր պատմական հող ու ջրի հաշվին»:

Հարցին, թե տեսականորեն հնարավո՞ր է, որ Ադրբեջանը հետ քաշվի Հայաստանի տարածքից, որտեղ ներխուժել է, Սեյրան Օհանյանն արձագանքեց, որ տեսականորեն ամեն ինչ էլ հնարավոր է. «Տեսականորեն հնարավոր է նաեւ, որ Արցախի հատվածում վերականգնվեն Արցախի ժողովրդի իրավունքները Հադրութում, Շուշիում, նաեւ Մարտակերտ, Մարտունի, Ասկերան հատվածներում: Դրա համար պետք է բանակցել: Տեսականորեն հնարավոր է վերադարձնել Շուշին ու Հադրութը: Այդ ամենն իրականացնելու համար պետք են լծակներ, այսօր այդ լծակներն ունի քաղաքական մեծամասնությունը»,-  ասաց նա:

Դիտարկմանը, որ եթե լծակներն իշխանության ձեռքին են, դուք էլ գիտեք մեխանիզմները, ինչու չեք համագործակցում իշխանության հետ այդ հարցում, պաշտպանության նախկին նախարարն արձագանքեց. «Ես չասացի՝ մեխանիզմը մենք գիտենք: Մեխանիզմը բանակցություններն են, արտաքին հարաբերություններում եւ Արցախիշուրջը ընթացող  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցություններն են, որն իր մեջ պարունակում է մարտավարական եւ ռազմավարական լուրջ քայլեր, տեխնիկական լուրջ հնարքների իրագործում եւ դրան տիրապետել: Իսկ իրավիճակին տիրապետողն այսօր իշխանություններն են»:

Կարդալ ավելին

Քաղաքականություն

Արմինե Ադիբեկյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվելու և միացվելու է նախորդին. Ռուբեն Մելիքյան

42

By

Որևէ կասկած չկա, որ Արմինե Ադիբեկյանի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում։ Այս մասին, այսօր՝ հունվարի 21-ին, Երեւանի ոստիկանության Նոր Նորքի բաժանմունքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

«Մեր պատկերացմամբ նոր քրեական գործ է հարուցվելու և միացվելու է նախորդ քրեական գործին «ծանր վիրավորանք» հասցնելու համար 137.1 հոդվածի 2-րդ մասը դառնալու է 137․1 հոդվածի 3-րդ մաս և էապես ավելանալու է տուգանքի չափը՝ մինչև 3 մլն դրամ և նախատեսված է նաև կալանքը՝ որպես պատիժ՝ 1-3 ամիս ժամկետով»,-ասաց նա։

Ռուբեն Մելիքյանը հիշեցրեց, որ օրենքն ընդունվել է միայն ՔՊ-ի քվեարկությամբ, հենց ՔՊ-ին վիրավորանքներից պաշտպանելու համար։

«Շատ սիմվոլիկ թվով հոդվածը, 37-ը այնտեղ պիտի լիներ, ունի 3 մաս։ Երկրորդ մասը վերաբերում է պաշտոնատար անձանց գործունեության հետ կապված վիրավորանքին, 3-րդ մասը պարբերաբար ծանր վիրավորանք ներկայացնելուն»,-ասաց նա։

Ռուբեն Մելիքյանն ընդգծեց, որ Արմինե Ադիբեկյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք չի հասցրել, քանի որ հենց Փաշինյանը իր գրքում խոսել է այդպես, և Արմինե Ադիբեկյանը գրածն է մեջբերել։

«Գուցե ինչ-որ մեկը դիմի մեր իրավապահներին, որպեսզի ծանր վիրավորանքի հոդվածով գործ հարուցվի Իլհամ Ալիևի դեմ․ նա շատ ավելի լուրջ հայտարարություններ է անում, գուցե հարուցվի, գուցե նրա նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարվի»,- ասաց նա։

Ռուբեն Մելիքյանի դիտարկմամբ՝ վաղ թե ուշ միազգային կառույցները այս իրավիճակին արձագանքելու են, քանի որ գործերի ծավալը մեծ է․ երեկ «Շանթ Դաշինք» ազգայնական կուսակցության նախագահ Շահեն Հարությունյանը ևս հրավիրվել էր իրավապահների կողմից, ընդորում՝ քաղաքական գնահատական տալու համար, քանի որ գրառել էր այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը ազգակործան քաղաքականություն է վարում։

«Սա եվրոպական հայտարարված արժեքների ոչ թե կարմիր, այլ ուլտրակարմիր գծերի հատում է»,- շեշտեց Ռուբեն Մելիքյանը։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հունվարի 12-ին արդեն մեկ անգամ Արմինե Ադիբեկյանը հրավիրվել էր ոստիկանություն՝ ծանր վիրավորանքի հոդվածով հարուցված քրեական գործով։ Նա կասկածյալի կարգավիճակ է ստացել։ Ադիբեկյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրությունը՝ չհեռանալու մասին։ Նա նաեւ հրաժարվել է ցուցմունք տալ։

Կարդալ ավելին

Facebook

Քաղաքականություն13 ժամ առաջ

Ղազախստանի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Բագրատաշենի սահմանային անցակետում

Բլոգ14 ժամ առաջ

Զգուշացնում եմ այդ սրիկաներին, արդեն մի քանիսի տեղեկությունները տվել ենք ԱԱԾ-ին, ֆեյքերի ժամանակներն ավարտվելու են. Ն. Հոխիկյան

Քաղաքականություն14 ժամ առաջ

Ճոխ շոու՝ յուրաքանչյուրին 3000 դոլար հոնորարով. Սուրեն Պապիկյանը պատրաստվում է ճոխ հարսանիքի

Լրահոս14 ժամ առաջ

Ռուստամ Բաքոյանը մտահոգված է թուրքական ռազմաբազայի հրթիռակոծմամբ

Քաղաքականություն14 ժամ առաջ

ՌԴ ԱԳՆ-ն հորդորել է հնարավորինս արագ սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման աշխատանքները

Քաղաքականություն14 ժամ առաջ

Հադրութի եւ Շուշի վերադարձը տեսականորեն հնարավոր է․ Սեյրան Օհանյան

Քաղաքականություն14 ժամ առաջ

Արմինե Ադիբեկյանի նկատմամբ նոր քրեական գործ է հարուցվելու և միացվելու է նախորդին. Ռուբեն Մելիքյան

Ամենադիտվածներ